Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 հոկտեմբերի 2013 թվականի N 40
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգին (այսուհետ՝ հայեցակարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ մշակել գիտական ոլորտին օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ռազմավարությունը` հայեցակարգում ներառելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 3-ի նիստի N 40 արձանագրային որոշման |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՄԱՐԶԱԿԱՆ, ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ,
ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման հայեցակարգի (այսուհետ՝ հայեցակարգ) ընդունումը բխում է երկրի տնտեսական զարգացման խնդիրների լուծման բնագավառում մարդկային կապիտալի և բնակչության կյանքի որակի արժևորման անհրաժեշտությունից, մարդու մտավոր և ֆիզիկական ընդունակությունների զարգացման պայմանների ստեղծման կարևորության գիտակցումից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից:
2. Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական (այսուհետ՝ սոցիալական ոլորտ) ոլորտի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ապահովում է բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, տարածքային միավորների սոցիալական զարգացումը, ինչը տանում է բնակչության պահանջմունքների կառուցվածքի զարգացման, նրանց աշխատանքի որակի բարձրացման: Սոցիալական ոլորտի արդյունավետության բարձրացումը համարվում է նյութական ոլորտի հեռանկարային կայուն զարգացման կարևորագույն բաղադրիչը:
3. Սոցիալական ոլորտի օբյեկտները սույն հայեցակարգում դիտարկվում են որպես հավասար նշանակության օբյեկտներ, որոնք մեկը մյուսով փոխարինելի չեն: Դրանց օգտագործման գերակայությունը որոշվում է պետության տնտեսական զարգացման մակարդակով և սոցիալական զարգացման ռազմավարական հայեցակարգով:
4. Սոցիալական ոլորտի օբյեկտների կառուցումը, վերակառուցումը և հիմնանորոգումը և արդիականացումը դիտվում է որպես երկրի տնտեսական աճի ավելացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հիմնական գործոններից մեկը:
5. Հայեցակարգը սահմանում է «Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» մշակվելիք պետական ծրագրի նպատակների իրականացման ռազմավարությունը, որն արտահայտվում է խնդիրների լուծման եղանակների, ուղղությունների և փուլերի ներկայացմամբ:
6. Հասկացությունների ընկալման և կիրառման հստակեցման նպատակով Հայեցակարգում տրված են դրա բաղադրիչների բովանդակային մեկնաբանման հետևյալ սահմանումները.
նոր շինարարություն` նոր ստեղծվող շենքերի, կառուցվածքների շինարարությունն է նոր մակերեսների վրա, ինչպես նաև շահագործումից հետո ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող մասնաճյուղերի և նոր արտադրությունների շինարարությունը: Եթե շինարարությունն իրականացվում է հերթերով, ապա նոր շինարարություն են համարվում առաջին և հաջորդող հերթերը` մինչև նախագծված հզորությունների ամբողջական գործարկումը,
հիմնանորոգում՝ վերակառուցման սահմանման տակ չընկնող` շենքի կամ կառուցվածքի հիմնական ֆիզիկատեխնիկական, ճարտարապետագեղարվեստական, պատմական և գործառնական նշանակության վերականգնմանն ուղղված միջոցառումների համալիր է` անհրաժեշտության դեպքում առանձին կոնստրուկտիվ տարրերի և ինժեներական հաղորդակցուղիների ու սարքավորումների փոխարինումով, ինչպես նաև շահագործական ցուցանիշների բարելավումով,
վերակառուցում` շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր է՝ ուղղված շենքի կամ կառուցվածքի, դրա առանձին մասերի նոր գործառնական նշանակությամբ օգտագործմանը և/կամ հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների փոփոխմանը, շենքի կամ կառուցվածքի հուսալիության ապահովմանն ու արդիականացմանը:
7. Վերակառուցման ժամանակ հիմնանորոգման աշխատանքներից բացի, կարող են իրականացվել`
1) հատակագծային փոփոխություններ, վրակառույցների, ներկառույցների, կցակառույցների շինարարություն, կամ հիմնավորման դեպքում` վերջիններիս քանդում,
2) ինժեներական սարքավորման մակարդակի բարելավում` ներառյալ ինժեներական ուղիների վերակառուցումը` բացառությամբ մայրուղային,
3) շենքի ճարտարապետական արտահայտչության բարելավում,
4) սոցիալ-մշակութային և կոմունալ նշանակության օբյեկտներում օժանդակ և սպասարկող շենքերի ու կառուցվածքների ընդլայնում կամ նորերի կառուցում:
8. Սույն հայեցակարգի իմաստով՝ արդիականացումը կապված է սարքավորումների կամ այլ հիմնական միջոցների տեխնոլոգիական և ծառայողական նշանակության փոփոխման, բեռնվածքի աճի, նոր որակների ստեղծման անհրաժեշտության հետ՝ համաձայն սույն հայեցակարգի բովանդակության:
9. Կրթական օբյեկտներ են համարվում ԲՈՒՀ-երը, միջին մասնագիտական կրթության և արհեստագործական ուսումնարանները և քոլեջները, դպրոցները, ուսումնական կենտրոնները, մսուր-մանկապարտեզները և այլ կրթական կազմակերպությունները:
10. Մշակութային օբյեկտներ են համարվում գրադարանները, թանգարանները (ներառյալ արգելոց-թանգարանները), ցուցասրահները, թատրոնները, համերգային կազմակերպությունները, համերգասրահները, մշակույթի տները, պալատները, ակումբները, մշակութային ծառայություններ իրականացնող կենտրոնները:
11. Մարզական օբյեկտներ են համարվում մարզադաշտերը, մարզադահլիճները, ջրավազանային համալիրները, մարզական կենտրոնները և այլ մարզական կազմակերպությունները:
12. Առողջապահական օբյեկտներ են համարվում`
1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝ բժշկական կենտրոնները, հիվանդանոցները, կլինիկաները, պոլիկլինիկաները, գյուղական առողջության կենտրոնները, ամբուլատորիաները և այլն,
2) առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները (բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ, ստորաբաժանումներ, առողջապահական այլ ծառայություններ իրականացնող կազմակերպություններ):
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
13. Սոցիալական բնագավառի դիտարկված ոլորտների արդի վիճակը բնորոշվում է հետևյալ հիմնական գծերով և զարգացման միտումներով`
1) հիմնականում բարոյապես և ֆիզիկապես մաշված շարժական և անշարժ գույքով և աշխատանքի ցածր զինվածությամբ,
2) սոցիալական ոլորտի կազմակերպությունների և դրանց մատուցած ծառայությունների ծավալի և բնակչության պահանջարկի կառուցվածքի անհամապատասխանությամբ,
3) գործող սոցիալական կազմակերպությունների քանակի նվազմամբ` ճյուղային կառուցվածքային օբյեկտիվ փոփոխությունների և նյութատեխնիկական բազայի պահպանման ուղղությամբ ֆինանսական միջոցների սահմանափակության պատճառով,
4) սոցիալական ոլորտ ուղղված ներդրումների ծավալների կրճատմամբ,
5) սոցիալական ոլորտի օբյեկտների գործող զարգացման ծրագրերի և բնակչության հեռանկարային պահանջարկի միջև կապի խզվածությամբ:
14. Վերոնշյալ ոլորտների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ներդրումների գերակշիռ մասը ուղղվում է կրթական օբյեկտների հիմնանորոգմանը և շինարարությանը (աղյուսակ 1), ընդ որում այդ ներդրումները առավելապես իրացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` (աղյուսակ 2): ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ մարզպետարանների պատվիրատվությամբ իրականացված ՀՀ 2010, 2011 և 2012 թվականների պետական բյուջեներով կատարված օբյեկտների քանակների վերաբերյալ տեղեկատվությունը բերված է աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 1
2010-2012 թթ. կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտներում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ներդրումները և դրանց կառուցվածքն ըստ ուղղությունների
հ/հ |
Ներդրումների ուղղությունները |
2010թ. |
2011թ. |
2012թ. | |||
Ծավալը, հազ.դրամ |
Մասնաբաժինը, % |
Ծավալը, հազ.դրամ |
Մասնա-բաժինը, % |
Ծավալը, հազ.դրամ |
Մասնա-բաժինը, % | ||
1 |
Կրթական օբյեկտների հիմնանորոգում |
2615993.8 |
36.92 |
7741692.1 |
60.05 |
4058962.9 |
41.0 |
2 |
Կրթական օբյեկտների շինարարություն |
736621.6 |
10.40 |
2187899.9 |
16.97 |
2920173.3 |
29.5 |
3 |
Մշակութային օբյեկտների հիմնանորոգում |
682393.3 |
9.63 |
738394.6 |
5.73 |
397000.0 |
4.0 |
4 |
Մշակութային օբյեկտների շինարարություն |
76404.6 |
1.08 |
128119.3 |
0.99 |
234000.0 |
2.4 |
5 |
Մարզական օբյեկտների հիմնանորոգում |
196104.5 |
2.77 |
60000.0 |
0.47 |
70000.0 |
0.7 |
6 |
Մարզական օբյեկտների շինարարություն |
70000.0 |
0.99 |
189344.2 |
1.47 |
180000.0 |
1.8 |
7 |
Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում |
1345906.4 |
19.00 |
810333.1 |
6.29 |
371989.5 |
3.8 |
8 |
Առողջապահական օբյեկտների շինարարություն |
1361689.3 |
19.22 |
1036302.6 |
8.04 |
1667059.1 |
16.8 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
7085113.5 |
100 |
12892086 |
100 |
9899184.8 |
100 |
Աղյուսակ 2
Կրթական օբյեկտների հիմնանորոգմանն ու շինարարությանն ուղղված ներդրումների կառուցվածքը` ըստ իրականացնողների 2010-2012 թվականների ընթացքում
հ/հ |
Ներդրումներ իրականացնող կառույցը |
2010թ. |
2011թ. |
2012թ. | |||
Ծավալը, հազ.դրամ |
Մասնա-բաժինը, % |
Ծավալը, հազ.դրամ |
Մասնա-բաժինը,% |
Ծավալը, հազ.դրամ |
Մասնա-բաժինը,% | ||
1 |
ՀՀ քաղաքաշինության նախարարութ. |
2360653,9 |
73,02 |
4402600,0 |
79,9 |
3753488,9 |
81,06 |
2 |
ՀՀ մարզերը, այդ թվում՝ |
871814,0 |
26,98 |
1108358,5 |
20,1 |
877204,6 |
18.94 |
2.1 |
Արագածոտնի |
51655,6 |
1,6 |
63700,0 |
1,16 |
56179,7 |
1,21 |
2.2 |
Արարատի |
95914,1 |
2,99 |
125000,0 |
2,27 |
80010,0 |
1,73 |
2.3 |
Արմավիրի |
51915,0 |
1,6 |
100000,0 |
1,82 |
166924,0 |
3,60 |
2.4 |
Գեղարքունիքի |
197695,6 |
6,12 |
196000,0 |
3,56 |
344553,6 |
7,44 |
2.5 |
Կոտայքի |
236612,4 |
7,32 |
309740,0 |
5,62 |
184537,3 |
3,99 |
2.6 |
Շիրակի |
71410,1 |
2,2 |
103000,0 |
1,87 |
25000,0 |
0,54 |
2.7 |
Վայոց ձորի |
88430,0 |
2,73 |
144340,0 |
2,6 |
20000,0 |
0,43 |
2.8 |
Լոռու |
52929,2 |
1,64 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
2.9 |
Տավուշի |
25252,0 |
0,78 |
66578,5 |
1,2 |
0,0 |
0,0 |
2.10 |
Սյունիքի |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
3232467,9 |
100,0 |
5510958,5 |
100,0 |
4630693,5 |
100,0 |
Աղյուսակ 3
ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ մարզպետարանների պատվիրակությամբ իրականացված 2010, 2011 և 2012 թվականներին
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված օբյեկտների քանակների մասին` ըստ ՀՀ մարզերի
հ/հ |
Անվանումը |
2010թ. պետական բյուջե (հատ) (մշակութային+ կրթական+ մարզական) |
2011թ. պետական բյուջե (հատ) (մշակութային+ կրթական+ մարզական) |
2012թ. պետական բյուջե (հատ) (մշակութային+ կրթական+ մարզական) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Երևանի քաղաքապետարան |
4+30+2=36 |
4+40+1=45 |
0+28+0=28 |
2 |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
3+9+1=13 |
2+11+1=14 |
0+10+1=11 |
3 |
ՀՀ Արարատի մարզպետարան |
1+15+1=17 |
3+15+2=20 |
1+12+1=14 |
4 |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
0+13+0=13 |
2+13+0=15 |
0+12+0=12 |
5 |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
3+24+0=27 |
2+22+0=24 |
0+21+0=21 |
6 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2+24+1=27 |
5+24+1=30 |
1+20+1=22 |
7 |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
1+9+0=10 |
1+11+0=12 |
1+8+0=9 |
8 |
ՀՀ Լոռու մարզպետարան |
4+6+0=10 |
4+7+0=11 |
0+3+0=3 |
9 |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
1+8+0=9 |
1+10+0=11 |
0+3+0=3 |
10 |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
1+5+0=6 |
2+7+0=9 |
0+3+0=3 |
11 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
0+3+0=3 |
2+8+0=10 |
0+3+0=3 |
15. Սոցիալական ոլորտի օբյեկտների քանակի, մակերեսների, հզորության և տեխնիկական վիճակի վերաբերյալ մարզպետարանների և համապատասխան նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ՝
1) կրթական օբյեկտների գերակշիռ մասը կարիք ունի հիմնանորոգման, արդիականացման,
2) գյուղական համայնքներում կրթական օբյեկտների փաստացի բեռնվածքը մեծամասամբ ցածր է նորմատիվ բեռնվածքից, ինչից հետևում է, որ նոր շինարարության համար պահանջվող ծավալները ներկայումս հարաբերականորեն ցածր են հիմնանորոգման ակնկալվող ծավալներից և սահմանափակվում են վթարային և 75%-ից ավելի մաշվածություն ունեցող օբյեկտների փոխարինման անհրաժեշտ ծավալներով, ընդ որում՝ այստեղ պետք է դիտարկվի նաև վերացվող օբյեկտների բեռնվածությունը և մոտակա տարածքում գտնվող նույն նշանակության օբյեկտների բեռնվածության մակարդակը,
3) սոցիալական ոլորտի օբյեկտների որոշակի մասը վերջին տարիներին հիմնանորոգվել է տարբեր ծրագրերի շրջանակներում և տարբեր ֆինանսական աղբյուրներից՝ ՀՀ պետական բյուջեների միջոցներով և Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, սակայն տրամադրվող սոցիալական ծառայությունների պահանջվող նորմատիվային ցուցանիշները մնում են չբավարարված՝ պետական և մասնավոր ներդրումների անբավարար քանակի և համայնքների սեփական միջոցների բացակայության պատճառով, մինչդեռ մի շարք գյուղական համայնքներում անհրաժեշտ է իրականացնել մշակութային և մարզական օբյեկտների նոր շինարարության, կամ անհրաժեշտ են վերակառուցման և արդիականացման զգալի ծավալներ,
4) սոցիալական ոլորտի օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և արդիականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները բերված են Հավելված 1-ում,
5) կրթական ոլորտի օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և արդիականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները և ոչ ֆինանսական ցուցանիշները արտացոլված են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված՝ առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական օբյեկտների ցանկերում:
16. Հայեցակարգի մշակման շրջանակներում հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ոլորտի օբյեկտների կառուցվածքը ըստ տեխնիկական վիճակի ունի հետևյալ տեսքը (նկար 1):
Նկար 1. ՀՀ սոցիալական ոլորտի օբյեկտների տեխնիկական վիճակը բնութագրող ցուցանիշները
17. Հայեցակարգի մշակման շրջանակներում հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից պահանջվող ֆինանսավորման գնահատականն ունի հետևյալ տեսքը (նկար 2):
18. Ամփոփելով, սոցիալական ոլորտի առկա նյութատեխնիկական բազայի վիճակը և նրա կազմակերպությունների ոչ բավարար ֆինանսավորումը բերում են բնակչության սոցիալական ծառայությունների ոչ արդյունավետ մատուցմանը:
Նկար 2. ՀՀ մարզպետարանների կողմից սոցիալական ոլորտի օբյեկտների համար պահանջվող ֆինանսավորման գնահատականի կառուցվածքը
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
19. Հայեցակարգի մշակման հիմնական նպատակը սոցիալական ոլորտի օբյեկտների հիմնանորոգման, նորերի կառուցման, գոյություն ունեցողների արդիականացման հեռանկարային (երկարաժամկետ՝ մինչև 25 տարի տևողությամբ) և ընթացիկ (կարճաժամկետ՝ մինչև 3 տարի տևողությամբ) փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է` հաշվի առնելով համակարգային բազմաթիվ գործոններ, որոնցից հիմնականներն են`
1) երկրի և համայնքի տնտեսական զարգացման մակարդակը,
2) տարածքային քաղաքական և սոցիալական գործընթացները,
3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված կառուցապատման զարգացման ուղղությունները,
4) ժողովրդագրական զարգացումները,
5) պատմական, մշակութային և ազգային ժառանգությունը,
6) տեղեկատվական և ինտեգրացիոն զարգացումները:
20. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնախնդիրները՝
1) մշակել սոցիալական ոլորտի օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ձևավորման կարգը և ցուցանիշները,
2) սահմանել տեղեկատվության հավաքագրման կարգը և անհրաժեշտ միջոցները,
3) ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման մակարդակների, պետական գույքի ապապետականացման քաղաքականության ձևավորման և դրա ձևերի վերաբերյալ,
4) սահմանել ծրագրի (ծրագրերի) գերակայությունները և իրականացման հիմնական փուլերը,
5) հաշվարկել ծրագրի (ծրագրերի) իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մոտավոր ծավալը և սահմանել հնարավոր աղբյուրները՝ ըստ սահմանված վարչական միավորների, ելնելով ժողովրդագրական ցուցանիշներից, կանխատեսել կրթական, մշակութային և մարզական օբյեկտներին անհրաժեշտ տարածքային պահանջը (առնվազն եռամյա ժամկետում),
6) վերլուծել ըստ վարչական միավորների կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտներով հագեցվածության աստիճանը, ինչպես նաև որոշել այդ օբյեկտների օպտիմալ բաշխվածությունը, որը թույլ կտա ապահովել դրանց անհրաժեշտ բեռնվածությունը և նպատակային օգտագործումը,
7) ապահովել Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման գործող ծրագրերի և կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման մշակվելիք ենթածրագրերի կապը,
8) պետական կառավարման համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների միջև բաշխել և համակարգել կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման բնագավառում կատարվելիք գործառույթները,
9) առաջարկել և հիմնավորել նշված ոլորտներում գույքային հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև գործող իրավական ակտերում փոփոխությունները և լրացումները,
10) ներկայացնել առաջարկություններ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական բնագավառներում պետական և ոչ պետական սեփականություն համարվող օբյեկտների հարաբերակցությունների վերաբերյալ,
11) ներկայացնել առաջարկություններ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական բնագավառներում առավել արդյունավետ գործող կազմակերպաիրավական ձևերի կիրառման (հիմնադրամ, բաժնետիրական ընկերություն, ՊՈԱԿ և այլն) վերաբերյալ,
12) ներկայացնել առաջարկություններ կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների արդիականացման ուղիների վերաբերյալ: Տվյալ խնդրի լուծումն իրականացնելու համար, մասնավորապես, առաջարկվում է կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևյալ մոտեցումները՝
ա. պետության և մասնավոր անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ստեղծում,
բ. հիմնադրամների ստեղծում, որը կունենա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր անձանց գույքային ներդրումներ,
գ. գույքի օգտագործման իրավունքի (վարձակալություն, հավատարմագրային կառավարում) փոխանցում,
դ. կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների գույքի նվիրաբերություն մասնավոր անձանց՝ պետության կողմից այդ ոլորտների համար հաստատված ծրագրերի իրականացման նպատակով:
IV. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
21. Պետական գերակա խնդիրների լուծման անհրաժեշտությունը և սոցիալական ոլորտի օբյեկտների առկա վիճակը թելադրում են պետության կողմից ոլորտի զարգացման ընտրովի ներդրումային օժանդակման կազմակերպում, ինչը հնարավոր է միայն համապատասխան ծրագրի մշակման դեպքում: Ծրագրի և ծրագրային հայեցակարգի մշակմանը պետք է նախորդի սոցիալական ոլորտի հաստատությունների գործունեության վերլուծությունը, որը պետք է ներառի`
1) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների քանակը,
2) դրանց հիմնական միջոցների վիճակը,
3) պոտենցիալ հզորությունը,
4) փաստացի բեռնվածությունը,
5) տարածքային բնակչության պահանջարկի բավարարման մակարդակը` ըստ սոցիալական ծառայությունների տեսակների:
22. Նշված վերլուծությունը կատարելու համար անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանի ստեղծում: Հայեցակարգն առաջարկում է տվյալների հավաքագրման ստանդարտ ձև (Տեղեկանքներ 2, 3, 4, 5-ը), որի 16 ցուցանիշները խմբավորված տեսքով կարելի է ներկայացնել հետևյալ կերպ`
1) օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպաիրավական ձևը,
2) շենքերի, շինությունների քանակը և հարկայնությունը,
3) կառուցման տարին,
4) հողատարածքի և առանձին օբյեկտի մակերեսները,
5) օբյեկտի գերատեսչական և տարածքային ենթակայությունը,
6) ենթավարձակալության տրված տարածքների նպատակը և մակերեսները,
7) փաստացի բեռնվածությունը,
8) նորմատիվային հզորությունը,
9) տեխնիկական վիճակը:
23. Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների պահանջարկը հաշվարկվում է գործող հզորությունների և սոցիալական ծառայությունների ընդունված նորմերի, մատուցման ստանդարտների, բնակչության կանխատեսվող թվաքանակի, բնակլիմայական, աշխարհագրական ու տարածքային սոցիալ-տնտեսական և մյուս առանձնահատկությունների հիման վրա:
V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ
24. Տեղեկատվության հավաքագրումն իրականացնելու համար անհրաժեշտ է աշխատանքային խմբի ստեղծում, որի կազմում պետք է ընդգրկվեն շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ծրագրավորողներ և օպերատորներ:
25. Տեղեկատվությունը հավաքագրվում է հետևյալ հիմնական հոսքերով`
1) ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկություններ,
2) ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացված տեղեկություններ,
3) ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկություններ,
4) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստացված տեղեկություններ,
5) ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկություններ,
6) Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկություններ:
26. Տեղեկատվության հավաքագրման ներկայացման և մշակման գործընթացը պետական կառույցներում իրականացվում է պարտականությունների կատարման շրջանակներում: Ֆինանսական և տեխնիկական միջոցների կարիքը հիմնականում կապված է լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի գնահատման և շինարարական, վերանորոգման, տեխնիկական արդիականացման աշխատանքների կատարման նախահաշվային ծախսերի որոշման հետ, որոնց ծավալները հնարավոր կլինի որոշել ծրագրի մշակման ժամանակ:
VI. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾՐԱԳՐԱՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
27. Սոցիալական օբյեկտների շինարարության ներդրումային ծրագրի մշակման ժամանակ III բաժնում նշված գործոններից բացի, անհրաժեշտ է հաշվի առնել`
1) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները,
2) պահանջարկի նորմերով հաշվարկված և ժողովրդագրական զարգացումների տվյալների հիման վրա հաշվարկված երաշխավորված սոցիալական ծառայությունների կանխատեսվող ծավալները,
3) գերբեռնված հաստատությունների ընդլայնման, վերակառուցման, արդիականացման հնարավորությունը,
4) վատթար և վթարային վիճակում գտնվող, շահագործական նորմերին չբավարարող և հիմնանորոգման չենթարկվող օբյեկտների վերացման անհրաժեշտությունը,
5) պատմական, մշակութային և ազգային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը,
6) գյուղական համայնքներում նաև բնակչության խտությունը, ճանապարհների վիճակը, կլիմայական պայմանները:
28. Բազմաթիվ գործոնների և մասնակիցների առկայությունը, դիտարկվող ծրագրի, ՀՀ մարզերի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախարարությունների նպատակային ծրագրերի փոխկապակցված իրացման անհրաժեշտությունը վկայում են, որ հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն ծրագրանպատակային մոտեցմամբ` ստույգ սահմանելով նպատակային ծրագրի հայեցակարգը, խնդիրները, օբյեկտներն ու սուբյեկտները:
29. Տվյալ նպատակային ծրագրի սուբյեկտներն են` պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարող սուբյեկտները (բիզնես-կառուցվածքները) և հասարակական կազմակերպությունները, որոնք հանդես կգան դիտորդների և հսկիչների դերում:
30. Ծրագրի օբյեկտներն են` կառուցման, հիմնանորրոգման, վերակառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտները:
31. Բարդ և դինամիկ այս համակարգի կառավարման համար անհրաժեշտ է համակարգող մարմնի (խորհրդի, երկարատև գործող աշխատանքային խմբի կամ այլ կառույցի) տեսքով: Ծրագրի հիմնական ուղղությունները վերաբերելու են`
1) տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, ծախսերի որոշմանը,
2) գերակայությունների հաշվառման մեխանիզմի ստեղծմանը,
3) պետական գերակա ծրագրերի, մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի և նախարարությունների նպատակային ծրագրերի փոխկապակցված դիտարկման մեխանիզմի ստեղծմանը,
4) գույքի ապապետականացման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
5) ծրագրերի իրականացման մակարդակների սահմանմանը,
6) պահանջվող ֆինանսական միջոցների ծավալների և ծրագրի իրացման ժամկետների որոշմանը:
VII. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈԻՅՔԻ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
32. Հայեցակարգով սահմանված հիմնախնդրի լուծման նպատակածրագրային մոտեցումը ենթադրում է նաև ծրագրի իրացման ռեսուրսների առավելագույն դիվերսիֆիկացում, ինչը ենթադրում է օբյեկտների կառավարման եղանակներում առաջատար միտումների կիրառումը`
1) պետական-մասնավոր գործընկերության,
2) մրցակցությունների հայտարարման,
3) գույքի օգտագործման իրավունքի փոխանցման (վարձակալություն, հավատարմագրային կառավարում),
4) մատուցված ծառայությունների դիմաց մասնակի կամ լրիվ վարձատրման համակարգերի ներդրման,
5) կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների գույքի նվիրաբերման մասնավոր անձանց` պետության կողմից այդ ոլորտների համար հաստատված ծրագրերի իրականացման նպատակով և այլն:
33. Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է նաև՝
1) նշված ոլորտներում գույքային հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաև գործողներում փոփոխությունների և լրացումների իրականացումը,
2) պետական և ոչ պետական սեփականություն համարվող օբյեկտների հարաբերակցության կանոնակարգման առաջարկությունների ներկայացումը,
3) կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների կազմակերպաիրավական առավել նպատակահարմար ձևերի երաշխավորումը (բաժնետիրական ընկերություն, հիմնադրամ, ՊՈԱԿ և այլն):
34. Ռեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացումը կարտահայտվի ծրագրերի իրականացման մակարդակների բազմազանությամբ՝
1) պետական ծրագրեր (ներառյալ առանձին ոլորտների համար մշակված ենթածրագրեր),
2) պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրեր,
3) տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքային) ծրագրեր,
4) հովանավորների, բարեգործների կողմից իրականացվող ծրագրեր,
5) հիմնադրամների միջոցներով իրականացվող ծրագրեր,
6) այլ սուբյեկտների կողմից իրականացվող ծրագրեր:
VIII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
35. Օբյեկտների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գերակայությունների (առաջնահերթության) որոշման ու ժամանակացույցի սահմանման ժամանակ նպատակահարմար է կիրառել հետևյալ մոտեցումները`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի համաչափ զարգացման գաղափարը,
2) առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների ցանկերի հաստատումը,
3) վնասվածության աստիճանը,
4) սահմանամերձ բնակավայրերի զարգացման առաջնահերթությունը,
5) նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը,
6) բնակավայրի ազգաբնակչության բնորոշ սովորույթները հաշվառելու և զարգացնելու (մշակութային, մարզական և այլն) մոտեցումները,
7) համայնքների (տարածքների) խոցելիության մակարդակը և տվյալ օբյեկտի շինարարության ազդեցությունը համայնքների (տարածքի) խոցելիության կրճատման վրա:
36. Որպես գերակայությունների հաշվառման մեխանիզմ կարելի է առաջարկել ծրագրի սուբյեկտների և վարչական միավորների համայնքների ներկայացուցիչներից կազմված փորձագիտական խմբերի բալային գնահատումները:
37. Փորձագետներն առաջնահերթ վերանորոգման կամ նոր շինարարության օբյեկտները դասավորում են առաջնայնության ցուցակի տեսքով, որտեղ հերթական համարը նույնացվում է օբյեկտին շնորհվող բալի հետ: Այնուհետև օբյեկտները դասավորվում են ըստ փորձագետների բալային գնահատումների գումարային արժեքների: Նվազագույն բալեր հավաքած օբյեկտները հայտնվում են ցուցակի վերին մասում և ընդգրկվում ծրագրի իրականացման առաջին փուլում:
38. Ծրագրի կատարումը նպատակահարմար է իրականացնել եռամյա ժամկետում, յուրաքանչյուր տարին համարելով որպես առանձին փուլ:
39. Ծրագրի կատարումը պետք է կրի շարունակական բնույթ՝ որպես ծրագրի նպատակային ցուցանիշ ընդունելով կառուցման, վերակառուցման և վերանորոգման կարիք ունեցող օբյեկտների քանակի առնվազն 70 %-ի ներառումը տարբեր ծրագրերում:
IX. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ԾԱՎԱԼԻ ՈՐՈՇՈՒՄԸ
40. Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ֆինանսական ռեսուրսների մոտավոր ծավալը կարելի է որոշել հետևյալ բանաձևով`
V= V ֆռ կրթ + V ֆռ մշակ + V ֆռ մարզ + V ֆռ առողջ ., որտեղ յուրաքանչյուր բաղադրիչը պետք է հաշվարկել ըստ հետևյալ բանաձևի`
V ֆռ = (Sն x Yն + Sվկ xYվկ + Sհն xYհն ) x (1+Kգ),
որտեղ՝
V |
ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գումարային արժեքն է |
Vֆռ կրթ |
կրթության ոլորտի ենթածրագրի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գումարային արժեքն է |
Vֆռմշակ |
մշակույթի ոլորտի ենթածրագրի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գումարային արժեքն է |
Vֆռմարզ |
սպորտի ոլորտի ենթածրագրի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գումարային արժեքն է |
Vֆռ ռողջ |
առողջապահական ոլորտի ենթածրագրի համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների գումարային արժեքն է |
Sն |
տվյալ ոլորտի ենթածրագրով նախատեսվող նոր շինարարության գումարային մակերեսն է, մ2 |
Sվկ |
տվյալ ոլորտի ենթածրագրով նախատեսվող վերակառուցման գումարային մակերեսն է, մ2 |
Sհն |
տվյալ ոլորտում ենթածրագրով նախատեսվող հիմնանորոգման գումարային մակերեսն է, մ2 |
Yն |
տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները նոր շինարարության համար, հազ.դրամ/մ2 |
Yվկ |
տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները վերակառուցման համար, հազ.դրամ/մ2 |
Yհն |
տվյալ ոլորտում միջինացված տեսակարար ներդրումները հիմնանորոգման համար, հազ.դրամ/մ2 |
Kգ |
գնաճի ծրագրավորված գործակիցը՝ ծրագրի իրականացման ժամանակահատվածի համար: |
41. Հայեցակարգի մշակման ընթացքում հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ կրթական օբյեկտների նոր շինարարության, վերակառուցման և հիմնանորոգման համար անհրաժեշտ տեսակարար ներդրումները կարելի է ընդունել հետևյալ սահմաններում (ծրագրի մշակման ժամանակ այս ցուցանիշները կարելի է վերահաշվարկել տվյալների ավելի լայն ընտրանքի համար)
նոր շինարարության տեսակարար ներդրումներ, հազ.դրամ/մ2 |
250-260 |
վերակառուցման տեսակարար ներդրումներ, հազ.դրամ/մ2 |
200-220 |
հիմնանորոգման տեսակարար ներդրումներ, հազ.դրամ/մ2 |
140-150 |
42. Տեսակարար ներդրումների հաշվարկն անհրաժեշտ է իրականացնել մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների համար նույնպես, ցանկալի է ըստ դրանց նշանակության և տեսակների:
43. Տեղեկանք 1-ում բերված պահանջվող ֆինանսական միջոցների տվյալները՝ արտահայտելով ընդհանուր տենդենցները, կարիք ունեն ճշգրտման՝ մասնագիտացված հետազննությունների և նախահաշվային հաշվարկների արդյունքների հիման վրա:
44. Ներկա փուլում կարելի է միայն կանխատեսել պետական բյուջեի միջոցների տրամադրման ծավալները՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված հետևյալ տեղեկատվության հիման վրա, ՀՀ 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014 և 2015 թվականների համար մշակութային օբյեկտների շինվերանորոգման նպատակով միջոցներ նախատեսված են միայն հուշարձանների վերականգնման և վերանորոգման նպատակով` յուրաքանչյուր տարի 215.0 մլն դրամ, կրթական օբյեկտների շինվերանորոգման նպատակով` յուրաքանչյուր տարի 6,400.0 մլն դրամ, իսկ մարզական օբյեկտների շինվերանորոգման նպատակով` յուրաքանչյուր տարի 250.0 մլն դրամ:
X. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
45. Ծրագրի կատարողներ և պատասխանատուներ են համարվում՝
1) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը,
2) ՀՀ քաղաքաշինության նախարարությունը,
3) ՀՀ կրթության և գիտության նախարարությունը,
4) ՀՀ մշակույթի նախարարությունը,
5) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
6) ՀՀ առողջապահության նախարարությունը,
7) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը,
8) ՀՀ մարզպետարանները,
9) Երևանի քաղաքապետարանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 1
ՀՀ մարզերի պետական սեփականություն հանդիսացող և Երևանի քաղաքապետարանի կրթական, մշակութային, մարզական և առողջապահական օբյեկտների հիմնանորոգման, վերակառուցման, քանդման և նոր շինարարության համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալների (պահանջի) մասին
ՀՀ մարզերը և Երևանը |
Օբյեկտի շենք, շինությունների քանակը (հատ.) |
Շենքերի մակերեսը (քառ. մետր)/1քմ արժեքը (հազ. դրամ) |
Շենքերը ենթակա են |
Պահանջվող ֆինանսավորման գնահատականը (հազ. դրամ) | ||||
Հիմնանորոգ-ման հատ/(հազ. դրամ) / 1 օբյեկտի արժեքը (մլն դրամ) |
Վերակառուցման հատ/(հազ. դրամ) / 1 օբյեկտի արժեքը (մլն դրամ) |
Քանդման հատ/(հազ. դրամ) / 1 օբյեկտի արժեքը (մլն դրամ) |
Նորից կառուցման հատ/(հազ. դրամ) / 1 օբյեկտի արժեքը (մլն դրամ) | |||||
ՀՀ Շիրակի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
107 |
61802 / 213.0 |
45 (3286118.6) / 73.0 |
21 (3620000.0) / 172.0 |
- |
41 (6273881.4) / 153.0 |
13 180 000.0 |
2.կրթական օբյեկտներ |
84 |
149224.2 / 64.0 |
- |
62 (6458000.0) / 104.0 |
- |
22 (3202000.0) / 145.5 |
9 660 000.0 | |
3.մարզական օբյեկտներ |
8 |
8442.02 / 213.0 |
4 (490000.0) / 122.5 |
- |
- |
4 (1310000.0) / 327.5 |
1 800 000.0 | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
20 |
25039.2 / 43.9 |
17 (985000.0) / 57.9 |
2 (55000.0) / 30.0 |
- |
1 (60000.0) / 60.0 |
1 100 000.0 | |
Ընդամենը (1,2,3,4) |
219 |
244507.42 / 105.3 |
66 (4761118.6) / 72.1 |
85 (10133000) / 119.2 |
68 (10845881.4) / 159.4 |
25 740 000.0 | ||
ՀՀ Արարատի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
|||||||
2.կրթական օբյեկտներ |
28 |
171543.36 / 24.0 |
26 (4048637.5) / 155.0 |
2 (158000.0) / 79.0 |
- |
- |
4 206 637.5 | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
58 |
46988.8 |
34 (2166222.7) / 63.7 |
11 (700836.74) / 63.7 |
- |
13 (828261) / 63.7 |
3 695 320.4 | |
Ընդամենը (1,2,3,4) |
86 |
218532.16 / 36.2 |
60 (6214860.2) / 103.0 |
13 (858836.74) / 66.0 |
13 (828261) / 63.7 |
7 901 957.9 | ||
ՀՀ Արագածոտնի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
6 |
5379.1 / 109.0 |
6 (590000.0) / 98.0 |
- |
- |
- |
590 000.0 |
2.կրթական Օբյեկտներ |
12 |
23257.32 / 59.7 |
11 (1190000.0) / 108.0 |
- |
- |
1 (200000.0) / 200.0 |
1 390 000.0 | |
3.մարզական օբյեկտներ |
4 |
7600.0 / 283.0 |
- |
- |
- |
4 (2157500.0) / 539.0 |
2 157 500.0 | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
17 |
18587.47 |
13 (2800000.0) / 215.4 |
4 (10000.0) / 2.5 |
- |
- |
2 810 000.0 16 օբյեկտի վերաբերյալ պահանջվող ֆինանսավորումը ներկայացված չէ | |
Ընդամենը (1,2,3,4) |
39 |
54823.89 / 126.7 |
30 (4580000) / 152.6 |
4 (10000.0) / 2.5 |
5 (2357500) / 471.5 |
6 947 500.0 | ||
ՀՀ Սյունիքի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
50 |
38721.85 / 105.9 |
50 (4100750.0) / 82.0 |
- |
- |
- |
4 100 750.0 |
2.կրթական օբյեկտներ |
114 |
494459.48 / 16.0 |
49 (6418300) / 130.0 |
58 Սեյսմիկ խոցելի |
- |
7 (1450000.0) / 207.0 |
7 868 300.0 | |
3.մարզական օբյեկտներ |
4 |
4063.2 / 102 |
4 (415000.0) / 103.0 |
- |
- |
- |
415 000.0 | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
24 |
76925.92 / 17.3 |
13 (2650720.0) / 204 |
9 (930898.0) / 103.5 |
2 (256000.0) / 128 |
3 837 618.0 23 օբյեկտի վերաբերյալ պահանջվող ֆինանսավորումը ներկայացված չէ | ||
Ընդամենը (1,2,3,4) |
192 |
614170.45 / 26.4 |
116 (13584770) / 117.1 |
67 (930898.0 ) / 138.9 |
9 (1706000) / 189.5 |
16 221 668.0 | ||
ՀՀ Արմավիրի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
2.կրթական օբյեկտներ |
121 |
109498.55 / 190.0 |
121 (20799935.0) / 172.0 |
- |
- |
- |
20 799 935.0 | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
4 |
44092 / 551.0 |
4 (468000.0) /117.0 |
- |
- |
- |
468 000.0 4 օբյեկտի վերաբերյալ պահանջվող ֆինանսավորումը ներկայացված չէ | |
Ընդամենը (1,2,3,4) |
12 |
153590.6 / 138.4 |
125 (21267935.0) / 170.1 |
21 267 935.0 | ||||
ՀՀ Լոռու մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
2.կրթական օբյեկտներ |
30 |
316759.2 / 14.0 |
27 (3974000.0) / 147.0 |
- |
3 (560000.0) / 186.0 |
- |
4 534 000.0 | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
6 |
8916.9 / 195.00 |
4 (1200766) / 300.2 |
- |
- |
2 (85000.0) / 42.5 |
1 285 766.0 | |
Ընդամենը (1,2,3,4) |
36 |
325676.1 / 17.8 |
31 (5174766) / 166.9 |
- |
3 (560000.0) / 186.0 |
2 (85000.0) / 42.5 |
5 819 766.0 | |
ՀՀ Կոտայքի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
1 |
1500.0 / 200.0 |
1 (300000.0) / 300.0 |
- |
- |
- |
300 000.0 |
2.կրթական օբյեկտներ |
64 |
436547.39 / 25.0 |
54 (8209000.0) / 152.0 |
2 (650000.0) / 325.0 |
1 |
7 (2097000.0) / 299.0 |
10 956 000.0 | |
3.մարզական օբյեկտներ |
1 |
330.0 / 348.0 |
- |
- |
- |
1 (115000.0) / 115.0 |
115 000.0 | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
24 |
57016.36 / 61.0 |
15 (3227689.0) / 215.2 |
- |
4 (47880.0) / 12 |
5 (196718.0) / 39.3 |
3 472 287.0 30 օբյեկտի վերաբերյալ պահանջվող ֆինանսավորումը ներկայացված չէ | |
Ընդամենը (1,2,3,4) |
90 |
495393.8 / 29.9 |
70 (11736689) / 167.6 |
2 (650000.0) / 325.0 |
5 (47880.0) / 9.5 |
13 (2408718) / 185.3 |
14 843 287.0 | |
ՀՀ Վայոց ձորի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
2 |
3222.3 / 105.0 |
2 (339479.1) / 169.0 |
- |
- |
339 479.1 | |
2.կրթական օբյեկտներ |
22 |
- |
22 (1349419.0) / 61.0 |
- |
- |
- |
1 349 419.0 | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
5 |
6565.5 107.0 |
5 (535000.0)/ 107.0 |
-- |
- |
- |
535000.0 | |
Ընդամենը (1,2,3,4) |
29 |
9787.8 / 227.2 |
29 (2223898.1) / 76.7 |
2 223 898.1 | ||||
ՀՀ Տավուշի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
2.կրթական օբյեկտներ |
88 |
174321.51 / 42.0 |
- |
88 (7401700.0) / 84.0 |
- |
- |
7 401 700.0 | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
7 |
700 /250.0 |
7 (1750000.0) / 250.0 |
- |
- |
- |
1750000.0 | |
Ընդամենը (1,2,3,4) |
95 |
175021.5 / 43.3 |
7 (1750000.0) / 250.0 |
88 (7401700.0) / 84.0 |
- |
- |
9 151 700.0 | |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
1.մշակութային օբյեկտներ |
3 |
3124.7 / 169.0 |
2 (502000.0) / 251.0 |
1 (26000.0) / 26.0 |
- |
- |
528 000.0 |
2.կրթական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
3.մարզական օբյեկտներ |
- |
- |
- |
- |
- |
- |
- | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
28 |
40803.6) / 54.3 |
10 (2200000.0) / 220.0 |
14 (1680000.0) / 120.0 |
1 (186000.0) / 186.0 |
3 (1290000.0) / 430.0 |
5 356 000.0 (իսկ 29 օբյեկտի վերաբերյալ պահանջվող ֆինանսավորումը ներկայացված և հաշվառված չէ) | |
Ընդամենը (1,2,3,4) |
31 |
43928.3 / 223.3 |
12 (2702000.0) / 367.3 |
15 (1706000.0) / 113.7 |
1 (186000.0) / 186.0 |
3 (1290000.0) / 430.0 |
5 884 000.0 | |
Երևանի քաղաքապետարան |
1.մշակութային օբյեկտներ |
13 |
28635.3 |
13 |
- |
- |
- |
պահանջվող ֆինանսավորման գնահատականները ներկայացված չեն |
2.կրթական օբյեկտներ |
72 |
481628.9 / 31.9 |
72 15376800 / 213.6 |
- |
- |
- |
15 376 800.0 23 ընկերության վերաբերյալ ֆինանսավորման գնահատականներ ներկայացված չեն | |
3.մարզական օբյեկտներ |
3 |
9720 / 84.3 |
3 820000 / 273.3 |
- |
- |
- |
820 000.0 մեկ ընկերության վերաբերյալ ֆինանսավորման գնահատական ներկայացված չէ | |
4. առողջա-պահական օբյեկտներ |
44 |
134730.82) / 119.3 |
39 (15270153.0) / 391.5 |
5 (805984.2) / 161.2 |
16 076 137.2 | |||
Ընդամենը (1,2,3,4) |
119 |
626079.7 / 51.5 |
114 (31466953) / 276.0 |
5 (805984.2) / 161.2 |
- |
- |
32 272 937.2 | |
Ընդամենը (1) |
169 |
113750 |
9118347.7 |
3646000 |
6273881.2 |
19 038 229.0 | ||
Ընդամենը (2) |
635 |
2357240 |
61366092 |
14667700 |
560000 |
6949000 |
83 542 791.0 | |
Ընդամենը (3) |
20 |
30155.22 |
1725000 |
3582500 |
5 307 500.0 | |||
Ընդամենը (4) |
237 |
460366.57 |
33253550.7 |
4182718.94 |
233880 |
2715979 |
40 386 128.6 | |
Ընդամենը ՀՀ-ում |
1061 |
2961511.7 |
660 (105462990.4) |
279 (22496418.94) |
9 (793880) |
113 (19521360.2) |
148 274 649 (առանց 13 մշակութային, 23 կրթական , 1 մարզական և 102 առողջապահական օբյեկտների) |
Տեղեկանք 2
Պետական սեփականություն համարվող մշակութային օբյեկտների շենքային ապահովվածության մասին
հ/հ |
Օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը |
Օբյեկտի շենք, շինություն-ների քանակը (հատ) |
Շենք, շինություն-ների կառուցման տարին |
Շենք(եր)ի հարկայ-նությունը |
Շենք(եր)ի մակերեսը (քառ. մետր) |
Շենք, շինություն-ների կառուցման և սպասարկ-ման հողա-տարածքը (քառ. մետր) |
Օբյեկտի գերատես-չական ենթակա-յությունը |
Պետական կառավար-ման մարմնի աշխատա-կազմը, որի հաշվեկշռում արտացոլված են շենք, շինություն-ներ |
Շենք, շինություն-ներից ենթաօգտա-գործման (վարձակա-լության) տրված տարածք-ները (քառ. մետր) |
Շենք, շինություն-ներից ենթավարձա-կալության տրված տարածք-ների նպատակը |
Շենք(եր)ի վիճակը |
Շենք(եր)ի սեյսմակայու-նության աստիճանը |
Շենքերը ենթակա են |
Պահանջվող ֆինանսա-վորման գնահա-տականը |
Ծանո-թություն | |||
հիմնա-նորոգման |
վերակա-ռուցման |
քանդ-ման |
նորի կառուց-ման | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
1 |
||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||
…. |
||||||||||||||||||
Տեղեկանք 3
Պետական սեփականություն համարվող կրթական օբյեկտների շենքային ապահովվածության մասին
հ/հ |
Օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը |
Օբյեկտի շենք, շինություն-ների քանակը (հատ) |
Շենք, շինություն-ների կառուցման տարին |
Շենք(եր)ի հարկայ-նությունը |
Շենք, շինություն-ների կառուցման և սպասարկ-ման հողատա-րածքը (քառ. մետր) |
Օբյեկտի գերատես-չական ենթակա-յությունը |
Պետական կառավար-ման մարմնի աշխատա-կազմը, որի հաշվեկ-շռում արտա-ցոլված են շենք, շինություն-ներ |
Շենք, շինություն-ներից ենթաօգտա-գործման (վարձակա-լության) տրված տարածք-ները (քառ. մետր) |
Շենք, շինություն-ներից ենթա-վարձա-կալության տրված տարածք-ների նպատակը |
Սեփակա-նության և օգտագործ-ման իրավունքի գրանցման վկայական-ները |
Շենք(եր)ի մակերեսը (քառ. մետր) |
Աշակերտ-ների (ուսանող-ների) թվաքա-նակը |
Շենքերի հաշվար-կային (նորմա-տիվ-ներով սահման-ված) մակե-րեսը (քառ. մետր) |
Բեռնվա-ծությունը (- թերբեռն-վածություն, +գերբեռն-վածություն) |
Շենք(եր)ի վիճակը |
Շենք(եր)ի սեյսմակա-յունության աստիճանը |
Շենքերը ենթակա են |
Պահանջ-վող ֆինան-սավոր-ման գնահատ-ականը |
Ծանո-թություն | |||||
հիմնա-նորոգ-ման |
վերա-կա-ռուց-ման |
քանդ-ման |
նորի կառուց-ման | |||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 | ||
1 |
||||||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||||
…. |
||||||||||||||||||||||||
Տեղեկանք 4
Պետական սեփականություն համարվող մարզական օբյեկտների շենքային ապահովվածության մասին
հ/հ |
Օբյեկտի անվա-նումը և գտնվելու վայրը |
Օբյեկտի շենք, շինություն-ների քանակը (հատ) |
Շենք, շինություն-ների կառուց-ման տարին |
Շենք(եր)ի հարկայ-նությունը |
Շենք, շինություն-ների կառուցման և սպասարկ-ման հողատա-րածքը (քառ. մետր) |
Օբյեկտի գերատես-չական ենթակա-յությունը |
Պետական կառա-վարման մարմնի աշխատա-կազմը, որի հաշվեկ-շռում արտա-ցոլված են շենք, շինություն-ներ |
Շենք, շինություն-ներից ենթաօգտա-գործման (վարձակա-լության) տրված տարածք-ները (քառ. մետր) |
Շենք, շինություն-ներից ենթա-վարձա-կալության տրված տարածք-ների նպատակը |
Սեփակա-նության և օգտագոր-ծման իրավունքի գրանցման վկայա-կանները |
Շենք(եր)ի մակերեսը (քառ. մետր) |
Մարզիկ-ների թվա-քանակը |
Շենքերի հաշվար-կային (նորմատիվ-ներով սահման-ված) մակերեսը (քառ. մետր) |
Բեռնվա-ծությունը (- թերբեռն-վածություն, +գերբեռն-վածություն) |
Շենք(եր)ի վիճակը |
Շենք(եր)ի սեյսմա-կայու-նության աստի-ճանը |
Շենքերը ենթակա են |
Պահանջ-վող ֆինան-սավոր-ման գնահա-տականը |
Ծանո-թություն | |||||||
հիմնա-նորոգ-ման |
վերակա-ռուցման |
քանդ-ման |
նորի կառուց-ման | |||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 | ||||
1 |
||||||||||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||||||||||
…. |
||||||||||||||||||||||||||
Տեղեկանք 5
Պետական սեփականություն համարվող առողջապահական օբյեկտների շենքային ապահովվածության մասին
հ/հ |
Օբյեկտի անվա-նումը և գտնվելու վայրը |
Օբյեկտի շենք, շինություն-ների քանակը (հատ) |
Շենք, շինություն-ների կառուց-ման տարին |
Շենք(եր)ի հարկայ-նությունը |
Շենք(եր)ի մակերեսը (քառ. մետր) |
Շենք, շինություն-ների կառուցման և սպասարկ-ման հողա-տարածքը (քառ. մետր) |
Օբյեկտի գերատես-չական ենթակա-յությունը |
Պետական կառա-վարման մարմնի աշխա-տակազմը, որի հաշվեկշ-ռում արտա-ցոլված են շենք, շինություն-ներ |
Շենք, շինություն-ներից ենթաօգտա-գործման (վարձակա-լության) տրված տարածք-ները (քառ. մետր) |
Շենք, շինություն-ներից ենթա-վարձա-կալության տրված տարածք-ների նպա-տակը |
Շենք(եր)ի վիճակը |
Շենք(եր)ի սեյսմակա-յունության աստիճանը |
Շենքերը ենթակա են |
Պահանջ-վող ֆինան-սավորման գնահա-տականը |
Ծանո-թություն | |||
հիմ-նանո-րոգման |
վերա-կառուց-ման |
քանդ-ման |
նորի կառուց-ման | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
1 |
||||||||||||||||||
2 |
||||||||||||||||||
…. |
||||||||||||||||||
![loading...](/static/img/loader.gif)