Գլխավոր տեղեկություն
Номер
N 146-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2020
Принят
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Дата принятия
16.07.2020
Подписан
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Дата подписания
16.07.2020
Дата вступления в силу
23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

 16 հուլիսի 2020 թվականի
ք. Երևան

N 146-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 317-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (միասնական տեղեկանքի) ձևը հաստատելու մասին» N 317-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ս. Թովմասյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Կադաստրի կոմիտե

Հավելված

Կադաստրի կոմիտեի

2020 թվականի հուլիսի 16-ի

N 146-Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի

Պետական Կոմիտեի նախագահի

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 317-Ն հրամանի

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

N___________________________

Գաղտնաբառ՝________________

Անշարժ գույքի միավորի, դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների

Անշարժ գույքի գտնվելու վայր և անվանում _______________________________________

Հողամասի ծածկագիր _________________________________________________________

Շինության ծածկագիր _________________________________________________________

 

Լրացվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինությունների դեպքում

 

1․ Գրանցված իրավունքներ

 

 

Հողամասի նկատմամբ

Շինությունների նկատմամբ

Հ/Հ

Իրավունքի սուբյեկտի անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն (լրիվ անվանում), բաժնեմաս

Նպատակային նշանակություն

Իրավունքի տեսակ

Մակերես (հա)

Նպատակային նշանակություն

Իրավունքի տեսակ

Ընդհանուր մակերես (քմ)

1

             

 

 2. Գույքային իրավունքներ

 

Հ/Հ

 Սահմանափակման տեսակ

Համառոտ նկարագրություն

Կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր

Գրանցման ամսաթիվ

1

       

 

Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ

 ——————————————————————————————————————

 ——————————————————————————————————————

 

  Տեղեկանքը պատրաստող պաշտոնատար անձ

 

Տեղեկանքում տվյալները
լրացված են

_________________

20 _____ թ.,

______________  

ամիս, ամսաթիվ

 

ժամ, րոպե

 


Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:

 

Տրամադրվում է _________________________________

               դիմողի անուն, ազգանուն (անվանում)

__________________________________

զբաղեցրած պաշտոն

__________________________________

անուն, ազգանուն

 

 Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am կայքի միջոցով»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան