«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11717373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
11 սեպտեմբերի 2017 թ. |
N 128-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 273-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 10.1 հոդվածի առաջին մասի «գ» պարբերությունը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնների հաստատման մասին» N 273-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Ն. Սարգսյան
Հավելված ՀՀ ԿԱ քաղաքաշինության N 128-Ն հրամանի |
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները (այսուհետ՝ կանոններ) մշակվել են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի առաջին մասի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետին համապատասխան: Փաստաթուղթը նախատեսված է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կիրառման համար և սահմանում է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերին և սույն կանոններին համապատասխան:
2. Նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսանում`
1) ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը (նախագծման թույլտվությունը),
2) ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխան պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (տեխնիկական բնութագիրը), ինժեներական ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ու ելակետային այլ նյութերը,
3) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում՝ նաև դրանց տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը,
4) տեղագրական հանույթը, ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը և սեյսմամիկրոշրջանացման հաշվետվությունը (սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտների համար) կամ սեյսմիկ պարամետրերի տվյալները (սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր նշանակության օբյեկտների համար), իսկ ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշմամբ հաստատված «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգով» սահմանված դեպքերում` նաև ինժեներաերկրաբանական հետազննման նյութերի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը,
5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) համաձայնությունը կամ եզրակացությունը:
3. Պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնման նախագծային փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգով» սահմանված պահանջների ապահովմամբ:
4. Նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:
5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների համար նախագծի կազմում պարտադիր մշակվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը, մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են կառուցապատողի հայեցողությամբ:
6. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի և պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների նախագծային աշխատանքներն իրականացվում են «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պահպանելով պարտադիր տեխնիկական պահանջները:
7. Բնակելի, կրթական, առողջապահական, մշակութային, վարչական, գիտական և գիտահետազոտական, ինչպես նաև հասարակական այլ նշանակության (այդ թվում՝ 1500քմ մակերեսը (կառույցի բոլոր հարկաբաժինների հիմնական և օժանդակ, 0 նիշից ցածր ստորգետնյա և 0 նիշից բարձր վերգետնյա մակերեսների հանրագումարի հաշվառումով) գերազանցող առևտրի կենտրոնների, հանրախանութների, տոնավաճառների, հյուրանոցային, սպորտային և ռեստորանային համալիրների, այլ հանրային և մասնագիտացված խանութների, զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոնների, թանգարանների, պատկերասրահների, ցուցասրահների, խաղատների և այլն) օբյեկտների շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում՝ նախագծային առաջադրանքները և/կամ տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն պարտադիր պահանջներ՝ նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման և քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցման վերաբերյալ: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:
(7-րդ կետը լրաց. 20.01.21 N 03-Ն)
8. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ` նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում՝ նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում՝ հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման պարտադիր պահանջները պետք է համաձայնեցվեն պատմության և մշակույթի բնագավառի պետական լիազորված մարմնի հետ և կարող են չընդունվել լիազորված մարմնի փորձագիտական (մասնագիտական) եզրակացությամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:
(8-րդ կետը լրաց. 20.01.21 N 03-Ն)
III. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն`
1) շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝
ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա.
միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` II կատեգորիա.
միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` III կատեգորիա.
բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` IV կատեգորիա.
բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` V կատեգորիա:
2) շինարարության օբյեկտների նախագծային փաստաթղթերը, կախված դրանց կատեգորիայից կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ», կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով, ընդ որում՝ մեկ փուլով մշակվում են II և III կատեգորիաների դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի տեղակապման նախագծերը, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը:
3) IV և V կատեգորիաների դասակարգում ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները կարող են լրամշակվել միջանկյալ համաձայնեցում ստացած` սահմանված կարգով մշակված էսքիզային նախագծի հիման վրա, եթե նման պայման ամրագրված է առաջադրանքում:
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի I կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների աստղանիշով (*) նշված աշխատանքների համար կազմվում է էսքիզային նախագիծ՝ 1-ին աղյուսակում ներկայացված կազմով՝
Աղյուսակ N 1 |
Էսքիզային նախագիծ - ԷՆ | |
1. |
Ընդհանուր բացատրագիր |
2. |
Իրավիճակային հատակագիծ, տեղանքի լուսանկարներ |
3. |
Գլխավոր հատակագիծ, տարածքի բարեկարգման ուրվագիծ |
4. |
Հատակագծեր, ճակատներ, կտրվածքներ |
5. |
Կոնստրուկտիվ լուծումներ և հանգույցներ |
6. |
ճարտարապետական առանձին տարրերի (հարթաքանդակներ, քիվեր, դռներ, պատուհաններ և այլն) գծագրեր |
7. |
Եռաչափ պատկերներ, այլ նախագծային և ցուցադրական նյութեր |
5) ճարտարապետահատակագծային առաջադրանքով և (կամ) նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել նաև նախագծային փաստաթղթերի մշակման «Էսքիզային նախագիծ» փուլ ցանկացած այլ կատեգորիայի օբյեկտի համար, ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումները պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախապես համաձայնեցնելու նպատակով: Այդ դեպքում համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմը որոշվում է ըստ պայմանագրով նախատեսված պահանջների:
6) Նախագծային փաստաթղթերի երկու փուլով մշակման դեպքում «Նախագիծը» հաստատվող փուլ է համարվում և կարող է մշակվել համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա։ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն՝ «Նախագիծ» փուլի հիման վրա կարող է տրվել շինարարության թույլտվություն համապատասխան նշումով` շինարարական աշխատանքների (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն) հաջորդական իրականացման վերաբերյալ:
7) «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված «Նախագիծ» փուլի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան: Այս փուլում մշակվում են բոլոր տեսակի շինարարական և մոնտաժային աշխատանքների գծագրերն (աշխատանքային գծագրեր) սույն կանոններով սահմանված լրիվ կազմով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և գործող ստանդարտներին համապատասխան:
8) Նախագծային փաստաթղթերի մեկ փուլով մշակման դեպքում «Աշխատանքային նախագիծը» հաստատվող փուլ է համարվում: Այս փուլն իր մեջ ներառում է «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախատեսված ճարտարապետական, շինարարական և մոնտաժային բոլոր աշխատանքային գծագրերը լրիվ կազմով և իրենց տեքստային մասերով:
IV. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ՄԵԿ ԵՎ ԵՐԿՈՒ ՓՈՒԼԵՐՈՎ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
1. «Աշխատանքային նախագիծ» (ԱՆ) մեկ փուլով մշակվող II և III կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը ներառում են 2-րդ աղյուսակում ներկայացված բաժինները: Աղյուսակում «x»-ով նշված բաժինները պարտադիր են համապատասխան կատեգորիայի օբյեկտների համար:
Աղյուսակ N 2 |
«Աշխատանքային նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի հիմնական բաժինների անվանումը |
Մակնիշը |
Շինարարական օբյեկտի կատեգորիան |
Ծանոթություն | |
II |
III | |||
Ընդհանուր բացատրագիր |
ԸԲ |
x |
x |
|
Գլխավոր հատակագիծ ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածք |
ԳՀՏ |
x |
գլխավոր հատակագծի և տրանսպորտային կառույցների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում | |
Գլխավոր հատակագիծ, այդ թվում՝ |
ԳՀ |
x |
x |
|
Տրանսպորտային ենթակառուցվածք |
ՏԵ |
x |
ներկայացվում են նախագծում առկա ենթակառուցվածքների մասով | |
Ավտոմոբիլային ճանապարհներ |
ԱՃ |
x | ||
Երկաթուղային գծեր |
ԵԳ |
x | ||
Ճարտարապետական մաս |
Ճ |
x |
x |
|
Ճարտարապետաշինարարական մաս |
ՃՇ |
x |
ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում | |
Երկաթբետոնե կոնստրուկցիաներ |
ԵԿ |
x |
x |
կոնստրուկտիվ լուծումները ներկայացվում են նախագծում կիրառված կոնստրուկցիաների տեսակներին համապատասխանող բաժիններով |
Մետաղական կոնստրուկցիաներ |
ՄԿ |
x |
x | |
Մետաղական կոնստրուկցիաների մանրամասներ |
ՄԿՄ |
x |
x | |
Փայտե կոնստրուկցիաներ |
ՓԿ |
x |
x | |
Ուժային էլեկտրական սարքավորումներ |
ԷՈՒ |
անհրաժեշտության դեպքում | ||
Էլեկտրալուսավորություն |
ԷԼ |
x |
||
Արտաքին Էլ լուսավորություն |
ԱԼ |
x |
նախագծման թույլտվությամբ նախատեսված լինելու դեպքում | |
Էլեկտրամատակարարում (արտաքին) |
ԷՄ |
x |
x |
|
Ներքին ջրամատակարարում և ջրահեռացում (ներքին) |
ՆՋՋ |
x |
||
Ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցեր |
ՋԿՑ |
x |
x |
|
Ջրամատակարարման արտաքին ցանցեր |
ՋԱՑ |
x |
ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցեր բաժինը կարող է մշակվել երկու առանձին բաժիններով | |
Ջրահեռացման արտաքին ցանցեր |
ԿԱՑ |
x | ||
Օդափոխություն, ջեռուցում և օդի լավորակում |
ՋՕ |
x |
անհատական բնակելի տների համար՝ պարտադիր պահանջ չէ, կարող է մշակվել պատվիրատուի ցանկությամբ | |
Օդամատակարարում |
ՕՄ |
անհրաժեշտության դեպքում | ||
Փոշեհեռացում |
ՓՀ |
անհրաժեշտության դեպքում | ||
Սառնամատակարարում |
ՍՄ |
անհրաժեշտության դեպքում | ||
Ջերմային ցանցեր |
ՋՑ |
անհրաժեշտության դեպքում | ||
Կաթսայատների ջերմամեխանիկա |
ՋՄ |
x |
անհրաժեշտության դեպքում | |
Ռադիոկապ, հեռուստատեսություն, ինտերնետ կապ |
Կ |
x |
նախագծման թույլտվությամբ նախատեսված լինելու դեպքում | |
Գազամատակարարում (ներքին սարքավորումներ) |
ԳՄ |
x |
առկայության դեպքում | |
Գազամատակարարման արտաքին ցանցեր |
ԳՑ |
x |
x |
առկայության դեպքում |
Տեխնոլոգիական մաս |
Տ |
x |
արտադրական օբյեկտների համար, հասարակական օբյեկտների համար՝ ըստ անհրաժեշտության | |
Տեխնոլոգիական կոմունիկացիաներ |
ՏԿ |
x |
տեխնոլոգիական բոլոր կոմունիկացիաների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում | |
Հրդեհաշիջում |
ՀՇ |
x |
արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների համար | |
Հրդեհային ազդանշան |
ՀԱ |
x | ||
Պարեկային և պարեկահրդեհային ազդանշան |
ՊԱ |
x | ||
Ավտոմատիկա |
Ա |
անհրաժեշտության դեպքում | ||
Հիդրոտեխնիկական լուծումներ |
ՀՏ |
անհրաժեշտության դեպքում | ||
Շենքերի և շինությունների կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանություն |
ԿՀՊ |
անհրաժեշտության դեպքում | ||
Տեխնոլոգիական սարքավորումների, գազատարների և խողովակաշարերի հակակոռոզիոն պաշտպանություն |
ՏՀՊ |
անհրաժեշտության դեպքում | ||
Սարքավորումների և խողովակաշարերի ջերմամեկուսացում |
ՍՋՄ |
x |
||
Շինարարության կազմակերպման նախագիծ |
ՇԿՆ |
x |
x |
|
Քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագիծ |
ՔԿՆ |
անհրաժեշտության դեպքում | ||
Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ |
ՇՄՊ |
անհրաժեշտության դեպքում | ||
Հակահրդեհային անվտանգության միջոցառումներ |
ՀԱ |
x |
||
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումներ |
ՀՄԱ |
x |
x |
անհատական բնակելի տների նախագծերի համար բաժնի մշակումը պարտադիր չէ |
Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ |
ԷԷ |
x |
x |
սույն կանոնների «II Ընդհանուր դրույթներ» գլխի 6-րդ կետին համապատասխան |
Շինարարական աշխատանքների ծավալաթերթ և նախահաշիվ |
Ն |
x |
սույն կանոնների «II Ընդհանուր դրույթներ» գլխի 5-րդ կետին համապատասխան | |
Այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ |
x |
(աղյուսակը փոփ. 20.01.21 N 03-Ն)
2. Երկու փուլով մշակվող IV և V կատեգորիաների բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների նախագծային փաստաթղթերի առաջին՝ «Նախագիծ» փուլում ներառվում են 3-րդ աղյուսակում ներառված բաժինները:
Աղյուսակ N 3 |
«Նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի բաժնի և ենթաբաժինների անվանումը |
Բաժնի կոդը | |
1 |
Ընդհանուր բացատրագիր |
ԸԲ |
2 |
Հողամասի հատակագծային կազմակերպման ուրվագիծ (կամ հողամասի գլխավոր հատակագիծ) |
ՀԿՈՒ |
3 |
Ճարտարապետաշինարարական մաս |
ՃՇՄ |
3.1 |
Ճարտարապետական լուծումներ |
ՃԼ |
3.2 |
Կոնստրուկտիվ լուծումներ |
ԿԼ |
4 |
Ինժեներական ցանցեր և սարքավորումներ |
ԻՑՍ |
5 |
Տեխնոլոգիական լուծումներ, եթե դրանք փոխկապակցված են կոնստրուկտիվ համակարգի հետ |
ՏԼ |
6 |
Շինարարության կազմակերպման նախագիծ |
ՇԿՆ |
7 |
Քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագիծ |
ՔԱՆ |
8 |
Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ |
ՇՄՊ |
9 |
Հակահրդեհային անվտանգության միջոցառումներ |
ՀԱ |
10 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումներ |
ՀՄԱ |
11 |
Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ |
ԷԷ |
12 |
Շինարարական աշխատանքների ծավալաթերթ և նախահաշիվ |
Ն |
13 |
Այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում՝ |
|
Քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ |
ՔՊ | |
Տեռորիստական ակտերի դեմ պայքարի միջոցառումներ |
ՏԱՊ | |
Վտանգավոր արդյունաբերական օբյեկտների անվտանգության միջոցառումներ |
ՎՕԱ | |
Հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության միջոցառումներ |
ՀԿԱ | |
Այլ միջոցառումներ որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ |
ԸԲ |
(աղյուսակը փոփ. 20.01.21 N 03-Ն)
3. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերը «Աշխատանքային փաստաթղթեր» փուլում ներառում են 4-րդ աղյուսակում նշված բաժինները:
Աղյուսակ N 4 |
«Աշխատանքային փաստաթղթեր» փուլի նախագծային փաստաթղթերի հիմնական բաժինների անվանումը |
Մակնիշը |
Ծանոթություն |
Գլխավոր հատակագիծ և տրանսպորտային կառույցներ |
ԳՏ |
Գլխավոր հատակագծի և տրանսպորտային կառույցների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում |
Գլխավոր հատակագիծ |
ԳՀ |
|
Տրանսպորտային կառույցներ |
ՏԿ |
|
Ավտոմոբիլային ճանապարհներ |
ԱՃ |
|
Երկաթուղային գծեր |
ԵԳ |
|
Ճարտարապետական մաս |
Ճ |
|
Ճարտարապետաշինարարական մաս |
ՃՇ |
Ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում |
Երկաթբետոնե կոնստրուկցիաներ |
ԵԿ |
|
Մետաղական կոնստրուկցիաներ |
ՄԿ |
|
Մետաղական կոնստրուկցիաների մանրամասներ |
ՄԿՄ |
|
Փայտե կոնստրուկցիաներ |
ՓԿ |
|
Ուժային էլեկտրական սարքավորումներ |
ԷՈՒ |
|
Էլեկտրալուսավորություն |
ԷԼ |
|
Արտաքին Էլ լուսավորություն |
ԱԼ |
|
Էլեկտրամատակարարում |
ԷՄ |
|
Ջրամատակարարում և կոյուղի |
ՋԿ |
|
Ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցեր |
ՋԿՑ |
|
Ջրամատակարարման արտաքին ցանցեր |
ՋԱՑ |
Ջրամատակարարման և կոյուղու արտաքին ցանցեր բաժինը կարող է մշակվել երկու առանձին բաժիններով |
Կոյուղու արտաքին ցանցեր |
ԿԱՑ | |
Օդափոխություն, ջեռուցում և օդի լավորակում |
ՋՕ |
|
Օդամատակարարում |
ՕՄ |
|
Փոշեհեռացում |
ՓՀ |
|
Սառնամատակարարում |
ՍՄ |
|
Ջերմային ցանցեր |
ՋՑ |
|
Կաթսայատների ջերմամեխանիկա |
ՋՄ |
|
Ռադիոկապ, հեռուստատեսություն, ինտերնետ կապ |
Կ |
|
Ավտոմատիկա |
Ա |
|
Գազամատակարարում (ներքին սարքավորումներ) |
ԳՄ |
|
Գազամատակարարման արտաքին ցանցեր |
ԳՑ |
|
Տեխնոլոգիական մաս |
Տ |
|
Տեխնոլոգիական կոմունիկացիաներ |
ՏԿ |
Տեխնոլոգիական բոլոր կոմունիկացիաների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում |
Հրդեհաշիջում |
ՀՇ |
|
Հրդեհային ազդանշան |
ՀԱ |
|
Պարեկային և պարեկահրդեհային ազդանշան |
ՊԱ |
|
Հիդրոտեխնիկական լուծումներ |
ՀՏ |
|
Շենքերի և շինությունների կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանություն |
ԿՀՊ |
|
Տեխնոլոգիական սարքավորումների, գազատարների և խողովակաշարերի հակակոռոզիոն պաշտպանություն |
ՏՀՊ |
|
Սարքավորումների և խողովակաշարերի ջերմամեկուսացում |
ՍՋՄ |
Գլխավոր հատակագծի և տրանսպորտային կառույցների աշխատանքային գծագրերի միավորման դեպքում |
4. Նախագծային փաստաթղթերը մշակվում են 5-րդ աղյուսակում ներկայացված մասշտաբներով:
Աղյուսակ N 5 |
Գծագրի անվանումը |
Մասշտաբը | |
1. |
Գլխավոր հատակագծեր |
1:500, 1:1000, 1:2000 |
2. |
Հարկերի, տանիքի, հատակների, տեխնիկական հարկերի, կարկասների, ծածկերի մոնտաժային հատակագծեր, կտրվածքներ, ճակատներ |
1:100, 1:200 |
3. |
Հիմքերի, ծածկերի հատակագծեր, միջնորմների, պատուհանների և այլ բացվածքների լրացնող տարրերի դասավորության հատակագծեր, |
1:50, 1:100 |
4. |
Արտադրանքներ, հանգույցներ |
1:5, 1:10, 1:20, 1:25, 1:40, 1:50 |
5. «Նախագիծ» փուլի նախագծային փաստաթղթերի բաժինների կազմը և բովանդակությունը
1) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Ընդհանուր բացատրագրում ներառվում են՝
նախագծի մշակման հիմքը, սույն կանոնների V բաժնում նշված նախագծման ելակետային տվյալներն և փաստաթղթերը, նախագծվող օբյեկտի համար տրամադրված հողատարածքի բնութագիրը (դրա տեղադրությունը, չափերը, ներկա վիճակը և նպատակային օգտագործումը), նախագծվող օբյեկտի հակիրճ բնութագիրը, տվյալներ օբյեկտի նախագծային հզորության (տարողունակություն, թողունակություն, արտադրական օբյեկտների դեպքում՝ արտադրական հզորությունների վերաբերյալ և այլն), տվյալներ անհրաժեշտ վառելիքի, էներգիայի և ջրի պահանջարկի մասին, արդյունաբերական օբյեկտների համար՝ տեղեկություններ արտադրանքի անվանացանկի, հումքային բազայի, հումքի համալիր օգտագործման, արտադրական թափոնների, արտադրական նպատակներով ջրօգտագործման, վառելիքա-էներգա ռեսուրսների մասին, երկրորդական էներգառեսուրսների մասին, տեղեկություններ բնապահպանական միջոցառումների վերաբերյալ, տեղեկություններ ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների վերաբերյալ, բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության պայմանների ապահովմանն ուղղված անհրաժեշտ լուծումներ, նախագծվող օբյեկտի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3), շինարարական աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ, տեղեկություններ ընդունված նախագծային լուծումների նախնական համաձայնեցումների վերաբերյալ, օբյեկտի տեխնիկական շահագործմանն ուղղված միջոցառումներ, մշակված փաստաթղթերի համապատասխանության հավաստումը ՀՀ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:
2) ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ)
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ հողամասի բնութագիրը, կոորդինատների ընդունված համակարգը և բարձրությունների նիշերը, նախագծվող օբյեկտի շինարարության և շինարարական հրապարակի տարածքի հակիրճ բնութագիրը, ընդունված լուծումների նկարագրությունը և հիմնավորումները, ցուցանիշներն ըստ համայնքի գլխավոր հատակագծի և/կամ գոտիավորման նախագծի, ներքին և արտաքին տրանսպորտային ուղիների, դեպի շենքեր և շինություններ մոտեցումների, հիմնական հատակագծային լուծումների նկարագրությունը, տեղեկություններ տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների տեղակայման վերաբերյալ և այլն, պատմության և մշակույթի հուշարձանների առկայության դեպքում դրանց պահպանմանն ուղղված միջոցառումներ:
Արտադրական օբյեկտների համար նաև՝ շենքերի և շինությունների տեղադիրքերի ընտրության հիմնավորումները, հողամասի գոտևորումը՝ հիմնական, օժանդակ, պահեստային, սպասարկման օբյեկտների տեղադրման գոտիներով, արտաքին և ներքին բեռնափոխադրումներն ապահովող տրանսպորտային կապերի, ինժեներական և տեխնոլոգիական սարքավորումների ընտրությունը, սանիտարապաշտպանական գոտու հիմնավորումը և այլն:
Գծագրական նյութեր՝
ա. Հատակագծային կազմակերպման ուրվագիծ, որը իր մեջ ներառում է՝ տեղագրական հանույթի հիմքի վրա գոյություն ունեցող և նախագծվող կառույցները, իրենց գոյություն ունեցող և նախագծվող մոտեցումներով և ճանապարհներով, նախագծվող օբյեկտների տեղադիրքը կոորդինատներով, քանդման ենթակա կառույցները, եթե այդպիսիք գոյություն ունեն, հատուկ պահպանվող տարածքները, սերվիտուտները և այլ սահմանափակումները, եթե այդպիսիք գոյություն ունեն, հատակագծման, բարեկարգման, կանաչապատման լուծումները, շինարարական աշխատանքների փուլերը, եթե այդպիսիք նախատեսված են:
Արտադրական կառույցների դեպքում նաև հարակից գոյություն ունեցող բնակելի հատվածները և սանիտարապաշտպանական գոտիները (դրանց առկայության դեպքում)
բ. Ուղղաձիգ հատակագծման նախագիծ,
գ. Հողային զանգվածների քարտեզագիր,
դ. Տրանսպորտային հաղորդակցուղիների անցկացման ուղիներ,
ե. Ինժեներատեխնիկական ներհրապարակային ցանցերի ամփոփ ուրվագիծը ցանցերի միացման կետերով:
3) ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ
Բաժինն ընդգրկում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետական և շինարարական (կոնստրուկտիվ) լուծումները՝ իրենց տեքստային և գծագրական նյութերով:
Ճարտարապետական լուծումներ
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական տարածքների հարդարման նկարագիրը, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմների նկարագիրը, հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սահմանափակումներով տեղաշարժման խմբերի կենսագործունեության պայմանների ապահովման ուղղված լուծումների նկարագիրը
Գծագրական նյութեր՝
ա. շենքերի, շինությունների հարկերի հատակագծերը (այդ թվում` նկուղի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի), չափերի և սենյակների նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),
բ. կտրվածքները հիմնական կրող և պարփակող կոնստրուկտիվ լուծումներով` շենքի բնորոշ տեղերով (կրող կոնստրուկցիաների մոտ, բարձրությունների անկման տեղերում, աստիճանավանդակներով և այլն), կոնստրուկտիվ տարրերի, հատակների, հեծանների, ֆերմաների, քիվերի բարձրությունների նիշերով,
գ. շենքի, շինության բոլոր ճակատները` բացվածքները լրացնող տարրերի նշումով, հիմնական նյութերից տարբերվող առանձին տեղամասերի նյութը, ճակատի դրվագներ (անհրաժեշտության դեպքում),
դ. հատակների մակնիշավորման հատակագծերը (կարելի է համատեղել հարկերի հատակագծերի հետ),
ե. պատուհանների և այլ բացվածքների լրացնող տարրերի դասավորության ուրվագծերը քանակական մասնագրերով,
զ. հանգույցներ, դրվագներ,
է. տանիքի հատակագիծը,
Կոնստրուկտիվ լուծումներ
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ տեղեկություններ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական և կլիմայական պայմանների մասին, տեղեկություններ գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների վերաբերյալ, տեղեկություններ գրունտային ջրերի, նրանց քիմիական հատկությունների, շիննյութերի նկատմամբ ագրեսիվության վերաբերյալ, տեղեկություններ տարածքի սեյսմիկ հատկությունների մասին (սեյսմիկ հաշվարկի վերաբերյալ հետևյալ հիմնական ցուցանիշները՝ գրունտների սպասվելիք առավելագույն արագացումները, պատասխանատվության գործակիցը (k2), գրունտային պայմանների վերացական գործակիցը (k0), օբյեկտի ազատ տատանումների հիմնական պարբերությունները, հարկերի շեղվածքների մեծությունները, սեյսմիկ լայնական ուժերի գումարը հիմքի վերին մակարդակում), ընդունված կոնստրուկտիվ համակարգի նկարագիրը և հիմնավորումը, տեղեկություններ բեռնվածքների մասին, հիմնական շիննյութերի նկարագիրը, ցուցումներ հիմնատակերի նախապատրաստման և աշխատանքների կատարման հատուկ պայմանների մասին, աղմուկի և թրթռումների նվազեցման, պայթյունային, հրդեհային անվտանգությունն ապահովող միջոցառումները, շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից:
Գծագրական նյութեր՝
ա. հիմքերի հատակագծեր բնորոշ կտրվածքներով, նյութերի նշումներով, չափերով,
բ. կոնստրուկտիվ համակարգի ուրվագծերը՝ բնորոշ կտրվածքներով, չափերով,
գ. ծածկերի, ծածկույթների ուրվագծերը, չափերով,
դ. տանիքի կոնստրուկտիվ համակարգի ուրվագծերը, չափերով
ե. աստիճանավանդակների կոնստրուկտիվ գծագրերը, չափերով
զ. ամրանավորման տիպարային կտրվածքներ
է. պարփակող կոնստրուկցիաների և միջնորմների տեղադրման ուրվագծեր, չափերով,
ը. կոնստրուկտիվ տարրերի խոշորացված մասնագրեր
4) ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ինժեներական ցանցեր և սարքավորումներ բաժինը ներառում է 6-րդ աղյուսակում նշված ենթաբաժինները՝
Աղյուսակ N 6 |
Ենթաբաժնի անվանումը |
Ծանոթություն | |
ա |
Էլեկտրամատակարարման համակարգ |
|
բ |
Ջրամատակարարման համակարգ |
*Անհրաժեշտության դեպքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը կարելի է համատեղել |
գ |
Ջրահեռացման համակարգ | |
դ |
Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման համակարգեր, ջերմային ցանցեր |
|
ե |
Կապի համակարգեր |
|
զ |
Գազամատակարարման համակարգ |
|
է |
Տեխնոլոգիական լուծումներ |
Էլեկտրամատակարարման համակարգ
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ էլեկտրամատակարարման աղբյուրների բնութագիրը՝ ընդհանուր ցանցին միանալու տեխնիկական պայմաններին համապատասխան, էլեկտրամատակարարման ընդունված սխեմայի հիմնավորումը, էլեկտրաընդունիչների քանակը, դրվածքային և հաշվարկային հզորությունները, էլեկտրամատակարարման հուսալիության և էլեկտրաէներգիայի որակի հիմնավորումը, էլեկտրաէներգիայի ապահովման նկարագիրը աշխատանքային և վթարային ռեժիմներում, էլեկտրամատակարարման ռեակտիվ հզորությունների, ռելեական պաշտպանության, կառավարման, ավտոմատիզացման և դիսպետչերական համակարգի նկարագիրը, էլեկտրաէներգիայի խնայողության միջոցառումների նկարագիր, ցանցային և տրանսֆորմատորային օբյեկտների հզորությունների վերաբերյալ տեղեկություններ, հողանցման և շանթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, յուղային և վերանորոգման տնտեսությունների կազմակերպման լուծումներ արտադրական օբյեկտների համար, աշխատանքային և վթարային լուսավորության համակարգերի նկարագիր, էլեկտրաէներգիայի լրացուցիչ և ռեզերվային աղբյուրների նկարագրություն, էլեկտրաէներգիայի պահեստավորման միջոցառումներ:
Գծագրական նյութեր
ա. հիմնական, լրացուցիչ և ռեզերվային աղբյուրներից էլեկտրաընդունիչների էլեկտրամատակարարման սկզբունքային ուրվագծեր,
բ. լուսավորության ցանցի սկզբունքային ուրվագիծը, արտադրական օբյեկտների համար ներառելով նաև արտադրական հարթակի և տրանսպորտային ուղիների լուսավորության համակարգեր,
գ. վթարային լուսավորության ցանցի սկզբունքային ուրվագիծ,
դ. հողանցման և շանթարգելման համակարգերի ուրվագիծ,
ե. Էլեկտրամատակարարման համակարգի ուրվագիծ
զ. Էլեկտրական սարքավորումների տեղադրման ուրվագիծ (անհրաժեշտության դեպքում)
Ջրամատակարարման համակարգ
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ տեղեկություններ ջրամատակարարման գոյություն ունեցող և նախագծվող աղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների, ջրային հանգույցների և այլ հիդրոտեխնիկական կառույցների վերաբերյալ, տեղեկություններ աղբյուրների և ջրապաշտպան գոտիների պահպանության վերաբերյալ, ջրամատակարարման համակարգի և դրա ցուցանիշների նկարագիրը և բնութագրերը, խմելու և տնտեսական կարիքների համար ջրի պահանջարկի հաշվարկային ցուցանիշները, այդ թվում ավտոմատ հրդեհաշիջման և տեխնիկական ջրամատակարարման համար, արտադրական կարիքների համար ջրի ծախսի հաշվարկային ցուցանիշները արտադրական օբյեկտների համար, տեղեկություններ ջրամատակարարման համակարգում փաստացի և պահանջվող ջրի ճնշման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ նախագծային լուծումների և սարքավորումների վերաբերյալ անհրաժեշտ ճնշումը ապահովելու համար, տեղեկություններ ջրամատակարարման խողովակաշարերի, գոյություն ունեցող և տեղադրվող սարքավորումների մասին, և գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից դրանց պաշտպանության վերաբերյալ, տեղեկություններ ջրի որակի վերաբերյալ, միջոցառումներ տարբեր ջրօգտագործողների համար պահանջվող ջրի որակի ցուցանիշների ապահովման վերաբերյալ, ջրի պահեստավորման և ջրօգտագործման հաշվառման միջոցառումներ, միջոցառումներ ջրամատակարարման ավտոմատացված համակարգի, միջոցառումներ ջրի խնայողության վերաբերյալ, տաք ջրամատակարարման համակարգի նկարագրություն, տաք ջրի ծախսի հաշվարկ, տաք ջրի երկրորդական օգտագործման համակարգերի նկարագրություն, ջրի օգտագործման և ջրահեռացման հաշվեկշիռը, արտադրական օբյեկտի դեպքում նաև՝ արտադրական ընթացակարգերի մասով:
Գծագրական նյութեր
ա. ջրամատակարարման համակարգի սկզբունքային ուրվագիծ,
բ. ջրամատակարարման ցանցի հատակագիծ, սարքավորումների, նյութերի մասնագրեր
Ջրահեռացման համակարգ
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ տեղեկություններ գոյություն ունեցող և նախագծվող կոյուղու և ջրահեռացման համակարգերի, կեղտաջրերի մաքրման կայանների վերաբերյալ, ջրահեռացման և ջրհավաքման համակարգերի նախագծային լուծումների հիմնավորումը, կեղտաջրերի հաշվարկային ծավալը, դրանց աղտոտվածության աստիճանը, նախնական մաքրման եղանակները, քիմիական հակազդակները (ռեագենտներ) և սարքավորումները, արտադրական օբյեկտների դեպքում նաև արտադրական թափոնների ընդունման, վերամշակման, հեռացման եղանակները, կոյուղու խողովակաշարերի տեղադրման ուրվագծի նկարագրությունը և հիմնավորումները, խողովակաշարերի ճնշումային հատվածների նկարագիրը, դրանց տեղադրման պայմանները, սարքավորումները, դիտահորերի և խողովակաշարերի նյութերի նկարագիրը, գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից դրանց պաշտպանության միջոցառումները, հեղեղատար կոյուղու ցանցի նկարագիրը, անձրևաջրերի ծավալի հաշվարկ, դրենաժային համակարգի լուծումների նկարագիրը:
Գծագրական նյութեր
ա. ջրահեռացման և կոյուղու համակարգի սկզբունքային ուրվագիծ,
բ. ջրահեռացման, անձրևաջրերի և դրենաժային ջրերի արտաքին ցանցերի սկզբունքային ուրվագիծ,
գ. ջրահեռացման ցանցի հատակագիծ:
Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման համակարգեր
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ կլիմայական և եղանակային պայմանների մասին տեղեկատվություն, արտաքին ջերմաստիճանի հաշվարկային ցուցանիշները, տեղեկություններ ջերմամատակարարման աղբյուրների, ջեռուցման և օդափոխության համակարգերի ջերմային բնութագրերի վերաբերյալ, ջեռուցման ցանցի տեղադրման եղանակները, կոնստրուկտիվ լուծումները, այդ թվում խողովակաշարերի տրամագծերը և դրանց մեկուսացումը իրենց հիմնավորումներով, գրունտների ու գրունտային ջրերի ագրեսիվությունից խողովակաշարերի պաշտպանության միջոցառումների նկարագրությունը, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման ընդունված համակարգերի հիմնավորումը, ջեռուցման, օդափոխության և տաք ջրամատակարարման ջերմային հզորությունները, գոլորշու պահանջարկը, ջեռուցման սարքավորումների ընտրության հիմնավորումը, օդատարների նյութերի բնութագրերը, արտադրական օբյեկտների համար օդափոխության համակարգի օպտիմալ ծրագծման հիմնավորումը, արտակարգ իրավիճակներում համակարգի հուսալի աշխատանքը ապահովող տեխնիկական լուծումների նկարագիրը, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգի ավտոմատացման և կառավարման ցանցի նկարագիրը, արտադրական օբյեկտների համար վտանգավոր նյութեր արտանակող տեխնոլոգիական սարքավորումների բնութագրերը, փոշուց և գազերից մաքրման համակարգի հիմնավորումը, վթարային իրավիճակներում օդափոխության համակարգի էֆեկտիվ աշխատանքի միջոցառումների հիմնավորումը:
Գծագրական նյութեր
ա. Ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման համակարգերի սկզբունքային ուրվագծերը,
բ. Գոլորշու խողովակաշարերի ուրվագծերը (առկայության դեպքում),
գ. Ջեռուցման ցանցի ուրվագիծը,
դ. Սառեցման համակարգի ուրվագիծը (առկայության դեպքում):
Կապի համակարգեր
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ ընդհանուր ցանցին միացվող ցանցի ցուցանիշները, արտադրական օբյեկտների համար նախագծվող կառույցների և կապի գծերի, այդ թվում՝ գծային մալուխների բնութագրերը, կապի կառույցների և գծերի կազմը և կառուցվածքը, ընդհանուր օգտագործման կապի համակարգին միանալու տեխնիկական, տնտեսական և տեղեկատվական բնութագրերը, կապի համակարգերի միացման եղանակների հիմնավորումը, միացման հանգույցների նկարագիրը և տեխնիկական բնութագրերը, կապի ծավալի (տրաֆիկ) հաշվառման հիմնավորումը, կառավարման համակարգի և տեխնիկական սպասարկման միջոցառումների նկարագիրը, կապի միջոցների անխափան գործելու միջոցառումների նկարագիրը, այդ թվում արտակարգ իրավիճակներում, տեղեկատվության պահպանման տեխնիկական լուծումների նկարագիրը, ներքին կապի, ռադիոյի, հեռուստատեսության ցանցերի նկարագրությունը, արտադրական օբյեկտներում կապի ներքին լոկալ ցանցերի, ռադիոյի, հեռուստատեսության, տեխնոլոգիական պրոցեսները հսկող կապի համակարգերի բնութագրերը և հիմնավորումը, կապի սարքավորումների ընտրության հիմնավորումը, կապի ընտրված ստորգետնյա կամ վերգետնյա հաղորդակցուղիների ընտրման հիմնավորումը, կապի հաղորդակցուղիների պահպանման սահմանի որոշումը:
Գծագրական նյութեր
ա. Կապի համակարգերի սկզբունքային ուրվագծերը,
բ. սարքավորումների, ռադիոէլեկտրոնային և այլ տեխնիկական միջոցների տեղադրման սկզբունքային ուրվագծերը,
գ. Կապի ցանցերի հատակագիծը:
Գազամատակարարման համակարգեր
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ գազամատակարարման աղբյուրների բնութագրերը՝ ընդհանուր ցանցին միանալու տեխնիկական պայմաններին համապատասխան, տեղեկություններ գազօգտագործող սարքավորումների տեսակի և քանակի վերաբերյալ, գազի ծախսի նախագծային, հաշվարկային տվյալները, գազատարների ծրագծի հիմնավորումը, միացման հանգույցների պահպանական գոտիները, մետաղական գազատարների էլեկտրաքիմիական կոռոզիայից պաշտպանության միջոցառումների բնութագրերը, գազաբաշխիչ ցանցերի ջերմամեխանիկական հատկությունների նկարագիրը, գազամատակարարման ընտրված համակարգի հիմնավորումը, անվտանգ շահագործման միջոցառումների նկարագիրը, այդ թվում վթարային իրավիճակներում հսկողության, նախազգուշացման և կապի միջոցառումները, ջերմաստիճանի և գազայրումից առաջացած նյութերի հսկման տարբերակների նկարագիրը, գազի օգտագործման հաշվառումն ապահովող սարքավորումների տեղադրման հիմնավորումները, նկարագրությունը, գազամատակարարման համակարգի անվտանգության գոտիները, անվտանգ շահագործման միջոցառումները, վթարային իրավիճակներում նախատեսվող միջոցառումները և այլ լուծումների նկարագրությունը:
Արտադրական օբյեկտների համար նաև՝ այն տեխնոլոգիական գծերի նկարագրությունը, որոնց աշխատանքը կապված է գազի սպառման հետ, սպառման ծավալները, ճնշումը և այլ ցուցանիշները, պահուստային ծավալների անհրաժեշտությունը, տեղադիրքը, գազատարի ծրագծի հիմնավորումը, դրա վրա տեղադրվող սարքավորումների նկարագրությունը, ջերմային ռեժիմի հիմնավորումը, գազի ծախսի հաշվառման և հսկման տեխնիկական լուծումների նկարագիրը, ջերմային պրոցեսների ավտոմատ ղեկավարման և հսկման համակարգի նկարագիրը և հիմնավորումը, սարքավորումների արտաքին մակերեսների և ջերմային ցանցերի ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների նկարագրությունը, պահուստային վառելիքային տնտեսության կառույցների ցանկը:
Գծագրական նյութեր
ա. գազատար խողովակաշարի ծրագիծը, պաշտպանական գոտու և սարքավորումների նշումով,
բ. արտադրական օբյեկտների համար՝ արտադրական օբյեկտների և գազասպառիչ սարքավորումների տեղակայման սխեման, գազի օգտագործման հաշվարկային ծավալները,
գ. կապիտալ շինարարության ոչ արտադրական օբյեկտների տեղակայման սխեման, գազասպառիչ սարքավորումները և գազի օգտագործման հաշվարկային ծավալները
դ. գազամատակարարման ցանցերի հատակագիծը,
5) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ.
Բաժինը մշակվում է տեխնոլոգիական լուծումներ պահանջող արտադրական, հասարակական նշանակության, բազմաֆունկցիոնալ շենքերի ու շինությունների նախագծման դեպքում և ընդգրկում է՝
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ ընդունված տեխնոլոգիական լուծումների նկարագիրը, հիմնավորումը և համապատասխանությունը անվտանգության նորմերին, բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի համար բնակվելու և աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումները:
Արտադրական օբյեկտների դեպքում նաև ՝ արտադրության տեխնոլոգիայի հակիրճ բնութագիրը` ընդունված լուծումների հիմնավորումներով, տվյալներ արտադրության աշխատատարության և տեխնոլոգիական գործընթացների մեքենայացման մասին, կիրառվող սարքավորումների կազմն ու հիմնավորումը, որոշումներ անթափոն կամ նվազաթափոն տեխնոլոգիական գործընթացների և արտադրության վերաբերյալ, աշխատատեղերի քանակը և դրանց սարքավորվածությունը, արտադրամասային և միջարտադրամասային հաղորդագծերի բնութագրերը, վտանգավոր արտադրությամբ օբյեկտների անվտանգության վերաբերյալ սահմանված կարգով ձևակերպված հայտարարագիր, վթարային իրավիճակների առաջացման հնարավորությունների գնահատականը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Գծագրական նյութեր՝
ա. օբյեկտի տեխնոլոգիական գործընթացների ուրվագծերը հիմնական սարքավորումների տեխնոլոգիական դասավորություններով ըստ հարկերի,
Արտադրական համալիրների դեպքում նաև՝
բ. մասնաշենքերի արտադրամասերի տեխնոլոգիական հատակագծումը՝ սարքավորումների և տրանսպորտային միջոցների տեղադրումով,
գ. բեռնահոսքերի ուրվագծերը։
6) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Բաժինը մշակվում է ՀՀ տարածքում գործող «Շինարարական արտադրության կազմակերպում» ՀՀՇՆ I-3.01.01-08 պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նախագծային աշխատանքների կատարման պայմանագրային պահանջները: Օբյեկտի շինարարության կազմակերպման նախագիծը մշակվում է նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար:
Օբյեկտի շինարարությունը փուլերով իրականացնելու դեպքում շինարարության կազմակերպման նախագիծն առաջին փուլի համար մշակվում է՝ հաշվի առնելով շինարարության իրականացումը լրիվ ծավալով:
Շինարարության կազմակերպման նախագծի կազմում ընդգրկվում են`
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ օբյեկտի տեղանքի և շինարարության պայմանների բնութագիրը, տրանսպորտային ցանցի գնահատականը, տեղական աշխատուժի զբաղվածության հնարավորության գնահատականը, մասնագիտացված աշխատակազմի ներգրավվածության միջոցառումները, շինարարության համար նախատեսված հողատարածքի նկարագիրը, շինարարության համար հարակից տարածքների ժամանակավոր օգտագործման հիմնավորումը, գործող օբյեկտում շինարարական աշխատանքների իրականացման բարդությունների նկարագիրը, քաղաքային կառուցապատված տարածքներում նեղվածության պայմաններում աշխատանքների իրականացման առանձնահատկությունների նկարագրությունը, ընդունված տեխնոլոգիական համակարգերի հիմնավորումը, որոնք ապահովվում են շենքերի և շինությունների, ինժեներական և տրանսպորտային կոմունիկացիաների հաջորդական իրականացումը ըստ օրացուցային գրաֆիկի, շինարարական և մոնտաժային, ինժեներատեխնիկական ցանցերի ցանկը, որոնք պահանջում են համապատասխան ակտեր դրանց հաջորդող աշխատանքներից առաջ, կապիտալ շինարարության իրականացման տեխնոլոգիական հաջորդականության նկարագիրը, շինարարությունում աշխատուժի, հիմնական շինարարական մեքենա-մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, վառելիքաքսուքային նյութերի, էլեկտրաէներգիայի, ջրի, գոլորշու, ժամանակավոր շենք-շինությունների պահանջարկի հիմնավորումը, շիննյութերի, կոնստրուկցիաների, պահեստավորման հարթակների չափերի հիմնավորումը, շինարարության ընթացքում շրջակա միջավայրի և կառույցների պահպանության միջոցառումների նկարագիրը, շինարարության և նրա առանձին աշխատանքների տևողության հիմնավորումը, ձմեռային պայմաններում աշխատանքների իրականացման առանձնահատկություններ նկարագրությունը:
Գծագրական նյութեր՝
ա. Շինարարության օրացուցային պլանը, որում նշվում են հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկային կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը` կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների (ըստ շենքերի, շինությունների և շինարարության ժամանակահատվածների) բաշխմամբ: Նախապատրաստական շրջանի համար օրացուցային պլանը կազմվում է առանձին (աշխատանքների ծավալները ըստ ամիսների բաշխմամբ),
բ. Շինարարության նախապատրաստական և հիմնական փուլերի իրականացման գլխավոր հատակագիծը` հիմնական և ժամանակավոր կառույցների, պահեստների և պահեստավորման հարթակների, վերամբարձ կռունկների, նրանց տեղաշարժման գծերի, ինժեներական ցանցերի, ջրի, էլեկտրաէներգիային, կապի աղբյուրների, նրանց միացման կետերի, գոյություն ունեցող ու քանդման ենթակա շենքերի ու շինությունների առանցքների նշահարման առանցքներն ամրագրող նշանների տեղադրման կետերի տեղաբաշխմամբ,
գ. հիմնական շինմոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրերը (նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա), շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը՝ ըստ շինարարության իրականացման օրացուցային գրաֆիկի,
դ. Այն օբյեկտներում, որոնց համար շինարարության արժեքի նախահաշիվ չի պահանջվում օրացուցային պլանը կազմվում է հիմնվելով շինարարական ծավալների վրա: Մինչև շինարարական աշխատանքներ սկսելը՝ քանդման, հողամասի ինժեներական նախապատրաստման, ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների գծերի տեղափոխման աշխատանքների իրականացման անհրաժեշտության դեպքում՝ առանձին կազմվում է նախապատրաստական շրջանի օրացուցային պլանը՝ նշելով աշխատանքների ծավալները ըստ ամիսների:
ե. շինարարության համար անհրաժեշտ հիմնական շինարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների, իսկ առանձին դեպքերում` բանվորական կադրերի պահանջարկի ամփոփագիրը,
զ. շինարարական հրապարակի կազմակերպման պայմաններն ու պահանջները (այդ թվում` ժամանակավոր սահմանազատող ցանկապատ, ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ, վերամբարձ կռունկի տեղակայման դիրք և դրա շահագործման անվտանգության գոտու սահմանում, շինարարական աշխատանքների ու քաղաքաշինական փաստաթղթերի մասին իրազեկող ցուցանակ, հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր անցուղի, բեռնատար մեքենաների անվադողերի լվացման կետ և այլն), որոնք կառուցապատողի կողմից պետք է ապահովվեն շինարարական աշխատանքների իրականացման սկզբից մինչև ավարտը:
Շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է ներառել հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշները՝
ա. շինարարության ընդհանուր տևողությունը (այդ թվում` նախապատրաստական շրջանի և սարքավորումների մոնտաժման համար)` ամիսներով,
բ. պահանջվող աշխատուժի քանակը,
գ. շինմոնտաժային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ծախսումները, չափման միավորը` մարդ-օր:
Շինարարության կազմակերպման նախագծի կազմը կարող է լրացվել, կախված նախագծվող օբյեկտի բարդությունից, ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներից, ինչպես նաև հատուկ սարքավորումների և կառուցվածքների կիրառման առանձնահատուկ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից:
7) ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Քանդման և ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման նախագիծը մշակվում է օբյեկտի շինարարության կազմակերպման նախագծի կազմում, որպես շինարարության արտադրության կազմակերպման աշխատանքների նախապատրաստական փուլ, որն իր մեջ ներառում է շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով շինարարական հրապարակի ազատումը (մաքրումը) քանդման կամ տեղափոխման ենթակա շենքերից ու շինություններից:
Շենքերի և շինությունների քանդման թույլտվությունը տրվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Տեքստային նյութեր՝
Տեքստային նյութերը ներառում են՝ շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների քանդման կամ ապամոնտաժման հիմքը, քանդման կամ ապամոնտաժման ենթակա շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների ցանկը, շենքերի, շինությունների կամ այլ օբյեկտների քանդման կամ ապամոնտաժման միջոցառումների ցանկը, կիրառվող մեթոդների ընտրության նկարագիրը և հիմնավորումը, քանդման կամ ապամոնտաժման մեթոդների ընտրությունից կախված վտանգավոր գոտիների սահմանազատման չափերը և դրա հիմնավորումը, այդ գոտիներ մուտքը սահմանափակող միջոցառումները, կանաչ տարածքների և գոյություն ունեցող ծառերի պահպանության միջոցառումները, քանդման կամ ապամոնտաժման ժամանակ ինժեներական ցանցերի հնարավոր վնասվածության գնահատականը, դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների նկարագիրը և հիմնավորումը, համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցումները, քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների անվտանգ մեթոդների նկարագիրը, բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ նախազգուշացման և տեղահանման միջոցառումներ (անհրաժեշտության դեպքում), շինաղբի տեղափոխման և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների նկարագիրը, պետական, այդ թվում՝ վերահսկող մարմինների, հետ համաձայնություններ՝ պայթյունի, այրման և այլ պոտենցիալ վտանգավոր եղանակներով քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների իրականացման դեպքում:
Գծագրական նյութեր`
ա. շինարարական հրապարակի և դրան հարակից տարածքների հատակագիծ քանդվող կամ ապամոնտաժվող կառույցների, ինժեներատեխնիկական ապահովման ցանցերի, ճանապարհների, փլուզման և վտանգավոր գոտիների, քանդված նյութերի, կոնստրուկցիաների, սարքավորումների պահեստավորման հարթակների տեղադրմամբ, շինարարական տեխնիկայի և մեքենաների տեղակայման կետերի, դրանց շարժման ուղիների, ազդման գոտիների նշմամբ:
բ. ինժեներական ինֆրաստրուկտուրաների և ստորգետնյա կոմունիկացիաների պահպանման միջոցառումների գծագրեր
գ. քանդման կամ ապամոնտաժման հերթականության տեխնոլոգիական քարտերի ուրվագիծ
8) ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բաժինը ներառում է տարածքի վերաբերյալ շրջակա միջավայրի վիճակը բնութագրող տվյալներ և մշակվում է տվյալ տարածքի հաստատված ծրագրային և այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ շրջակա միջավայրի վրա կապիտալ շինարարության օբյեկտի ազդեցության գնահատումը, արտանետումների հաշվարկային և թույլատրելի ցուցանիշները, միջոցառումներ ուղղված՝ նախատեսվող տնտեսական գործունեության արդյունքում հնարավոր բացասական ազդեցության նվազեցմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հողային ռեսուրսների և հողի բերրի շերտի ռացիոնալ օգտագործմանը, օդի, ջրի, բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը, շրջադարձային (երկրորդական) ջրամատակարարման կիրառմանը:
Արդյունաբերական օբյեկտների դեպքում նաև՝ վտանգավոր թափոնների վնասազերծմանը, տեղափոխման և պահուստավորմանը, աղբահանության կազմակերպմանը և արդյունավետ համակարգի ընտրությանը, տեղեկատվություն երկրորդային սեյսմիկ վտանգի առկայության վերաբերյալ, բնապահպանական միջոցառումների ծախսերի նկարագիրը և հաշվարկային տվյալները, փոխհատուցման վճարները, կախված շինարարական օբյեկտի բնույթից, բնապահպանական հսկողության և այլ անհրաժեշտ միջոցառումներ:
Գծագրական նյութեր`
ա. Իրավիճակային հատակագիծ՝ կառուցապատվող հողամասի սահմանների, սանիտարապաշտպանիչ գոտու սահմանների (անհրաժեշտության դեպքում), բնակեցման, ռեկրեացիոն, ջրային, անտառային, կենդանիների բնակեցման և այլ գոտիների նշումով,
բ. Կառուցապատվող հողամասի հատակագիծ, կապիտալ շինարարության օբյեկտների, արտանետումների աղբյուրների և արտանետումների տարածման գոտիների նշումով, տարածքի երկրորդային սեյսմիկ վտանգի (փլուզումներ, սողանքներ, ջրածածկումներ, հեղեղումներ և այլն) սխեմատիկ քարտեզ (առկայության դեպքում),
գ. արտադրական օբյեկտների համար տեղանքի իրավիճակային հատակագիծ՝ օդի աղտոտման աղբյուրների և տարածման գոտիների նշումով, վնասարար նյութերի պարունակության ցուցանիշները այդ թվում՝ անբարենպաստ եղանակի պայմաններում, արտանետումների մաքրման, ֆիլտրման և վնասազերծման սարքավորումների տեղադրման, կառուցապատվող հողամասի սահմաններում ստորգետնյա և վերգետնյա ջրերի փորձանմուշների վերցման հորատանցքերի, դիտահորերի տեղերի նշումով,
դ. աղբահանության կազմակերպման ուրվագիծը,
ե. կախված օբյեկտի բնույթից այլ միջոցառումներ և սխեմաներ:
9) ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բաժինը մշակվում է ՀՀՇՆ 30-01-2014 և ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ներառում է
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ հակահրդեհային անվտանգության ապահովման համակարգի նկարագիրը, ընդունված լուծումների հիմնավորումները, շենքերի, կառուցվածքների և սարքավորումների միջև հակահրդեհային հեռավորության հիմնավորումը, արտաքին հակահրդեհային ջրամատակարարման համակարգի նկարագրություն, հրշեջ ծառայության մեքենաների մոտեցումների նկարագիրը և հիմնավորումը, ընդունված ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների հրակայունության աստիճանի նկարագրությունը և հիմնավորումը, հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց անվտանգությունն ապահովվող լուծումների նկարագիրը և հիմնավորումը, հրդեհաշիջման ժամանակ հրշեջ ծառայության անվտանգության ապահովման միջոցառումներ, շենքերի, շինությունների, սենքերի և սարքավորումների հրդեհային և հրդեհապայթյունային վտանգավորության կարգը, շենքերի, շինություններ, սենքերի և սարքավորումների ցանկը, որտեղ անհրաժեշտ է ինքնաշխատ հրդեհաշիջման և հակահրդեհային ազդանշանային պաշտպանության համակարգ, հրդեհային ազդարարման համակարգերի նկարագրություն, հակահրդեհային պաշտպանության համար նախատեսված սարքավորումների նկարագիրը և հիմնավորումը, որոնք նախատեսված են հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց անվտանգ էվակուացիայի, հրդեհի մարման և նրա չտարածման համար, մարդկանց կյանքի և առողջության, գույքի ոչնչացման ռիսկերի գնահատականը, հակահրդեհային անվտանգության ապահովման տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների նկարագրությունը:
Գծագրական նյութեր`
ա. հողամասի իրավիճակային հատակագիծը՝ նշելով շինարարական օբյեկտի/օբյեկտների տեղադիրքը, դեպի հողամաս մուտքերը, հրշեջ մեքենաների մոտեցումները, հրդեհային ջրավազանների, արտաքին հակահրդեհային խողովակաշարերի, հիդրանտների և պոմպակայանների տեղադիրքը, եթե այդպիսիք կան
բ. հրդեհի բռնկման ժամանակ մարդկանց և արժեքավոր սարքավորումների տարահանման ուրվագծերը,
գ. հակահրդեհային պաշտպանության տեխնիկական համակարգի (ինքնաշխատ հրդեհաշիջման, հակահրդեհային ազդանշանների սարքավորումներ, հակահրդեհային ներքին խողովակաշար, ազդարարման համակարգ և այլն) ուրվագիծ:
10) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բաժինը մշակվում է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ներառում է
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար օբյեկտի կամ աշխատատեղի մատչելիությունն ապահովող միջոցառումների նկարագրությունը, ընդունված ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների նկարագիրը, կիրառվող սարքավորումների, տեխնիկական միջոցների հիմնավորումները:
Գծագրական նյութեր`
ա. հողամասի հատակագծային կազմակերպման ուրվագիծ, թեքահարթակների, վերելակների, հարմարեցված սանհանգույցների և այլ միջոցառումներ նշումով,
բ. հարկերի հատակագծերը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների, տարահանման և տեղաշարժման ուղեգծերի նշումով,
գ. թեքահարթակների, սանհանգույցների, աշխատատեղերի և այլ հարմարեցված տարրերի գծագրեր, սարքավորումների մոնտաժման սխեմաներ, այլ անհրաժեշտ գծագրական նյութեր և մասնագրեր:
11) ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախատեսումը պարտադիր է:
Բաժինը մշակվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի» պահանջներին համապատասխան:
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ էներգաարդյունավետության կանոնների պահանջներին համապատասխան ընդունված լուծումների, կիրառվող տեխնոլոգիաների և սարքավորումների նկարագրություն և հիմնավորում, շենքերում, շինություններում էներգետիկ ռեսուրսների ծախսի բնութագրերը, էներգաարդյունավետության վրա ազդող ճարտարապետական, ֆունկցիոնալ, տեխնոլոգիական, կոնստրուկտիվ և ինժեներատեխնիկական լուծումները, դրանց հիմնավորումները, էներգաարդյունավետության պահանջների ցանկը, որոնց պետք է համապատասխանի կառույցը շահագործման հանձնման պահին և շահագործման ընթացքում և այն ժամկետը, որի ընթացքում պետք է պահպանվեն այդ պահանջները, այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման նկարագրությունը և հիմնավորումը, համեմատական հաշվարկներ՝ շինարարական արժեքի թանկացման, շահագործման ընթացքում ծախսերի կրճատման վերաբերյալ, այլ տեղեկատվություն և պարզաբանումներ:
Գծագրական նյութեր`
ա. ջրի, էլեկտրաէներգիայի օգտագործման ուրվագծեր,
բ. էներգետիկ ռեսուրսների ծախսի հաշվառման սարքավորումների տեղաբաշխման հատակագիծ
գ. այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման դեպքում, սարքավորումների մոնտաժային ուրվագծեր, մասնագրեր և այլն:
12) ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԱԹԵՐԹ ԵՎ ՆԱԽԱՀԱՇԻՎ
Հաշվարկվում են նախագծվող օբյեկտի բոլոր շինարարական աշխատանքների ծավալները, հիմնական շինարարական նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների հավաք ամփոփագրերը: Շենքերի, շինությունների և դրանց համալիրների նախահաշվային արժեքի որոշման համար կազմվում են նախահաշվային փաստաթղթեր՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների և ձևերի: Շինարարության արժեքը որոշվում է գործող նախահաշվանորմատիվային բազայի հիման վրա: Պատվիրատուին տրվող նախահաշվային փաստաթղթերում օբյեկտի շինարարության արժեքը նպատակահարմար է ներկայացնել գների երկու մակարդակներով`
ա. բազիսային (հաստատուն) մակարդակով, որը որոշվում է շինարարության արժեքի հաշվարկման ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ հիմք ընդունելով գործող նախահաշվային նորմերը և գները,
բ. Խոշորացված ցուցանիշներով՝ որը որոշվում է ՀՀ ՔՆ 2008 թվականի հունվարի 14-ի N 09-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
Միևնույն ժամանակ կազմվում է բացատրագիր, որտեղ ներառվում են տվյալներ շինարարության գների և օգտագործված նախահաշվանորմատիվային բազայի վերաբերյալ:
Պատվիրատուի և կապալառուի համատեղ որոշման արդյունքում ձևավորվում են նախագծվող օբյեկտի շինարարության պայմանագրային գները:
Շինարարական աշխատանքների նախահաշիվը իր մեջ ներառում է տեքստային մաս (բացատրագիր) և նախահաշվային փաստաթղթեր.
Տեքստային մաս՝
Տեքստային նյութերը ներառում են՝ կապիտալ շինարարության օբյեկտների տեղադիրքը, նախահաշվային նորմատիվային ժողովածուների ցանկը, կապալառու կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), նախահաշվային արժեքի որոշման կարգի նկարագրությունը, նախահաշվային արժեքի որոշման այլ հղումներ:
Նախահաշվային փաստաթղթերը իր մեջ ներառում են.
ա. հավաք նախահաշիվ,
բ. օբյեկտային նախահաշիվ,
գ. լոկալ նախահաշիվ,
դ. առանձին ծախսերի նախահաշիվ, եթե այդպիսիք կան:
Հավաք նախահաշիվը կազմված է հետևյալ գլուխներից
ա. տարածքի նախապատրաստական աշխատանքներ,
բ. կառույցի հիմնական օբյեկտներ
գ. օժանդակ և սպասարկող օբյեկտներ
դ. էներգատնտեսության օբյեկտներ
ե. կապի և տրանսպորտի օբյեկտներ
զ. արտաքին ցանցեր
է. կանաչապատում և բարեկարգում
ը. ժամանակավոր շենքեր, շինություններ
թ. այլ աշխատանքներ և ծախսեր
ժ. հսկողության աշխատանքներ
ժա. նախագծային և հետախուզական աշխատանքներ
ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բաժինը իր մեջ ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր՝ քաղաքացիական պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ (ինժեներատեխնիկական անվտանգություն և այլն), տեռորիստական ակտերի դեմ պայքարի միջոցառումներ, վտանգավոր արդյունաբերական օբյեկտների անվտանգության միջոցառումներ, հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության միջոցառումներ, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներ:
(5-րդ կետը փոփ. 20.01.21 N 03-Ն)
V. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ (Ա-Օ ալբոմ)
1. Միջին ռիսկայնության աստիճանի II կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 7-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:
Աղյուսակ N 7 |
ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
1. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը) |
2. |
Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը) |
3. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանք |
4. |
Հողամասի տեղագրական հանույթ |
5. |
Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութեր (կամ շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացություն) |
6. |
Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների և ցանցերի ուղեգծերով |
7. |
Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան համաձայնեցումներ |
8. |
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սահմանված կարգով համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն) |
9. |
Նախագծող կազմակերպության երաշխավորագիր՝ նախագծային լուծումները ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան լինելու վերաբերյալ: |
2. Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի III կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 8-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:
Աղյուսակ N 8 |
ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
1. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը) |
2. |
Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը) |
3. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանք |
4. |
Հողամասի տեղագրական հանույթ |
5. |
Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութեր (կամ շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացություն) |
6. |
Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների և ցանցերի ուղեգծերով |
7. |
Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան համաձայնեցումներ |
8. |
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սահմանված կարգով համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն) |
9. |
Քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն |
3. Բարձր ռիսկայնության աստիճանի IV կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 9-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:
Աղյուսակ N 9 |
ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | |
1. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը) |
2. |
Նախագծող կազմակերպության լիցենզիա (պատճենը) |
3. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանք |
4. |
Հողամասի տեղագրական հանույթ |
5. |
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների հաշվետվություն (կամ շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացություն) |
6. |
Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների և ցանցերի ուղեգծերով |
7. |
Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան համաձայնեցումներ |
8. |
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սահմանված կարգով համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն) |
9. |
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և սեյսմամիկրոշրջանացման հաշվետվություն (սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտների համար) կամ սեյսմիկ պարամետրերի տվյալներ (սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր նշանակության օբյեկտների համար) |
10. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը (*) |
11. |
Համալիր փորձաքննության եզրակացություն |
12. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն |
13. |
Կախված օբյեկտի բնույթից՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարական պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն կամ համաձայնեցում |
(*) Չի ներկայացվում, եթե համայնքն ունի սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագիծ (ՀՀ կառավարության 2015.03.19 N 596-Ն որոշման հավելված 2-ի 33-րդ կետ), բացառությամբ սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության օբյեկտների: |
4. Բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ելակետային նյութերի և այլ փաստաթղթերի կազմում ներառվում են 10-րդ աղյուսակում ներկայացված փաստաթղթերը:
Աղյուսակ N 10 |
1. |
ՀՀ կառավարության որոշումը՝ ծրագրի իրականացման և օբյեկտը V կատեգորիայի դասելու վերաբերյալ, միջազգային պայմանագիր (առկայության դեպքում), այլ փաստաթղթեր |
2. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականատիրոջ (կամ օգտագործողի) անձնագիր (պատճենը) |
3. |
Նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) լիցենզիա (պատճենը) |
4. |
Տեխնիկական բնութագիր |
5. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանք (մշակվում է իրավասու մարմնի կողմից 3-րդ կետում նշված տեխնիկական բնութագրի հիման վրա) |
6. |
Հողամասի տեղագրական հանույթ |
7. |
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և սեյսմամիկրոշրջանացման հաշվետվություն (կամ շենքի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մասին եզրակացություն) |
8. |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կատարված ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության եզրակացությունը |
9. |
Իրավիճակային հատակագիծը գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների և ցանցերի ուղեգծերով |
10. |
Գծերի տեղափոխման անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան համաձայնեցումներ |
11. |
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ սահմանված կարգով համապատասխան լիազոր մարմնի համաձայնություն (կամ եզրակացություն) |
12. |
Համալիր փորձաքննության եզրակացություն |
13. |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն |
14. |
Կախված օբյեկտի բնույթից՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարական պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն կամ համաձայնեցում |
17. |
Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի եզրակացություն |
Ձև 1
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ)
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը | |
1. |
Շենքի հարկայնությունը |
միավոր |
2. |
Բնակարանների քանակը |
միավոր |
այդ թվում` ըստ բնակարանների տիպերի |
միավոր | |
3. |
Շինարարական ծավալը |
մ3 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ3 | |
4. |
Կառուցապատման մակերեսը |
% |
5. |
Ընդհանուր մակերեսը |
մ2 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ2 | |
6. |
Բնակելի մակերեսը |
մ2 |
7. |
Միավոր մակերեսի համար ծախսը |
|
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ | |
ջուր |
լ/օր | |
բնական գազ |
հազ. մ3 | |
8. |
Շինարարության ընդհանուր արժեքը |
հազ. դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
հազ. դրամ | |
9. |
Շինարարության տևողությունը |
ամիս |
Ձև 2
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ/ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը | |
1. |
Հզորությունը (տարողունակությունը, թողունակությունը) |
միավոր |
2. |
Հողամասի ընդհանուր մակերեսը |
մ2 |
3. |
Կառուցապատման մակերեսը |
% |
4. |
Շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը |
մ2 |
5. |
Շենքերի և շինությունների օգտակար մակերեսը |
մ2 |
6. |
Շինարարական ծավալը |
մ3 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ3 | |
7. |
Միավոր մակերեսի համար էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ծախսը |
|
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ | |
ջուր |
լ/օր | |
բնական գազ |
հազ. մ3 | |
8. |
Շինարարության ընդհանուր արժեքը |
հազ. դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
հազ. դրամ | |
9. |
Շինարարության տևողությունը համապատասխան միավոր |
ամիս |
Ձև 3
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ (ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ)
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը | |
1. |
Կազմակերպության հզորությունը (արտադրության տարեկան թողունակությունը) |
|
արժեքային արտահայտմամբ |
հազ. դրամ | |
արտադրանքի քանակով |
համապատասխան միավոր | |
2. |
Հողամասի ընդհանուր մակերեսը |
հա |
3. |
Կառուցապատման մակերեսը |
% |
4. |
Շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը |
մ2 |
5. |
Շինարարական ծավալը |
մ3 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ3 | |
6. |
Միավոր հզորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի, ջրի, գազի և այլ էներգակիրների ծախսը |
|
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ | |
ջուր |
լ/օր | |
բնական գազ |
հազ. մ3 | |
այլ էներգակիրներ |
համապատասխան միավոր | |
7. |
Շինարարության ընդհանուր արժեքը |
հազ. դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
հազ. դրամ | |
8. |
Շինարարության տևողությունը համապատասխան միավոր |
ամիս |
(հավելվածը լրաց., փոփ. 20.01.21 N 03-Ն)