ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2022 թ. |
N 630-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի N 151 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը հաստատելու մասին» N 151 հրամանում (այսուհետ՝ Հրաման) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները |
Գ. Մինասյան |
Հավելված Արդարադատության նախարարի2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 630-Ն հրամանի |
«Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: