Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 մարտի 2011 թվականի N 12
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 31-ի նիստի N 12 արձանագրային որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության աշխատակազմ ԱրագածոտՆի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ԵՎ բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 01.01.2011թ-ից 29.03.2011թ-ը Արագածոտնի մարզից ստացվել են 41 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
• Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 2
• Առողջապահություն - 1
• Շինարարություն և վերանորոգում – 1
• Գյուղատնտեսության նախարարություն -12
• Նպաստ և կեսաթոշակ – 3
• Դրամական օժանդակություն տրամադրելու – 9
• Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 2
• Գանգատներ վերադասից - 2
• Բնակարանների և հողատարածքների սեփականաշնորհում – 1
• Այլ բնույթի – 8
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 8
• ՀՀ գյուղատնտեսության նախարարություն – 13
• Արագածոտնի մարզպետարան – 7
մարմնի անվանումը |
դիմումների քանակը |
պատաս-խանվել է |
տրվել է դրական լուծում |
տրվել է պարզաբա-նում |
մերժվել է |
ծանոթություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն |
8 |
8 |
5 |
3 |
- |
մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
13 |
13 |
4 |
9 |
- |
տարբեր |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
7 |
7 |
2 |
5 |
- |
մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ |