Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 նոյեմբերի 2014 թվականի N 50
25. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՐՍՏԵ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի» նախագծին՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիրը»:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ.նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 |
Ոչ պաշտոնական թարգմանություն
ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԳԻԾ 30.10.2014
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(այսուհետ` «Համաձայնագիր»)
ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՆԵՐՔՈ
Կնքված
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ,
Ի դեմս
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(այսուհետ` «Փոխառու»)
և
Էրստե Բանկ
DER ՕESTERREICHISCHEN SPARKASSEN ԱԳ
(այսուհետ` «Փոխատու»)
միջև
«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի համար
Բովանդակություն
ՆԱԽԱԲԱՆ
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ...........................................................................................................
1 ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՇԻՎ..........................................................
1.1 ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ.......................................................................................................
1.2 ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՇԻՎ...........................................................................................
2 ՏՈԿՈՍ........................................................................................................................8
2.1 ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԻ ՏՈԿՈՍ....................................................................................... 8
2.3 ՏՈՒԳԱՆՔԻ ՏՈԿՈՍՆԵՐ...........................................................................................
3 ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ.............................................................................................9
3.1 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ......................................................................9
3.2 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐ............................................................................................9
3.3 OeKB ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ......................................................
3.4 ԾԱԽՍԵՐ....................................................................................................................
3.5 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ......................................................................................... 10
4 ՄԱՐՈՒՄ.......................................................................................................................
4.1 ՄԱՐՈՒՄ....................................................................................................................
4.2 ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ.........................................................
4.3 ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ........................................................................................
5 ՎՃԱՐՈՒՄՆԵՐ..............................................................................................................
5.1 ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ..........................................................................................
5.2 ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ..................................................................................................
5.3 ՎՃԱՐՆԵՐ՝ ԱԶԱՏՎԱԾ ՊԱՀՎՈՂ ՀԱՐԿԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻՑ........................
5.4 ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ..................................................................................
6 ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՊԱՅԱՆՆԵՐ........................................................................................
7 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐ Error! Bookmark not defined....
7.1 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐ...............................................
7.2 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
8 ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ..................................
8.1 ԵՐԱՇԽԻՔՆԵՐ..............................................................................................................
8.2 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ...............................................................
9 ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ..........
ՀՐԱԺԱՐՈՒՄԸ
10 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ........................................................................................................
10.1 ՕeKB ԵՐԱՇԽԻՔԸ......................................................................................................
10.2 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ......................................................................................................
10.3 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐ...............................
10.4 ՀՐԱԺԱՐՈՒՄ, ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ...........
10.5 ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ......................................................................................................
10.6 ՄԱՍՆԱԿԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆ............................................................................
10.7 ՆՇԱՆԱԿՈՒՄ.............................................................................................................
10.8 ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ....................................................................................
ՀԱՎԵԼՎԱԾ 1 – ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ .............................................................. 30
ՀԱՎԵԼՎԱԾ 2 – ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ................................. 31
ՀԱՎԵԼՎԱԾ 3 – ԾՐԱԳՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՁԵՎԸ....34
ՀԱՎԵԼՎԱԾ 4 – ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՁԵՎԸ....35
ՆԱԽԱԲԱՆ
ՔԱՆԻ ՈՐ,
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Մշակույթի նախարարության, (այսուհետ` Ծրագրի Գնորդ) և Կոնսորցիումի, որը բաղկացած է «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Birօ Austria Stage Systems AG»), Վիեննա, «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» («SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH»), Բութենհայմ, Գերմանիա, «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» («Electronic Theatre Controls GmbH»), Գերմանիա և «Արթսթեք» (Artstech) ՍՊԸ « Երևան, Հայաստան, որպես Կոնսորցիում անդամ-ընկերությունների միջև (այսուհետ` Ծրագրի արտահանողներ), [date] կնքել են պայմանագիր` "Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի" վերանորոգման համար 7,000.000 /յոթ միլիոն/ Եվրո գումարի չափով (այսուհետ` Ծրագրի մատակարարման պայմանագիր):
Oesterreichische Kontrollbank Aktiengesellschaft (այսուհետ` "OeKB") իր լիազոր մարմինների կողմից լիազորվել է խոստանալ Ծրագրի ֆինանսավորումը արտոնյալ պայմաններով` ՏՀԶԿ կոնսենսուսի համաձայն 35.xx % արտոնյալության մակարդակով` վերաֆինանսավորելով Փոխատուի կողմից տրամադրված արտոնյալ պայմաններով վարկը:
Փոխատուն համաձայնել է տրամադրել արտոնյալ պայմաններով վարկ ֆինանսավորելու համար` ի դեմս Ավստրիայի Հանրապետության OeKB երաշխիքի ներքո Ծրագրի մատակարարման պայմանագրի պայմանագրային արժեքի 100%-ը` սույն Համաձայնագրի ժամկետներին և պայմաններին համապատասխան:
Ըստ սույն Համաձայնագրում ներառված պարտավորությունների, Փոխառուն գործում է որպես հիմնական և առաջնային պարտապան Փոխատուի հանդեպ, և ոչ որպես գործակալ:
Սույն Համաձայնագիրը և Ծրագրի Մատակարարման Պայմանագիրը առանձին և միմյանցից անկախ համաձայնագրեր են: Ծրագրի արտահանողի կամ Ծրագրի Գնորդի կողմից Ծրագրի Մատակարարման Պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Փոխատուի հանդեպ Փոխառուի ունեցած պարտավորությունների վրա, ինչպես նաև` Փոխատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ծրագրի արտահանողի կամ Նախագծի Գնորդի` պարտավորությունների չկատարման համար:
ԱՅՍՊԻՍՈՎ, ՍՈՒՅՆՈՎ ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ հետևյալի շուրջ`
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրում և նրան կից Հավելվածներում հետևյալ արտահայտությունները կունենան հետևյալ նշանակությունը`
"Համաձայնագիր" |
Նշանակում է Արտահանման Վարկային Համաձայնագիր |
"Հավելված” |
Նշանակում է սույն Համաձայնագրին կցված փաստաթուղթ, որի պայմանները համարվում են սույն Համաձայնագրից բխող և նրա անբաժանելի մասը |
"Հոդված" |
Նշանակում է սույն Համաձայնագրի հոդվածը |
"Հասանելի ժամկետ" |
Նշանակում է այն ժամանակահատվածը, որը սկսում է Ուժի մեջ մտնելու Օրը մինչև xx (թիվ) ամիսներ դրանից հետո, բայց ամենաուշը մինչև 2016թ. օգոստոսի 31-ը |
"Փոխառու" |
Նշանակում է Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, Մելիք- Ադամյան 1, Երևան, Հայաստանի Հանրապետություն |
"Փոխառություն" |
Նշանակում է տրամադրվող կամ տրամադրման ենթակա Վարկային Գծի մասնաբաժինը |
Աշխատանքային օր |
Նշանակում է օր (բացի շաբաթ և կիրակի օրերից), երբ Վիեննայում բանկերը բաց են ընդհանուր ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, և որը նաև համարվում է TARGET օր: Կասկածներից զերծ մնալու համար սույն Համաձայնագրում օգտագործվում է "օրեր” հասկացությունը, որը նշանակում է օրացույցային օրեր: |
Պարտավորության Վճար |
Նշանակում է հոդված 3.1-ում նշված վճարը |
Նախադեպային Պայմաններ |
Նշանակում է հոդված 6-ում նշված պայմանները |
Կոնսորցիումի Ղեկավար |
Նշանակում է Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի, Վիեննա, Ավստրիա |
Վարկային Գիծ |
Նշանակում է հոդված 1.1-ով սահմանված վարկային գիծը |
Ուժի մեջ մտնելու Օր |
Նշանակում է հոդված 6-ում սահմանված օրը |
"Եվրո" |
Նշանակում է Եվրամիության անդամ պետություների միասնական արժույթը, որոնք Եվրոն ընդունում են որպես իրենց արժույթ` համաձայն ԵՄԱ օրենսդրության |
"Պարտավորությունների չկատարում" |
Նշանակում է ցանկացած իրադարձություն կամ պատճառ, որոնք որպես այդպիսին սահմանված են հոդված 7-ում |
Վարկային հաշիվ |
Նշանակում է Վարկառուի անունով բացված հաշիվ` հոդված 1.2.-ի պայմաններին համապատասխան |
"Ուժի մեջ մտնելու վերջին օր" |
Նշանակում է հոդված 6-ում սահմանված Օրը |
Հանձնման արձանագրություն |
Նշանակում է Ծրագրի Գնորդի և Ծրագրի Արտահանողի կողմից ստորագրված արձանագրություն, որով հաստատվում է Մատակարարման Ծրագրի Պայմանագրով սահմանված Ծրագրի հանձնումը, կամ միայն Ծրագրի Արտահանողի կողմից ստորագրված արձանագրություն, որն ուղեկցվում է Ծրագրի Արտահանողի Մատակարարման Ծրագրի Պայմանագրով նախատեսված ապրանքների հանձնման պատրաստակամության մասին` Ծրագրի Արտահանողի կողմից ստորագրված ծանուցմամբ |
Փոխատու |
Նշանակում է Էրստ» բանկ der oesterreichischen Sparkassen AG, Գրաբեն 21. 1010, Վիեննա, Ավստրիա, գրանցված Վիեննայի կոմերցիոն դատարանի կողմից, գրանցման համար` թիվ 286283f. |
"Վարկ" |
Նշանակում է սույնով տրամադրվող և դեռևս չմարված Փոխառությունների համախառն հիմնական գումարը |
"Կառավարման վճար" |
Նշանակում է հոդված 3.2-ում սահմանված վճար |
"Էական բացասական ազդեցություն" |
Նշանակում է հղում մի բանի, որը Փոխատուի հիմնավորված կարծիքով կարող է էական բացասական ազդեցություն ունենալ ա) Փոխառուի ֆինանսական վիճակի և հեռանկարների վրա, կամ բ) կարող է խոչընդոտել սույն Համաձայնագրով կամ որևէ առնչվող Համաձայնագրով սահմանված Փոխառուի պարտավորությունների կատարմանը` ինչպես և երբ նման պարտավորությունները նվազում են, կամ գ) Փոխատուի կողմից սույն Համաձայնագրով կամ որևէ առնչվող Համաձայնագրով սահմանված ցանկացած իրավունքների իրականացման վրա |
"OeKB" |
Նշանակում է Oesterreische Kontrollbank Aktiengesellschaft ԱՄ-Հօֆ 4, Ա-1011, Վիեննա, Ավստրիա |
OeKB Երաշխիք |
Նշանակում է OeKB-ի կողմից սույն Համաձայնագրին համապատասխան և ի դեմս Ավստրիայի Հանրապետության և 1981թ-ի Արտահանման խթանման Ակտի (փոփոխված) համաձայն թողարկված կամ թողարկման ենթակա արտահանման երաշխիք |
OeKB Վերաֆինանսավորման Համաձայնագիր |
Նշանակում է սույն Համաձայնագրի առնչությամբ OeKB-ի և Փոխատուի միջև կնքված վերաֆինանսավորման համաձայնագիր Վարկային գծի 100 %-ով |
Վճարման Ընթացակարգ |
Նշանակում է Հավելված 1-ում նշված փոխառությունների վճարման կարգը |
Ծրագիր |
Նշանակում է տեխնիկայի և հարակից ծառայությունների մատակարարում` Գաբրել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերանորոգման համար` ըստ Ծրագրի Գնորդի կողմից սահմանված բնութագրի (Երևան) |
Ծրագրի Գնորդ |
Նշանակում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն, Կառավարական շենք 3, Հանրապետության Հրապարակ, Երևան, Հայաստանի Հանրապետություն |
Ծրագրի մատակարարման պայմանագիր |
Նշանակում է պայմանագրի տեխնիկայի և հարակից ծառայությունների մատակարարման համար Գաբրել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերանորոգման նպատակով` ըստ Ծրագրի Գնորդի կողմից սահմանված բնութագրի (Երևան), 7.000.000.00 /յոթ միլիոն/ Եվրո գումարի չափով, կնքված Ծրագրի Գնորդի և Ծրագրի արտահանողի միջև` ------թ-ին, որոնք վերաբերում են Ծրագրին և դրանում հետագայում արված ցանկացած փոփոխության, եթե կան այդպիսիք |
Ծրագրի արտահանող |
Նշանակում է «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), Լեոնարդ Բերնշտայն փողոց 10. 1220 Վիեննա, Ավստրիա, «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ» («SALZBRENNER STAGETEC Aսdiօ Video Mediensystems GmbH»), 96155 Բութենհայմ, Գերմանիա, «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» («Electronic Theatre Controls GmbH»), Օհմշտրասսե 3. 83607 Հօլտսկիրշեն, Գերմանիա և «Արթսթեք» (Artstecհ) ՍՊԸ, Ղազար Փարպեցի 15, գրասենյակ 4, Երևան, 0002, Հայաստան |
Ապահովագրված տոկոսադրույք |
Նշանակում է գրավադրում, գույքի վրա կալանք դնելը, տուրք, ապահովագրման նպատակով հանձնարարական կամ փոխանցում, հիփոթեքավորում, տիտղոսի կամ այլ ապահովագրված տոկոսադրույքի պահպանում, որն ապահովում է ցանկացած անձի ցանկացած պարտավորություն կամ ցանկացած այլ համաձայնություն, նախապատվության իրավունք կամ պայմանավորվածություն, որն ունի համանման ազդեցություն |
Ստորագրման Օր |
Նշանակում է Փոխառուի և Փոխատուի կողմից Համաձայնագրի ստորագրման օրը |
Մեկնարկման Օր |
Նշանակում է Ծրագրի համար Հանձնման արձանագրության օրը |
TARGET 2 |
Նշանակում է Trans-European Automated Real-time Gross Settlement Express Traոsfer վճարման համակարգ, որը կիրառում է միասնական օգտագործման պլատֆորմ և գործարկվել է 2007թ.-ի Նոյեմբերի 19-ին |
TARGET Օր |
Նշանակում է ցանկացած օր, երբ TARGET 2-ը պատրաստ է Եվրոյով վճարումներ կատարելու համար |
Հարկ/Հարկեր |
Նշանակում է ցանկացած ներկա և հետագա հարկ, գանձում, պարտավորություն, դրոշմատուրք, վճարում, նվազեցում կամ պահում կամ նման այլ պահումներ (ներառյալ, բայց չսահմանափակվելով ցանկացած տույժեր կամ տոկոսներ, որոնք գանձվում են կապված ցանկացած վճարման հետաձգման կամ ժամկետանց վճարման համար) և «հարկերը» և «հարկադրումը» պետք է մեկնաբանվեն համապատասխանաբար |
1. ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ
1.1 Վարկային գիծ
Սույնով Փոխատու համաձայնում է Փոխառուին տրամադրել մինչև 7.000.000.00 (յոթ միլիոն եվրո) գումարի չափով Վարկային Գիծ` սույն Համաձայնագրով սահմանված պայմաններով և ժամկետում, պայմանով, որ`
1. Փոխառությունը պետք է հատկացվի ուղղակիորեն Ծրագրի արտահանողի Կոնսորցիումի Ղեկավարին, Հավելված 1-ում հստակեցված վճարման Գործընթացին համապատասխան, իրականացվելու է Աշխատանքային Օրը` Հասանելիության ժամկետի ընթացքում հետ միասին և կիրականացվի Ծրագրի Գնորդի կողմից, Ծրագրի մատակարարման պայմանագրով` Ծրագրի արտահանողին, Ծրագրի գնի տոկոսին համարժեք: Այնուամենայնիվ, Փոխատուն պարտավորված չէ վերահսկել կամ ստուգել Փոխառության գումարի օգտագործումը: Փոխատուի կողմից Ծրագրի Արտահանողին ցանկացած հատկացում կհամարվի փոխառություն և Փոխատուին պարտավորեցնում է ավտոմատ կերպով գանձել Վարկային հաշվից` համապատասխան գումարի չափով;
2. Փոխառության ընդհանուր գումարը չպետք էգերազանցի Վարկային Գծի գումարը,
3. Փոխառության չի տրամադրվում նախքան նախնական պայմանների բավարարումը, և
4. Փոխատուն չի իրականացնի որևէ վճարում ` Վարկային գծի Հասանելիության ժամկետի ավարտից հետո:
Փոխատուի` հատկացում կատարելու պարտավորությունը ենթակա է հետագա պայմաններին առ այն, որ Սույն Համաձայնագրի Հավելված 1-ով սահմանված պատշաճ ստորագրված վճարման հանձնարարագիրը Փոխատուն ստացել է և այդ ժամանակ հատկացումը կատարվել է`
Ա. Սույն Համաձայնագրում պարունակվող ներկայացուցչությունները և երաշխավորությունները պետք է լինեն իրական և ճիշտ` բոլոր էական առումներով և այն նույն ազդեցությամբ ինչպես, որ նման ներկայացուցչությունները և երաշխավորությունները կազմվել են հատկացման նման պահանջ ստանալու կամ նման հատկացում կատարելու օրը, և
Բ. Ոչ մի իրադարձություն կամ հանգամանք, որը բաղկացած է կամ կապված է ծանուցման տրման կամ ժամկետի խախտման կամ երկուսի հետ միասին, կկազմի Պարտականության չկատարման դեպք, որը տեղի է ունեցել և շարունակվում է կամ հանդիսանում է նման վճարման արդյունք:
1.2 Վարկային հաշիվ
Փոխատուն պետք է Փոխառուի անունով բացի Եվրոյով Վարկային հաշիվ, որպես` "Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերանորոգման- Վարկային Հաշիվ – Արտոնյալ պայմաններով վարկային գիծ”: Սույնով սահմանված կարգով յուրաքանչյուր Փոխառություն պետք է հաշվեգրվի Վարկային Հաշվի վրա, Փոխատուի կողմից գնահատվի նման Փոխառության վճարման օրը և այդ մասին Փոխատուն պետք է իրազեկի Փոխառուին` նամակի կամ ֆաքսի միջոցով:
2 ՏՈԿՈՍ
2.1. Վարկային հաշվի տոկոս
Հոդված 2.2-ին համապատասխան` բացառությամբ վճարման ենթակա տոկոսների չվճարման դեպքում, ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվի չմարված Վարկի գումարի նկատմամբ տոկոսներ չեն վճարվելու:
2.2 Փոխառուի կողմից սույնով սահմանված ժամկետում ցանկացած գումարի չափով վճարում կատարելու պարտավորությունը խախտելու դեպքում, Փոխառուն կվճարի այդ գումարի չափով տոկոսներ` խախտումը կատարելու օրվանից մինչև փաստացի վճարման օրը, այդ ժամանակ առկա ՕeKB դրույքաչափի և Փոխատուի կողմից սահմանված տարեկան 2% (երկու տոկոս):
Սույն Հոդվածով սահմանված չվճարված տոկոսը տոկոս օրեցօր կավելանա, կհաշվարկվի տարվա մեջ 360 օրվա ընթացքում անցած թվերի փաստացի քանակով, կվճարվի Փոխառուի կողմից Փոխատուին մասնաբաժիններով և կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարի մարտի 31-ին, հունիսի 30-ին, սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին:
Այն դեպքում, երբ ՕeKB-ից վերաֆինանսավորում չի իրականացվում, կիրառելի տոկոսադրույքը (պետք է աճի տուգանքների տոկոսի մարժայով, ինչպես սահմանված վերը) որոշվում է փոխատուի կողմից և պետք է լինի այն փոխարժեքով, որով Ավստրիայի առաջնակարգ բանկերը համապատասխան ժամկետում կարող են իրենք վերաֆինանսավորել Եվրոպական Միության միջբանկային դրամային շուկայում` 30 (երեսուն)օրյա ժամկետում (կամ ավելի կարճ կամ երկար ժամկետներում, որը Փոխատուն կարող է ընտրել իր հայեցողությամբ):
3. ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
Սույն` 3-րդ հոդվածով սահմանված Փոխառուի պարտավորությունները ամբողջությամբ կմնան ուժի մեջ և կգործեն` անկախ փոխառության գումարի փաստացի հատկացման փաստից և կգործի ցանկացած վաղաժամկետ մարման, դադարեցման կամ սույն Համաձայնագրի լուծման դեպքում:
3.1. Պարտավորության վճար
Փոխառուն պարտավորվում է Կնքման Օրվանից սկսած մինչև Հասանելի Ժամանակահատվածի ավարտը Փոխատուին վճարել Պարտավորության վճար («Պարտավորության վճար») տարեկան 0.55%-ի (զրո ամբողջ հիսուն հինգ տոկոս) չափով:
Պարտավորության համար վճարը պետք է հաշվարկվի` հիմնվելով յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի սկզբում և փաստացի օրերի քանակի ավարտին /տարին 360 օր/ չօգտագործված Վարկային Գծի վրա, և պետք է վճարվի եռամսյակային կտրվածքով մասնաբաժիններուվ Փոխառուի կողմից յուրաքանչյուր տարի մարտի 31-ին, հունիսի 30-ին, սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին: Սույն Պայմանագրով Պարտավորության վճարի առաջին վճարումը պետք է կատարվի ստորագրման ամսաթվին հաջորդող համապատասխանաբար մարտի 31-ին, հունիսի 30-ին, սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին:
3.2. Կառավարման վճար
Փոխառուն պարտավորվում է Կնքման օրվանից հետո 10 /տասը/ օրվա ընթացքում վճարել Փոխատուին 0.6 % (զրո կետ վեց տոկոս) կառավարման վճար /”Կառավարման վճար” 42,000.00 Եվրո գումարի չափով:
3.3 OEKB-ի երաշխիքային վճարները և ծախսերը
Փոխառուն Փոխատուին կփոխհատուցի OEKB-ի երաշխիքի հետ կապված Փոխատուի կողմից OEKB-ին վճարվելիք բոլոր վճարները և ծախսերը:
Փոխառուն Փոխատուին կվճարի OEKB-ի երաշխիքային վճարները` OEKB-ի հարկմանը համապատասխան:
OEKB-ը OEKB-ի երաշխիքի համար կգանձի տարեկան մոտավորապես 2.199% ( երկու ամբողջ հարյուր իննսուն ինը տոկոս) տոկոս հաստատված տոկոսադրույք ("OEKB-ի երաշխիքային վճարներ")` Վարկային գծի գումարի չափով:
OEKB-ի կողմից OEKB-ի Երաշխիքային վճարների հաշվարկը կատարվում է Հասանելիության ժամկետի ընթացքում շարունակաբար աճող վարկի և նախատեսվող մարման ժամանակացույցի հիման վրա: Հետագայում, OEKB-ի հաշվարկը հիմնված է լրացված օրերի փաստացի թվի (ենթադրվում է, որ յուրաքանչյուր ամիս ունի 30 օր) և 360 օր ունեցող տարվա վրա: OEKB-ի Երաշխիքային վճարները կատարվում են կիսամյակային կտրվածքով` մարտի 31-ին, հունիսի 30-ին, սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին:
OEKB-ի Երաշխիքային վճարների կատարման առաջին ամսաթիվը և հստակ տոկոսադրույքը և գումարը կսահմանվեն OeKB-ի կողմից` OeKB-ի երաշխիքի ուժի մեջ մտնելուն պես:
Այն դեպքում, եթե նախնական ենթադրված մասհանման ժամկետից և մարման ժամանակացույցից կատարված շեղումը առաջացնում է բարձր ռիսկ (օր.` սույնով տրամադրված վարկի ժամկետի երկարաձգում), OeKB-ն կարող է համապատասխանաբար վերահաշվարկել ՕeKB-ի երաշխիքային վճարները: Փոխառուն կփոխհատուցի Փոխատուին նման շեղման հետևանքով առաջացած OeKB-ի երաշխիքի ցանկացած բարձրացման համար:
3.4. Ծախսեր
Փոխառուն կվճարի ցանկացած առկա կամ հետագա դրոշմատուրք կամ գրանցման տուրք կամ այլ համարժեք հարկեր կամ տուրքեր կամ փաստաթղթային Հարկեր կամ ցանկացած այլ ակցիզային կամ գույքային հարկեր, գանձումներ կամ համարժեք վճարներ, եթե այդպիսիք կան, որոնք ծագում են սույն Համաձայնագրով կատարված ցանկացած վճարումներից, կամ սույն Համաձայնագրին կամ որևէ առնչվող Համաձայանագրին համապատասխան իրականացումից, մատակարարումից կամ գրանցումից առաջացած վճարներ և ժամանակ առ ժամանակ Փոխատուի պահանջով փոխհատուցի նման Հարկերի կամ տուրքերի վճարման կամ վճարման ժամկետի խախտումից առաջացած պարտավորությունների, ծախսերի և պահանջների համար:
Փոխառուն Փոխատուի պահանջով նրան կվճարի բոլոր գումարները և ծախսերը (ներառյալ, բայց չսահմանափակելով օրինական վճարները և ճանապարհային ծախսերը), որոնք կրել է Փոխատուն` 1. սույն Համաձայնագրի և որևէ առնչվող Համաձայնագրերի բանակցությունների, նախապատրաստման և ավարտման համար, սահմանափակվելով մինչև 7.000.00 Եվրո գումարի չափով, 2. սույն Համաձայնագրով և որևէ առնչվող Համաձայնագրերով իր իրավունքների պահպանման, պաշտպանության և կիրարկման համար, և 3. Փոխառուի կողմից կամ ի դեմս նրա պահանջված` իրավունքների ցանկացած փոփոխության, հրաժարումի, համաձայնության կամ կասեցման հետ կապված:
3.5. Լրացուցիչ ծախսեր
Փոխառուն Փոխատուի պահանջով պետք է անհապաղ վճարի Փոխատուին Փոխատուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից կատարված ցանկացած Լրացուցիչ ծախսերի գումարը, որոնք առաջացել են` 1. ցանկացած օրենքի, կարգավորման, պահանջի, հրահանգի ցանկացած փոփոխության կամ ընդունման արդյունքում; կամ 2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված ցանկացած օրենքի, կարգավորման, պահանջի կամ հրահանգի համապատասխանեցման արդյունքում, 3. ցանկացած կապիտալի համարժեքության պահանջի կամ կենտրոնական բանկի կամ այլ ֆիսկալ, դրամական կամ ֆինանսական կառույցների պահանջների արդյունքում, որոնք սովորաբար կիրառվում են ֆինանսական հաստատությունների և/կամ բանկերի նկատմամբ:
Սույն Համաձայնագրում "Լրացուցիչ Ծախսեր” նշանակում է` 1. հավելյալ կամ լրացուցիչ ծախսեր, 2. սույնով նախատեսված վարկի վերադարձման կամ Փոխատուի ընդհանուր կապիտալի դրույքի նվազեցում; կամ 3. սույն Համաձայնագրով նախատեսվող և վճարման ենթակա ցանկացած գումարի նվազեցում, որը գոյացել է Փոխատուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այն առումով, որ դա բնորոշ է Փոխատուին, որը ստանձնել է սույն Համաձայանգրով սահմանված պարտականությունը կամ ֆինանսավորել կամ իրականացրել է սույն Համաձայնագրով սահմանված` իր պարտականությունները” Փոխառուի կողմից Փոխատուին ներկայացված նման լրացուցիչ ծախսերի վկայագիրը կհամարվի նման Լրացուցիչ ծախսերի վերջնական ապացույց:
4. Մարում
4.1 Մարում
Սույն Համաձայնագրով տրամադրված Փոխառությունը ենթակա է Փոխառուի կողմից մարման 34 (երեսուն չորս) հավասարաչափ հերթական կիսամյակային մարումներով, առաջին մարումը պետք է իրականացվի Մեկնարկման օրից 54 (հիսուն չորս) ամիս հետո, սակայն ամենաուշը փետրվարի 28–ին, 2021թ.:
Փոխատուն Փոխառուին տրամադրում է մարման ժամանակացույց, որտեղ սահմանվում են մարման ամսաթվերը` համաձայն սույն Համաձայնագրի պայմաններին:
եթե մարման ամսաթիվը Ոչ աշխատանքային օր է, ապա վճարումն իրականացվում է հաջորդ Աշխատանքային օրը:
Ցանկացած մարման մասնաբաժիններ տրամադրվելու են Վարկային գծի հաշվին:
4.2. Կանխավճար և դադարեցում
Հիմք ընդունելով Փոխատուի և ՕeKB–ի նախորդ անվերապահ համաձայնությունը, որի համար Փոխատուն Փոխառուի պահանջով կարող է դիմել, Փոխառուն կարող է կատարել կանխավճար` փոխառության ամբողջ գումարի կամ դրա մի մասի չափով (նվազագույնը 500.000 Եվրոյի կամ նրա բազմապատիկի չափով) առնվազն 30 (երեսուն) օր առաջ Փոխատուին գրավոր ծանուցելով պահանջվող կանխավճարի մասին (նման ծանուցումը վերջնական է): Փոխատուն կխորհրդակցի ՕeKB-ի հետ ցանկացած ընդհատված ծախսերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ և կծանուցի Փոխառուին այդ մասին: Փոխառուն պարտավորվում է Փոխատուի պահանջով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Փոխատուին վճարել ընսհատված ծախսերը, որոնք վերաբերում են Փոխառությանը ամբողջությամբ կամ նրա մի մասին և ենթակա են վճարման Փոխառուի կողմից` նման պահանջի դեպքում:
Ցանկացած նման կանխավճար, որը կատարվել է Հասանելիության ժամանակահատվոածի ընթացքում, նվազեցնում է վարկային գծի գումարը կանխավճարի չափով և Վարկային Գծի հղումները հետագայում կհամարվեն հղումներ որպես այդպիսին նվազեցված գումարին: Ցանկացած նման կանխավճար, որը կատարվել է Հասանելիության ժամկետի ավարտից հետո, կկիրառվի սույն Համաձայանգրով սահմանված հաջորդ վճարման ենթակա մարման նկատմամբ:
Կասկածներից զերծ մնալու համար, չնայած նվազեցված հիմնական գումարի չափին, որը նվազել է նման կանխավճարների կատարման արդյունքում, ՕeKB երաշխիքի գանձումները կարող են պահանջվել ՕeKB-ի կողմից` նախնական վճարման ժամանակացույցի հիման վրա: Նշված գանձումները ենթակա են հաստատման ՕeKB-ի կողմից` ՕeKB-ի Երաշխիքի գանձումները համապատասխանաբար նվազեցնելու համար:
Մարման կամ կանխավճարի գումարները չեն կարող կրկին փոխառությամբ տրվել:
Հասանելիության ժամանկահատվածի ավարտին Վարկային գծի չօգտագործված ցանկացած գումար ավտոմատ կերպով դադարեցվում է Վիեննայում բիզնեսի դադարեցման ժամանակ` Հասանելիության ժամանակահատվածի վերջին օրը:
4.3. Անօրինականություն
Եթե կիրառվող օրենսդրության շրջանակներում Փոխատուի համար անօրինական է դառնում Պայմանագրով սահմանանված իր որևէ պարտավորությունը կատարելը կամ ֆինանսավորելը կամ էլ Փոխառությունը տնօրինելը, ապա
(i) Փոխատուն համապատասխանաբար տեղեկացնում է Փոխառուին, և
(ii) Փոխառուն անմիջապես նախապես մարում է փոխառությունը, և
(iii) Վարկային գիծն անմիջապես չեղարկվում է:
5. Վճարումներ
5.1. Վճարման ծանուցում
Ոչ ուշ, քան Պարտավորության վճարի և ՕeKB երաշխիքի վճարի յուրաքանչյուր օրից կամ հանգամանքներից կախված մարման ամսաթվից 14 (տասնչորս) օր առաջ, Փոխատուն պետք է ծանուցի Փոխառուին նման գումարների մասին, որոնք Փոխառուի կողմից ենթակա են վճարման Փոխատուին համաձայն սույն Համաձայնագրի դրույթներին, պայմանով, որ նշված ծանուցումը չտալը, Փոխառուին չի ազատում վերը նշված գումարները վճարելու պարտականությունից:
5.2. Վճարման մեթոդը
Յուրաքանչյուր վճարման օրը Փոխառուն վճարում է տվյալ ամսաթվին վճարման ենթակա գումարները Վիեննայում:
Եթե սույնով այլ բան սահմանված չէ, և եթե վճարման օրը ոչ աշխատանքային օր է, ապա վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Փոխառուի կողմից Փոխատուին կատարվող բոլոր վճարումները կատարվում են ազատ փոխարկվող և փոխացվող ԵՎՐՈ-յով:
Փոխառուն սույնով լիազորում է Փոխատուին, եթե սույն Համաձայնագրով սահմանված կարգով վճարումը չի կատարվում, Փոխատուի հետ Փոխառուի ցանկացած կամ բոլոր հաշիվներից գանձել վճարման ենթակա գումարներ: եթե նման հաշիվները անհրաժեշտ փոխարժեքով չեն, Փոխատուն իրավասու է գանձել գումարը ցանկացած փոխարժեքով՝ համարժեք տվյալ փոխարժեքին: Տվյալ փոխարժեքի համարժեքը սահմանվում է Փոխատուի կողմից սովորական գործունեության ընթացքում գործող շուկայական փոխարժեքով:
5.3. Հարկերից և այլ գանձումներից ազատված վճարումներ
Սույն Համաձայնագրի շրջանակներում Փոխառուի կողմից կատարված բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն և լինեն ամբողջ ծավալով (առանց որևէ պահումների)՝ առանց հաշվանցումների:
Փոխառուն սույնով հրաժարվում է Փոխատուին վճարման ենթական որևէ գումարներից պահումներ կատարելու իր իրավունքից և համաձայնում է, որ ցանկացած պատճառով չի կատարի պահում վճարման ենթակա գումարներից: Մասնավորապես, Փոխառուն պահումներ չի կատարում Փոխատուին վճարման ենթական գումարներից այն հիմքով, որ նա կամ Ծրագրի Գնորդը ունեն կամ կարող են ունենալ որևէ առարկություն, գործողության իրավունք, իրավասություն կամ պահանջ Ծրագրի Արտահանողի կամ այլ մատակարարների հանդեպ՝ կապված Ծրագրի կամ Ծրագրի Իրականացման Պայմանագրի հետ:
Փոխատուն կարող է հաշվանցել Փոխառուի կողմից սույն Պայմանագրով ստանձնած վճարման ենթակա պարտավորություն ընդդեմ Փոխատուի կողմից ստանձնած որևէ պարտավորության (կամ ոչ)՝ անկախ պարտավորության վճարման վայրից կամ փոխարժեքից: եթե պարտավորությունները տարբեր փոխարժեքով են, Փոխատուն հաշվանցման նպատակով կարող է փոխարկել պարտավորությունը սովորական գործունեության ընթացքում գործող շուկայական փոխարժեքով:
Եթե Փոխառուն սույն Պայմանագրի շրջանակներում կատարում է որևէ վճարում, որից պահանջվում է պահել կամ գանձել Հարկեր կամ այլ գումարներ, ապա Փոխառուի կողմից վճարման ենթակա համախառն գումարը պետք է ավելացվի այն չափով, որ պահումներից հետո այն հավասար լինի այն գումարներին, որոնք պետք է ստացվեին, եթե նման պահումներ չպահանջվեին, և Փոխառուն փոխհատուցում է Փոխատուի ցանկացած կորուստներ կամ ծախսեր, որոնք առաջացել են Փոխառուի կողմից նման պահումներ կատարելու հետևանքով:
Փոխառուն (Փոխատուի պահանջը ստանալու պահից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում) վճարում է Փոխատուին կորստի, պատասխանատվության կամ ծախսին համարժեք գումարը, որը Փոխառուն սահմանում է, որ կրել է կամ կկրի (ուղղակի կամ անուղղակիորեն) հարկերի հաշվին՝ կապված սույն Պայմանագրի հետ: Սույն պարագրաֆը չպետք է տարածվի այն Հարկերի վրա, որոնք կիրառվում են Փոխատուի նկատմամբ` համաձայն Ավստրիայի օրենսդրության, որպես Փոխատուի գտնվելու վայրի օրենսդրություն, կամ, եթե այլ բան է սահմանված այն երկրի օրենսդրությունը, որտեղ Փոխատուն հանդես է գալիս որպես հարկերի գծով ռեզիդենտ: եթե այդ Հարկը պարտադրված կամ հաշվարկված է Փոխատուի կողմից ստացված կամ ստացման ենթակա զուտ եկամուտի նկատմամբ:
5.4. Վճարումների յուրացում
Փոխատուի կողմից Փոխառուից ստացված բոլոր վճարումները (եթե Փոխատուն տարբերում է կիրառման կարգը) կիրառվում են Փոխատուի կողմից վճարման ենթակա գումարների համար հետևյալ կարգով և Փոխառուն սույնով համաձայնում է վճարումների նման կարգի կիրառմանը (և Փոխատուի ցանկացած փոփոխության)՝
գումարներ՝ Հոդված 3.4-ի համաձայն (Ծախսեր);
գումարներ՝ Հոդված 3.2-ի համաձայն (Կառավարման վճար)
գումարներ՝ Հոդված 3.3-ի համաձայն (ՕeKB Երաշխիքային գանձումներ և ծախսեր)
գումարներ՝ Հոդված 3.1-ի համաձայն (Պարտավորության վճար)
գումարներ՝ Հոդված 2.2-ի համաձայն (Պարտավորություննորի չկատարման տոկոս)
գումարներ՝ Հոդված 3.5-ի համաձայն (Հավելյալ ծախսեր)
ժամկետանց գումարներ՝ Հոդված 4.1-ի համաձայն (Մարում)
գումարներ՝ Հոդված 4.2-ի համաձայն (Լրացուցիչ կանխավճար)
ցանկացած այլ գումարներ (եթե այդպիսիք կան)
6. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն Համաձայնագիրը չի դառնա անվերապահ, իսկ Վարկային գիծը հասանելի չի լինի Փոխառուին յուրաքանչյուր դեպքում մինչև այն ամսաթիվը, (Ուժի մեջ մտնելու ամսաթիվը), երբ Փոխատուն Փոխառուին ծանուցում է հետևյալ պայմանների կատարման մասին.
(i) Փոխատուն ստացել է հետևյալ փաստաթղթերից բոլորը կամ անգլերեն լեզվով կամ վավերականացված անգլերեն թարգմանությամբ` Փոխատուին բավարար ձևով և բովանդակությամբ:
a) |
Սույն Համաձայնագիրն իրականացնող անձանց լիազորված լինելու մասին ապացույց և ստորագրության նմուշները` վավերացված Փոխառուի պատշաճ կերպով լիազորված պաշտոնյայի կողմից; |
b) |
Իսկականի հետ ճիշտ է Փոխառուի կողմից պատշաճ կերպով լիազորված պաշտոնյայի կողմից վավերացված կրկնօրինակը, որն ապացուցում է սույն Համաձայնագրի հաստատումը; |
c) |
Սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած ծանուցումներ, հայտարարություններ և հավաստագրեր ստորագրելու լիազորություն ունեցող անձի (անձանց) ստորագրության նմուշը (ները); |
d) |
Հավելված 1-ի Վճարման ընթացակարգը և վճարման հանձնարարականին առնչվող ծանուցումները ստորագրելու լիազորությյուն ունեցող անձի (անձանց) ստորագրության նմուշը (ները); |
e) |
Իսկականի հետ ճիշտ է Փոխառուի կողմից պատշաճ կերպով լիազորված պաշտոնյայի կողմից վավերացված բոլոր թույլտվությունների, գրանցումների, հաստատումների, համաձայնությունների, լիցենզիաների, ազատումների և պետական կամ այլ իշխանական մարմինների պահանջների (ներառյալ, բայց չսահմանափակելով ազգային բանկը) կրկնօրինակը, եթե առկա է, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի իրավական, վավեր, պարտադիր և կիրարկելի ճանաչելու, որպես ապացույց սույն Համաձայնագիրը Հայաստանում ընդունելի համարելու և սույնով հնարավորություն ընձեռելու Փոխառուին կատարել իր պարտավորությունները |
f) |
Ծրագրի մատակարարման պայմանագրի կրկնօրինակը Կոնսորցիումի ղեկավարի հաստատման հետ միասին Ծրագրի Արտահանողի անունից Հավելված 3-ում սահմանված ձևով, ինչը հաստատում է, որ Ծրագրի Մատակարարման պայմանագրի ուժի մեջ մտնելու համար բոլոր պայմանները (բացառությամբ սույն Համաձայնագրի և/կամ Կանխավճարային վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուն առնչվող ցանկացած պայման) կատարվել են և, որ Ծրագրի Մատակարարման պայմանագիրը Փոխատուին ներկայացված ձևով լիովին ուժի մեջ է և վավեր; |
g) |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրավաբանական կարծիք`Հավելված 2-ի ձևով; |
h) |
Ավստրիայում Հայաստանի դեսպանի նշանակումը` որպես Փոխառուի գործընթացի գործակալ` Հավելված 4-ի ձևով; |
i) |
Նման այլ փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ Փոխատուն կարող է հիմնավորված կերպով պահանջել: |
(ii) Փոխատուն պետք է ձեռք բերի
a) |
OeKB երաշխիքը Փոխատուին բավարար ձևով և բովանդակությամբ; |
b) |
OeKB վերաֆինանսավորման համաձայնագիրը Փոխատուին բավարար ձևով և բովանդակությամբ; և |
c) |
Ցանկացած այլ լիազորություններ, որոնք կարող են պահանջվել: |
(iii) Փոխատուն պետք է ստանա Կառավարման վճար` նկարագրված Հոդված 3.2-ում:
(iv) Փոխատուն պետք է կնքի լրացուցիչ նամակ Ծրագրի արտահանողի հետ Փոխատուին բավարար ձևով և բովանդակությամբ:
Վերոնշյալ բոլոր պայմանները կատարելուն պես, Փոխատուն անմիջապես ծանուցում է Փոխառուին այդ նպատակով: եթե նման պայմանները իրականացված չեն ամենաուշը մինչև 2014թ նոյեմբերի 30-ը (Ուժի մեջ մտնելու վերջնական ամսաթիվ), սույն Համաձայնագիրը բացառությամբ սույն Հոդված 3-ի ներքո Փոխառուի պարտավորությունները դադարում են պարտադիր լինելուց կողմերի համար:
7. ՉԿԱՏԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (դեֆոլտ)
7.1 Դեֆոլտի դեպքեր
Յուրաքանչյուր հետևյալ իրադարձությունները կամ հանգամանքները համարվում են Դեֆոլտ (անկախ այն բանից,թե առաջացման ցանկացած իրադարձություն կամ հանգամանք դուրս է Փոխառուի վերահսկողությունից): Փոխառուն և Փոխատուն համաձայնում են, որ յուրաքանչյուր դեֆոլտ օբյեկտիվորեն արդարացված է « 990 ABGB –ի համաձայն:
(ա) Փոխառուն չի վճարել ցանկացած գումար ճիշտ ամսաթվին, վայրում և արժույթով սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի համաձայն, որի հիման վրա այն պետք է վճարվեր:
(բ) Փոխառուն չի իրականացրել, կամ պահպանել որևէ այլ պարտավորություն սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի մասով, որը ի վիճակի չէ հատուցել, կամ եթե փոխատուի կարծիքով այն հնարավոր է ուղղել, սակայն չի ուղղվել ավելի շուտ քանի 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում, երբ (i) փոխատուն ծանուցել է այդ մասին Փոխառուին, և (ii) Փոխառուն արդեն իսկ տեղյակ էր իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ:
(գ) Վարկառուն չի վճարել որևէ պարտք որևէ համաձայնագրի ներքո, որի հիման վրա վերջինս պարտավորված է վճարել գումար, կամ ցանկացած տոկոսներ, կամ հավելավճար, (ըստ նախատեսված մարման ժամկետի, պահանջվող կանխավճարի, արագացված գործընթացի, պահանջարկի, կամ այլ կերպ), երբ նման ձախողումը շարունակվում է արտոնյալ կիրառելի լինել արտոնյալ ժամկետից հետո (եթե այդպիսիք կան), պայմանագրում նշված նմանատիպ պարտքը կամ որևէ ցանկացած այլ դեպքում, որը տեղի է ունենում և շարունակվում է կիրառելի լինել արտոնյալ ժամկետից հետո (եթե այդպիսիք կան), պայմանագրում նշված, եթե նման դեֆոլտի հետևանքը պետք է արագացնել, կամ թույլ տալ արագացնել, այդ պարտքի մարման ժամկետը կամ այլ նման պարտքերը հայտարարվում են վճարման ենթակա կամ դառնում են վճարման ենթակա, կամ պարտադիր պետք է նախորոք վճարվի (բացի նախատեսված պարբերաբար կանխավճարի), նախքան նշված մարման ժամկետի պահը, կամ քայլեր են ձեռնարկվում կիրառել ցանկացած անվտանգության միջոցառումներ կամ, եթե Փոխառուի որևէ ֆինանսական պարտքի պարտավորություն չեղյալ է համարվել կամ կասեցվել է Փոխառուի պարտատիրոջ կողմից:
(դ) Ցանկացած նկարագիր, երաշխիք կամ հայտարարություն, կատարվել կամ համարվում է կատարված կապված սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի հետ, կամ որևէ այլ փաստաթուղթ, որը ներկայացվել է Փոխառուի կողմից կամ նրա անունից սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի հետ կապված կամ հիման վրա ապացուցվում է, որ այն չի համապատասխանում իրականությանը, սխալ է կամ ապակողմնորոշում է նյութական առումով, երբ կատարվում կամ համարվում է կատարված կամ չի կարող երկարաձգվել դրույթների համաձայն կամ ցանկացած առումով:
(ե) Ցանկացած արտոնություն, համաձայնություն գրանցում կամ հաստատում (կառավարական կամ այլ) պահանջվում է Փոխառուի կողմից կամ պահանջվում է սույն Համաձայնագրի վավերականության, կատարման կամ օրինականության համար, Վարկը, ՕeKB երաշխիքը, ՕeKB վերաֆինանսավորման համաձայնագիրը, Ծրագրի մատակարարման Համաձայնագիրը, Ծրագիրը կամ դրա կատարումը այդ պահից դադարեցվում է կամ փոխվում է այնպես, որ կործանարար ազդեցություն է պարտատիրոջ համար կամ դադարում է ցանկացած պատճառով լիովին և իր հետևանքներով, կամ Փոխառուն չի կարողանում կատարել նման որևէ արտոնություն, համաձայնություն, գրանցում կամ հաստատում:
(զ) Փոխառուն չի կարողանում, կամ ընդունում է իր պարտքերը վճարելու անկարողությունը, դրանց բացակայության փաստացի կամ ակնկալվող ֆինանսական դժվարությունների պատճառով, կասեցնում է իր պարտքերի վճարումները սկսում է բանակցություններ մեկ կամ ավելի պարտատերերի հետ նպատակ ունենալով վերաձևակերպել իր պարտքը, կամ պարտատերերի հետ բանակցություններ է վարում, համագործակցության կասեցման կամ այլ վարույթի կասեցման պայմանավորվածություն է կիրառում կամ քննարկում:
(է) առկա է Փոխառուի ֆինանսական վիճակի փոփոխություն ստորագրման ամսաթվից հետո և նման փոփոխությունը կարող է ունենալ էական բացասական ազդեցություն փոխատուի հիմնավոր կարծիքով:
(ը) ցանկացած ժամանակ, երբ Փոխառուի համար դառնում է անօրինական իրականացնել կամ կատարել ցանկացած կամ բոլոր իր պարտավորությունները սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի շրջանակներում, կամ որևէ Փոխառուի պարտավորություն սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի ներքո դադարում է լինել իրավական, վավեր և պարտադիր:
(թ) Վարկառուն հրաժարվում է սույն Համաձայնագրից կամ որևէ առնչվող Համաձայնագրից կամ կատարում է ցանկացած գործողություն, որը վկայում է սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող Համաձայնագրի հրաժարման մասին:
(ժ) Ծրագրի մատակարարման Համաձայնագիրը դադարում է կամ որևէ այլ պատճառով ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր է ճանաչվում, կորցնում է ուժը և վավերականությունը:
(ի) Ծրագրի համար անհրաժեշտ որևէ հնարավորություն կամ ծրագրի հետ կապված ցանկացած այլ նշանակալի հարց կորցնում է ուժը և վավերականությունը:
(լ) ՕeKB երաշխիքը մասնակիորեն կամ ամբողջությամբ մասհանված է և դադարում է կիրարկելի լինել կամ ՕeKB-ն այլապես դադարեցնում է երաշխավորել Վարկը կամ դրա ցանկացած մասը,
(խ) ՕeKB վերաֆինանսավորման համաձայնագիրը մասնակիորեն կամ ամբողջությամբ մասհանված է կամ դադարում է կիրարկելի լինել կամ ՕeKB-ն այլապես դադարեցնում է վերաֆինանսավորել Վարկը կամ դրա ցանկացած մասը:
(ծ) ՕeKB-ն պահանջում է Փոխատուից չեղարկել Վարկային գիծը և/կամ Վարկը ճանաչել տեղին և ենթակա վճարման:
(կ) Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է իր վճարման պարտավորությունների ընդհանուր կասեցումը իր պարտատերերին կամ սկսում է բանակցություններ իր վճարային պարտավորությունների վերաձևակերպման մասով, կամ ՀՀ-ն դադարում է լինել Արժույթի Միջազգային հիմնադրամի անդամ կամ կասեցվում է ՀՀ-ի իրավունքները օգտագործել ընդհանուր և որոշակի միջոցները կամ հնարավորությունները:
(խ) Ցանկացած այլ իրադարձության կամ հանգամանքի դեպքում, որոնք Փոխատուն սահմանում է, որ ամենայն հավանականությամբ, ունեն էական բացասական ազդեցություն:
7.2 Դեֆոլտի դեպքում կիրառվող գործողություն
Դեֆոլտի առաջանալուց հետո ցանկացած ժամանակ Փոխատուն կարող է, ծանուցման միջոցով Փոխառուին` ա) դադարեցնել վարկային ծրագիրը, որից հետո վարկային ծրագիրը պետք է անմիջապես դադարեցվի, և/կամ, բ) հայտարարել, որ Վարկը ամբողջությամբ կամ մասնակիորեն, այլ գումարների հետ միասին կուտակվել կամ չի մարվել սույն Համաձայնագրի պայմաններով պետք է անմիջապես մարվի, որից հետո դրանք համարվոմ են վճարման ենթակա, և/ կամ, գ) հայտարարել, որ Վարկը ամբողջությամբ կամ մասնակիորեն, այլ գումարների հետ միասին կուտակվել կամ չի մարվել սույն Համաձայնագրի պայմաններով՝ դառնում է վճարման ենթակա ըստ պահանջի, որից հետո դրանք համարվոմ են վճարման ենթակա՝ Փոխատուի պահանջով: Փոխատուն հետագայում իրավունք ունի իրականացնել որևէ այլ նմանատիպ գործողություններ, այնպես, ինչպես Փոխատուն իր հայեցողությամբ կարող է որոշումներ կայացնել:
8. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ և ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8.1 Երաշխիքներ
Փոխառուն կատարում է հետևյալ երաշխիքները, որպեսզի Փոխատուն ցանկությունություն հայտնի ներգրավվել սույն Համաձայնագրի կնքման, Վարկի մշակման և պահպանման գործում՝
(ա) Այն պատշաճ կերպով ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ինքնիշխան անժամկետ գոյությունը պահպանող պետություն է, որն ի վիճակի է լինել հայցվոր և պատասխանող կողմ, ունի ուժ և իշխանություն կրել սույն Համաձայնագրի պամանները և իրականացնել իր իրավունքները, կատարել պարտականությունները: Բոլոր գործողությունները պետք է լիազորված լինեն Փոխատուի կողմից սույն Պայմանագրի պարտավորությունների կատարումը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: Այն ունի իր սեփական ակտիվները տնօրինելու իրավունք, որոնք գտնվում են Փոխառուի անսահմանափակ տնօրինման ներքո:
(բ) Փոխառուն որևէ Համաձայնագրի կողմ չի հանդիսանում, որը կարող է բացասաբար ազդել ցանկացած առարկայական ձևով Փոխառուի ֆինանսական դրության վրա:
(գ) Սույն Համաձայնագրի իրականացումը, մատակարարումը և կատարումը չի խախտում ցանկացած գործող օրենքի որեւէ դրույթին կամ Փոխատուի կողմից կիրառվող իրավական կարգերին (այդ թվում, սուբսիդիաների հետ կապված ցանկացած օրենքներ կամ կանոնակարգեր):
(դ) Սույն Համաձայնագրի պատշաճ կերպով և իրավականորեն իրականացումը և կատարումը լիազորված է Փոխառուի կողմից և բոլոր լիցենզիաները, համաձայնությունները և կոմերցիոն գրանցումները կամ իրականացման հետ կապված անհրաժեշտ հաստատումները (կառավարական կամ այլ), սույն Համաձայնագրով մատակարարումը կամ իրականացումը ձեռք են բերել և գտնվում են լիարժեք վավերականության և ուժի մեջ: Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Փոխառուի իրավական, օրինական և պարտադիր պարտավորությունը՝ կիրառել պայմաններին համապատասխան:
(ե) Փոխառուն չի ստեղծել, կամ համաձայնել ստեղծելու ցանկացած գրավադրում, գանձում կամ այլ անվտանգության միջոցառումներ ընդհանուր կամ որևէ իր ակտիվների մի մասի համար՝ ապահովելով որևէ Արտաքին կամ Երկարաժամկետ Ներքին Պարտավորությունները:
Վերոգրյալում օգտագործված «Արտաքին պարտավորություն» արտահայտությունը նշանակում է ցանկացած գումարային պարտավորություն, որը վերցված է բանկից, ֆինանսական հաստատությունից կամ այլ կազմակերպությունից, որը գտնվում կամ ռեզիդենտ է Հայաստանից դուրս և «Երկարաժամկետ Ներքին Պարտավորություններ» նշանակում է Փոխառուի յուրաքանչյուր պարտավորություն, այն գումարի համար, որը վերցվել է Փոխատուից, ներառված է վերոգրյալ ձևով, մշտական կամ ռեզիդենտ է Հայաստանում՝ ունենալով ավելի քան 5 (հինգ) տարի վերջնական մարման ժամկետ:
(զ) Փոխատուին փոխանցվում է բոլոր փաստերի ամբողջական հրապարակումը, որոնք նյութական են և պետք է պատշաճ կերպով կատարվեն, հայտնի են մեկ անձին կամ անձանց առաջարկելով զարգացնել կամ գումարները հասանելի դարձնել Փոխառուին և հնարավորություն տալ փոխատուին ձեռք բերել Փոխառուի ֆինանսական վիճակի ճշմարիտ պատկերը:
(է) Դեֆոլտի ոչ մի իրադարձություն չի կարող նշանավոր ազդեցություն ունենալ վարկի կայացման վրա; և ոչ մի այլ նշանավոր իրադարձություն (ծանուցումը, ժամկետի լրանալը, որոշման էականության կամ կատարման որևէ այլ կիրառելի վիճակի կամ ցանկացած համակցության հանգամանքը), որը հանդիսանում է դեֆոլտ մեկ այլ ցանկացած պայմանագրով կամ փաստաթղթով, որոնք պարտադիր են վարկառուի համար կամ դրա հետ կապված որևէ այլ դրույթ կամ կարգ, որը կարող է ունենալ էական բացասական ազդեցություն:
(ը) Ոչ մի դատավարություն, արբիտրաժային կամ վարչական վարույթներ տեղի չեն ունենա Փոխառուի դեմ առանց նրա գիտության, որոնց բացասաբար որոշելը կարող է ունենալ էական բացասական ազդեցություն կամ որը կարող է սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող համաձայնագրի կիրառելիությունը դնել կասկածի տակ:
(թ) Սույն Համաձայնագրում և որևէ առնչվող համաձայնագրում Փոխառուի պարտավորությունները պարզ են, ընդհանրացված և անվերապահ և դասվում են ու կդասվեն նվազագույնը հավասարազոր մյուս այլ ներկա և ապագա Փոխառուի չապահովված և անստորադաս պարտականություններին (այդ թվում` պայմանական պարտավորությունները) բացառությամբ այնպիսի պարտավորությունների, որոնք պարտադիր են օրենքով և ոչ թե պայմանագրով:
(ժ) Ցանկացած փաստացի տեղեկատվություն, որը Փոխառուի կողմից տրամադրվում է Փոխատուի հետ կապված սույն Համաձայնագրի և որևէ առնչվող բանակցությունների և նախապատրաստման կամ դրանցում հիմնավորվածի հետ, ճիշտ են բոլոր առումներով և ապակողմնորոշիչ չեն՝ ինչպես տրամադրման, այնպես էլ՝ նշված ամսաթվով (եթե այդպիսիք կան): Փոխառուի կողմից Փոխատուին տրամադրված Ֆինանսական կանխատեսումները պատրաստվել են վերջին պատմական տեղեկատվության հիման վրա և դրա հիման վրա էլ կատարվել են ողջամիտ ենթադրություններ: Որևէ այլ տեղեկատվություն չի տրամադրվել կամ թաքցվել, որը կարող է հանգեցնի նախկինում տրամադրված տեղեկատվության անհամապատասխանությանը կամ ապակողմնորոշիչ է ցանկացած նյութական առումով: Բացի այդ, ցանկացած այդպիսի տեղեկություն չի անտեսում էական փաստեր և ոչինչ չի փոխվել սկսած այն պահից, երբ այդ տեղեկատվությունը փոխանցվել է Փոխատուին, եթե հակառակը բացահայտվի, կարող է բացասաբար անդրադառնալ այդ անձի սույն Համաձայնագրում կամ որևէ առնչվող համաձայնագրում ներգրավվելու որոշմանը:
(ի) Անհրաժեշտություն չկա, որ սույն համաձայնագիրը կամ որևէ առնչվող համաձայնագիր ներկայացվի, արձանագրվի կամ անդամագրվի որևէ դատարանի կամ այլ ՀՀ իրավական մարմնի միջոցով, նաև անհրաժեշտություն չկա, որ որևէ կնիք, գրանցում, կամ հարկային վճարումներ և գործարքներ կապված սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող համաձայնագրի հետ նախատեսված լինեն դրանց միջոցով:
(լ) Ավստրիայի օրենքի ընտրությունը, որպես սույն Համաձայնագրի կառավարող օրենք պետք է ընդունվի և կատարվի Հայաստանում, կապված սույն Համաձայնագրին առնչվող ցանկացած իրավարար վճիռ պետք է ընդունվի և գործի Հայաստանում:
(խ) Սույն Համաձայնագիրը կնքելուց Փոխառուն գործում է իր անունից, այլ ոչ թե, որպես գործակալ կամ հոգաբարձու որևէ այլ երրորդ կողմի անունից:
Սույն 8.1 հոդվածում սահմանված ներկայացուցչությունները և երաշխիքները կատարվում են Ստորագրման օրը և համարվում են կրկնվող Փոխառուի կողմից պահանջվող կամ կատարվող յուրաքանչյուր փոխառության ամսաթվին և յուրաքանչյուր վճարման և մարման ամսաթվին՝ հղում կատարելով գոյություն ունեցող փաստերի և հանգամանքների վրա:
8.2 Պարտավորություններ
Փոխառուն սույնով պարտավորվում է սույն օրվանից սկսած և այնքան ժամանակ, քանի դեռ վճարվելիք գումարը դեռ մարված չէ կամ ցանկացած փոխառություններ, որոնք դեռ կարող են կատարվել:
(ա) Փոխատուին պետք է ներկայացնի անհապաղ գրավոր ծանուցում և մանրամասն տեղեկություն` հետևյալի մասին.
(i) ցանկացած դատավարություն, արբիտրաժային կամ վարչական վարույթներ, որոնք ընթացիկ են կամ սպառնում են Փոխառուին, և որոնք կարող են ունենալ էական բացասական ազդեցություն:
(ii) ցանկացած (այլ) հարց, որը ակնկալվում է, որ կարող է նյութապես բացասական ազդեցություն ունենալ Փոխառուի կողմից իր պարտականությունների կատարման մասով սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող համաձայնագրերի շրջանակներում կամ կարող է ունենալ էական բացասական ազդեցություն:
(iii) Սույն Համաձայնագրի, Ծրագրի մատակարարման պայմանագրի և Ծրագրի հետ կապված անհրաժեշտ ցանկացած լիազորությունների, վավերացումների կամ արձանագրությունների հանումը կամ փոփոխությունը:
(iv) Ցանկացած դեֆոլտի կամ այլ իրադարձության առաջացման դեպքում, որի մասին ծանուցվել է, որի ժամկետը լրացել է, էականության որոշման կամ իրականացվող ցանկացած այլ կիրառելի պայման կամ ցանկացած վերոհիշյալ համադրության դեպքում, կարող է Դեֆոլտ համարվել նկարագրելով ցանկացած քայլերը, որոնք հաղթահարելու համար հաշվի են առնվում և տեղեկանալով նման դեպքի մասին փոխհատուցում կամ մեղմում են ազդեցությունը: Փոխառուն ցանկացած ժամանակ պետք է փոխատուին տրամադրի, եթե փոխատուն պահանջում է, Փոխառուի կողմից ստորագրված հավաստագիր, առ այն որ Դոֆոլտի կամ այլ իրադարձության ծանուցումը ներկայացնելով, լրացված ժամկետը, էականության որոշումը կամ որևէ այլ կիրառելի պայմանի իրականացումը կամ ցանկացած վերոգրյալի համադրությունը կարող է սահմանվել, որպես չլուծված Դեֆոլտ, նշելով նման դեպքերը և քայլերը, եթե այդպիսիք կան, ձեռնարկելով դրանց շտկման քայլերը:
(v) Բոլոր ծանուցումները կամ այլ փաստաթղթերը ուղարկված Փոխառուի կողմից իր պարտատերերին ընդհանուր առմամբ (կամ ցանկացած դասակարգումով) և միևնույն ժամանակ ուղարկված են համարվում:
(vi) Նմանատպ հետագա տեղեկատվություն, որոնք կարող են անհրաժեշտ լինեն գործող բանկային վերահսկողական օրենքների և կանոնակարգերի և/կամ համապատասխան ստանդարտ բանկային պրակտիկայի համաձայն:
(բ) անհրաժեշտ է կատարել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք հնարավորություն են տալիս ծավալել բիզնես գործունեություն: Այն պետք է համապատասխանի բոլոր կիրառելի օրենքների և Սույն Համաձայնագրի, ՕeKB երաշխիքի, ՕeKB վերաֆինանսավորման համաձայնագրի, Ծրագրի մատակարարման պայմանագրի և Ծրագրի հետ կապված անհրաժեշտ ցանկացած լիազորությունների, վավերացումների կամ արձանագրությունների բոլոր պայմաններին և պետք է ձեռք բերել, և անհապաղ թարմացնել ժամանակ առ ժամանակ նման հետագա լիազորությունները, վավերացումները կամ արձանագրությունները, իրականացնել այնպիսի հետագա գրանցումներ, որոնք անհրաժեշտ են հնարավորություն ընձեռելու համար սույն Համաձայնագրի իր պարտավորությունները Ծրագրի մատակարարման պայմանագրի, Ծրագրի, ՕeKB երաշխիքի, ՕeKB վերաֆինանսավորման համաձայնագրի և որևէ առնչվող համաձայնագրերի առնչությամբ: Փոխառուն Փոխատուի խնդրանքով պետք է ներկայացնի լիազորությունների, վավերացումների կամ արձանագրությունների վավերացված պատճենները:
(գ) պետք է ապահովի, որ սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող համաձայնագրերի շրջանակներում իր պարտավորությունները դասվեն հավասարազոր մյուս այլ ներկա և ապագա անապահով և առանց դասակարգման պարտականություններին, բացառությամբ օրենքով պարտադիր պարտավորությունների: Փոխառուն չպետք է ստեղծի, կամ համաձայնություն տա ստեղծելու որևէ գրավադրում, գանձում կամ այլ անվտանգության միջոցառումներ ընդհանուր կամ որևէ իր ակտիվների մի մասը ապահովելու համար, երաշխավորել ցանկացած պարտականություն կամ երաշխավորել, քանի դեռ վարկը չի երաշխավորվել Փոխատուի պահանջների համապատասխան:
(դ) անհրաժեշտ է պահպանել սույն Համաձայնագրի ֆինանսավորման համապատասխան գրառումները, ապրանքների և/կամ ծառայությունների ապացույցները, հրապարակել դրանց օգտագործումը Ծրագրում, արձանագրել Ծրագրի առաջընթացը, այդ թվում` դրանց ծախսերը և արտացոլել հետևողականորեն պահպանված և միջազգայնորեն ընդունված հաշվապահական պրակտիկայի գործառնությունների և Փոխառուի ֆինանսական վիճակը:
(ե) անհրաժեշտ է թույլ տալ, որ փոխատուի ներկայացուցիչները վերահսկեն ծրագիրը, ծրագրի գնորդին և Ծրագրի արտահանողին, ծրագրի Մատակարարման Պայմանագրի համաձայն մատակարարված ապրանքները և ծառայությունները և ցանկացած առնչվող տվյալներ և փաստաթղթեր, և պետք է տրամադրել Փոխատուին բոլոր նման տեղեկատվությունը, որը Փոխատուն հիմնավոր ձևով կպահանջի Վարկի ծախսերի, Ծրագրի և ծրագրի Մատակարարման պայմանագրի համաձայն մատակարարված ապրանքների և/ կամ ծառայությունների վերաբերյալ:
(զ) չպիտի կատարի, թույլատրի կամ համաձայնություն տա կատարել էական փոփոխություններ, կամ դադարեցնի Ծրագրի Մատակարարման Համաձայնագիրը առանց Փոխատուի նախնական գրավոր համաձայնության:
9. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Սույն Համաձայնագիրը և այլ ծագած/կապված ոչ պայմանագրային պարտավորությունները ղեկավարվում են Ավստրիական օրենքով բացառելով օրենքի կանոնների հակասությունները, և բացառելով ՄԱԿ-ի կոնվենցիայի միջազգային ապրանքների վաճառքի պայմանագրերի (1980 թ.) կիրառումը:
Սույն Պայմանագրից բխող կամ դրա խախտման, դադարեցման կամ առոչինչ հայտարարման հետ կապված բոլոր վեճերը վերջնական լուծում են ստանում Ավստրիայի Դաշնային Տնտեսական Պալատի Արբիտրաժային Կենտրոնում համաձայն նշանակված երեք արբիտրների կողմից: Սակայն, Փոխատուն պետք է ազատ լինի ընտրել և պահպանել իր իրավունքները և գործողությունները, ձեռնարկել ընդդեմ Փոխառուի բողոք, մինչև դատարանը իրավասություններ ստանա Վիեննայում կամ դիմի ցանկացած այլ դատարանի, որը իրավասու է ընդունել նման բողոքներ: Երկընտրանքից խուսափելու համար, Փոխատուի ցանկացած հետագա ընտրություն դիմելու արբիտրաժային դատարանի չպետք է սահմանափակի փոխատուի իրավունքները յուրաքանչյուր ժամանակ դիմել որևէ այլ իրավազոր դատական մարմնի՝ ընթացիկ և ապահովության միջոցներ ձեռնարկելու համար: Արբիտրաժի վայրը պետք է լինի Վիեննան, և արբիտրաժում օգտագործվող լեզուն՝ անգլերենը:
Ստորագրելով սույն Համաձայնագիրը, Փոխառուն և Փոխատուն ուղղակիորեն հաստատում են, որ սույն Համաձայնագրի կնքումը և դրանից բխող պարտավորությունները յուրաքանչյուրն իր մասով, միայն ներկայացնում են իրենց առևտրային գործունեությունները:
Փոխառուն սույնով անդարձորեն հրաժարվում է որևէ անձեռնմխելիությունից, որով նա կամ իր սեփականությունը կարող է ցանկացած ժամանակ լինել կամ դառնալ իրավական Ավստրիայի, Հայաստանի կամ այլ երկրի ցանկացած հաշվանցման կամ օրինական գործողությունների մասով, անգամ եթե այն բնութագրվում է որպես անձեռնմխելի, այդ թվում՝ անձեռնմխելիություն գործընթացի ծառայությունների մասով, որևէ դատարանում կամ արբիտրաժային տրիբունալում իրավասությունների անձեռնմխելիություն, ցանկացած սեփականության անձեռնամխելիություն, որը ծագել է մինչ դատվճիռը կամ վճռի ժամանակ:
10.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10.1 OeKB երաշխիք
Փոխառուն ընդունում է, որ Վարկային գիծը երաշխավորվելու է OeKB երաշխիքի միջոցով` համաձայն փոփոխված 1981թ. Ավստրիայի արտահանման խթանման ակտի:
Փոխառուն ընդունում է, որ OeKB երաշխիքը կարգավորող պայմանների և դրույթների համաձայն, Փոխատուն պարտավոր է հետևել OeKB-ի կողմից տրված հանձնարարականներին և հստակորեն համաձայնում է, որ այն համապատասխանում է Փոխատուի կողմից ցանկացած գործողության կամ անգործության` նման հանձնարարականներից հետո:
10.2 Ծանուցումներ
Ցանկացած ծանուցում կամ փաստաթուղթ, որը այլ կերպ է սահմանված սույն Համաձայնագրում պետք է փոխանցվի կամ ուղարկվի ֆաքսով, էլեկտրոնային փոստով, փոստային ծառայություններով: Փոխատուի և Փոխառուի ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով հաղորդակցման դեպքում, Փոխառուն պատասխանատվություն է կրում Փոխատուի բոլոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ նման հաղորդակցման ժամանակ, մասնավորապես, Փոխառուն պատասխանատու է ինֆորմացիայի ոչ իրավական հիմքերի, կեղծիքների ու սխալ փոխանցման համար:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած ծանուցում պետք է ներկայացվի անգլերեն լեզվով: Սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած փաստաթուղթ պետք է ներկայացվի անգլերեն, եթե համաձայնեցված է Փոխատուի հետ ոչ անգլերեն տարբերակը, ուղեկցվի վավերացված անգլերեն թարգմանությամբ և թարգմանությունը կգերակայվի, քանի որ այն հանդիսանում է նորմատիվ կամ այլ պաշտոնական փաստաթուղթ: եթե սույն համաձայնագիրը նախատեսում է, որ Փոխառուն պարտավոր է ներկայացնել փոխատուին փաստաթղթի բնօրինակը կամ վավերացված պատճեն, քանի դեռ Փոխատուն չի տեղեկացրել, որ ընդունում է նման փաստաթղթի չվավերականացված պատճենը:
Ցանկացած ծանուցումներ կամ փաստաթղթեր պետք է ուղարկել:
Փոխատու՝ Erste Bank der oesterreichischen Sparkassen AG, Graben 21, 1010 Vienna, Austria
Վարկային հարցերի հետ կապված՝ Transaction Banking Sales, Obere Donaustrasse 21, 1020 Vienna, Austria
attn.: |
Mr. Thomas Oberndorfer |
phone: |
+43 (0)50100 13826 |
fax: |
+43 (0)50100 913826 |
e-mail: |
thomas.oberndorfer@erstegroup.com |
ում.: |
Mrs. Roswitha MՖller-Graf |
հեռ: |
+43 (0)50100 18526 |
ֆաքս: |
+43 (0)50100 918526 |
էլ-հասցե: |
roswitha.mueller-graf@erstegroup.com |
Փոխառու՝ՀՀ, Ֆինանսների Նախարարություն, ք.Երևան Մ.Ադամյան 1
Վարկի հարցերով` Պետական պարտքի կառավարման վարչություն
ում.: |
Mr. Artak Marutyan |
հեռ.: |
+374 60 700 237 |
ֆաքս: |
+374 60 700 358 |
էլ.հասցե: |
artak.marutyan@minfin.am |
Վարչական հարցերով` Միջազգային համագործակցության վարչություն
ում.: |
Mr. Armen Melkikyan |
հեռ: |
+374 60 700 354 |
ֆաքս: |
+374 60 700 358 |
էլ-հասցե: |
armen.melkikyan@customs.am |
Կամ եթե կողմերը փոխանցել են այլ կոնտակտային հասցե և համար: Ցանկացած հաղորդակցություն կամ փաստաթուղթ, որը փոխանցվել է փոխատուին գործում է փոխատուի կողմից ստացման պահից:
10.3 Վերնագրերի Փոփոխություններ և նկարագրական տեղակատվություն
Սույն Համաձայնագրի կատարված յուրաքանչյուր փոփոխություն կամ ձևափոխում պետք է լինի գրավոր և միայն պետք է պատշաճ ստորագրված լինի երկու կողմերի կողմից:
Սույն Համաձայնագրում գրված վերնագրերը սահմանված են հարմարության համար և չեն սահմանվում կամ սահմանափակվում իրենց դրույթներով:
10.4 Հրաժարականներ, Կուտակային միջոցներ
Փոխատուի մասով սույն համաձայնագրի շրջանակներում իրավունքների և միջոցների նկատմամբ իրականացրած որևէ ձախողում կամ հետաձգում, կդիտվի որպես հրաժարում, ինչպես նաև որևէ իրավունքի կամ միջոցի անհատական կամ մասնակի իրականացումը, որը կանխարգելում է իրավունքների կամ միջոցների հետագա ցանկացած կամ այլ իրականացում կդիտվի որպես հրաժարում: Սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքները և միջոցները հանդիսանում են կուտակային և չեն բացառում օրենքով նախատեսված որևէ իրավունք կամ միջոց:
10.5 Փոխհատուցում
Փոխառուն պետք է անհապաղ Փոխատուի պահանջով փոխհատուցել ցանկացած ծախս, վնաս (ներառյալ վնասի շահույթը) կամ պատասխանատվություն, որը առաջացել է՝
ա) եթե Փոխառուն ճիշտ ժամանակին չի վճարել սույն Համաձայնագրում կամ որևէ առնչվող համաձայնագրում նշված ցանկացած գումար:
բ) ցանկացած առաջացած դեֆոլտի դեպքում:
գ) ֆինանսավորման, կամ ֆինանսավորման համար պայմանավորվածություններ կատարելու, Փոխառուի կողմից պահանջված փոխառության, որոնք սակայն չեն կատարվել սույն Համաձայնագրի որևէ մի կամ որոշ դրույթների կիրառման արդյունքում (բացառությամբ միայն Փոխատուի կողմից անզգուշությամբ ձախողման պատճառով):
դ) վարկը (կամ վարկի մի մասը) չի վճարվել համաձայն կանխավճարի ծանուցման:
Փոխառուն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր կոնկրետ դեպքի ցանկացած կորստի կամ ծախսի համար՝ փոխառության միջոցների հաշվին, պայմանագրով նախատեսված ֆինանսավորման օգտագործված ցանկացած գումարի համար սույն Համաձայնագրի շրջանակներում, նաև ցանկացած գումարի մարման կամ կանխավճարի կամ վարկի մասով:
Եթե Փոխառուի կողմից կատարված վճարումների համաձայն հոդված 4.2-ի կամ վարկի վաղաժամկետ վճարման պատճառով (ըստ ցանկության կանխավճար և չեղյալ համարում), կամ այլ որևէ պատճառով, սույն Համաձայնագրի կամ որևէ առնչվող համաձայնագրերի սահմանված ցանկացած վճարումներ, որոնք ստացվել են ոչ իրենց վճարման ժամկետների համաձայն, Փոխառուն պետք է վճարի փոխատուի պահանջով ցանկացած գումար, որը պահանջվում է փոխհատուցել փոխատուին լրացուցիչ կորուստների, վճարների, ծախսերի համար, որոնք կարող են առաջանալ, նման վճարների արդյունքում: Փոխառուն պատասխանատվություն է կրում ցանկացած կորստի կամ ծախսի համար՝ փոխառության միջոցների հաշվին, պայմանագրով նախատեսված ֆինանսավորման օգտագործված ցանկացած գումարի համար սույն Համաձայնագրի շրջանակներում, նաև ցանկացած գումարի մարման կամ կանխավճարի կամ վարկի, ինչպես նաև շահույթի կորստի համար:
Սույն Համաձայնագրով կամ որևէ առնչվող համաձայնագիր Փոխատուին կատարվող ոչ մի վճարում ենթակա չէ քննարկման կամ որևէ դատարանի կարգավորման կամ հակառակ դեպքում պետք է իրականացնի Փոխառուի պարտավորությունները, որոնց նկատմամբ այն արված է քանի դեռ և մինչև ամբողջ վճարումը չի ստացվել այն արժույթով, որով համապատասխան գումարը պետք է վճարվեր (այսուհետ, «Արժութային պարտավորություն»), և այն չափով, որով ցանկացած նման գումարի վճարում պարտավոր է վերաձևակերպվել փաստացի արժույթի պարտականություններով, պարտականություններում գումարը արտահայտված է արժույթով, պակաս է այն գումարից, որը ի սկզբանե պարտք է Փոխատուին համաձայն արժույթի պարտականության, փոխատուն պետք է ունենա լրացուցիչ և առանձին գործողությունների միջոցներ Փոխառուի դեմ, որպեսզի վերականգնի գումարը փոխարկումից հետո համաձայն Արժութային պարտավորության, որը հավասար կլինի գումարի պակասը լրացնելու համար: Փոխառուն հրաժարվում է այն իրավունքից, որ կարող է ունենալ ցանկացած իրավասություններում համաձայն սույն Համաձայնագրի վճարել որևէ գումար այն արտարժույթով կամ արժութային միավորով, որով այն պետք է վճարվի:
10.6 Մասնակի անվավերություն
Կողմերը համաձայնում են, որ ցանկացած ժամանակ, երբ սույն Համաձայնագրի յուրաքանչյուր դրույթներ լինեն կամ դառնան անվավեր, ուժը կորցրած կամ անարդյունավետ, այդ հանգամանքը չի կարող ազդել մնացած դրույթների վավերականությանը կամ արդյունավետությանը և Համաձայնագիրը կպահպանի իր վավերականությունը և արդյունավետությունը, բացառությամբ անվավեր, ուժը կորցրած կամ անարդյունավետ դրույթների, առանց որևէ երրորդ կողմի միջամտության, ով վիճում ու ապացուցում է կողմերին պահպանել սույն Համաձայնագիրը նույնիսկ առանց անվավեր, ուժը կորցրած կամ անարդյունավետ դրույթների:
Անվավեր, ուժը կորցրած կամ անարդյունավետ դրույթները ենթակա են փոխարինման այնպիսի վավերական և արդյունավետ դրույթներով, որոնք իրավական և տնտեսական առումներով ամենամոտն են այն դրույթներին, որոնք կողմերը նախատեսել էին կամ պետք է նախատեսեին ունենալ Սույն Համաձայնագրում, եթե նրանք հաշվի են առել այդ կետը համաձայնագրի կնքման ժամանակ:
10.7 Նշանակում
Փոխառուն իրավունք չունի նշանակվել, հանձնարարել և փոխանցել Համաձայնագրի ստանձումը, կամ այլ կերպ փոխանցել կամ թույլատրել ետ հանձնել սույն Համաձայնագրով կամ որևէ առնչվող համաձայնագրերով բոլոր կամ որևէ իր իրավունքները, առավելությունները կամ պարտավորությունները:
Փոխատուն կարող է ցանկացած ժամանակ վերանշանակել իր իրավունքները կամ փոխանցել Համաձայնագրի ստանձնումը, այլ կերպ փոխանցել կամ թույլատրել ետ հանձնել սույն Համաձայնագրով կամ որևէ առնչվող համաձայնագրերով սահմանված իր իրավունքները և պարտականությունները:
10.8 Տվյալների բացահայտում
Փոխառուն սույնով համաձայնում է, որ
. Փոխատուն կարող է բացահայտել ցանկացած տվյալներ, որոնք իհարկե ի հայտ են գալիս փոխառուի հետ գործարար հարաբերության ժամանակ՝ բանկերի համար որպես հաճախորդ, մասնավորապես՝ պարտատիրոջ պաշտպանության նպատակներով, վերահսկողական կանոնակարգերի կողմից պահանջվող համախմբման համար համաձայն ավստրիական բանկային օրենքի կամ բանկային գործարք ներ իրականացնելու համար,
. Սուբսիդիաների դիմումի դեպքում Փոխատուն կարող է փոխանակել ֆինանսավորման հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տվյալ կամ այլ տեղեկատվություն համապատասխան հաստատության և դրա ֆինանսավորման գործընկերների հետ,
. Համաձայն Ավստիական Բանկային օրենքի (պարբերություն 38, 5-րդ կետ, պարբ. 2) բացահայտման համարկարգավորող մարմինը պետք է համարվի վավերական սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում: Բացի այդ, փոխատուն իրավունք ունի բացահայտել ցանկացած տվյալներ (ներառյալ փաստաթղթավորումը) և յուրաքանչյուր տնտեսական տվյալներ ցանկացած վարկառուի վերաբերյալ՝ երաշխավորների և անվտանգությունն ապահովող ցանկացած այլ անձանց կամ ընկերությունների, ինչպես նաև վարկավորմանը/ ֆինանսավորմանը մասնակցող (կամ մասնակցելու մտադրություն ունեցող) ցանկացած ֆինանսական հաստատությունների և ապահովագրական ընկերությունների, որևէ անհատների կամ ընկերությունների, որոնք մտադիր են ձեռք բերել պահանջներ (ամբողջությամն կամ մասնակիորեն)` Վարկի, ինչպես նաև ցանկացած բանկերի առնչությամբ և Փոխատուի որևէ վերաֆինանսավորման հետ կապված որոնք ի հայտ են գալիս փոխառուի հետ գործարար հարաբերության ժամանակ: Բացահայտման նպատակը ռիսկերի գնահատումն է:
Սույն Համաձայնագիրը կազմված է երկու բնօրինակից: Յուրաքանչյուր Կողմ ստանում է մեկ օրինակ:
[Ամիս ամսաթիվ] |
[Ամիս ամսաթիվ] |
Հայաստան Հանրապետություն, ի դեմս` Ֆինանսների նախարարության |
Erste Bank der oesterreichischen Sparkassen AG |
Հավելված 1
Վճարման ընթացակարգ և Վճարման հանձնարարական
Սույն Համաձայնագրի Հոդված 1.1-ով սահմանված փոխառությունները կարող են վճարվել Փոխատուի կողմից միայն ուղղակի վճարման եղանակով՝ Արտահանման Ծրագրի կոնսորցիումի ղեկավարին (լինելով վճարումների ստացող կոնսորցիումի անունից Մատակարարման Պայմանագրի շրջանակներում) համաձայն հետևյալ ընթացակարգերի՝
Ծրագրի արտահանողը պետք է Մատակարարման Պայմանագորվ նախատեսված փաստաթղթերը ուղարկի Ծրագրի Գնողին և այդ փաստաթղթերի պատճենը պետք է ուղարկի փոխատուին: Փաստաթղթերի պատճեները ստանալուց հետո Փոխատուն առանց զննման փոխանցում է դրանք Փոխառուին էլ.փոստով խնդրելով իր վճարման հանձնարարականը՝ վճարելու Փոխառության համապատասխան գումարը Արտահանողին: Վճարման հանձնարարականը պետք է պարունակի հետևյալ առանձնահատկությունները, պետք է պատշաճ կերպով ստորագրված լինի Փոխառուի կողմից և պետք է ուղարկվի Փոխատուին Ֆաքսով՝
. Պետք է հղվի Պայմանագրին և պետք է ներկայացվի փոխանցվելիք փոխառության համապատասխան փաստաթղթավորումը,
. Պահանաջվող փոխառության գումարը:
Այն դեպքում, եթե Փոխատուն չի ստացել վճարման հանձնարարականը Փոխառուից՝ համապատասխան փոխառության համար և չի ստացել որևէ առարկություն համապատասխան Փոխառության վճարման մասով Արտահանողից էլ.փոստով 7 օրվա ընթացքում նմանատիպ էլ.նամակ ստանալուց հետո, Փոխառուն սրանով անդարձորեն լիազորում է փոխատուին ավտոմատ՝ հաջորդ օրվան հաջորդող աշխատանքային 7 (յոթ) օրվա ընթացքում, իրականացնել վճարումը Արտահանողին համապատասխան փոխառությունը ստանալու համար:
Փոխատուն էլեկտրոնային փոստով 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ծանուցի Փոխառուին յուրաքանչյուր փոխառության վճարման մասին:
Հավելված 2
Իրավաբանական Կարծիքի Ձևաչափ
Ում: Erste Bank der oesterreichischen Sparkassen AG, att. Mr. Thomas Oberndorfer, Obere Donaustrasse 21, 1020 Vienna, Austria
Հարգելի Տիկնայք/Պարոնայք
7.000.000 Եվրո գումարի Արտահանման վարկային ծրագրի Համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)
Հղում ենք կատարում Հայաստանի Հանրապետության, ի դեմս Ֆինանսների նախարարության (Այսուհետ՝ Փոխառու) և Erste Baոk der օesterreicհiscհeո Sparkasseո AG, Vieոոa (Այսուհետ՝ Փոխատու) միջև կնքված Համաձայնագրին, թվագրված [ամիս/ամսաթիվ] և առնչվում է Արտոնյալ վարկային համաձայնագրին, որի նկատմամբ Համաձայնագրով սահմանված բոլոր արտահայտությունները իրավաբանական կարծիքում ունեն նույն իմաստները.
Մենք ուսումնասիրել ենք հետևյալ փաստաթղթերի բնօրինակները և պատճեները` վավերացված մեր կողմից ընդունելի ձևով՝
(i) Համաձայնագիր;
(ii) Համաձայնագիրը հաստատող Փոխառուի Լիազորված մարմնի որոշումները;
(iii) [տեղադրեք որևէ այլ կապակցված փաստաթուղթ, եթե այդպիսիք կան].
Մենք արել ենք նմանատիպ այլ հարցումներ և ուսումնասիրել ենք նմանատիպ այլ փաստաթղթեր, քանի որ մենք տեղին ենք համարել հաստատել ներքոգրայլը:
Մենք Հաստատում ենք հետևյալը՝
1. Փոխառուն հանդիսանում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Ֆինանսների Նախարարության, հարատև է և կարող է լինել պատասխանող և հայցվոր: Փոխառուն իշխանություն ունի իրականացնելու իր բիզնեսը, ինչպես որ այժմ իրականացվում է, ինչպես նաև իրավունք ունի տնօրինել իր սեփական գույքը և այլ ակտիվները:
2. Փոխառուն իրավունք ունի իրականացնել, մատակարարել և կատարել Համաձայնագրի ներքո իր պարտականությունները, իսկ Փոխառուն իրավունք ունի Վարկ վերցնել, բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել են նույնը լիազորելու համար և Փոխառուի վարկ վերցնելու իրավասության վրա սահմանափակումները չեն գերազանցվելու դրա արդյունքում:
3. [Պարոն/Տիկին] [անունը] Փոխառուն /ները/ պատշաճ կերպով լիազորված է իրականացնել և մատակարարել համաձայնագիրը և ցանկացած այլ փաստաթղթեր և ծանուցումներ Համաձայնագրի շրջանակներում և դրանց ստորագրությունները Փոխառուի կողմից իրավաբանորեն պարտադրվում են:
4. Համաձայնագրի իրականացումը, պայմանագրի շրջանակներում մատակարարումը, պարտականությունների կատարումը համապատասխան դրույթներով չի կարող լինել.
ա) ցանկացած առկա կիրառելի օրենքի, կանոնադրության, կանոնի կամ կանոնակարգի կամ որևէ դատողություն կամ որոշման հակասում, որին Փոխառուն ենթարկվում է;
բ) [Հակասություն կամ վեճ Փոխառուի բյուջեի դրույթներին, եթե այդպիսիք կան]
գ) Փոխառուի մասնակցությամբ ցանկացած համաձայնագրի կամ այլ գործարքի հետ կապված վեճը կամ որևէ պայմանների ցանկացած խախտման արդյունքը կամ դեֆոլտը:
5. Ի գիտություն մեզ, համապատասխան հարցումից հետո ոչ մի դատավարություն, արբիտրաժային կամ վարչական վարույթներ տեղի չեն ունենա Փոխառուի դեմ, որոնց բացասաբար որոշելը կարող է ունենալ էական բացասական ազդեցություն Փոխառուի բիզնեսի, ակտիվների կամ ֆինանսական պայմանների վրա:
6. Փոխառուն չի խախտելու կամ դեֆոլտ չի ճանաչելու որևէ Համաձայնագիր, որը վերաբերում է պարտքին, որում նա մասնակից է կամ որով նա պարտավրված է (ոչ էլ այն, ինչպես նաև տալով ծանուցման կամ դադարեցման ժամանակ, կամ երկուսն էլ կարող է լինել):
7. Փոխառուն չի պահանջում ոչ մի համաձայնություն, թույլտվություն, լիցենզիա կամ գրանցման հաստատում կամ կառավարության, դատարանի կամ պետական մարմնի կամ հաստատության դեկլարացիա սույն Համաձայնագրի իրականացման, մատակարարման, վավերականության համար: Այսուհետ Փոխառուի կողմից իրականացվելիք պարտականությունները առանց սահմանափակման ներառում են՝ համաձայն Համաձայնագրի Փոխառուի կողմից փոխառության ընդունում և Փոխառուի կողմից բոլոր վճարները՝ Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
8. Պարտադիր չէ ապահովել պայմանագրի օրինականությունը, վավերականությունը, կիրառելիությունը, որ այն կամ որևէ այլ գործիք է ներկայացվել, գրանցվել կամ ընդգրկվել է որևէ դատարանում, պետական գրասենյակում կամ այլուր Հայաստանում կամ որ որևէ կնիք, գրանցում կամ նմանատիպ հարկեր են վճարվել Հայաստանում Համաձայնագրի մասով կամ Համաձայնագրի հետ կապված, և Համաձայնագիրը պատշաճ ձևով պատրաստ է իրականացման Հայաստանում:
9. Փոխառուի պայմանագրով նախատեսված պարտականություններն են. Փոխառուի ընդհանուր և անվերապահ պարտավորությունները հավասարազոր են բոլոր ներկա և ապագա չապահովված և ոչ ենթակա պարտավորություններին /այդ թվում պայմանական պարտավորությունները/, բացառությամբ նման պարտավորությունների, որոնք պարտադիր նախընտրելի են օրենքով և ոչ թե պայմանագրով:
10. Պայմանագրի շրջանակներում Փոխառուի կողմից կատարված ոչ մի պարտադիր հարկեր կամ այլ վճարներ չեն տրամադրվում, ինչպես նաև ցանկացած պարտադիր վճարներ, որոնք առաջանում են պայմանագրի կատարման կամ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար չեն վճարվում: Պայմանագրի հետ կապված գրանցման, կնքման, նմանատիպ հարկերի կամ գանձումների վճարները կատարվում են Հայաստանում կիրառման պահից սկսած:
11. Համաձայնագիրը Ավստրիական օրենսդրությամբ կառավարվելու ընտրությունը վավերական է և Ավստրիական օրենսդրությունը համապատասխանորեն կկիրառվի Հայաստանյան դատարանի կողմից, եթե Համաձայնագիրը կամ դրանից բխող որևէ պահանջ հանդես գա, ուստի այն կլուծվի Ավստրիական օրենսդրության իրավասությունների ապացույցներին համապատասխան: Փոխառուի կողմից Վիեննայում գործող իրավական դատարանի դիմաց հայց ներկայացնելը արբիտրաժային դատարան վավերական է և պարտադիր Փոխառուի համար: Վարկառուն իրավունք չունի պահանջել անձեռնմխելիություն կապված իր կամ իր ակտիվների հետ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ իրավական վարույթի հետ կապված, ինչպես նաև իրավունք չունի պահանջելու հաշվանցում՝ Համաձայնագրի հետ կապված, կամ հակընդդեմ հայց ներկայացնել նմանատիպ գործընթացից առաջացած կիրառվող վճռին կամ կարգին:
12. Պայմանագրի վերաբերյալ կատարված արբիտրաժային տրիբունալի վճիռ/որոշումը կճանաչվի վավեր, վերջնական և կիրառելի համաձայն ՀՀ օրենսդրության և օրենսդրական ակտերի:
13. Եվրոյի դրամական որոշումը կճանաչվի և կկիրառվի ՀՀ-ում:
14. Փոխառուն ենթարկվում է Քաղ. Օրենսգրքին Համաձայնագրի շրջանակներում իր պարտականություններից ելնելով: Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և կատարումը Փոխառուի կողմից համարվում է մասնավոր և առևտրային գործողություններ: Համաձայնագրի անձեռնմխելիությունը վավեր է և պարտադիր Փոխառուի համար:
15. Փոխատուն ռեզիդենտ չի և չի էլ համարվում, նրա բնակվելը, բիզնես իրականացնելը ենթակա է Հայաստանում հարկման միայն բանակցությունների միջոցով: Սույնը վերաբերում է նաև Համաձայնագրի կիրառմանը կամ իրականացմանը, և/կամ Փոխառուից պայմանագրի շրջանակներում որևէ վճարում ստանալուն:
16. ՀՀ օրենքները չեն պարտադրում, որ ա) Փոխատուին հնարավորություն ընձեռել կիրարկել իր իրավունքները Համաձայնագրի ներքո բ) փոխատուն սույն համաձայնագրով նախատեսված մատակարումը կամ ծառայությունների մատակարարումն իրականացնելու համար լինի արտոնագրված, որակյալ կամ այլ կերպ իրավասու լինի Հայաստաում բիզնես իրականացնելու:
17. Որևէ այլ փոխառության կամ վարկի գրանցում ՀՀ Կենտրոնական Բանկի հետ չի պահանջվում: Ոչ մի թույլտվություն կամ ակտեր ՀՀ Կենտրոնական բանկի հետ անհրաժեշտ չեն:
Այս հաստատումը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Մենք չենք հաստատում որևէ այլ օրենսդրական ազդեցություններ:
Հարգանքով
Հավելված 3
Ծրագրի մատակարարման պայմանագրի վերաբերյալ հաստատման ձևաչափ
Ումից: | Վաագներ-Բիրո Ավստրիա Սթեյջ Սիսթեմ ԷՅՋԻ Leonard-Bernstein-Strasse 10 A-1220 Vienna |
Ում: |
Erste Bank der oesterreichischen Sparkassen AG |
Ամիս/ամսաթիվ:
7.000.000 Եվրոյի Արտոնյալ պայմաններով վարկային Համաձայնագիր Erste Baոk der օesterreicհiscհeո Sparkasseո AG և Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ Ֆինանսների նախարարության միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերանորոգում» ծրագրի համար (այսուհետ՝ Արտոնյալ պայմաններով վարկային Համաձայնագիր)
Հարգելի Տիկնայք կամ Պարոնայք,
Մենք սույնով հաստատում ենք, որ բոլոր պայմանները (Արտոնյալ պայմաններով վարկային Համաձայնագրի հետ կապված այլ ցանկացած պայմաններ) ՀՀ Մշակույթի նախարարության և կոնսորցիում ընկերությունների միջև կնքված Ծրագրի մատակարարման պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ կապված՝ Վաագներ-Բիրո Ավստրիա Սթեյջ Սիսթեմ ԷՅՋԻ-ն որպես կոնսորցիումի ղեկավար, Սալզբերներ Սթեյջթեք աուդիո-վիդեո մեիդին սիսթեմ ՋԻեմբիԵյջ-ը Գերմանիա, ԷՅԹԻՍԻ էլեկտրոնիկ Թիաթր Կոնտրոլս ՋԻեմբիԵյջ-ը Գերմանիա, և Արթսթեք ՍՊԸ-ն Երևան, Հայաստան, որպես կոնսորցիումի անդամներ հավաստում են, որ Ձեզ ներկայացված Մատակարարման Համաձայնագիրը լիովին ուժի մեջ է:
Վիեննա, …….. [Ամիս/ամսաթիվ]
……………………………………………………..
[Կոնսորցիումի ղեկավարի ստորագրությունը, Վաագներ-ԲիրոԱվստրիաՍթեյջՍիսթեմԷՅՋԻ]
Հավելված 4
Լիազորված գործակալի նշանակման ձևաչափ
Ում | Erste Bank der oesterreichischen Sparkassen AG att. Mr. Thomas Օberndorfer Obere Donaustrasse 21 A-1020 Vienna |
Ամիս/ամսաթիվ:
7,000,000.00 Եվրոյի Արտոնյալ պայմաններով վարկային Համաձայնագիր Erste Baոk der օesterreicհiscհeո Sparkasseո AG և Հայաստանի Հանրապետության, ի դեմս` ՀՀ Ֆինանսների նախարարության միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնի վերանորոգում» ծրագրի համար (այսուհետ՝Համաձայնագիր)
Հարգելի Տիկնայք/Պարոնայք,
Որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Վիեննայում, Ավստրիա, ես ընդունում եմ իմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունից ինձ` որպես Փոխառուի, լիազորված գործակալի նշանակումը՝ ծառայելու որպես գործընթացի գործակալ պայմանագրի շրջանակներում:
Իմ Վիեննայի հասցեն հետևյալն է:
Ավստրա, Վիեննա, 1140, Հադիգաս 28 (Hadikgasse 28,1140 Vienna, Austria)
ԼԳ.: |
[անունը] |
Հեռ. |
[համարը] |
Ֆաքս. |
[համարը] |
էլ.փոստ. |
[հասցեն] |
Հարգանքներով
……………………………………………………..
Հայաստանի դեսպան
