ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2021 թ. |
N 436-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետով և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
2) Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «իրենց մասնաճյուղերի» բառերից առաջ լրացնել «մասնաճյուղեր կամ գործակալներ ունենալու դեպքում,» բառերով,
3) Հավելվածի 10․1-ին կետում «tourism@mineconomy.am» բառերը փոխարինել «stc@mineconomy.am» բառերով,
4) Հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների)» և «և գործակալների» բառերը,
5) Հավելվածի 14-րդ կետը «օպերատորի և» բառերից հետո լրացնել «գործակալներ կամ մասնաճյուղեր ունենալու դեպքում,» բառերով,
6) Հավելվածի 19-րդ կետից հանել «երկու անգամ» և «երկրորդ անգամ» բառերը,
7) Հավելվածը լրացնել 19․1 կետով հետևյալ բովանդակությամբ․
«19․1․ Լիազոր մարմնի կողմից սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերով նույն զբոսաշրջային օպերատորին մեկ տարվա ընթացքում երեք անգամ մերժելուց հետո զբոսաշրջային օպերատորը չի կարող հայտ ներկայացնել երրորդ մերժման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում։»,
8) Հավելվածի Ձև 3-ի 5-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«6) գործակալ ունենալու դեպքում՝ գործակալների հետ կնքված պայմանագրերի պատճենները _______ թերթ,»,
9) Հավելվածի Ձև 3-ի 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «(եթե զբոսաշրջային օպերատորը գրանցված կամ գտնվում է Երևանում)» բառերը։
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
պաշտոնակատար |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: