ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
15 մայիսի 2023 թ. |
N 477-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի «Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը (այդ թվում ճշտված), լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 1032-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 2-րդ կետում «նաև 2021 թվականի համար ներկայացված վերահսկվող գործարքների նկատմամբ։» բառերը փոխարինել «2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված վերահսկվող գործարքների նկատմամբ։» բառերով։
2. Հրամանի Հավելված 1-ի աղյուսակում լրացնել նոր բաժին հետևյալ բովանդակությամբ՝
Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքի մասին տեղեկատվություն | ||
27․ Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքը |
Ծանուցման մասի համարը |
Տողի համարը |
3. Հրամանի Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման և ներկայացման կարգում լրացնել նոր 28-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«28․ Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքների մասին տեղեկատվությունը։ Մասնավորապես, նշվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցման մասի համարը և տվյալ մասում լրացված գործարքի տողի համարը։»։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2023 թվական: