15.05.23 N 477-Ն հրամանի փոփոխություններն ուժի մեջ են մտնում նույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
4 հոկտեմբերի 2022 թ. |
N 1032-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ (այդ թվում` ճշտված), ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 374-րդ հոդվածի 6-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հաստատել տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը (այդ թվում` ճշտված), լրացման և ներկայացման կարգը` համաձայն Հավելված 1-ի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառելի է նաև 2021 թվականի համար ներկայացված վերահսկվող գործարքների նկատմամբ։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի N 1032-Ն հրամանի |
Ձև. Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման հաշվարկ
Հաշվարկ Տրանսֆերային գնագոյացման արդյունքում շահութահարկի և (կամ) ռոյալթիի ճշգրտման |
Փաստաթղթի համարը ______________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
4. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
Շահութահարկի ճշգրտում | ||
5. Համախառն եկամուտ մինչև ճշգրտումը |
||
6. Ճշգրտվող եկամուտը և չափը |
Եկամուտ |
Չափ |
7. Համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո |
||
8. Նվազեցումներ մինչև ճշգրտումը |
||
9. Ճշգրտվող նվազեցումները և չափը |
Նվազեցում |
Չափ |
10. Նվազեցումների չափը ճշգրտումից հետո |
||
11. Հարկվող շահույթը մինչև ճշգրտումը |
||
12. Ճշգրտվող հարկվող շահույթ |
||
13. Հարկվող շահույթը ճշգրտումից հետո |
||
14. Հարկի դրույքաչափը (%) |
||
15. Ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը |
||
16. Շահութահարկի գումարի չափը մինչև ճշգրտումը |
||
17. Վճարման ենթակա հարկի չափը |
Ռոյալթիի ճշգրտում | |
18. Ռոյալթիի բազան մինչև ճշգրտումը |
|
19. Ռոյալթիի բազան ճշգրտումից հետո |
|
20. Շահույթ նախքան հարկումը մինչև ճշգրտումը |
|
21. Ճշգրտված շահույթ նախքան հարկումը |
|
22. Ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը |
|
23. Ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո |
|
24. Ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը |
|
25. Ճշգրտված ռոյալթիի գումարի չափը |
|
26. Վճարման ենթակա ռոյալթի |
Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման և ներկայացման կարգը
1. Տրանսֆերային գնագոյացման հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) հարկ վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 374-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը:
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը:
4. Հաշվարկի 3-րդ կետում` կազմակերպության գտնվելու վայրը.
5. Հաշվարկի 4-րդ կետում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:
6. Հաշվարկի 5-րդ կետում` hամախառն եկամուտը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
7. Հաշվարկի 6-րդ կետում` ճշգրտվող եկամուտը և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա եկամտի տեսակը՝ ըստ շահութահարկի հաշվարկի և ճշգրտվող գումարի չափը:
8. Հաշվարկի 7-րդ կետում` համախառն եկամտի չափը ճշգրտումից հետո` (5)+(6):
9. Հաշվարկի 8-րդ կետում` նվազեցումներ մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
10. Հաշվարկի 9-րդ կետում՝ ճշգրտվող նվազեցումները և չափը: Լրացվում է ճշգրտման ենթակա նվազեցման տեսակը՝ ըստ շահութահարկի հաշվարկի, և ճշգրտվող գումարի չափը:
11. Հաշվարկի 10-րդ կետում` նվազեցումների չափը ճշգրտումից հետո (8)-(9):
12. Հաշվարկի 11-րդ կետում` հարկվող շահույթը մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով:
13. Հաշվարկի 12-րդ կետում` ճշգրտվող հարկվող շահույթը`(6)+(9):
14. Հաշվարկի 13-րդ կետում` հարկվող շահույթը ճշգրտումից հետո` (7)-(10):
15. Հաշվարկի 14-րդ կետում` հարկի դրույքաչափը (%):
16. Հաշվարկի 15-րդ կետում` ճշգրտումից հետո հաշվարկված հարկի չափը` (13)*(14):
17. Հաշվարկի 16-րդ կետում` հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով շահութահարկի գումարի չափը մինչև ճշգրտումը:
18. Հաշվարկի 17-րդ կետում` վճարման ենթակա հարկի չափը (15)-(16):
19. Հաշվարկի 18-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան մինչև ճշգրտումը, որը ներկայացվել է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով:
20. Հաշվարկի 19-րդ կետում` ռոյալթիի հաշվարկման բազան ճշգրտումից հետո:
21. Հաշվարկի 20-րդ կետում` հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով ներկայացված շահույթ նախքան հարկումը:
22. Հաշվարկի 21-րդ կետում` շահույթ նախքան հարկումը ճշգրտումից հետո:
23. Հաշվարկի 22-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) մինչև ճշգրտումը՝ հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթիի դրույքաչափը:
24. Հաշվարկի 23-րդ կետում` ռոյալթիի դրույքաչափը (%) ճշգրտումից հետո:
25. Հաշվարկի 24-րդ կետում` ռոյալթիի գումարի չափը մինչև ճշգրտումը՝ հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկով հաշվարկված ռոյալթին:
26. Հաշվարկի 25-րդ կետում` ճշգրտված ռոյալթիի գումարի չափը` (19)*(23):
27. Հաշվարկի 26-րդ կետում` վճարման ենթակա ռոյալթիի չափը` (25)-(24):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: