ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 օգոստոսի 2020 թ. |
N 974-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՔՍՏՐԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով և հաշվի առնելով ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 40 նիստի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Դադարեցնել «ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերաթյանը 2015 թվականի հոկտեմբերի 28-ին տրված N 43 լիցենզիայի գործողությունը։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հիմք՝ ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը։
|
Ֆ. Ցոլակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2020 թվական: