ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2019 թ. ք. Երևան |
N 1424-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎՄ ԵՎ ԴՇ» ՍՊԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով և հաշվի առնելով ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 38 նիստի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Դադարեցնել «ՎՄ և ԴՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 20.09.2011 թվականին տրված N 6 լիցենզիայի գործողությունը։
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության։
Հիմք՝ ԱԻՆ լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը։
Ժամանակավոր պաշտոնակատար | Ա. Նազարյան |
