ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
07 ապրիլ 2023 թ. |
N 1777-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 7-րդ ենթակետը, 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու, դեղերի մեծածախ իրացման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ հայաստանի հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեվտրի իրականացման գործունեության իրականացման և բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի մեծածախ իրացման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեություն իրականացնելու, իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՎԻՏԱՄԵԴՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
2) ՄՈՆԻԿԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
3) ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
4) ԱՆԻ ՎԱՀԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
5) ԲԵԼԼԱ ԹԻԶՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
6) ԱՆՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
7) ԱՐՓԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
8) ՌԱՖԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) ՄԵՂԵԴԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) «ԳՈՌԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ԴԻԱԳԵՆ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ԿՈՍՄՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ՄԵՓԼ ԼԻՖՍ»ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ԼԵՎԱԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտրի իրականացում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Լ. Նանուշյան |