ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 սեպտեմբեր 2020 թ. |
N 3244-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-XX-000408 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԹԻԶԻԱՏՐԻԿ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունվարի 10-ի N 7-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում մարզ Գեղարքունիք, ք. Վարդենիս հասցեում գործունեություն իրականացնող «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում ֆթիզիատորի պարտականություններ իրականացնող բժիշկ Քրիստինե Մելքոնյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1․9-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),
և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրամադրված N Կ-XX-000408 լիցենզիայով (մարզ Գեղարքունիք, ք. Վարդենիս) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ֆթիզիատրիկ տեսակով զբաղվելու իրավունքը Քրիստինե Մելքոնյանի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
/Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: