Գլխավոր տեղեկություն
Номер
N 130-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2021
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
19.04.2021
Подписан
Շրջակա միջավայրի նախարար
Дата подписания
19.04.2021
Дата вступления в силу
03.05.2021

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

19 ապրիլի 2021 թ. 

ք. Երևան

N 130-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հրամանի 1-ին հավելվածի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

2) հրամանի 1-ին հավելվածի 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը» բառերով,

3) հրամանի 1-ին հավելվածի 18-րդ կետի «15» թիվը փոխարինել «17» թվով,

4) hրամանի 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Նախարար

Ռ. Պետրոսյան

 

Հավելված

Հաստատված է

շրջակա միջավայրի նախարարի

19 ապրիլի 2021 թ.

N 130-Ն հրամանով

 

«Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

16 փետրվարի 2004 թ.

N 28-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Պետրոսյան    Շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ),
Ա. Մազմանյան    Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,
Տ. Սիմոնյան    Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ,
Կ. Աղաբաբյան    Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի,
Լ. Աղասյան    Շրջակա միջավայրի իրավախորհրդատու նախարարի
Ո. Գրիգորյան    Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար),
Ս. Բալոյան    Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կենսառեսուրսների թույլտվությունների բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
Ա. Աղասյան    Շրջակա միջավայրի նախարարության ավագ մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
Բ. Գաբրիելյան    Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),
Հ. Խաչատրյան    Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Մ. Քալաշյան    Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Մ. Ղասաբյան    Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Մ. Առաքելյան    Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),
Ա. Ղազարյան    Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ),
Ս. Պիպոյան    Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),
Ֆ. Դանիելյան    Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ),
Կ. Մանվելյան    Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) :»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: