ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
30 մարտի 2023 թ. N 435-Ա/2
««ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված տարրական (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 1289 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 1210 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 0968 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:
4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:
5. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |