ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 մայիսի 2021 թ. |
N 36-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 236-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 12-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2-III-2.1. սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 236-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝»,
2. Հրամանով հաստատված Հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3.1-ին կետում «N 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի»» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի ու» բառերով,
2) 3.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խմելու-տնտեսական ջրի (այդ թվում` պահուստային տարողությունների) որակը պետք է համապատասխանի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:»,
3) 3.4-րդ կետում «ապահովի N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջները» բառերը փոխարինել «համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի պահանջներին» բառերով,
4) 4.2-րդ կետում ««Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին, ինչպես նաև» բառերը հանել,
5) 5.4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«5.4 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների համարներում կենցաղային աղբը կուտակում են աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում:»,
6) 5.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«5.6 Աղբի տեղափոխումից հետո անհրաժեշտ է կոնտեյներները լվանալ և ախտահանել ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:»,
7) 5.10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«5.10 Համարներում յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրվի մաքրման խոզանակ, որը ենթակա է ախտահանիչ լուծույթով ամենօրյա մաքրման։»,
8) 5.13-րդ կետում «Առողջապահության նախարարության կողմից թույլատրված որևէ ախտահանիչ նյութով, դրա օգտագործման հրահանգին համապատասխան» բառերը փոխարինել «ախտահանիչ այն միջոցներով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը» բառերով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական: