ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 մարտի 2021 թ. |
N 102-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ՎԽ-026 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման նպատակով «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2021 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2020 թվականի նոյեմբերի 19-ին տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-026 լիցենզիան վերաձևակերպել՝ «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն նշել «Սոֆթ Կոնստրակտ» փակ բաժնետիրական ընկերություն։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական: