ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 սեպտեմբերի 2021 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային իշխանության մարմինների աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները՝ համաձայն հավելված 1-ի»:
2) Հավելված 1-ում՝
ա. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»,
բ. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն Կանոնները սահմանում են հանրային իշխանության մարմինների (այսուհետ՝ Մարմին) աշխատանքի կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:»,
գ. 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ 9-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ կետերում «Պետական մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Մարմին» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
դ. 3-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝
«ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»,
3) Հավելված 3-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,
4) Հավելված 5-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,
5) Հավելված 6-ում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը,
6) Հավելված 7-ի 19-րդ կետում «աշխատակիցների» բառից հետո հանել «և յուրաքանչյուր այցելուի,» և «աշխատողների» բառից հետո հանել «և այցելուներին» բառերը,
7) Հավելված 9-ի 6-րդ կետում «Աշխատանքի» բառից հետո հանել «և մարզումների» բառերը և «աշխատողների» բառից հետո հանել «և այցելուների» բառերը,
8) Հավելված 10-ում ուժը կորցրած ճանաչել 19-րդ և 20-րդ կետերը,
9) Հավելված 13-ում ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի 2-րդ ենթակետերը,
10) Հավելված 19-ում ուժը կորցրած ճանաչել 20-րդ և 21-րդ կետերը,
11) Հավելված 20-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,
12) Հավելված 21-ում ուժը կորցրած ճանաչել 21-րդ և 27-րդ կետերը,
13) Հավելված 22-ում ուժը կորցրած ճանաչել 23-րդ և 24-րդ կետերը,
14) Հավելված 23-ում 10-րդ կետում «սաների» բառից հետո հանել «և այցելուների,» բառերը և 11-րդ կետում «սաները» բառից հետո հանել «և այցելուները» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 01-ից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2021 թվական: