ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» դեկտեմբերի 2023 թ. |
N 144-Ն |
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 3.2-րդ կետերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ.-ի դեկտեմբերի 7-ի N 144-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների (այսուհետև՝ Հաստատություն), ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների (այսուհետև՝ Դպրոց) արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և արտադպրոցական ծրագրի ձևաչափի և վերջնարդյունքների հետ կապված հարաբերությունները:
2. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ
2. Արտադպրոցական ծրագրերը կարող են մշակվել ինչպես մեկ կամ երկու ուղղությամբ, այնպես էլ համակցված (հիբրիդային) ծրագրով՝ հաշվի առնելով երեխաների ընդունակությունները, նախասիրությունները, հոգեբանական, ֆիզիոլոգիական, տարիքային առանձնահատկությունները, կարողունակությունների մակարդակը։
3. Արտադպրոցական ծրագրերը մշակվում են Հաստատության (մանկապատանեկան մարզադպրոցների դեպքում՝ մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատության) կողմից՝ համաձայն Ձև 1-ի, 2-ի և 3-ի:
(3-րդ կետը լրաց. 01.08.24 N 61-Ն)
4. Դպրոցների արտադպրոցական ծրագրերը իրականացվում են առարկայական ծրագրերի (այսուհետև՝ ծրագիր) միջոցով, որը մշակվում է մասնագիտացված միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ կազմակերպության կողմից՝ համաձայն Ձև 4-ի և 5-ի։
5. Հաստատության մանկավարժական աշխատողները (խմբակավարները) կարող են մշակել հեղինակային արտադպրոցական ծրագրեր։
6. Ծրագրի նախագծերը անհրաժեշտ է մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը (Դպրոցների դեպքում՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 30-ը), համաձայն սույն հավելվածով սահմանված ձևերի, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն)՝ մասնագիտական փորձաքննության նպատակով:
7. Ներկայացված ծրագրի նախագիծը Նախարարությունը փորձաքննության է ուղարկում գիտական, կրթական մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատություն, որը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է փորձագիտական եզրակացություն։
8. Դրական փորձագիտական եզրակացություն ստացած ծրագրերը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (այսուհետ՝ Նախարար) երաշխավորվում են գործածության։
9. Երաշխավորված ծրագրում Հաստատությունն ու Դպրոցը և՛ տվյալ և՛ հաջորդ ուսումնական տարվա համար կարող են իրականացնել փոփոխություններ՝ ավելացնելով թեմաներին հատկացված ժամաքանակները և ավելացնելով նոր թեմաներ։ Եթե կատարված փոփոխությունները ծրագրի ընդհանուր ժամաքանակը ավելացնում են 10 տոկոսից ավելի, ապա փոփոխությունները սույն կարգի 6-8–րդ կետերի պահանջների համաձայն ենթակա են հաստատման։
10. Փորձագիտական բացասական եզրակացության դեպքում ծրագիրը համապատասխան հիմնավորումներով Նախարարության կողմից վերադարձվում է հեղինակին՝ լրամշակման։
3. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
11. Արտադպրոցական ծրագրի բովանդակությունը ներկայացվում է ըստ ուղղությունների (օրինակ՝ նկարչություն, երգ, պար և այլն), որի վերջնարդյունքները պետք է ուղղված լինեն՝
ա․ սովորողների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը․
բ․ սովորողների՝ որպես քաղաքացու արժեհամակարգի, բազմաֆունկցիոնալ կարողությունների ու փափուկ հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը․
գ․ սովորողների հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը․
դ․ սովորողների նախամասնագիտական կողմնորոշմանը։
(11-րդ կետը փոփ. 01.08.24 N 61-Ն)
12. Հաստատության կողմից ներկայացրած և նախարարի հրամանով երաշխավորված արտադպրոցական ծրագիրը նորմատիվ փաստաթուղթ է, որի ձևաչափը ներառում է՝
1) անվանումը,
2) ուղղությունը,
3) սովորողների տարիքային խումբը (մանկապատանեկան մարզադպրոցների համար մարզման փուլերը),
4) ծրագրի շրջանակում ձևավորվող խմբակների և այդ խմբակներում սովորողների քանակը,
5) հատկացվող ընդհանուր ժամաքանակը,
6) բովանդակությունը,
7) ծրագրի նպատակները,
8) ակնկալվող վերջնարդյունքները,
9) ծրագրի իրականացման ժամկետները,
10) դասի ձևը,
11) ուսուցման ժամանակացույցը,
12) ուսուցման ձևերը,
13) ուսումնական պլանը, պահանջվող նյութատեխնիկական բազան,
14) օգտագործված գրականության ցանկը, հղումները։
13. Նախարարի հրամանով երաշխավորված ծրագրերը կարող են օգտագործվել նաև այլ Հաստատությունների կողմից:
14. Դպրոցի կողմից ներկայացրած և նախարարի հրամանով երաշխավորված ծրագիրը նորմատիվ փաստաթուղթ է, որի ձևաչափը ներառում է.
1) անվանումը,
2) դասի ձևը,
3) սովորողների տարիքային խումբը,
4) իրականացման ժամկետները,
5) նպատակը,
6) բովանդակությունը՝ ըստ ուսուցման տարիների,
7) վերջնարդյունքը,
8) պահանջվող նյութատեխնիկական բազան,
9) օգտագործված գրականության ցանկը, հղումները։
(14-րդ կետը փոփ. 01.08.24 N 61-Ն)
4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ
15. Հաստատությունները իրենց իրավունքների և ու ազատությունների շրջանակում կարող են ուսումնական պլանի մշակման գործընթացը իրականացնել ստեղծագործաբար և նրանում առավելագույնս հաշվի առնել անհրաժեշտ բոլոր առանձնահատկությունները՝ շեշտադրումը դնելով տեղայնացման անհրաժեշտության և կարևորության վրա։
16. Ուսումնական պլանը մշակվում է Հաստատությունների կողմից՝ համաձայն Ձև 2-ի։
Ձև 1
______________ծրագիրը հաստատվել է |
Հաստատում եմ «» ՊՈԱԿ/ՀՈԱԿ-ի Տնօրեն՝ _________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն /Կ.Տ/
______ ___________ ______ թ․
|
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
(նշել ծրագրի անվանումը, օրինակ՝ գեղագիտական դաստիարակություն)
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
(նշել ուղղությունը, օրինակ՝ պար)
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
(նշել սովորողների տարիքային խումբը, որի շրջանակում իրականացվելու է ծրագիրը)
ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԽՄԲԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ԽՄԲԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(նշել տվյալ ծրագրի շրջանակում ձևավորվող խմբակների և այդ խմբակներում սովորողների քանակ)
ԺԱՄԱՔԱՆԱԿ
(նշել ծրագրին հատկացված ժամերի թիվը)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(ներկայացնել ծրագրի բովանդակությունը,
դասավանդման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և կարողունակությունների ամրապնդման մասին
տեղեկությունները)
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Նպաստել ____
2. Արժևորել ____
3. Ձևավորել ____
4. Զարգացնել ___
5. ______________
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
1. ___________
2. ___________
3. ___________
4. ___________
5. ___________
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ըստ ծրագրի բովանդակության՝ ծրագրի ժամկետները կարելի է բաժանել է նաև տարիների՝
1-ին տարի, 2-րդ տարի, 3-րդ տարի)
Ուսման տարին |
Ժամերի քանակը, |
Ընդամենը |
Ուսման առաջին տարի |
4 (շաբաթական 2 անգամ 2 ժամ) |
144 ժամ |
Ուսման երկրորդ տարի |
6 (շաբաթական 3 անգամ 2 ժամ) |
216 ժամ |
Ուսման երրորդ տարի |
6 (շաբաթական 3 անգամ 2 ժամ) |
216 ժամ |
Ծանոթություն՝ ներկայացված բաշխվածությունը պայմանական է։
ԴԱՍԻ ՁԵՎԸ
(անհատական/խմբային)
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Ժամանակաշրջաններ |
Ամիսներ |
Ընդամենը մեկ | ||||||||||||
9 |
10 |
11 |
12 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |||
Շաբաթների քանակը |
4 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
4 |
- |
- |
- |
36 | |
Դասերի քանակը |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
- |
- |
- |
216 | |
Դասավանդման ժամերի քանակը |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
12 |
- |
- |
- |
216 |
Ծանոթություն՝ ներկայացված բաշխվածությունը պայմանական է։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
(Նկարագրել ծրագրի իրականացման ուսուցման ձևերն ու մեթոդները, աշխատանքի ձևերը)
Ձև 2
Ուսումնական պլանի
օրինակելի ձև
Հ/Հ |
Թեմայի անվանումը, |
Ժամերի քանակը | ||
Տեսական |
Գործնական |
Ընդամենը | ||
I |
||||
1 |
||||
2 |
||||
3 |
||||
4 |
||||
5 |
||||
II |
||||
1 |
||||
2 |
||||
3 |
||||
III |
||||
1 |
||||
2 |
||||
3 |
||||
4 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
216 ժամ |
Ձև 3
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ
Ձև 4
ԾՐԱԳՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ
(նշել ծրագրի անվանումը, օրինակ՝ դաշնամուր)
ԴԱՍԻ ՁԵՎԸ
(անհատական/խմբային)
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
(նշել սովորողների տարիքային խումբը, որի շրջանակում իրականացվելու է ծրագիրը)
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(նշել ծրագրին հատկացված տարեկան ժամերի քանակը՝ ըստ ուսուցման տարիների)
ՆՊԱՏԱԿԸ
1. _____
2. _____
3. _____
4. _____
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝
ԸՍՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ
ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔԸ
1. _____
2. _____
3. _____
4. _____
Ձև 5
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ, ՀՂՈՒՄՆԵՐ
(ձևը փոփ. 01.08.24 N 61-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 01.08.24 N 61-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: