ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
01 հունիսի 2021 թ. |
N 220-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 104-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Կազմակերպությունը դասընթացների ընդհանուր ցանկի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի, որը կազմակերպության միջոցով մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվում է կազմակերպության անդամ հանդիսացող կառավարիչներին:».
2) Հավելվածի 8-րդ կետը և 9-րդ կետի առաջին նախադասությունը ուժը կորցրած ճանաչել.
3) Հավելվածի 26-րդ կետից հանել «, վերապատրաստման փաթեթը» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
3. Սույն հրամանը տարածվում է նաև 2020 թվականի ընթացքում կազմակերպված և 2021 թվականի ընթացքում անցկացվող վերապատրաստման դասընթացների նկատմամբ:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2021 թվական: