ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2009 թ. |
N 449-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և անհատ ձեռնարկատեր «Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» սահմանափակ պատսխանատվութամբ ընկերության 18.03.2009 թվականի N 2756 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Բժշկական Գենետիկայի և Առողջության Առաջնային Պահպանման Կենտրոն» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերության (2006 թվականի նոյեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000846 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Զաքյան 5/1 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Տ. Մեծի պողոտա N 4 շ. հասցե։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
|
Հ. Քուշկյան |
