ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 ապրիլի 2021 թ. |
N 131-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) հավելված N 1-ի՝
ա. 5-րդ կետում «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «առնվազն» բառը.
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կազմակերպում և» բառերը.
2) հավելված N 3-ի՝
ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձը հայտարարության մեջ նշված ժամկետում նախարարություն է ներկայացնում որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը:».
բ. 18-րդ կետից հանել «հանձնաժողովի նախագահի կամ» բառերը.
գ. 19-րդ կետում «հանձնաժողովի անդամների» բառերը փոխարինել «նախարարության ներկայացուցչի» բառերով.
դ. 20-րդ կետում «հանձնաժողովը» բառը փոխարինել «նախարարության ներկայացուցիչը» բառերով.
ե. 24-րդ կետում «Հանձնաժողովն» բառը փոխարինել «Նախարարության ներկայացուցիչն» բառերով.
զ. 25-րդ և 28-րդ կետերում «հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «նախարարության ներկայացուցիչ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
է. 27-րդ և 41-րդ կետերում «90» թիվը փոխարինել «180» թվով.
ը. 29-րդ կետում «հանձնաժողովը հրապարակում է» բառը փոխարինել «հրապարակվում է» բառերով.
թ. 31-րդ կետում «մեկ ժամվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
ժ. 32-րդ կետում «արդյունքներն ստանալուց» բառերը փոխարինել «արդյունքների մասին տեղեկացվելուց» բառերով, իսկ «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով.
ժա. 40-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«40. Խնդրի քննարկման տարբերակը որոշվելու նպատակով քննասենյակում անցկացվում է վիճակահանություն հետևյալ կարգով. մասնակիցներից մեկը փակ ծրարներով սեղանին դրված քննական առաջադրանքներից ընտրում է որևէ մեկը (ցանկացածը) և ընտրված տարբերակը համարվում է քննական:».
ժբ. 46-րդ կետից հանել «հանձնաժողովին» բառը.
ժգ. 48-րդ կետից հանել «Տիպային պատասխանները տրամադրվում են նախարարության կողմից՝ խնդրի լուծման փուլն ավարտվելուց անմիջապես հետո:» նախադասությունը.
ժդ. 51-րդ կետում «տան» բառը փոխարինել «ունենա» բառով.
ժե. 58-րդ կետում «արդյունքներն ստանալուց կամ դրանց մասին էլեկտրոնային փոստով» բառերը փոխարինել «արդյունքների մասին» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: