ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19 ապրիլի 2021 թ. ք. Երևան |
N 130-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,
2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,
3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,
4) hրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Նախարար |
Ռ. Պետրոսյան |
Հավելված Հաստատված էշրջակա միջավայրի նախարարի 19 ապրիլի 2021 թ. N 130-Ն հրամանով |
«Հավելված N 2 Հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 16 փետրվարի 2004 թ. N 28-Ն հրամանով |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Պետրոսյան | Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ), | |
Ա. Մազմանյան | Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, | |
Տ. Սիմոնյան | Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, | |
Կ. Աղաբաբյան | Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի, | |
Լ. Աղասյան | Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի | |
Ո. Գրիգորյան | Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար), | |
Ս. Բալոյան | Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կենսառեսուրսների թույլտվությունների բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, | |
Ա. Աղասյան | Շրջակա միջավայրի նախարարության ավագ մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, | |
Բ. Գաբրիելյան | Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), | |
Հ. Խաչատրյան | Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Մ. Քալաշյան | Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Մ. Ղասաբյան | Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Մ. Առաքելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), | |
Ա. Ղազարյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ), | |
Ս. Պիպոյան | Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), | |
Ֆ. Դանիելյան | Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ), | |
Կ. Մանվելյան | Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) :»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: