ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2019 թ. ք. Երևան |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանով հաստատված հավելվածի «2.1», «5.5» և «5.9» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) 13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն թեմային նվիրված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևան. “Erebuni” Historical and Archaeological Museum-Reserve. Yerevan. Կնիք, մ.թ.ա. VIII դ. / Stamp seal, VIII c. B. C. Արարատյան թագավորություն / Kingdom of Ararat» 2 նամականիշի, համաձայն NN 1, 2 հավելվածների:
2) Մեծանուն հայեր. Դավիթ Բեկի ծննդյան 350-ամյակը թեմային նվիրված «ԴԱՎԻԹ ԲԵԿ. 350 ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY. DAVIT BEK. Մեղրու բերդ (Դավիթ Բեկի ամրոց). Meghri fortress (Fortress of Davit Bek)» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:
3) Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1967. Ծովակալ Հովհաննես Իսակով. Admiral Hovhannes (Ivan) Isakov» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
4) Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ. HRACHYA HOVHANNISSIAN. ARMENIAN POET» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) 13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն թեմային նվիրված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևան. “Erebuni” Historical and Archaeological Museum-Reserve. Yerevan. Կնիք, մ.թ.ա. VIII դ. / Stamp seal, VIII c. B. C. Արարատյան թագավորություն / Kingdom of Ararat» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը 10 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը` 50 դրամ, տպաքանակը` 300 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Դավիթ Բեկի ծննդյան 350-ամյակը թեմային նվիրված «ԴԱՎԻԹ ԲԵԿ. 350 ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY. DAVIT BEK. Մեղրու բերդ (Դավիթ Բեկի ամրոց). Meghri fortress (Fortress of Davit Bek)» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
3) Մեծանուն հայեր. Հովհաննես Տեր-Իսահակյանի (Իսակով) ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «1894-1967. Ծովակալ Հովհաննես Իսակով. Admiral Hovhannes (Ivan) Isakov» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
4) Մեծանուն հայեր. Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-1997. ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ. HRACHYA HOVHANNISSIAN. ARMENIAN POET» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |
(հավելվածը խմբ. 06.12.19 N 15-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 13-Ն հրամանի |