ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«08» նոյեմբերի 2021 թ. ք. Երևան |
Հր. 2247-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 2595-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-3-րդ մասերով՝
Հրամայում եմ
ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիվանագիտական դպրոցում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու կարգը հաստատելու մասին» N 2595-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումը՝
Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերը:
Նախարար` |
Ա. ՄԻՐԶՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2021 թվական: