ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հոկտեմբերի 2021 թ. |
N 4070-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԷԿՈՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ |
դեղերի մեծածախ իրացում |
2) «ԴԱՎ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
3) ԳԵՎՈՐԳ ՂԱՆԴԻԼՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
4) ՍԻԼՎԱ ԴԱՎԹՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
5) ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
6) ՏԻԳՐԱՆ ԳԻԺԼԱՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
7) ԼԻԱՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
8) ՆՈՒՆԵ ԲԱԶԻԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
9) ԱՐՄԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) ՌՈՒԶԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) ՆԱՐԻՆԵ ԴՈՒՄՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) ԱԼԻՆԱ ՄՈՍԻԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
13) (ենթակետն ուժը կորցրել է 11.11.21 N 4392-Ա) | |
14) «ԳՈՒԳԱՐՔ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ» ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ԳԻՍԱՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ԱԼՄԱՔՍԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) «ՏԵՐՏԵՐՅԱՆ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) «ԻԳՆԱՑԻԱ ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) ՀՐԱՉՅԱ ԲԱԳՐԱՏՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) ԱՐԹՈՒՐ ՄԻՐԶՈՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) ԹՈՐՈՍ ՂՈՒՇՉՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) ՀԱՅՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
(1-ին կետը փոփ. 11.11.21 N 4392-Ա)
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2021 թվական: