ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
02 փետրվարի 2021 թ. ք. Երևան |
N 95-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով և հաշվի առնելով ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 1-ի N 41 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ
1. Կասեցնել «Սագամար» փակ բաժնետիրական ընկերությանը 2014 թվականի հունվարի 22-ին տրված N 37 լիցենզիայի գործողությունը երկու տարի ժամանակով։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հիմք՝ ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը։
Ա. Փիլոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական: