ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
28 փետրվարի 2022 թ. |
N 341-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 291-Ա/2 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ին տրված սերիա Բ N 0007 և սերիա Մ N 0007 լիցենզիաների գործողությունը դադարեցնելու մասին» 291-Ա/2 հրամանի վերնագրում և 1-ին կետում՝ «N 308-Ա/Ք» թիվը և տառերը փոխարինել «N 836-Ա/Ք» թվով և տառերով։
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: