Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2023
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
27.03.2023
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
27.03.2023
Дата вступления в силу
09.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 մարտի 2023 թ.

N 21-Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.07.4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.07.02.4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.07.4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732.07.02.4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին:

 

Նախարար`

Ժ. Անդրեասյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 27 մարտի

2023 թվականի N 21-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի, հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության ( էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) բուլդոզերի օպերատոր-մեքենավար,

2) էքսկավատորի օպերատոր-մեքենավար:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) բուլդոզերի և էքսկավատորի անվտանգ վարում և շահագործում,

2) բուլդոզերի և էքսկավատորի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարում,

3) բուլդոզերի և էքսկավատորի ոչ բարդ անսարքությունների բացահայտում և վերացում,

4) հողային և ճանապարհաշինարարական աշխատանքներին առնչվող գծագրերի և սխեմաների ընթերցում,

5) բուլդոզերի և էքսկավատորի նախապատրաստում աշխատանքին, առանձին հանգույցների, ագրեգատների և մեքենամասերի կարգաբերում,

6) մեքենայացված հողային և ճանապարհային աշխատանքների իրականացում,

7) բուլդոզերի և էքսկավատորի հանգույցների, մեխանիզմների, ագրեգատների տեխնիկական վիճակի նախնական որոշում,

8) վառելիքով, քսանյութերով և տեխնիկական հեղուկներով բուլդոզերի լիցքավորում,

9) բուլդոզերի և էքսկավատորի փորձարկման նախապատրաստում և իրականացում,

10) բուլդոզերը և էքսկավատորը զելման նախապատրաստում և իրականացում,

11) բուլդոզերի և էքսկավատորի շահագործմանը և աշխատանքին առնչվող փաստաթղթերի ձևակերպում և լրացում,

12) բուլդոզերի և էքսկավատորի շահագործման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ աշխատանքի անվտանգության և աշխատանքային հիգիենայի կանոնների պահպանում,

13) դժբախտ պատահարների սպառնալիքների հայտնաբերման և անվտանգության միջոցների ու կանոնների ներդրման աշխատանքին մասնակցություն,

 

ԳԼՈՒԽ 3

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,

2) ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն,

3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան.

1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

ա. աշխատանքի պաշտպանության, լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքների,

բ. գծագրության և չափագիտության,

գ. ճանապարհային մեքենաների և սարքավորումների կառուցվածքի,

դ․ բուլդոզերի վարման և շահագործման աշխատանքների,

ե․ ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,

զ․ մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկաների,

է․ էլեկտրատեխնիկայի և էլեկտրական սարքավորումների,

ը․ համակարգչային տեխնիկայի:

2) Ուսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝

ա. վառելիքաքսանյութերի:

3) Ուսումնական արհեստանոցներ՝

ա. մեխանիկա-փականագործական աշխատանքների,

բ. ճանապարհային մեքենաների և սարքավորումների ագրեգատների, հանգույցների, մեխանիզմների, սպասարկման և կարգաբերման։

4) Սպորտային համալիր՝

ա. մարզադահլիճ,

բ. մարզահրապարակ։

5) Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ կամ առանց տեսական ուսուցման կամ դրանց զուգորդմամբ), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732․07․4 «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732․07․02․4 «ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732․07․4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732․07․02․4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,

2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,

3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,

4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,

5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

Ուսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,

2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,

3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,

4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,

5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

Ուսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,

2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,

3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,

4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,

5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,

6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,

7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

Ուսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,

2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,

3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,

6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,

7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

Ուսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),

2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,

3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,

4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,

5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,

6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-22-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,

2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,

5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,

6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

Ուսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),

2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)

3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,

4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

Ուսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,

2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,

3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,

4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

Ուսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,

2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,

3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,

4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,

5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,

6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,

7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-22-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս (Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

Ուսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,

2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,

3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,

4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,

5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,

6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,

7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,

8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,

9) կատարում է փաստաթղթի տպագրում:

36.

Ուսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

37.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,

2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,

3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,

5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

38.

Ուսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

39.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,

2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,

3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,

4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

40.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

41.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի ձևերը,

2) գծագրում է կանոնավոր պատկերներ,

3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,

4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,

5) գծագրում է տեքստային բլոկներ,

6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

42.

Ուսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

43.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,

2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,

3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,

4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,

5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

44.

Ուսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,

2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,

3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս (Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) հրամաների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) կոճակների նշանակությունը,

4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),

5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,

6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,

7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

45.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-22-001

46.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները:

47.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

48.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

49.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

50.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

51.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,

2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,

3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,

4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,

5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,

6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,

7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,

8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

52.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

53.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,

2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,

3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,

4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,

5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,

6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,

7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,

8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,

9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,

10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,

11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,

12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,

13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

54.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

55.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,

2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,

4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,

5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,

6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,

7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,

8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,

9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,

10) մարքեթինգի գաղափարների /4ՓԻ (4P) և 7ՓԻ (7P)/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,

11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

56.

Ուսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

57.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,

2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,

3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,

4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,

5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,

6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,

7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,

8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,

9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,

12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

58.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

59.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,

2) տարբերակում է ծախսերի խմբերը,

3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,

4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,

5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,

6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,

7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,

8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,

9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,

10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,

11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

60.

Ուսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

61.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,

2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,

3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,

4) ճիշտ է կատարում ՍՎՕԹ (SWOT) վերլուծություն,

5) ՍՎՕԹ (SWOT) վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,

6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,

7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,

8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,

9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

62.

Ուսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

63.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,

2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,

3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,

4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,

5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,

6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,

7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,

8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,

9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.07.4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732.07.02.4 «Օպերատոր՝ բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»

1.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-001

2.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ մետաղների և դրանց համաձուլվածքների, ոչ մետաղական նյութերի տեսակների, հատկությունների, մակնշավորման սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել մետաղների և համաձուլվածքների նախապատրաստվածքների պրոֆիլներն ընտրելու, մակնշման սկզբունքները գործնականում օգտագործելու կարողություններ:

3.

Մոդուլի տևողությունը

28 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

6.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել թուջերի և պողպատների դասակարգումը, դրանց կիրառման բնագավառը և հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պողպատների և թուջերի՝ որպես երկաթածխածնային միացության, կառուցվածքային էությունը և բացատրում դրանց դասակարգումը,

2) ճիշտ է մեկնաբանում պողպատների և թուջերի հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները` ամրություն, կարծրություն, կռելիություն, պլաստիկություն,

3) ճիշտ է մեկնաբանում պողպատների և թուջերի կիրառման բնագավառը` ելնելով նրանց հիմնական ֆիզիկամեխանիկական հատկություններից,

4) տարբերում է թուջերն ու պողպատները մետաղների նմուշների կոտրվածքներով,

5) ճիշտ է գնահատում պողպատի և թուջի համեմատական ամրություններն ու կարծրությունները` ձեռքի փականագործական գործիքներով:

8.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել թուջերի և պողպատների մակնշումը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պողպատների մակնշումը,

2) ճիշտ է ներկայացնում թուջերի մակնշումը,

3) ճիշտ է վերծանում պողպատների և թուջերի մակնիշները:

10.

Ուսումնառության արդյունք 3

Դասակարգել գունավոր մետաղները և դրանց համաձուլվածքները, ներկայացնել կիրառման բնագավառները, հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները, մակնշումը

 11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում բուլդոզերների արտադրության և նորոգման ժամանակ առավել հաճախ կիրառվող գունավոր մետաղների` ալյումինի և պղնձի համաձուլվածքները,

2) ճիշտ է դասակարգում ալյումինի և պղնձի համաձուլվածքները, ներկայացնում դրանց մակնշավորումը,

3) ճիշտ է ներկայացնում ալյումինի և պղնձի համաձուլվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները:

 12.

Ուսումնառության արդյունք 4

Դասակարգել պոլիմերային և կերամիկական նյութերը, ներկայացնել կիրառման բնագավառը և մակնշավորումը

 13.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում բուլդոզերների ու էքսկավատորների արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող պոլիմերային նյութերը, մեկնաբանում մակնշավորումը,

2) ճիշտ է մեկնաբանում բուլդոզերների ու էքսկավատորների արտադրության և նորոգման ժամանակ օգտագործվող կերամիկական նյութերի դասակարգումը, մակնշավորումը,

3) ճիշտ է ներկայացնում պոլիմերային նյութերի ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունները,

4) ճիշտ է ներկայացնում կերամիկական նյութերի ֆիզիկաքիմիական և մեխանիկական հատկությունները:

 14.

Ուսումնառության արդյունք 5

Դասակարգել մեքենաշինության մեջ կիրառվող պրոֆիլների տեսակները և օգտվել պրոֆիլների ստանդարտներից

 15.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում ճանապարհային մեքենաների և սարքավորումների արտադրության և նորոգման մեջ կիրառվող պրոֆիլների տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում պրոֆիլների հիմնական երկրաչափական բնութագրերը,

3) ճիշտ է օգտվում համապատասխան ստանդարտներից` պրոֆիլների տեսակները որոշելու համար։

 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹՈՒՅԼՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՆՍՏԵՑՎԱԾՔՆԵՐ, ՉԱՓԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱ»

 16.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–002

 17.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ մեքենամասերի մակերևույթների մշակման ճշտության, մշակված մակերևույթների մաքրության ու որակի, մեքենամասի նոմինալ, սահմանային և իրական չափերի, թույլտվածքների և նստեցվածքների, ճշտության դասերի, հիմնական չափագիտական հասկացությունների վերաբերյալ գիտելիքներ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել մեքենաշինության մեջ օգտագործվող հիմնական չափիչ գործիքներին տիրապետելու և դրանցով համապատասխան չափումներ կատարելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

 36 ժամ

 19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ-4-22–001 «Նյութագիտության հիմունքներ» մոդուլները:

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

 21.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել տիպային մեքենամասերի էսքիզներ և աշխատանքային գծագրեր

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում երկրաչափական կառուցումները հարթության վրա,

2) ճիշտ է կատարում տիպային մեքենամասերի պրոյեկտումը հարթությունների վրա և պատկերում դրանց երեք պրոյեկցիաները,

3) ճիշտ է տալիս կտրվածքներ և պատկերում է առաջադրված տիպային մեքենամասերի աշխատանքային գծագրերը և էսքիզները,

4) ճիշտ է պատկերում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա տիպային մեքենամասերի չափերը,

5) ճիշտ է կատարում տիպային մեքենամասի բնօրինակից համապատասխան էսքիզը և աշխատանքային գծագիրը,

6) ճիշտ է ներկայացնում աշխատանքային գծագրերի և էսքիզների վրա պատկերված չափերի թույլվածքները և մաքրության դասերի նշանակումները:

23.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել մեքենամասերի չափերի թույլտվածքների և նստեցվածքների համակարգը

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի մշակման ճշտությունը կանխորոշող պայմանները,

2) ճիշտ է ներկայացնում մշակվող մեքենամասերի մաքրությանը և որակին ներկայացվող հիմնական պահանջները,

3) ճիշտ է պարզաբանում մեքենամասերի համափոխարինելիության սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում մեքենամասի նոմինալ, սահմանային և իրական չափերը:

25.

Ուսումնառության արդյունք 3

Հաշվել թույլտվածքները

26.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է սահմանում թույլտվածք և նստեցվածք հասկացությունները, չափերի շեղումները,

2) ճիշտ է ներկայացնում թույլտվածքների համակարգը և սահմանում վերջինս լիսեռի ու անցքի համակարգերի բաժանման հատկանիշները,

3) ճիշտ է թվարկում թույլտվածքների համակարգի ճշտության աստիճանները (կվալիտետները),

4) ճիշտ է օգտվում թույլտվածքների աղյուսակներից,

5) ճիշտ է հաշվարկում լիսեռի թույլտվածքը, անցքի թույլտվածքը և հնարավոր նվազագույն բացակը կամ ձգվածքը` ըստ տրված գծագրի կամ խնդրի պայմանի:

27.

Ուսումնառության արդյունք 4

Տիրապետել չափումների տեխնիկային` արդյունավետ աշխատելով հիմնական չափիչ գործիքներով

28.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում չափումը, օգտագործվող ժամանակակից չափման միավորները,

2) ճիշտ է ներկայացնում չափման մեթոդները և դրանց իրականացման եղանակները,

3) ճիշտ է բացատրում ձողակարկինի կառուցվածքը և դրանով իրականացնում է հանձնարարված չափումները,

4) ճիշտ է օգտվում միկրոմետրից և չափաձողից ու մեկնաբանում վերջիններիս չափելու ճշտությունը,

5) ճիշտ է օգտվում ունիվերսալ ձողակարկինից, անկյունաչափից, կալիբրներից, բացակաչափից, շաբլոններից և պարուրակաչափերից:

 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»

29.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–003

30.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ներքին այրման շարժիչների հիմնական մեխանիզմների և համակարգերի կառուցվածքի, դրանց աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ:

 31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ- 4-22- 001 «Նյութագիտության հիմունքներ» և ՃԲԱՏԱ-4-22–002 «Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկա» մոդուլները:

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

34.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մեքենամասերի չափերի թույլտվածքների և նստեցվածքների համակարգը

35.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ներքին այրման շարժիչների նշանակությունը և դասակարգումը,

2) ճիշտ է ներկայացնում ներքին այրման շարժիչների պարամետրերը, տեխնիկական բնութագրերը և ներկայացվող պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում ներքին այրման շարժիչի ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է կատարում ներքին այրման շարժիչների համեմատական վերլուծություն:

36.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ներքին այրման շարժիչների տեսակները, հիմնական մեխանիզմների կառուցվածքային առանձնահատկությունները

37.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում բենզինային շարժիչների աշխատանքի սկզբունքը և հիմնական բնութագրերը,

2) ճիշտ է բացատրում դիզելային շարժիչների աշխատանքի սկզբունքը և հիմնական բնութագրերը,

3) ճիշտ է ներկայացնում ներքին այրման շարժիչների համակարգերը և մեխանիզմները,

4) ճիշտ է բացատրում շուռտվիկշարժաթևային մեխանիզմի շարժական և անշարժ մեքենամասերից յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում գազաբաշխիչ մեխանիզմի նշանակությունը, փականային գազաբաշխիչ մեխանիզմի մեքենամասերից յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը։

38.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ներքին այրման շարժիչների հիմնական համակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները

39.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հեղուկային և օդային հովացման համակարգերի նշանակությունը և կառուցվածքային առանձնահատկություններն ու աշխատանքի սկզբունքը,

2) ճիշտ է ներկայացնում մեքենամասերի յուղման առանձնահատկությունները, յուղման համակարգի նշանակությունը ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է ներկայացնում բենզինային և դիզելային շարժիչների սնման համակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական մասերի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը,

4) ճիշտ է ներկայացնում գազախառնուրդներով սնման համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական մասերի նշանակությունը, դրանց ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է ներկայացնում վառոցքի համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը։

40.

Ուսումնառության արդյունք 4

Արատորոշել ներքին այրման շարժիչների մեխանիզմների և համակարգերի հիմնական անսարքությունները

 41.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է արատորոշում շուռտվիկշարժաթևային մեխանիզմի հիմնական անսարքությունները,

2) ճիշտ է արատորոշում գազաբաշխիչ մեխանիզմի հիմնական անսարքությունները,

3) ճիշտ է արատորոշում հովացման համակարգի հիմնական անսարքությունները,

4) ճիշտ է արատորոշում յուղման համակարգի հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է արատորոշում սնման համակարգի հիմնական անսարքությունները,

6) ճիշտ է արատորոշում վառոցքի համակարգի հիմնական անսարքությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ»

42.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–004

43.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ավտոմոբիլների շարժահաղորդակների, կառավարման համակարգերի, կախոցքների, ընթացքային մասի և մասնագիտացված շարժակազմի ընդհանուր կառուցվածքի, դրանց աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ։ ՈՒսանողի մոտ ձևավորել անսարքությունները վերացնելու կարողություններ։

44.

Մոդուլի տևողությունը

 36 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ-4-22–001 «Նյութագիտության հիմունքներ» մոդուլը:

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

47.

Ուսումնառության արդյունք 1

Բացատրել ավտոմոբիլի շարժահաղորդակների տեսակները, կառուցվածքը, աշխատանքի առանձնահատկությունները և շարժահաղորդակի հիմնական անսարքությունները

48.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում շարժահաղորդակի նշանակությունը, տեսակները, հարմարադասման սխեմաները,

2) ճիշտ է բացատրում կցորդիչի նշանակությունը և տեսակները, յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է բացատրում փոխանցումների տուփի նշանակությունը և տեսակները, աստիճանավոր և անաստիճան փոխանցման տուփերի հիմնական մեքենամասերի (մասերի) նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է բացատրում կարդանային փոխանցման նշանակությունը, հավասար և անհավասար անկյունային արագության կարդանային փոխանցումների յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է բացատրում բաշխիչ տուփի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

6) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի նշանակությունը, տեսակները, յուրաքանչյուր մասի (մեքենամասի) նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

7) ճիշտ է բացատրում տանող և ղեկավարվող անիվների հաղորդակների կառուցվածքային առանձնահատկությունները,

8) վերացնում է շարժահաղորդակի աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները:

49.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ղեկային վարման և արգելակային համակարգերի տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները

50.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի նշանակությունը, տեսակները և թվարկում հիմնական մեքենամասերը,

3) ճիշտ է ներկայացնում ղեկային մեխանիզմի յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

4) ճիշտ է ներկայացնում ղեկային շարժաբերի նշանակությունը, տեսակները, շարժաբերի հիմնական մեքենամասերի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը, տեսակները, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,

6) ճիշտ է ներկայացնում թմբուկային և սկավառակային արգելակային մեխանիզմների յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

7) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

8) ճիշտ է ներկայացնում պնևմատիկ արգելակային հաղորդակի ընդհանուր կառուցվածքը, հիմնական մասերի նշանակությունը և կառուցվածքը, աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները:

 51.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել կախոցների տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները

52.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում կախոցների նշանակությունը, տեսակները, հիմնական բնութագրերը, ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցի ընդհանուր կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը,

3) ճիշտ է ներկայացնում կախյալ կախոցի յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցի ընդհանուր կառուցվածքը և թվարկում հիմնական մասերը,

5) ճիշտ է ներկայացնում անկախ կախոցի յուրաքանչրուր մասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

6) ճիշտ է արատորոշում կախոցի աշխատանքի ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները:

53.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել թափքերի տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները

54.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում թափքերի նշանակությունը, տեսակները,

2) ճիշտ է ներկայացնում թափքերի ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է ներկայացնում շրջանակի և թափքի հիմնական մասերից յուրաքանչյուրի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է արատորոշում թափքերի հիմնական անսարքությունները:

55.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել անիվների և դողերի կառուցվածքային առանձնահատկությունները և հիմնական անսարքությունները

56.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անիվների և դողերի կառուցվածքը և թվարկում մեքենամասերը,

2) ճիշտ է ներկայացնում անիվների յուրաքանչյուր մեքենամասի նշանակությունը և ընդհանուր կառուցվածքը,

3) ճիշտ է արատորոշում ավտոմոբիլի շահագործման ընթացքում անիվների և դողերի հիմնական անսարքությունները:

57.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել մասնագիտացված շարժակազմի կառուցվածքային առանձնահատկությունները

58.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում մասնագիտացված շարժակազմի նշանակությունը, դասակարգումը, մակնշումը հիմնական բնութագրերը և ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-ինքնաթափի դասակարգումը, մակնշումը և կառուցվածքային առանձնահատկությունները,

3) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-ինքնաթափի բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

4) ճիշտ է բացատրում ավտոմոբիլ-հեղուկատարների բեռնման-բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,

5) ճիշտ է բացատրում փոշենման բեռներ փոխադրող մասնագիտացված շարժակազմի բեռնման բեռնաթափման համակարգերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,

6) ճիշտ է արատորոշում մասնագիտացված շարժակազմի շահագործման ընթացքում հիմնական անսարքությունները:

 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

59.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–005

60.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ բուլդոզերի էլեկտրասարքավորումների կառուցվածքի և աշխատանքի առանձնահատկությունների, էլեկտրասարքավորումների ընտրության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություններ։

 61.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

62.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

63.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

64.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկում

65.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում էլեկտրասարքավորումների խմբերը,

2) ճիշտ է բացատրում մարտկոցների ընդհանուր կառուցվածքը, տեսակները, մակնշումը, աշխատանքը և բնութագիրը,

3) ճիշտ է ներկայացնում էլեկտրասարքավորումների նշանակությունը,

4) ճիշտ է կատարում մարտկոցների տեխնիկական սպասարկումը,

5) ճիշտ է ներկայացնում գեներատորի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

6) ճիշտ է կատարում գեներատորի տեխնիկական սպասարկումը:

66.

Ուսումնառության արդյունք 2

Բացատրել էլեկտրական թողարկիչի կառուցվածքը և համակարգի նշանակությունը

67.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում էլեկտրական թողարկիչի նշանակությունը և հարմարադասման սխեմաները,

2) ճիշտ է ներկայացնում էլեկտրական թողարկիչի տեսակները և աշխատանքի սկզբունքը,

3) ճիշտ է բացատրում էլեկտրական թողարկիչի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը,

4) բացահայտում և վերացնում է էլեկտրական սարքերի անսարքությունները։

68.

Ուսումնառության արդյունք 3

Բացատրել ազդանշանային և լուսավորման համակարգերի աշխատանքի սկզբունքը

69.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դասակարգում ազդանշանային համակարգերի հիմնական տեսակները, կառուցվածքը, և նշանակությունը,

2) ճիշտ է դասակարգում լուսավորման համակարգերի հիմնական տեսակները, կառուցվածքը և նշանակությունը,

3) արատորոշում է լուսավորման և ազդանշանային համակարգերի ոչ բարդ անսարքությունները։

70.

Ուսումնառության արդյունք 4

 Կատարել ցուցիչների վահանակի արատորոշում

 71.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ցուցիչների նշանակությունը, հիմնական տարրերը,

2) ճիշտ է ներկայացնում էլեկտրասնուցման հսկման սարքերը, դրանց կառուցվածքը,

3) ճիշտ է բացատրում ջերմաստիճանի, ճնշման, մակարդակի, հսկիչ սարքերի նշանակությունը, տեսակները, ընդհանուր կառուցվածքը,

4) ճիշտ է բացատրում արագության և ծնկաձև լիսեռի պտուտաթվերի տվիչի աշխատանքի սկզբունքը,

5) ճիշտ է բացատրում հսկման բոլոր համակարգերի նշանակությունը, տեսակները, կառուցվածքային սխեմաները,

6) ճիշտ է բացատրում օժանդակ էլեկտրասարքավորումների նշանակությունը, կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը,

7) արատորոշում է ցուցիչ սարքերի հնարավոր անսարքությունները:

72.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել էլեկտրոնային սարքավորումների հիմնական տեսակները, կատարել դրանց միացման աշխատանքներ

73.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների կառավարման և թողարկման համակարգում օգտագործվող էլեկտրոնային սարքերը,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաներում օգտագործվող միկրոպրոցեսորային սարքերը,

3) ճիշտ է բացատրում էլեկտրոնային և միկրոպրոցեսորային սարքերի դերը և նշանակությունը,

4) ճիշտ է կատարում էլեկտրոնային և միկրոպրոցեսորային սարքերի միացման աշխատանքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԱՌԵԼԻՔԱՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

74.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–006

75.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ճանապարհային մեքենաներում օգտագործվող վառելիքաքսանյութերի, տեխնիկական հեղուկների ընտրության և կիրառման կարողություններ:

76.

Մոդուլի տևողությունը

28 ժամ

77.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

78.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

79.

Ուսումնառության արդյունք 1

Բացատրել վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների նշանակությունը

80.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում վառելիքաքսանյութերի նշանակությունը, մեքենաների շահագործման արդյունավետության բարձրացման գործընթացում,

2) ճիշտ է բացատրում տեխնիկական հեղուկների նշանակությունը, մեքենայի հուսալիության և երկարակեցության ապահովման համար,

3) ճիշտ է դասակարգում և մակնշում վառելիքաքսանյութերը,

4) ճիշտ է դասակարգում և մակնշում տեխնիկական հեղուկները:

81.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել ներքին այրման շարժիչներում օգտագործվող վառելանյութերի դասակարգումը, մակնշումը, կիրառումը

82.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում վառելանյութերին ներկայացվող տեխնիկաշահագործական պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում վառելանյութերի որակի նորմավորված ցուցանիշները,

3) ճիշտ է ներկայացնում բենզինների դասակարգումը, մակնշումը և կիրառումը,

4) ճիշտ է ներկայացնում դիզելային վառելանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառումը,

5) ճիշտ է ներկայացնում գազային վառելանյութերի տեսակները, մակնշումը և կիրառման բնագավառները:

83.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել քսանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառումը

84.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շարժիչային քսանյութերի դասակարգումը, մակնշումը և կիրառման բնագավառները,

2) ճիշտ է ներկայացնում շարժահաղորդակներում կիրառվող քսանյութերի տեսակները և կիրառման բնագավառները,

3) ճիշտ է ներկայացնում քսուկների տեսակները և կիրառման բնագավառները:

85.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել տեխնիկական հեղուկների նշանակությունը, տեսակները, կիրառման բնագավառները

86.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ ներկայացնում շարժիչներում օգտագործվող հովացնող հեղուկների նշանակությունը, դասակարգումը,

2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,

3) ճիշտ է ներկայացնում արգելակային հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,

4) ճիշտ է ներկայացնում ղեկային վարման հաղորդակում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը,

5) ճիշտ է ներկայացնում վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և մասնագիտացված շարժակազմի աշխատանքային օրգանների և սարքավորումների հաղորդակներում կիրառվող տեխնիկական հեղուկների նշանակությունը, դասակարգումը, մակնշումը:

87.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների պահպանումը և լիցքավորումը

88.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բենզինների պահպանումը և ավտոմոբիլի լիցքավորումը,

2) ճիշտ է ներկայացնում դիզելային վառելիքի պահպանումը և ավտոմոբիլի լիցքավորումը,

3) ճիշտ է ներկայացնում հեղուկ գազի պահպանումը և լիցքավորումը,

4) ճիշտ է ներկայացնում բնական գազի պահպանումը և լիցքավորումը,

5) ճիշտ է ներկայացնում քսանյութերի պահպանումը և լիցքավորումը,

6) ճիշտ է ներկայացնում տեխնիկական հեղուկների պահպանումը և լիցքավորումը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

89.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-007

90.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների վերաբերյալ:

 91.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

92.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

93.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

94.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել արգելակային և ղեկային կառավարման համակարգերի անսարքություններն ու տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող պայմանները

95.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում արգելակային համակարգի անսարքությունները,

2) ճիշտ է ներկայացնում ղեկային կառավարման համակարգի անսարքությունները:

96.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել արտաքին լուսային սարքերի անսարքություններն ու ավտոմեքենայի շահագործումն արգելող պայմանները

97.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում արտաքին լուսային սարքերի հնարավոր անսարքությունները,

2) ճիշտ է ներկայացնում լապտերների կարգավորումը, արտաքին լուսավորման սարքերի աշխատանքային ռեժիմները, լուսաանդրադարձների աղտոտվածության աստիճանը, առկայծող փարոսիկների տեղակայումը, արտաքին լուսային սարքերի ստանդարտների անհամապատասխանությունը:

98.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել անիվների և դողերի անսարքությունները և ավտոմեքենայի շահագործումն արգելող պայմանները

99.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում դողերի պահպանաշերտերի նախշանկարի մնացորդային բարձրության ստանդարտային չափերը,

2) ճիշտ է ներկայացնում դողերի հենքերի տեղային վնասվածքները և հիմնակմախքի շերտաբաժանումը,

3) ճիշտ է բացատրում անվահեծի կամ անվասկավառակի ամրացումը,

4) ճիշտ է բացատրում դողերի համապատասխանությունը ավտոմեքենայի տվյալ մոդելին,

5) ճիշտ է բացատրում տարբեր դողերի տեղակայման հետևանքով առաջացող երևույթները:

100.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել շարժիչի անսարքությունները, ավտոմեքենայի այլ անսարքություններն ու շահագործումն արգելող պայմանները

101.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը կամ դրանց ծխայնությունը, որոնք գերազանցում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցուցանիշները,

2) ճիշտ է ներկայացնում այն բոլոր հնարավոր դեպքերը, երբ խախտված է սնման համակարգի հերմետիկությունը,

3) ճիշտ է ներկայացնում բանած գազերի արտածման համակարգի անսարքությունները,

4) ճիշտ է նարկայացնում արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը,

5) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի շահագործումը չթույլատրող անսարքություններն ու պայմանները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

102.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–008

103.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի և ՀՀ-ում գործող ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:

104.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

105.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

106.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

107.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

108.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում գործող օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները,

3) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ, վարորդի, հետիոտների և ուղևորների հիմնական պարտականություններն ու իրավունքները` համաձայն գործող իրավական ակտերի,

4) ճիշտ է ներկայացնում տրանսպորտային միջոցների դասակարգման և դրանց վարման թույլտվության իրավունքները` համաձայն գործող իրավական ակտերի:

109.

Ուսումնառության արդյունք 2

Բացատրել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները

110.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր դրույթները,

2) ճիշտ է ներկայացնում ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված լուսացույցի և կարգավորողի ազդանշանները,

3) ճիշտ է ներկայացնում վթարային ազդանշանը,

4) ճիշտ է մեկնաբանում հատուկ ազդանշանը,

5) ճիշտ է ներկայացնում երթևեկությունը ավտոմայրուղիներում և բնակելի գոտիներում,

6) ճիշտ է ներկայացնում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության առավելությունը, արտաքին լուսային սարքերի և ձայնային ազդանշանների կիրառումը, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը, մարդկանց և բեռների փոխադրումները:

111.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ճանապարհային նշանները

112.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային նախազգուշացնող նշանները,

2) ճիշտ է ներկայացնում առավելության նշանները,

3) ճիշտ է ներկայացնում արգելող նշանները,

4) ճիշտ է ներկայացնում թելադրող և հատուկ թելադրանքի նշանները,

5) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության սպասարկման և լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակների) նշանները:

113.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել ճանապարհային գծանշանները

114.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային հորիզոնական գծանշումները և դրանց կիրառումը,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային ուղղաձիգ գծանշումները և դրանց կիրառումը:

115.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել տրանպորտային միջոցի ճանաչման նշանները

116.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում «Ավտոգնացք», «Երկարաչափ», «Տրանսպորտային միջոց» ճանաչման նշանները և նրանց ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում «Արագության սահմանափակում», «Դանդաղընթաց տրանսպորտային միջոց», «Մեծ եզրաչափերով բեռ», «Վտանգավոր բեռ» նշանները և դրանց ներկայացվող պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում «Երեխաների փոխադրում», «Խուլ վարորդ», «Ուսումնական տրանսպորտային միջոց», «Բժիշկ», «Հաշմանդամ» նշանները և դրանց ներկայացվող պահանջները:

117.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից բխող վարչական իրավախախտումները և նրանց համապատասխան սանկցիաները

118.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ՀՀ-ում գործող ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումների հոդվածի դիսպոզիցիան,

2) ճիշտ է ներկայացնում ՎԻՎՕ հոդվածը և համաձայն վարչական իրավախախտումների՝ տուգանքաչափերը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

119.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–009

120.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ավտոմոբիլի անվտանգ վարման անհրաժեշտ կարողություններ և հմտություններ:

121.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

122.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ-4-22–007 «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները», ՃԲԱՏԱ-4-22–008 «Ճանապարհային երթևեկության կանոններ» մոդուլները:

123.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

124.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել անվտանգ երթևեկության վրա ազդող ավտոմոբիլի հիմնական բնութագրերը և շահագործական գործոնները

125.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի ծանրության կենտրոնի դիրքի և անվադողերի ճանապարհի հետ կցման ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա,

2) ճիշտ է ներկայացնում միջին արագության և դանդաղեցման ընտրության նշանակությունը, իներցիայի և սահքի երևույթների դերը ավտոմոբիլի վարման ժամանակ,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի անցողականության և մանևրողականության ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա,

4) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի կայունության և կառավարելիության ազդեցությունը անվտանգ երթևեկության վրա:

126.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել երթի ընթացքում հոգեբանաֆիզիոլոգիական կողմնորոշման առանձնահատկությունները

127.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում տեսանելիության առանձնահատկությունները տարբեր բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում, գործնականում ցուցաբերում տեսողության համապատասխան կարողություններ,

2) ճիշտ է բացատրում տարածության և ժամանակի ընկալման կարևորությունը անվտանգ երթի ընթացքում և ցուցաբերում համապատասխան կարողություններ,

3) ճիշտ է ներկայացնում ավտոմոբիլի հավասարակշռության ազդեցությունը անվտանգ փոխադրումների ժամանակ,

4) ճիշտ է բացատրում ավտոմոբիլի և շրջապատի կողմից լրացուցիչ ձայնային, լուսային և այլ ազդանշանների ընկալման կարևորությունը ավտոմեքենայի շարժման ընթացքում և ցուցաբերում դրանց ընկալման համապատասխան կարողություններ,

5) ճիշտ է բացատրում այլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարած սխալները և առաջարկում ՃՏՊ-ից խուսափելու եղանակ՝ ըստ տրված իրավիճակի:

128.

Ուսումնառության արդյունք 3

Տիրապետել ավտոմոբիլի վարման գործնական կարողություններին

129.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է դիրքավորվում երթից առաջ վարորդի տեղում` ելնելով երթևեկության անվտանգության, վարորդի հոգեբանաֆիզիոլոգիական պահանջներից,

2) ճիշտ է օգտվում կցորդիչի կառավարման և աքսելերատորի ոտնակներից,

3) ճիշտ է կատարում ավտոմոբիլի սահուն տեղաշարժ կանգնած դիրքից,

4) ճիշտ է օգտվում ավտոմոբիլի ղեկային և արգելակային համակարգերի կառավարման օրգաններից,

5) ճիշտ է օգտվում լուսավորության, չափիչ-ստուգիչ և ազդանշանային սարքերից,

6) ճիշտ է կատարում ավտոմոբիլի ուղիղ, հետադարձ և շրջադարձային շարժումներ,

7) ճիշտ և վարժ իրականացնում է փոխանցման տուփի կառավարումը:

130.

Ուսումնառության արդյունք 4

Վարել ավտոմոբիլը իրական ճանապարհային շահագործական պայմաններում

131.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում ավտոմոբիլի դիրքավորումը և վերադիրքավորումը երթուղում` կախված ընտրված նպատակակետից և տրանսպորտային հոսքի ծանրաբեռնվածությունից,

2) ճիշտ է իրականացնում միջանկյալ կանգառները և կանգառներից շարժումը երթի ժամանակ,

3) ճիշտ է կիրառում ճանապարհային երթևեկության կանոնները շարժման ժամանակ,

4) ճիշտ է վարում ավտոմոբիլը քաղաքային և միջքաղաքային ճանապարհային պայմաններում,

5) ճիշտ է վարում ավտոմոբիլը տեսանելիության, ճանապարհային և շահագործական տարբեր պայմաններում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»

132.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–010

133.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել գիտելիքներ և կարողություններ ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման ընթացքում կենսագործունեության անվտանգության և բնապահպանական միջոցառումների վերաբերյալ։

134.

Մոդուլի տևողությունը

28 ժամ

135.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

136.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

137.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել անվտանգության պահանջները տեխնոլոգիական ավտոտրանսպորտի, կեռաշերեփների և բուլդոզերի շահագործման ժամանակ

138.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները տեխնոլոգիական ավտոտրանսպորտի շահագործման ժամանակ,

2) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի այն անսարքությունները, որոնց դեպքում արգելվում է դրանց շահագործումը,

3) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները բուլդոզերի աշխատանքի ժամանակ,

4) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի թողարկումից, կանգառից և արագության փոփոխումից առաջ, ինչպես նաև տեղափոխման ժամանակ շահագործող անձնակազմի գործողությունները՝ կապված լուսային և ձայնային ազդանշանների կիրառման հետ,

5) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները բուլդոզերի վերանորոգման, յուղման և կարգաբերման ժամանակ,

6) ճիշտ է ներկայացնում մեքենավարների աշխատատեղին ներկայացվող պահանջները:

139.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել տեխնիկական անվտանգության պահանջները լեռնային աշխատանքների վարման և լցակույտային տնտեսությունում կատարվող աշխատանքների ժամանակ

140.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում տեխնիկական անվտանգության պահանջները լեռնային աշխատանքների վարման ժամանակ,

2) ճիշտ է ներկայացնում տեխնիկական անվտանգության պահանջները լցակույտային տնտեսությունում կատարվող աշխատանքների ժամանակ,

3) ճիշտ է ներկայացնում տեխնիկական անվտանգության պահանջները լեռնային աշխատանքների մեքենայացման ժամանակ:

141.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել անվտանգության պահանջները տեխնոլոգիական ավտոտրանսպորտի, կեռաշերեփների և բուլդոզերի շահագործման ժամանակ

142.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները տեխնոլոգիական ավտոտրանսպորտի շահագործման ժամանակ,

2) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի այն անսարքությունները, որոնց դեպքում արգելվում է դրանց շահագործումը,

3) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները բուլդոզերի աշխատանքի ժամանակ,

4) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի թողարկումից, կանգառից և արագության փոփոխումից առաջ, ինչպես նաև տեղափոխման ժամանակ շահագործող անձնակազմի գործողությունները՝ կապված լուսային և ձայնային ազդանշանների կիրառման հետ,

5) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները բուլդոզերի վերանորոգման, յուղման և կարգաբերման ժամանակ,

6) ճիշտ է ներկայացնում մեքենավարների աշխատատեղին ներկայացվող պահանջները:

143.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել կենսագործունեության անվտանգության կանոնները ճանապարհային մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների ժամանակ

144.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անվտանգության պահանջները մեքենասարքավորումների վերանորոգման ժամանակ,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների կատարման տեղերին ներկայացվող պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգումների ժամանակ օգտագործվող գործիքներին և սարքերին ներկայացվող պահանջները,

4) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգումների ժամանակ ագրեգատներին և հանգույցներին ներկայացվող անվտանգության պահանջները։

145.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման ընթացքում բնապահպանական միջոցառումները

146.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման ժամանակ շրջակա միջավայրի հնարավոր աղտոտում առաջացնող պատճառները,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների լվացման, տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման ժամանակ օգտագործվող քիմիական նյութերի՝ շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցության կանխարգելման միջոցառումները,

3) ճիշտ է ներկայացնում ներքին այրման շարժիչների նորմալ շահագործմանը ներկայացվող պահանջները՝ կապված շրջակա միջավայրի անվտանգության պահպանման հետ,

4) ճիշտ է ներկայացնում վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների պահպանման, լիցքավորման և տեղափոխման ժամանակ ներկայացվող բնապահպանական պահանջները։

147.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման ընթացքում հակահրդեհային անվտանգության և էլեկտրաանվտանգության կանոնները

148.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման ժամանակ հակահրդեհային գույքի լրակազմությունը, նշանակությունը և կիրառումը,

2) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների կայանատեղերին ներկայացվող հակահրդեհային անվտանգության պահանջները,

3) ճիշտ է ներկայացնում վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների պահպանման և օգտագործման հակահրդեհային անվտանգության կանոնները,

4) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործման էլեկտրաանվտանգության կանոնները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

149.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-011

150.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ներքին այրման շարժիչի տեխնիկական սպասարկման, ինչպես նաև նրա ագրեգատների, համակարգերի, մեխանիզմների և հանգույցների տեխնիկական վիճակը զննելու, ստուգելու, արատորոշելու, հնարավոր խափանումներն ու անսարքությունները տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական գործընթացներով կանխարգելելու կարողություններ:

151.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

152.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ-4-22-002 «Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկա», ՃԲԱՏԱ-4-22-003 «Ներքին այրման շարժիչի ընդհանուր կառուցվածքը» մոդուլները:

153.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

154.

Ուսումնառության արդյունք 1

Իրականացնել շարժիչի հովացման և յուղման համակարգերի տեխնիկական սպասարկումները

155.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շարժիչի տեխնիկական սպասարկման նշանակությունը, տեսակները և պարբերականությունները,

2) զննում է և ստուգում շարժիչի հովացման և ջեռուցման համակարգերի հերմետիկությունը,

3) ճիշտ է ստուգում շարժիչի հովացման համակարգի հիմնական ագրեգատների, հանգույցների և մասերի տեխնիկական վիճակը,

4) ստուգում է շարժիչի հովացման համակարգի հիմնական ագրեգատների, հանգույցների և մասերի ամրացման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում շարժաբերային փոկերի վիճակը և ձգվածքների ստուգման գործընթացները,

6) ստուգում է զննելով յուղման համակարգի հերմետիկությունը,

7) ճիշտ է իրականացնում շարժիչի գլանների գլխիկների և գազաբաշխման մեխանիզմի ճոճալծակների կանգնակների առանցքների ամրացման և գազաբաշխման մեխանիզմի կափույրների ձողերի և ճոճալծակների միջև բացակների ստուգման և կարգավորման գործընթացները,

8) ճիշտ է իրականացնում շարժիչի կարտերի տակդիրի, ծնկաձև լիսեռի պտտման հաճախականության կարգավորիչի, շարժիչի հենարանների վիճակի ամրակցման և խլացուցիչի խողովակաշարերի ամրակցման ստուգումները:

156.

Ուսումնառության արդյունք 2

Իրականացնել բենզինային շարժիչի սնման համակարգերի տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական գործընթացներ

157.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականացնում բենզինային շարժիչի սնման համակարգի ընդհանուր տեխնիկական վիճակի ստուգման գործընթացը,

2) ստուգում է բենզինային շարժիչի սնման համակարգի հիմնական ագրեգատների, հանգույցների և մասերի ամրակցման և հերմետիկության գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում կարբյուրատորի լողանային խցում վառելիքի մակարդակի և վառելիքային պոմպի աշխատանքի ստուգման գործընթացները,

4) ճիշտ է իրականացնում շարժիչի հեշտ գործարկման աշխատանքի, օգտագործած գազերում ածխածնի մոնօքսիդի (CO) պարունակության ստուգման, պարապ ընթացքի ռեժիմում շարժիչի ծնկաձև լիսեռի նվազագույն պտուտաթվերի կարգավորման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում վառելանյութի ներարկմամբ սնման համակարգի տեխնիկական սպասարկման հիմնական տեխնոլոգիական գործընթացները:

158.

Ուսումնառության արդյունք 3

Իրականացնել գազախառնուրդային սնման համակարգով շարժիչի տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական գործընթացներ

159.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականցնում հեղուկ գազով աշխատող ավտոմոբիլի տեխնիկական սպասարկում կատարելուց առաջ, բալոնից գազի պարտադիր դատարկման, բալոնի իներտ գազով կամ ազոտով գազազերծման գործընթացները, գազային սարքավորումների և գազախողովակների վիճակի և ամրակցման, գազային բալոնի կալունակների շրջանակի լոնժերոնների ամրակցման ստուգման գործընթացները,

2) ճիշտ է իրականցնում ռեդուկտորի առաջին և երկրորդ աստիճաններում ճնշման, մխոցակոթի ընթացքի և ռեդուկտորի երկրորդ աստիճանի փականի հերմետիկության, բեռնաթափիչ հարմարանքի հերմետիկության ստուգման գործընթացները,

3) ճիշտ է իրականցնում խառնիչի օդային և դրոսելային սահափականների շարժաբերի վիճակի և գործողության, շարժիչի բենզինով սնման համակարգի տարրերի վիճակը և վառելիքախողովակների, գոլորշարարի գազային և ջրային խոռոչների հերմետիկության ստուգման և անհրաժեշտության դեպքում մաքրման գործընթացները,

4) ճիշտ է իրականցնում շարժիչի գազով աշխատելիս բռնկման վաղորոքման անկյան և հեղուկ գազի մակարդակի տվիչի ստուգման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում կարբյուրատորը ներածման խողովակաոստին և վերջինիս ամրակցումը խառնիչին ստուգման և դոզավորող խնայարարային հարմարանքի հանման ու նրա աշխատանքի ստուգման գործընթացները,

6) ճիշտ է իրականցնում մայրուղային զտիչի զտող տարրի և գազային ռեդուկտորի ցանցավոր զտիչի հանման-մաքրման և մայրուղային, լցավորման և ծախսման վենտիլների կոթերի պարուրակային մասերի յուղման գործընթացները,

7) ճիշտ է իրականցնում գազային ռեդուկտորից նստվածքի հեռացման, խառնիչի օդային զտիչի հանման և լվացման, վաննայի մեջ թարմ յուղի լցման, բենզինի զտիչ-պարզարանի հանման, լվացման և սեղմած օդով զտիչ տարրի փչահարման գործընթացները,

8) ճիշտ է իրականցնում ամբողջ գազային համակարգի հերմետիկությունը ազոտով կամ սեղմած օդով ստուգման գործընթացները, կարբյուրատորի վրայից բոցահարիչի հանման, ցանցի լվացման և սեղմած օդով փչահարման գործընթացները,

9) ճիշտ է իրականցնում շարժիչի ստուգման գործընթացները հեղուկ գազով աշխատելիս:

160.

Ուսումնառության արդյունք 4

Իրականացնել շարժիչի սեղմված գազով աշխատող սնման համակարգերի տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական գործընթացներ

161.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականացնում մեքենան տեխնիկական սպասարկման պոստի (գծի) վրա տեղակայելուց առաջ բարձր ճնշման խողովակաշարի և գազային բալոնների ամրանների հերմետիկության պարտադիր ստուգման գործընթացները,

2) ճիշտ է իրականացնում բալոնների ծախսման ծորակների փակման և համակարգից գազի աշխատասպառման (մինչև շարժիչի կանգ առնելը), մայրուղային ծորակի փակման և շարժիչը գազով աշխատեցնելուն անցնելու, անհրաժեշտության դեպքում բալոններից գազի հեռացման գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների վիճակի ստուգման և կարգավորման գործընթացները,

4) ճիշտ է իրականացնում կարբյուրատոր-խառնիչի կառավարման, բարձր և ցածր ճնշման մանոմետրերի աշխատանքի ստուգման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում գազային սարքավորման և գազախողովակների վիճակի և ամրակցման զննմամբ ստուգման գործընթացը, գազային բալոնների վիճակի և կալունակներին ամրակցման, իսկ վերջիններս` երկայնական չորսուներին ամրակցման ստուգման գործընթացները,

6) ճիշտ է իրականացնում տաքացուցիչի աշխատանքի ստուգման և մայրուղային զտիչի զտող տարրի մաքրման և մայրուղային, լցավորման ու ծախսման ծորակների պարուրակների յուղման գործընթացները,

7) ճիշտ է իրականացնում գազային համակարգի հերմետիկության սեղմված օդով ստուգման և էլեկտրամագնիսական փական-զտիչների աշխատանքի գործընթացները,

8) ճիշտ է իրականացնում շարժիչի ստուգման գործընթացները սեղմված գազով աշխատելիս:

162.

Ուսումնառության արդյունք 5

Իրականացնել դիզելային շարժիչի սնման համակարգերի տեխնիկական սպասարկման տեխնոլոգիական գործընթացներ

163.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է իրականացնում վառելիքային բաքի, խողովակաշարերի միացությունների, վառելիքային պոմպերի, բոցամուղերի, զտիչների, շարժաբերի կցորդիչների ամրակցման և հերմետիկության ստուգման գործընթացները,

2) ճիշտ է իրականացնում յուրաքանչյուր ՏՍ-2 ժամանակ բոցամուղերի հանման և հատուկ սարքերի վրա ստուգման գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում վառելիքի մատուցման կառավարման մեխանիզմի սարքինության ստուգման գործընթացը,

4) ճիշտ է իրականացնում շարժիչի կանգնեցման գործողության գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում վառելիքի շրջապտույտի ստուգման և անհրաժեշտության դեպքում համակարգի ճնշափորձարկման գործընթացները,

6) ճիշտ է իրականացնում շարժիչի գործարկման հուսալիության և պարապ ընթացքի ռեժիմում ծնկաձև լիսեռի պտտման նվազագույն հաճախության կարգավորման գործընթացները,

7) ճիշտ է իրականացնում շարժիչի, վառելիքի բարձր ճնշման մղիչի, ծնկաձև լիսեռի պտտման հաճախության կարգավորիչի աշխատանքի ստուգման և օգտագործված գազերի ծխայնության որոշման գործընթացները:

164.

Ուսումնառության արդյունք 6

Իրականացնել շարժիչի ագրեգատների յուղման-մաքրման աշխատանքների տեխնոլոգիական գործընթացներ

165.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում շարժիչի շփման հանգույցների քիմմոտոլոգիական քարտին համապատասխան յուղման աշխատանքների գործընթացները,

2) ճիշտ է իրականացնում վառելիքային բարձր ճնշման մղիչում և շարժիչի ծնկաձև լիսեռի պտտման հաճախության կարգավորիչում յուղի մակարդակի ստուգման գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում յուղի զտիչների իրաններից նստվածքի թափման գործընթացը,

4) ճիշտ է իրականացնում շարժիչի քարտերի օդափոխման փականի մաքրման և լվացման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում շարժիչի և կոմպրեսորի օդային զտիչի, զտիչ տարրի լվացման և նրանցում յուղի փոխման գործընթացները,

6) ճիշտ է իրականացնում շարժիչի կարտերում յուղի (ըստ ժամանակացույցի) փոխման, այդ ժամանակ յուղի կոշտ զտիչի զտող տարրի լվացման, նուրբ մաքրման զտիչի զտող տարրի փոխման կամ կենտրոնախույս զտիչի մաքրման գործընթացները,

7) ճիշտ է իրականացնում վառելիքային զտիչ-պարզարանի և վառելիքի նուրբ մաքրման զտիչի հանման և լվացման, դիզելային շարժիչի վառելիքի նախնական և նուրբ մաքրման զտիչների հանման և զտող տարրերի փոխման գործընթացները,

8) ճիշտ է իրականացնում վառելիքային պոմպի պարզարանի զննման և անհրաժեշտության դեպքում ջրից և կեղտից մաքրման և խոնավազատիչի զտիչ տարրերի լվացման գործընթացները, դիզելային շարժիչով ավտոմոբիլների մոտ վառելիքային բաքից նստվածքի հեռացման գործընթացը:

166.

Ուսումնառության արդյունք 7

Իրականացնել շարժիչների սեզոնային սպասարկման գործընթացներ

167.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում սեզոնային սպասարկման դերն ու նշանակությունը, իրականացնում շարժիչի հովացման համակարգի լվացման, հովացման համակարգի ծորակների և սնման համակարգերի դատարկման հարմարանքի վիճակի և գործողության ստուգման գործընթացները,

2) ճիշտ է իրականացնում վառելիքի բաքի լվացման և փչահարման (աշնանը), վարորդ-օպերատորի խցի (թափքի) ջեռուցիչի ջերմափոխանակիչի և գործարկման տաքացուցիչի լվացման գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում կարբյուրատորի, վառելիքի պոմպի և բարձր ճնշման մղիչի հանման, լվացման և ստենդի վրա դրանց վիճակի ու աշխատանքի ստուգման (աշնանը) գործընթացները,

4) ճիշտ է իրականացնում հովացման համակարգի օդափոխիչի կցորդիչի միացման տվիչի, հովացման համակարգի հեղուկի ջերմաստիճանի վթարային ազդանշանիչների և յուղման համակարգում յուղի ճնշման տվիչների սարքինության ստուգման գործընթացները,

5) ճիշտ է իրականացնում ջերմափոխանակիչի շերտափեղկերի փակման քիփության և բացման լրիվության ստուգման, քիմմոտոլոգիական քարտին համապատասխան յուղերի սեզոնային փոխման կատարման գործընթացները,

6) ճիշտ է իրականացնում սեզոնային տեխնիկական սպասարկում անցկացնելուց առաջ բալոններից գազի դատարկման, բալոնները իներտ գազով գազազերծման, գազային բալոնի պահպանիչ փականի գործարկման ճնշման ստուգման գործընթացները,

7) ճիշտ է իրականացնում գազախողովակաշարերը և վառելիքախողովակաշարերը սեղմված օդով փչահարման ճնշաչափի (մանոմետրի) ստուգողական ստուգման մատյանում գրանցման գործընթացները,

8) ճիշտ է բացատրում տրանսպորտային միջոցները ձմռան շահագործմանը նախապատրաստելու գործընթացները և լրացուցիչ աշխատանքների կատարման կարգը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

168.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22–012

169.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել փականագործական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ կարողություններ:

170.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

171.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՃԲԱՏԱ-4-22-002 «Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկա» մոդուլը:

172.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

173.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել մետաղի հատում, հարթում և ծռում, կտրում, խարտոցում

174.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մետաղի հատում մամլակի մեջ, սալի և զնդանի վրա, մեքենայացված հատում,

2) ճիշտ է կատարում մետաղի հարթում,

3) ճիշտ է կատարում մետաղի ծռում,

4) ճիշտ է կատարում մետաղի կտրում,

5) ճիշտ է կատարում մետաղի խարտոցում:

175.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել գայլիկոնում, եզրալայնում և անցքակոկում

176.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում գայլիկոնների սրում և ենթասրում,

2) ճիշտ է կատարում գայլիկոնում ըստ գծանշման, կոնդուկտորի և հենակի,

3) ճիշտ է կատարում ձեռքով գայլիկոնում,

4) ճիշտ է կատարում եզրալայնում, անցքալայնում և անցքակոկում:

177.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել պարուրակում, գամում, զոդում

178.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում թուջե և պողպատե մեքենամասերի մաշված պարուրակների վերականգնման աշխատանքների հաջորդականությունը,

2) ճիշտ է կատարում լիսեռների և առանցքների արտաքին պարուրակի վերականգնումը,

3) ճիշտ է կատարում անցքերի ներքին պարուրակի վերականգնումը,

4) ճիշտ է օգտվում պարուրակների մշակման ժամանակ օգտագործվող գործիքներից, հարմարանքներից և սարքավորումներից,

5) ճիշտ է կատարում տարբեր մեքենամասերի գամումը,

6) ճիշտ է կատարում տարբեր մեքենամասերի զոդումը:

179.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել ներխարտոցում և հարմարակցում, քերանում, կիպահղկում

180.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում անցքերի ներխարտոցում,

2) ճիշտ է կատարում մեքենամասերի հարմարադրում և հարմարակցում,

3) ճիշտ է կատարում շինվածքի մակերևույթների քերանում,

4) ճիշտ է կատարում կիպահղկման աշխատանքներ:

181.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել երիթային և բազմաերիթային միացությունների նորոգում

182.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում բազմաերիթային և երիթային միացությունների վերականգնման եղանակներն ու աշխատանքների հաջորդականությունը,

2) ճիշտ է կատարում մաշված բազմաերիթային միացության նորոգման և վերականգնման գործընթացները,

3) ճիշտ է իրականացնում մաշված երիթային միացության նորոգման և վերականգնման գործընթացները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

183.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-013

184.

Մոդուլի նպատակը

Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել մեքենաներով մշակվող գրունտների (աշխատանքային միջավայր) տեսակների և հիմնական հատկությունների որոշման կարողություններ։

185.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

186.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

187.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

188.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել մշակվող գրունտների տեսակները և դասակարգումը

189.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գրունտների տեսակները՝ ըստ ամբողջականության և հատիկային կազմի,

2) ճիշտ է ներկայացնում գրունտների տեսակները՝ ըստ ամրության,

3) ճիշտ է ներկայացնում մշակվող գրունտների կարգը։

190.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները

191.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գրունտների խտությունը, ծակոտկենությունը և բնական շեպության անկյունը,

2) ճիշտ է ներկայացնում գրունտների ամրության, առաձգականության մոդուլի, սահքի, ներքին և արտաքին շփման գործակիցների մեծությունները,

3) ճիշտ է ներկայացնում տվյալ ճանապարհային մեքենայի աշխատանքային օրգանով մշակվող գրունտների կարգերը։

192.

Ուսումնառության արդյունք 3

Որոշել գրունտների տեսակը և հիմնական ֆիզիկամեխանիկական հատկությունները

193.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները որոշող սարքերի տեսակները,

2) ճիշտ է որոշում գրունտների խտությունը և ծավալային զանգվածը,

3) ճիշտ է որոշում գրունտների ամրությունը,

4) ճիշտ է ներկայացնում գրունտների կիրառման ոլորտները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»

194.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-014

195.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ բուլդոզերի նշանակության, դասակարգման և կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև ուսանողի մոտ ձևավորել բուլդոզերի ընտրության հիմունքների կիրառման կարողություններ։

196.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

197.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-001 «Նյութագիտության հիմունքներ», ՃԲԱՏԱ-4-22-006 «Վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների կիրառման կարողություններ», ՃԲԱՏԱ-4-22–008 «Ճանապարհային երթևեկության կանոններ» ՃԲԱՏԱ-4-22-013 «Գրունտների դասակարգումը և հատկությունները», մոդուլները։

198.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

199.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել ճանապարհային մեքենաների նշանակությունը, դասակարգումը և ընտրության հիմունքները

200.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ճանապարհային մեքենաների տեսակները և նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում հողափոր մեքենաների դասակարգումը՝ ըստ կառուցվածքի, ընթացքային սարքավորման և կառավարման համակարգի,

3) ճիշտ է ներկայացնում հողափոր-տրանսպորտային մեքենաների դասակարգումը՝ ըստ կառուցվածքի, ընթացքային սարքավորման և կառավարման համակարգի,

4) ճիշտ է ներկայացնում նախապատրաստական աշխատանքների մեքենաների դասակարգումը՝ ըստ կառուցվածքի, ընթացքային սարքավորման և կառավարման համակարգի,

5) ճիշտ է ներկայացնում խտացնող մեքենաների դասակարգումը՝ ըստ կառուցվածքի, ընթացքային սարքավորման և կառավարման համակարգի,

6) ճիշտ է ընտրում ճանապարհային մեքենա՝ ըստ աշխատանքի բնույթի և ծավալի։

201.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել բուլդոզերի շասիի ընդհանուր կառուցվածքը

202.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի շասիի ընդհանուր կառուցվածքը, հիմնական կառուցվածքային մասերի նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում փոխանցումների տուփի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

4) ճիշտ է ներկայացնում բաշխիչ-բաժանիչ տուփի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

5) ճիշտ է ներկայացնում կարդանային փոխանցման նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

6) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի նշանակությունը և աշխատանքը,

7) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի տանող կամրջակի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը, առանձին հանգույցների (գլխավոր փոխանցիչ, դիֆերենցիալ, վերջնային փոխանցիչներ, դիֆերենցիալի բլոկավորմանմեխանիզմ) նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,

8) ճիշտ է ներկայացնում թրթուրավոր բուլդոզերի շասիի կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքը:

203.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել բուլդոզերի ընթացքային մասը

204.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի ընթացքային մասի նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի ընթացքային մասի առանձին հանգույցների (կմախք, կախոց, անիվներ) նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,

3) ճիշտ է որոշում անիվների տեղակայման անկյունները,

4) ճիշտ է ընտրում դողերը,

5) ճիշտ է ներկայացնում թրթուրավոր բուլդոզերի ընթացքային մասի կառուցվածքային առանձնահատկությունները:

205.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել բուլդոզերի կառավարման համակարգը

206.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի ղեկային կառավարման նշանակությունը, հիմնական տեսակները, ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի ղեկային կառավարման համակարգի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի ղեկային մեխանիզմի և հաղորդակի կառուցվածքը,

4) ճիշտ է ներկայացնում թրթուրավոր բուլդոզերի ղեկային կառավարման համակարգի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները:

207.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել բուլդոզերի արգելակային համակարգը

208.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի արգելակային համակարգի նշանակությունը, տեսակները, ներկայացվող պահանջները,

2) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի արգելակային մեխանիզմի տեսակները, ընդհանուր կառուցվածքը և դրանց աշխատանքի առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում անիվավոր բուլդոզերի արգելակային շարժաբերի տեսակները, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,

4) ճիշտ է ներկայացնում թրթուրավոր բուլդոզերի արգելակային համակարգի կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները:

209.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել բուլդոզերի աշխատանքային սարքավորումները

210.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անդարձովի բուլդոզերային թիով բուլդոզերի աշխատանքային սարքավորման ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

2) ճիշտ է ներկայացնում դարձովի բուլդոզերային թիով բուլդոզերի աշխատանքային սարքավորման ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում աշխատանքային սարքավորումների հիմնական հանգույցների, ագրեգատների և միավորների ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

4) ճիշտ է ներկայացվում ճոպանավոր, մեխանիկական և հիդրավլիկ շարժաբերների նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները,

5) ճիշտ է ներկայացնում հզորության փոխանցման տուփի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը:

211.

Ուսումնառության արդյունք 7

Ներկայացնել բուլդոզերի տեխնիկական շահագործման առանձնահատկությունները

212.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի տեխնիկական բնութագրերը,

2) ճիշտ է ներկայացնում բուլդոզերային թիի հիմնական պարամետրերը,

3) ճիշտ է ներկայացնում աշխատանքային սարքավորման վրա ազդող հիմնական ուժերը,

4) ճիշտ է որոշում բուլդոզերի տեսական, տեխնիկական և շահագործական արտադրողականությունը,

5) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի շահագործական հատկանիշները,

6) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի միջհերթափոխային, կարճաժամկետ և երկարատև պահպանումը,

7) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի շահագործման առանձնահատկությունները տարբեր պայմաններում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

213.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-015

214.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել տարբեր շահագործական պայմաններում բուլդոզերի անվտանգ կառավարման կարողություններ։

215.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

216.

Մուտքային պահանջները

Այս մոդուլը ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-014 «Բուլդոզերի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը» մոդուլը։

217.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

218.

Ուսումնառության արդյունք 1

Գործարկել շարժիչը

219.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կառավարման օրգանների նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում սարքերի վահանակի վրա տեղադրված ցուցիչների նշանակությունը,

3) ճիշտ է գործարկում գործարկման շարժիչը,

4) ճիշտ է գործարկում հիմնական շարժիչը:

220.

Ուսումնառության արդյունք 2

Վարել բուլդոզերն ուղիղով և շրջադարձերով

221.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է տեղից շարժում բուլդոզերը` մինչև շարժման սահուն սկիզբը,

2) ճիշտ է վարում է բուլդոզերը ուղիղով,

3) ճիշտ է կատարում աջ և ձախ շրջադարձեր:

222.

Ուսումնառության արդյունք 3

Վարել բուլդոզերն հետընթացով և արտակարգ իրավիճակներում, մանևրել սահմանափակ անցատեղերով

223.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է տեղից շարժում բուլդոզերը հետընթացով` մինչև ընթացքի սահունությունը,

2) ճիշտ է անցնում պայմանական սահմանափակ անցատեղերով առաջընթացքով և հետընթացով,

3) ճիշտ է վարում բուլդոզերը արտակարգ իրավիճակներում:

224.

Ուսումնառության արդյունք 4

Բուլդոզերի վարումը ճանապարհային և շահագործական տարբեր պայմաններում

225.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է վարում բուլդոզերը ճանապարհային տարբեր պայմաններում,

2) ճիշտ է վարում բուլդոզերը շահագործման տարբեր պայմաններում,

3) ճիշտ է վարում բուլդոզերը համեմատաբար բարձր արագություններով,

4) ճիշտ է վարում բուլդոզերը գիշերային ժամերին և տեսանելիության սահմանափակ պայմաններում:

226.

Ուսումնառության արդյունք 5

Իրականացնել գրունտի մշակման գործողություններ

227.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում բուլդոզերային թիի թեքումը երկայնական և լայնական առանցքների նկատմամբ,

2) ճիշտ է կատարում բուլդոզերային թիի ներխրումը գրունտի մեջ և հողաշերտի բարձրացումը,

3) ճիշտ է կատարում բուլդոզերի տեղաշարժումով գլորման պրիզմայի տեղաշարժումը բեռնաթափման վայր,

4) ճիշտ է կատարում գրունտի բեռնաթափումը,

5) ճիշտ է կատարում հետադարձ տեղաշարժումը բուլդոզերային թին բարձրացված վիճակում,

6) ճիշտ է կատարում մշակվող գրունտային մակերևույթի համահարթումը:

228.

Ուսումնառության արդյունք 6

Իրականացնել հողային աշխատանքներ

229.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում հողի նախնական մշակման աշխատանքային գործողությունները,

2) ճիշտ է կատարում հողի հիմնական մշակման աշխատանքային գործողությունները,

3) ճիշտ է կատարում հողի վերջնական մշակման աշխատանքային գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒԼԴՈԶԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

230.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-016

231.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բուլդոզերի տեխնիկական զննության, տեխնիկական սպասարկումների կատարման և ոչ բարդ անսարքությունների վերացման կարողություններ։

232.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

233.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-014 «Բուլդոզերի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը» մոդուլը։

234.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

235.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել բուլդոզերի միջհերթափոխային սպասարկման աշխատանքները

236.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի տեխնիկական սպասարկումների տեսակները, իրականացման մեթոդները և իրականացման ժամանակացույցը,

2) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի միջհերթափոխային սպասարկման նպատակը և սպասարկման գործառութների անվանացանկը,

3) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի միջհերթափոխային սպասարկման անցկացման ժամկետները,

4) ճիշտ է իրականացնում միջհերթափոխային սպասարկում` համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

5) ճիշտ է իրականացնում բուլդոզերի միջհերթափոխային տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերի ձևակերպումները:

237.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել բուլդոզերի պարբերական տեխնիկական սպասարկման աշխատանքները

238.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարբերական տեխնիկական սպասարկման տեսակներն ու նպատակները,

2) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի «ՏՍ-1» անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

3) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի «ՏՍ-2» անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

4) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի «ՏՍ-3» անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

5) ճիշտ է իրականացնում պարբերական տեխնիկական սպասարկման աշխատանքները, համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

6) ճիշտ է ձևակերպում բուլդոզերի պարբերական տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

239.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել բուլդոզերի սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքները

240.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սեզոնային տեխնիկական սպասարկման իրականացման նպատակը և անհրաժեշտությունը,

2) ճիշտ է ներկայացնում սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքների անվանացանկը՝ կախված բուլդոզերի կառուցվածքային առանձնահատկություններից և կլիմայական պայմաններից,

3) ճիշտ է իրականացնում սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքները, համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

4) ճիշտ է ձևակերպում բուլդոզերի սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

241.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել բուլդոզերի հատուկ տեխնիկական սպասարկման աշխատանքները

242.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հատուկ տեխնիկական սպասարկման իրականացման նպատակը և անհրաժեշտությունը,

2) ճիշտ է ներկայացնում հատուկ տեխնիկական սպասարկման աշխատանքների անվանացանկը,

3) ճիշտ է իրականացնում հատուկ տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

4) ճիշտ է ձևակերպում բուլդոզերի հատուկ տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

243.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել բուլդոզերի տեխնիկական զննման աշխատանքները

244.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում տեխնիկական զննման նպատակը և նախատեսված աշխատանքները,

2) ճիշտ է ներկայացնում տեխնիկական զննման անցկացման ժամկետները և հիմնական գործառույթների անվանացանկը,

3) ճիշտ է իրականացնում բուլդոզերի տեխնիկական զննման աշխատանքները՝ համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

4) ճիշտ է ձևակերպում բուլդոզերի տեխնիկական զննման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

245.

Ուսումնառության արդյունք 6

Կատարել բուլդոզերի ոչ բարդ անսարքությունների վերացման աշխատանքները

246.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի տեխնիկական արատորոշման նշանակությունը,

2) ճիշտ է իրականացնում անընդհատ տեխնիկական արատորոշումը,

3) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի ընթացիկ նորոգման նշանակությունը, հիմնական գործառույթները և դրանց առնչվող հիմնական փաստաթղթերը,

4) ճիշտ է ներկայացնում բուլդոզերի շահագործման ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում բուլդոզերի շարժիչի, շասիի, կառավարման համակարգերի և աշխատանքային սարքավորումների առանձին համակարգերի, ագրեգատների և հանգույցների ոչ բարդ անսարքությունների բացահայտման աշխատանքները,

6) ճիշտ է կատարում բուլդոզերի առանձին համակարգերի, ագրեգատների և հանգույցների ոչ բարդ անսարքությունների վերացման աշխատանքները,

7) ճիշտ է կատարում բուլդոզերի ոչ բարդ անսարքությունների վերացման աշխատանքներին առնչվող փաստաթղթերի ձևակերպումները:

 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԻԱՇԵՐԵՓ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»

247.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-017

248.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ միաշերեփ էքսկավատորի նշանակության, դասակարգման և կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել էքսկավատորի ընտրության հիմունքների կիրառման կարողություններ։

249.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

250.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-001 «Նյութագիտության հիմունքներ», ՃԲԱՏԱ-4-22-006 «Վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների կիրառման կարողություններ», ՃԲԱՏԱ-4-22–008 «Ճանապարհային երթևեկության կանոններ» ՃԲԱՏԱ-4-22-013 «Գրունտների դասակարգումը և հատկությունները», մոդուլները։

251.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

252.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել էքսկավատորի նշանակությունը և դասակարգումը

253.

 

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի դասակարգումը՝ կախված գործողության բնույթից,

2) ճիշտ է ներկայացնում միաշերեփ էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

4) ճիշտ է ներկայացնում միաշերեփ էքսկավատորների դասակարգումը և մակնշումը,

5) ճիշտ է ներկայացնում միաշերեփ էքսկավատորների դասակարգումը և մակնշումը,

6) ճիշտ է ներկայացնում միաշերեփ խրամատափոր էքսկավատորի հողային աշխատանքների կատարման տեխոնոլգիական գործընթացները:

254.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել էքսկավատորի շասիի ընդհանուր կառուցվածքը

255.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի շասիի ընդհանուր կառուցվածքը, հիմնական կառուցվածքային մասերի նշանակությունը,

2) ճիշտ է ներկայացնում կցորդիչի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում փոխանցումների տուփի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

4) ճիշտ է ներկայացնում բաշխիչ-բաժանիչ տուփի նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

5) ճիշտ է ներկայացնում կարդանային փոխանցման նշանակությունը, ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

6) ճիշտ է ներկայացնում տանող կամրջակի նշանակությունը և աշխատանքը,

7) ճիշտ է ներկայացնում անիվավոր էքսկավատորի տանող կամրջակի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը, առանձին հանգույցների նշանակությունը, կառուցվածքը և աշխատանքը,

8) ճիշտ է ներկայացնում թրթուրավոր էքսկավատորի շասիի կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքը:

256.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել հիդրավլիկական միաշերեփ էքսկավատորը

257.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկական միաշերեփ էքսկավատորի նշանակությունը և կիրառման առաձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում բազմաշարժիչ լիաշրջադարձ և ոչ լիաշրջադարձ պնևմոանվավոր կամ թրթուրավոր ընթացամասով հիդրավլիկական միաշերեփ էքսկավատորների ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկական միաշերեփ էքսկավատորի աշխատանքային սարքավորման կոշտ կախոցքը,

4) ճիշտ է ներկայացնում հիդրավլիկական միաշերեփ էքսկավատորի հիդրավլիկական շարժաբերի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

5) ճիշտ է ներկայացնում լծակահոդակապային և փոխագուցավոր աշխատանքային սարքավորումով հիդրավլիկական էքսկավատորի կառուցվածքային առանձնահատկությունները:

258.

Ուսումնառության արդյունք 4

Ներկայացնել շինարարական միաշերեփ լիաշրջադարձ համապիտանի պնևմոանիվավաոր հիդրավլիկական էքսկավատորը

259.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շինարարական միաշերեփ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական էքսկավատորի կիրառման առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի պնևմոանվավոր ընթացամասը,

3) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի հենարանաշրջադարձային սարքավորումը,

4) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի կառավարման համակարգը,

5) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի հիմնական հերթափոխային աշխատանքային օրգանների ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը:

260.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել շինարարական միաշերեփ լիաշրջադարձ համապիտանի թրթուրավոր հիդրավլիկական էքսկավատորը

261.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շինարարական միաշերեփ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական թրթուրավոր էքսկավատորի կիրառման առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում շինարարական միաշերեփ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական թրթուրավոր էքսկավատորի աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի թրթուրավոր ընթացամասը,

4) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի շրջադարձային հենահարթակը,

5) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի հիմնական սլաքը, լրացուցիչ սլաքը,

6) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի կառավարման համակարգը,

7) ճիշտ է ներկայացնում հենարանաշրջադարձային սարքավորումը,

8) ճիշտ է ներկայացնում հիմնական հերթափոխային աշխատանքային օրգանների ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

9) ճիշտ է ներկայացնում գրեյֆերով սարքավորված էքսկավատորի կիրառման առանձնահատկությունները,

10) ճիշտ է ներկայացնում աշխատանքի ընթացքում էքսկավատորի կայունության պահպանումը:

262.

Ուսումնառության արդյունք 6

Ներկայացնել ոչ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական էքսկավատորը

263.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ոչ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը և կիրառման առանձնհատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում ոչ լիաշրջադարձ համապիտանի հիդրավլիկական էքսկավատորի աշխատանքը,

3) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի լծակահոդակապային աշխատանքային սարքավորումը,

4) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի հիմնական աշխատանքային օրգանը,

5) ճիշտ է ներկայացնում աշխատանքի ընթացքում էքսկավատորի կայունության պահպանումը:

264.

Ուսումնառության արդյունք 7

Որոշել միաշերեփ էքսկավատորի շահագործական արտադրողականությունը

265.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում միաշերեփ էքսկավատորի շահագործական արտադրողականության որոշման անհրաժեշտությունը և նշանակությունը,

2) ճիշտ է որոշում միաշերեփ էքսկավատորի շահագործական արտադրողականությունը,

3) ճիշտ է ներկայացնում միաշերեփ էքսկավատորների աշխատանքային ցիկլի տևողությունների կողմնորոշիչ արժեքները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲԱԶՄԱՇԵՐԵՓ ԽՐԱՄԱՏԱՓՈՐ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ»

266.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-018

267.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի նշանակության, դասակարգման և կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել էքսկավատորի ընտրության հիմունքների կիրառման կարողություններ։

268.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

269.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-001 «Նյութագիտության հիմունքներ», ՃԲԱՏԱ-4-22-006 «Վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների կիրառման կարողություններ», «ՃԲԱՏԱ-4-22-013 «Գրունտների դասակարգումը և հատկությունները», ՃԲԱՏԱ-4-22–008 «Ճանապարհային երթևեկության կանոններ» մոդուլները։

270.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

271.

Ուսումնառության արդյունք 1

Ներկայացնել բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորը

272.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի դասակարգումը,

2) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորների դասակարգումը և մակնշումը,

4) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը,

5) ճիշտ է ներկայացնում բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի հողային աշխատանքների կատարման տեխոնոլգիական գործընթացները:

273.

Ուսումնառության արդյունք 2

Ներկայացնել շղթայական բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորը

274.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում շղթայական բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում քերակային աշխատանքային օրգանի օգտագործումը,

3) ճիշտ է ներկայացնում շղթայական բազմաշերեփ խրամատափոր պնևմոանվավոր էքսկավատորի կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքը,

4) ճիշտ է ներկայացնում շղթայական բազմաշերեփ խրամատափոր թրթուրավոր էքսկավատորի կառուցվածքային առանձնահատկությունները և աշխատանքը:

275.

Ուսումնառության արդյունք 3

Ներկայացնել ռոտորային խրամատափոր էքսկավատորը

276.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ռոտորային խրամատափոր էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում խրամուղիների փորման աշխատանքային օրգանը,

3) ճիշտ է ներկայացնում սկավառակաֆրեզերային աշխատանքային օրգանը,

4) ճիշտ է ներկայացնում խրամատափոր էքսկավատորի կառուցվածքային սխեման,

5) ճիշտ է ներկայացնում խրամատափոր էքսկավատորի թրթուռավոր քարշակի ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

6) ճիշտ է ներկայացնում խրամատափոր էքսկավատորի աշխատանքային սարքավորման ընդհանուր կառուցվածքը և աշխատանքը,

7) ճիշտ է ներկայացնում խրամատափոր էքսկավատորի տրանպորտային շարժման մեխանիկական շարժաբերի կառուցվածքը և աշխատանքը,

8) ճիշտ է ներկայացնում խրամատափոր էքսկավատորի տրանպորտային շարժման հիդրավլիկական շարժաբերի կառուցվածքը և աշխատանքը:

277.

Ուսումնառության արդյունք 4

Որոշել շղթայական բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի շահագործական արտադրողականությունը

278.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի շահագործական արտադրողականության որոշման անհրաժեշտությունը և նշանակությունը,

2) ճիշտ է որոշում էքսկավատորի շահագործական արտադրողականությունը քերակային սարքավորման դեպքում,

3) ճիշտ է որոշում էքսկավատորի շահագործական արտադրողականությունը շերեփավոր սարքավորման դեպքում,

4) ճիշտ է որոշում ռոտորայինխրամատափոր էքսկավատորի շահագործական արտադրողականությունը,

5) ճիշտ է որոշում ռոտորայինխրամատափոր էքսկավատորի ծավալային արտադրողականությությունը:

279.

Ուսումնառության արդյունք 5

Ներկայացնել անիվավոր տելեսկոպիկ էքսկավատորը

280.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղիղ թիով և հակադարձ թիով անիվավոր տելեսկոպիկ էքսկավատորի նշանակությունը, աշխատանքի սկզբունքը և կիրառման առանձնահատկությունները,

2) ճիշտ է ներկայացնում ուղիղ թիով և հակադարձ թիով անիվավոր տելեսկոպիկ էքսկավատորի աշխատանքի առանձնահատկությունները,

3) ճիշտ է ներկայացնում ուղիղ թիով և հակադարձ թիով անիվավոր տելեսկոպիկ էքսկավատորի կառուցվածքային առանձնահատկությունները,

4) ճիշտ է որոշում էքսկավատորի շահագործական արտադրողականությունը:

 ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԷՔՍԿԱՎԱՏՈՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

281.

Մոդուլի դասիչը

ՃԲԱՏԱ-4-22-019

282.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել էքսկավատորի տեխնիկական զննության, տեխնիկական սպասարկումների կատարման և ոչ բարդ անսարքությունների վերացման կարողություններ։

283.

Մոդուլի տևողությունը

42 ժամ

284.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է յուրացրած լինի ՃԲԱՏԱ-4-22-017 «Միաշերեփ շինարարական էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը», ՃԲԱՏԱ-4-22-018 «Բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը» մոդուլները։

285.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

286.

Ուսումնառության արդյունք 1

Կատարել Էքսկավատորի միջհերթափոխային սպասարկման աշխատանքները

287.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի տեխնիկական սպասարկումների տեսակները, իրականացման մեթոդները և իրականացման ժամանակացույցը,

2) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի միջհերթափոխային սպասարկման նպատակը և սպասարկման գործառույթների անվանացանկը,

3) ճիշտ է ներկայացնում էքսկավատորի միջհերթափոխային սպասարկման անցկացման ժամկետները,

4) ճիշտ է կատարում միջհերթափոխային սպասարկում` համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

5) ճիշտ է ձևակերպում Էքսկավատորի միջհերթափոխային տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

288.

Ուսումնառության արդյունք 2

Կատարել Էքսկավատորի պարբերական տեխնիկական սպասարկման աշխատանքները

289.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում պարբերական տեխնիկական սպասարկման տեսակներն ու նպատակները,

2) ճիշտ է ներկայացնում Էքսկավատորի ՏՍ-1 ( Տեխնիկական սպասարկում 1 ) անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

3) ճիշտ է ներկայացնում Էքսկավատորի ՏՍ-2 ( Տեխնիկական սպասարկում 2 ) անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

4) ճիշտ է ներկայացնում Էքսկավատորի ՏՍ-3 ( Տեխնիկական սպասարկում 3) անցկացման ժամկետները և նախատեսված աշխատանքների անվանացանկը,

5) ճիշտ է ներկայացնում Էքսկավատորի տեխնիկական սպասարկման աշխատանքները յուրաքանչյուր 2000 ժամ աշխատանքից հետո,

6) ճիշտ է կատարում Էքսկավատորի ՏՍ-1, ՏՍ-2, ՏՍ-3 աշխատանքները:

290.

Ուսումնառության արդյունք 3

Կատարել Էքսկավատորի սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքները

291.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սեզոնային տեխնիկական սպասարկման իրականացման նպատակը և անհրաժեշտությունը,

2) ճիշտ է ներկայացնում սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքների անվանացանկը՝ կախված Էքսկավատորի կառուցվածքային առանձնահատկություններից և կլիմայական պայմաններից,

3) ճիշտ է իրականացնում սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքները, համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

4) ճիշտ է ձևակերպում Էքսկավատորի սեզոնային տեխնիկական սպասարկման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը։

292.

Ուսումնառության արդյունք 4

Կատարել էքսկավատորի տեխնիկական զննման աշխատանքները

293.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորների տեխնիկական զննման նպատակը և նախատեսված աշխատանքները,

2) ճիշտ է ներկայացնում տեխնիկական զննման անցկացման ժամկետները և հիմնական գործառույթների անվանացանկը,

3) ճիշտ է իրականացնում տեխնիկական զննման աշխատանքները, համաձայն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

4) ճիշտ է ձևակերպում տեխնիկական զննման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

294.

Ուսումնառության արդյունք 5

Կատարել էքսկավատորի ոչ բարդ անսարքությունների վերացման աշխատանքները

295.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում էքսկավատորների տեխնիկական արատորոշման նշանակությունը,

2) ճիշտ է իրականացնում անընդհատ տեխնիկական արատորոշումը,

3) ճիշտ է ներկայացնում անիվավոր և թրթուրավոր էքսկավատորների ընթացիկ նորոգման նշանակությունը, հիմնական գործառույթները և դրանց առնչվող հիմնական փաստաթղթերը,

4) ճիշտ է ներկայացնում անիվավոր և թրթուրավոր էքսկավատորների շահագործման առանձնահատկությունները և շահագործման ընթացքում առաջացող հիմնական անսարքությունները,

5) ճիշտ է կատարում անիվավոր և թրթուրավոր էքսկավատորների շարժիչի, շասիի, կառավարման համակարգերի և աշխատանքային սարքավորումների առանձին համակարգերի, ագրեգատների և հանգույցների ոչ բարդ անսարքությունների բացահայտման աշխատանքները,

6) ճիշտ է ձևակերպում անիվավոր և թրթուրավոր էքսկավատորների ոչ բարդ անսարքությունների վերացման աշխատանքներին առնչվող փաստաթղթերը:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0732.07.4 «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 0732.07.02.4 «Օպերատոր` բուլդոզերի և էքսկավատորի» որակավորման օրինակելի ուսումնական պլան

 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի

 առավելագույն

բեռնվածությունը,

 ժամ

 Պարտադիր

 լսարանային

պարապմունքներ,

 ժամ

ՈՒսուցման երաշխավորվող տարին

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

99

66

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

28

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

528

352

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

36

1

3.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

4.

Ձեռներեցություն

 

108

72

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

270

180

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Նյութագիտության հիմունքներ

 

42

28

1

2.

Թույլտվածքներ և նստեցվածքներ, չափիչ գործիքներ և չափումների տեխնիկա

 

54

36

1

3.

Ներքին այրման շարժիչի ընդհանուր կառուցվածքը

 

54

36

1

4.

Ավտոմոբիլի և մասնագիտացված շարժակազմի ընդհանուր կառուցվածքը

 

54

36

1

5.

Բուլդոզերի էլեկտրասարքավորումներ

 

54

36

1

6.

Վառելիքաքսանյութերի և տեխնիկական հեղուկների կիրառման կարողություններ

 

42

28

1

7.

Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները

 

27

18

1

8.

Ճանապարհային երթևեկության կանոններ

 

27

18

1

9.

Ավտոմոբիլի անվտանգ վարման կարողություններ

 

27

18

1

10.

Կենսագործունեության անվտանգության պահանջները

 

42

28

1

11.

Ներքին այրման շարժիչի տեխնիկական սպասարկման կարողություններ

 

54

36

1

12.

Փականագործական աշխատանքների կարողություններ

 

54

36

1

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

531

354

1

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Գրունտների դասակարգումը և հատկությունները

 

27

18

1

2.

Բուլդոզերի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը

 

81

54

1

3.

Բուլդոզերի անվտանգ կառավարման կարողություններ

 

63

42

1

4.

Բուլդոզերի տեխնիկական սպասարկման կարողություններ

 

63

42

1

5.

Միաշերեփ շինարարական էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը

 

63

42

1

 6.

Բազմաշերեփ խրամատափոր էքսկավատորի ընդհանուր կառուցվածքը և շահագործումը

 

54

36

1

 7.

էքսկավատորի տեխնիկական զննության և սպասարկման կարողություններ

 

63

42

1

ԸՆԴԱՄԵՆԸ

 

414

276

 

ԸՆՏՐՈՎԻ

 

27

18

1

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

12

8

1

ԸՆԴԱՄԵՆԸ

33

1782

1188

 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   

ՊՐԱԿՏԻԿԱ

5

     

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     

ԸՆԴԱՄԵՆԸ

41

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան