ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
03 նոյեմբեր 2022 թվականի |
N 73-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելված 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հայտը բավարարելու դեպքում հայտատուին տրամադրվում է առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիր` սույն հրամանի Հավելված 2-ով սահմանված կարգով, ավագ բուժաշխատողների դեպքում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված` 5 տարի ժամկետով, իսկ միջին բուժաշխատողների դեպքում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից հաշված՝ 5 տարի ժամկետով.
2) հավելված 1-ի Ձև 1-ի և Ձև 2-ի առաջին կետից «(առկայության դեպքում)» բառերը հանել.
3) հավելված 3-ով հաստատված Ձև 1-ի և Ձև 2-ի ««Ուժի մեջ է մինչև «-» ____20 -թվականը» բառերից հետո նշված «անուն, ազգանուն» բառերը փոխարինել «անուն, հայրանուն, ազգանուն»» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: