«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2006 թ. |
N 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտությունը 6 մգ/մ3 :
2. Հաստատել մթնոլորտային օդում.
- մոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- մոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- մոլիբդենի եռօքսիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- մոլիբդենի եռօքսիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- ամոնիումի մոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- ամոնիումի մոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- ամոնիումի պարամոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- ամոնիումի պարամոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- մոլիբդենի սուլֆիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- մոլիբդենի սուլֆիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,
- ֆերոմոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- ֆերոմոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,
- մոլիբդենի սիլիցիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- մոլիբդենի սիլիցիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3:
3. Հաստատել մթնոլորտային օդում կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը 0,2 մգ/մ3: Սույն կետով սահմանված նորմի գործողության ժամկետը՝ մինչև 2009 թվականի մարտի 1-ը:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է |
Հիգիենիկ նորմեր
Աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտության, մթնոլորտային օդում մոլիբդենի և դրա միացությունների սահմանային թույլատրելի խտությունների և կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակի
I. Աշխատանքային գոտու օդում
Քիմիական նյութի անվանումը |
Սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3 |
1. Ռենիում |
6 |
II. Մթնոլորտային օդում
Քիմիական նյութի անվանումը | Միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3 | Միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3 |
Անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը, մգ/մ3 |
1 | 2 | 3 | 4 |
1. Մոլիբդեն
|
0,24 | 0,02 | |
2. Մոլիբդենի եռօքսիդ | 0,24 | 0,02 | - |
3. Ամոնիումի մոլիբդատ | 0,24 | 0,02 | - |
4. Ամոնիումի պարամոլիբդատ | 0,24 | 0,02 | - |
5. Մոլիբդենի սուլֆիդ | 0,35 | 0,035 | - |
6. Ֆերոմոլիբդեն | 0,35 | 0,035 | - |
7. Մոլիբդենի սիլիցիդ | 0,35 | 0,035 | - |
8. Կալիումի պերռենատ | 0,2 |