Գլխավոր տեղեկություն
Номер
N 2838-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (25.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.10.23/25(661).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.10.2019
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.10.2019
Дата вступления в силу
05.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 հոկտեմբերի 2019 թ.

N 2838-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002395 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(հրամանը 25.10.19 թվականից «մանկական վարակիչ հիվանդություններ» տեսակի մասով ուժը կորցրել է 24.10.19 N 3099-Ա)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` մանկական վարակիչ հիվանդությունների, մանկական վերակենդանացման տեսակները, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`

1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Լիցենզիա ստանալուց հետո բուժաշխատողի փոփոխության դեպքում լիցենզավորված անձը սույն կետով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում փոփոխություններից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (Առձեռն փաստաթղթեր ներկայացնելիս պետք է ներկայացվեն դրանց բնօրինակները, իսկ պատճենահանումն անվճար իրականացնում է լիազոր մարմինը:), սակայն «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հիվանդանոցային` մանկական վարակիչ հիվանդությունների, մանկական վերակենդանացման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության (Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ ք., Գ. Նարեկացու փողոց, թիվ 61 հիվանդանոց) Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի ապրիլի 27-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002395 լիցենզիայով նախատեսված հիվանդանոցային` մանկական վարակիչ հիվանդությունների, մանկական վերակենդանացման տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՇՏԱՐԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2019, N 3099-Ա 25.10.2019, N 2838-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան