ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 հուլիսի 2020 թ. |
N 2468-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-002401 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-002448 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Կ-ԴԳ-002382 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ստորև ներկայացված դեղատնային կրպակները իրականացնում են դեղերի մանրածախ իրացում` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 3 հավելվածի 43.1-ին կետով նախատեսված պահանջը, այն է` լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին չի ներկայացրել՝
1) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները,
2) դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականի և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականի, իսկ դեղագործի դեպքում` համապատասխան որակավորում ունեցող դեղագործի միջին մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը,
4) դեղատնային գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագրի պատճենը,
և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերի պահանջներով ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին տրամադրված դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացնելու N Կ-ԴԳ-002401 լիցենզիայի, 2019 թվականի նոյեմբերի 28-ին տրամադրված դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)) իրականացնելու N Կ-ԴԳ-002448 լիցենզիայի, 2019 թվականի սեպտեմբերի 26-ին տրամադրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու N Կ-ԴԳ-002382 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: