ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2021 թ. |
N 974-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Վ.ԾԱՂԿԱՎԱՆԻ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 129/5 նիստի եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Վ.ԾԱՂԿԱՎԱՆԻ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով (կրտսեր և միջին տարատարիք խումբ՝ սովորողների համակազմի սահմանային 27 տեղերի թվով) գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ /պաշտոնակատար/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2021 թվական: