ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
29 հուլիսի 2020 թ. |
N 709-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 15-ի «Երրորդ անձից (այդ թվում` պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմակերպություններին և (կամ) ֆիզիկական անձանց ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու կարգը սահմանելու մասին» թիվ 65-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի որոշումը հարկ վճարողներին հանձնվում է ոչ ուշ, քան որոշումն ընդունելու օրվանը հաջորդող երրորդ աշխատանքային օրը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: