Գլխավոր տեղեկություն
Номер
N 1263-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2023
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
01.12.2023
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
01.12.2023
Дата вступления в силу
02.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«1» դեկտեմբերի 2023 թ.

N 1263-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել` անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը և ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Ժամանակավոր Պաշտոնակատար`

Արտյոմ Սմբատյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ. դեկտեմբերի 1-ի 
 N 1263-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վարձատուի վերաբերյալ տեղեկություններ1

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

 

2. Ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                                       

3. Ֆիզիկական անձի բնակության վայրը

 

4. Ֆիզիկական անձի հեռախոսահամարը

 

5. Ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը

 

6. Ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի
համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)

 

7. Հայտարարության ներկայացման ամսաթիվը

 

8. Հայտնում եմ, որ

1) 20__ թ. ____________ ____-ից մինչև 20__ թ. __________ ____-ը __________________________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _________________________________ եկամուտը կազմելու է __________________ դրամ.

(օրական, շաբաթական, ամսական)

 

2) 20__ թ. ____________ ____-ից _____________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացվող _________________________________ եկամուտը կազմելու է __________________ դրամ.

(օրական, շաբաթական, ամսական)

 

3) 20__թ. ____________ ____-ից դադարում է __________________________________ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամտի ստացումը․

 

Վարձակալի վերաբերյալ տեղեկություններ

9. Վարձակալ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

 

10. Վարձակալ ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը

 

11. Վարձակալ ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)

 

12. Վարձակալ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

13. Վարձակալ կազմակերպության լրիվ անվանումը

 

14. Վարձակալի ՀՎՀՀ

                                       

Ֆիզիկական անձ ____________________________________________________

(ստորագրությունը)

 

1 - Հայտարարության ձևի 1-ին, 2-րդ, 5-7-րդ կետերը և 8-րդ կետի որևէ ենթակետ ենթակա են պարտադիր լրացման:

 

ԿԱՐԳ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ներկայացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգին համապատասխան հայտարարությունը ներկայացնում է անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը։

3. Հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով։ Մինչև հայտարարության էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովման առկայությունը, հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով։

4. Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին ներկայացվում է այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան