ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբեր 2022 թ. |
N 5717-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–003098 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՆԵՐԶԱՏԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ, ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ, ՀԵՐԻԱՏՐԻԱԿԱՆ, ՀՈՄԵՈՊԱԹԻԿ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ (ՇԱՐԺԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ, ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ), ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ), ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 6-ին ներկայացված դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված թիվ Կ-ԲՕ–003098 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային՝ ներզատավիրաբուժական, արտահիվանդանոցային՝ մանկական վիրաբուժական, մանկական վնասվածքաբանական, թմրաբանական, հերիատրիական, հոմեոպաթիկ, վերականգնողական (շարժաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ), լաբորատոր ախտորոշիչ (բջջաբանական), հոգեբուժական տեսակներով իրականացման գործողությունը մինչև 2023 թվականի մայիսի 29-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
