ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ԹԻՎ 1-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 15-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30-րդ կետով.
«30. Ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում պաշտոնի նշանակումը կատարվում է առանձին մրցույթի արդյունքներով վերապատրաստման հիման վրա: Մրցույթը կազմակերպում և իրականացնում է Ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«17» ապրիլի 2023 թ. ք. Երևան |
Վ. Ղազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական: