ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2021 թ. |
N 41-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել աշխատավայրում, ուսումնական կազմակերպությունում, այլ կազմակերպություններում և հանրային վայրերում՝ շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները:»:
2) Հրամանի հավելվածի Ձև 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված N 41-Ն հրամանի |
Ձև 6
Պ Ա Տ Վ Ա Ս Տ Ո Ւ Մ Ն Ե Ր Ի Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
(բժշկական կազմակերպության անվանում)
Սկիզբ _______________________20______թ
Վերջ _______________________20______թ
Հ/Հ |
Ամսաթիվ |
Անուն, ազգանուն |
Հասցե |
Ծննդյան ամսաթիվ |
Տարիք |
Տեղամաս |
ԲՑԺ |
ԱԿԴՓ/ՎՀԲ |
Ռոտա |
Պնևմո |
ԿԿԽ | |||||||||||||||||
1 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
3 |
4 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
3 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
դեղա-չափ |
սերիա | |||||||
ԱԿԴՓ/ԻՊՊ 6 տարեկան |
ԱՓԴԿ 15-16 տարեկան
|
Տուլարեմիա |
Հեպատիտ Ա |
Մենինգակոկ |
ՄՊՊ |
Գրիպ |
Այլ
|
Այլ |
Պատահական ծակոցներ | ||||||||||||||||||
1 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
դեղա-չափ |
սերիա |
1 |
2 |
դեղա-չափ |
սերիա |
||||
*
Պատվաստումների գրանցամատյանի համարակալումն սկսվում է 1-ով և շարունակվում է մինչև գրանցամատյանի ավարտը, առանց տողեր բաց թողնելու:** Մեծահասակների ԱԴՓ-Մ պատվաստումները գրանցվում են 1-ին նվագի սյունակում` համապատասխան վանդակում նշելով պատվաստման հերթական նվագը:
** * Նշվում են պատվաստման ընթացքում պատվաստում իրականացնող բուժաշխատողի մոտ ներարկիչի ասեղից պատահական ծակոցները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: