ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մարտի 2019 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
Հրամայում եմ`
Հաստատել` «Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության դեպքում ընդհանուր անզգայացման կատարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:
Ա. Թորոսյան
Հավելված Առողջապահության նախարարի 14 մարտի 2019 թ. N 10-Ն հրամանի
ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Ընդհանուր դրույթներ
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) բնորոշվում է շնչուղիների խցանմամբ, որը, սովորաբար, զարգացող բնույթ ունի և կապված է վնասակար մասնիկների կամ գազերի հանդեպ շնչուղիների և թոքերի բարձրացած քրոնիկական բորբոքային պատասխանով: ԹՔՕՀ-ի ախտորոշումն այժմ իր մեջ ներառում է նախկինում կիրառվող «քրոնիկական բրոնխիտե և «էմֆիզեմաե տերմինները: Քրոնիկական բրոնխիտը սահմանվում է որպես 2 հաջորդական տարում, ընդհանուր առմամբ՝ 3 ամիս տևողությամբ, քրոնիկական խորխարտադրությամբ հազ, երբ հազի այլ պատճառները (օրինակ, բրոնխէկտազներ) բացառվել են: Փոքր շնչուղիների բորբոքումն առաջացնում է խցանում և օդի թակարդում, որը բերում է օդափոխություն/արյունամատակարարում (V/Q) հարաբերության անհամապատասխանության և շնչառական մկանների վատ աշխատանքի: Էմֆիզեման հյուսվածաբանական ախտորոշում է, որի դեպքում սահմանային բրոնխիոլներից հեռակա գտնվող օդատարածքներն ախտաբանական և կայուն կերպով մեծացած են՝ առանց ակնհայտ ֆիբրոզի առկայության: Ալվեոլների կառուցվածքային ամբողջականության կորուստը բերում է գազերի նվազ տեղափոխման, ինչպես նաև V/Q հարաբերության անհամապատասխանության: Հաճախ հնարավոր չէ տարբերակում անցկացնել այս երկու ենթատեսակների միջև, և դրանց հարաբերական ազդեցությունները յուրաքանչյուր հիվանդի դեպքում տարբեր է: ԹՔՕՀ-ի համար չկա որևէ եզակի ախտորոշման եղանակ: Ախտորոշումը հիմնվում է հիվանդության պատմության, զննման և շնչուղիների խցանման շնչաչափական հաստատման համակցության վրա: Մեծ Բրիտանիայի առողջության և բժշկական օգնության տրամադրման ազգային ինստիտուտը (NICE) և Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության համաշխարհային նախաձեռնությունը (GOLD) տրամադրում են ԹՔՕՀ-ի ախտորոշման և գնահատման ուղեցույցներ: ԹՔՕՀ-ի ամենակարևոր վտանգի գործոնը ծխախոտի օգտագործումն է: Վտանգի այլ գործոններն են փոշուն և մթնոլորտի աղտոտմանը մասնագիտության հետ կապված ենթարկումը, վատ կենցաղատնտեսական պայմանները, կրկնվող վիրուսային վարակները, ՞-1 հակատրիփսինի անբավարարությունը և տարբեր այլ տարածքային փոփոխական գործոններ: Ժառանգական գործոնը նույնպես կարող է նշանակություն ունենալ: ԹՔՕՀ-ի ախտորոշումը պետք է դիտարկել 35 տարեկանից բարձր տարիքի հիվանդների մոտ, ովքեր ունեն որևէ վտանգի գործոն (հիմնականում ծխախոտի օգտագործում) և ներկայանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ շնչարգելությունով, քրոնիկական հազով, մշտական խորխարտադրությամբ, հաճախակի ձմեռային «բրոնխիտներովե կամ սուլող շնչառությամբ: Շնչուղիների խցանումը պետք է հաստատել հետբրոնխալայնացման շնչաչափումով: ԹՔՕՀ-ն ախտորոշելու համար շնչուղիների խցանումը սահմանվում է ՈՒԱԾ1/ՈՒԿՏ հարաբերության <0.7 ցուցանիշով: ԹՔՕՀ-ի ծանրության գնահատման համար որևէ եզակի հետազոտություն չկա: Այն գնահատվում է բազմակի գործոնների համակցմամբ, ներառյալ՝ շնչուղիների խցանման աստիճանի գնահատումը, աշխատունակության անկման աստիճանը, սրացումների հաճախությունը, ԱԱԾ1, TLCO, շնչարգելության աստիճան, ֆիզիկական ակտիվության տոլերանտություն և մարմնի զանգվածի դասիչ (ՄԶԴ): ԹՔՕՀ-ի սրացումները կարող են դիտվել հաճախ՝ բերելով հիվանդի ախտանշանների արագ և հարաճուն վատթարացման և նորմալ, առօրյա կենսակերպի խանգարման: ԹՔՕՀ-ն կապակցված է մի շարք ուղեկցող հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը և թոքային հիպերտենզիան:
Համաձայն մի շարք աղբյուրների՝ ԹՔՕՀ-ն լայն տարածված է վիրաբուժական հիվանդների շրջանում և հանդիպում է 5-10% ընդհանուր վիրաբուժության, 10-12% սրտային վիրաբուժության և մինչև 40% կրծքային վիրաբուժության թեկնածուների մոտ։ ԹՔՕՀ-ով հիվանդներն ունեն թոքային հարվիրահատական բարդությունների բարձր վտանգ, միևնույն ժամանակ, ԹՔՕՀ-ը ցանկացած վիրահատության համար չի հանդիսանում բացարձակ հակացուցում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ որքան հեռու է միջամտությունը ստոծանուց, այնքան ցածր է բարդությունների առաջացման հավանականությունը: Անեսթեզիոլոգը որոշիչ դերակատարում ունի ԹՔՕՀ-ով հիվանդի ընդհանուր վիճակի գնահատման, նախավիրահատական հետազոտությունների ծավալի որոշման և նեղ մասնագետների խորհրդատվությունների պահանջի որոշման հարցերում։
Գործելակարգի մշակման հիմքը
Սույն գործելակարգը մշակվել է հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա.
1. Sweet, D. G., Carnielli, V., Greisen, G., Hallman, M., Ozek, E., Plavka, R., ... & Halliday, H. L. (2013). European consensus guidelines on the management of neonatal respiratory distress syndrome in preterm infants-2013 update. Neonatology, 103(4), 353-368.
2. DynaMed Plus [Internet]. Ipswich (MA): EBSCO Information Services. 1995 - . Record No. 115226, Bronchopulmonary dysplasia; [updated 2017 Apr 28, cited 2017 Oct 02]; Available from http://www.dynamed.com/login.aspx?direct=true&site=DynaMed&id=115226.
3. Ann R Stark, MDEric C Eichenwald, MD. Management of bronchopulmonary dysplasia. UpToDate Inc. http://www.uptodate.com (Accessed on October 02, 2017.)
4. Diaz-Fuentes, Gilda, Hafiz Rizwan Talib Hashmi, and Sindhaghatta Venkatram. եPerioperative Evaluation of Patients with Pulmonary Conditions Undergoing Non-Cardiothoracic Surgery.” Health Services Insights 9.Suppl 1 (2016): 9–23. PMC. Web. 11 Oct. 2017.
Գործելակարգի պացիենտի մոդել
Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է հիվանդանոցում ընդհանուր անզգայացման ենթարկվող թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ մեծահասակ պացիենտը (Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1
Ընդհանուր անզգայացման ենթարկվող թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտի մոդել
Մոդելի պարտադիր բաղադրիչ |
Բաղադրիչի նկարագրությունը |
Նոզոլոգիական ձևը |
Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն |
Տարիքային կարգավիճակ |
Մեծահասակներ |
Հիվանդության աստիճանը |
Ցանկացած |
Հիվանդության փուլը |
Ցանկացած |
Բարդությունները |
Անկախ բարդություններից |
Կոդը ըստ ՀՄԴ-10 |
J 44.0 |
Բուժօգնության ցուցաբերման պայմանները |
Ներհիվանդանոցային |
Հապավումներ
ՈՒԱԾ1 - ուժեղացված արտաշնչման ծավալը 1-ին վայրկյանին
ՈՒԿՏ - ուժեղացված կենսական տարողություն
ԱՎԴՃ - արտաշնչման վերջում դրական ճնշում
ԸԴՃՕ - ընդմիջվող դրական ճնշումով օդափոխում
ԹՔՕՀ - թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն
ՄԶԴ - մարմնի զանգվածի դասիչ
I:E - ներշնչում-արտաշնչում հարաբերություն
TLCO - թոքերի CO-ի տեղափոխման գործոն
V/Q - օդափոխում/արյունամատակարարում հարաբերություն
1. Նախավիրահատական շրջան
1.1 Նախավիրահատական գնահատման ժամանակ կատարել.
1.1.1 հիվանդության պատմության մանրակրկիտ հավաքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով՝
1.1.1.1 ծխելու պատմությանը,
1.1.1.2 շնչարգելությանը,
1.1.1.3 հազին,
1.1.1.4 խորխարտադրությանը:
1.1.1.5 Պարզել.
1.1.1.5.1 սրացումների հաճախությունը,
1.1.1.5.2 հակաբիոտիկների կամ ստերոիդների վերջին կիրառման տևողությունը,
1.1.1.5.3 ներհիվանդանոցային բուժումները,
1.1.1.5.4 տվյալներ արհեստական շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների վերջին անհրաժեշտության վերաբերյալ:
1.1.2 Ֆիզիկական քննություն.
1.1.2.1 հետվիրահատական թոքային բարդությունների համար կանխատեսիչ են՝
1.1.2.1.1 թուլացած շնչական ձայները,
1.1.2.1.2 երկարացած արտաշնչումը,
1.1.2.1.3 սուլոցները:
1.1.3 Ֆունկցիոնալ ընդունակության գնահատում.
1.1.3.1 որոշել ֆիզիկական վարժությունների նկատմամբ տոլերանտությունը՝ հարցնել բարձունքներ և աստիճաններ բարձրանալու կարողության մասին,
1.1.3.2 կատարել վարժությունների հասարակ փորձեր, որոնց արդյունքները հարաբերակցվում են վարժությունների ավելի խիստ փորձերի արդյունքների հետ՝
1.1.3.2.1 աստիճաններ բարձրանալ, կամ
1.1.3.2.2 քայլքի 6 րոպեանոց փորձ:
1.1.4 Գնահատել սնուցման վիճակը.
1.1.4.1 սնուցման վատ վիճակը՝ <35 գ/լ մակարդակի ալբումինով, հետվիրահատական թոքային բարդությունների զարգացման բարձր կանխատեսիչ է:
1.2 Հետազոտություններ
1.2.1 Կատարել շնչաչափում.
1.2.1.1 եթե կլինիկապես հնարավոր չէ որոշել արդյոք ԹՔՕՀ-ն կառավարված է, թե ոչ։
1.2.1.2 Կրծքավանդակային վիրահատություններից առաջ:
1.2.2 Կատարել արյան գազերի որոշում չափավոր և ծանր ԹՔՕՀ-ով հիվանդների մոտ։
1.2.3 Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը պարտադիր չէ։
1.2.3.1 Վերջինս պետք է կատարել, եթե կլինիկորեն կասկածվում է վարակ, կամ վերջերս ախտանշանները վատթարացել են։
1.3 Դեղորայք
1.3.1 Բարձր դեղաչափով բետա-ադրենէրգիկ ագոնիստներ կամ համակարգային գլյուկոկորտիկոիդներ օգտագործող հիվանդների մոտ կատարել էլեկտրոլիտների և գլյուկոզի մակարդակի որոշում։
1.3.2 Շարունակել նշանակված ներշնչական բետա-ագոնիստ և հակախոլիներգիկ բրոնխալայնիչների, ինչպես նաև ներշնչական գլյուկոկորտիկոիդների ընդունումը նախավիրահատական շրջանում, այդ թվում՝ վիրահատության առավոտյան։
1.3.3 Մշտական սուլող շնչառությամբ և ֆունկցիոնալ սահմանափակումներով ԹՔՕՀ-ով հիվանդներին հարվիրահատական շրջանում տալ գլյուկոկորտիկոիդներ՝ անկախ օգտագործվող բրոնխալայնիչներից։ Հնարավորության դեպքում խորհրդակցել թոքաբանի հետ։
1.3.4 Նախավիրահատական շրջանում տագնապը, որը բերում է ԹՔՕՀ-ի ախտանշանների վատթարացման՝ շնչառության հաճախացման և թոքերի գերլցման հետևանքով, կարելի է նվազեցնել ցածր դեղաչափի սեդատիվներով՝ միդազոլամ 0.25-0.5 մգ՝ չհանգեցնելով շնչառության ընկճման։
1.3.5 Նախավիրահատական շրջանում գերազանցապես ցավով պայմանավորված հաճախաշնչության դեպքում սեդատիվների փոխարեն պրեմեդիկացիան կատարել ափիոնային դեղորայքով՝ ֆենտանիլ 25-50 մկգ։
1.3.6 Կասեցնել թեոֆիլինի ընդունումը վիրահատությանը նախորդող երեկոյան։
1.3.7 Վիրահատությանը նախորդող վեց ամսվա ընթացքում 3-ից ավելի շաբաթ տևողությամբ >20 մգ/օր պրեդնիզոլոն կամ դրա համարժեքը (մեթիլպրեդնիզոլոն՝ 16 մգ/օր, դեքսամեթազոն՝ 2 մգ/օր, հիդրոկորտիզոն՝ 80 մգ/օր) ստացած հիվանդներին անզգայացումից անմիջապես առաջ էմպիրիկ կերպով տալ սթրես-դեղաչափով գլյուկոկորտիկոիդներ՝ մակերիկամային անբավարարության զարգացումից խուսափելու համար։
1.3.7.1 Էմպիրիկ սթրես-դեղաչափով գլյուկոկորտիկոիդներ չտալ փոքր վիրահատությունների դեպքում, երբ անեսթեզիոլոգի կողմից կատարվում է հսկում (monitored anesthesia care, MAC):
1.4 Հետաձգել վիրահատությունը, եթե հնարավոր է և անցկացնել համապատասխան բուժում.
1.4.1 շնչական ակտիվ վարակի ախտանշանների հայտնաբերման դեպքում,
1.4.2 չկարգավորված կամ վատ կարգավորված ԹՔՕՀ-ի դեպքում։
1.5 Խրախուսել ծխախոտի օգտագործման դադարեցումը նախավիրահատական շրջանում, լավագույն դեպքում՝ վիրահատությունից 8 շաբաթ առաջ։
1.6 Ծանր ԹՔՕՀ ունեցող հիվանդների դեպքում պլանավորել հետվիրահատական շրջանում ԻԹԲ տեղափոխումը։
1.7 Առատ խորխարտադրության դեպքում ներվիրահատական բրոնխախցանումից և թոքաբորբից խուսափելու նպատակով նախավիրահատական շրջանում կարող է կատարվել կրծքավանդակի ֆիզիոթերապիա։
2. Անզգայացման ընտրություն և ընթացք
2.1 Հնարավորության դեպքում նախընտրությունը տալ տեղային անզգայացմանը։
2.2 Հնարավորության դեպքում խուսափել շնչափողի ինտուբացիայից։
2.3 Միևնույն ժամանակ, որոշ դեպքերում, օրինակ, ճարպակալումով հիվանդների, տեղային պաշարման պահանջվող բարձր մակարդակ, տեղային անզգայացման վտանգները կարող են գերակշռել հավանական առավելություններին մեծ ծավալի սիմպատէկտոմիայի պատճառով:
2.4 Քննարկել զարկերակային մուտքի ապահովման հնարավորությունը՝ ԶՃ անմիջական չափման և արյան գազային կազմի բազմակի որոշումների նպատակով։
2.5 Ընդհանուր անզգայացման դեպքում, անզգայացումից առաջ, թթվածնաքաղցով բոլոր հիվանդներին կատարել նախաօքսիգենացիա։
2.6 Ընդմիջվող դրական ճնշումով օդափոխման (ԸԴՃՕ) դեպքում.
2.6.1 կիրառել արտաշնչման վերջում դրական ճնշում (ԱՎԴՃ),
2.6.2 ավելացնել արտաշնչման տևողությունը՝ նվազեցնելով շնչառության հաճախությունը կամ I:E հարաբերությունը (1:3-1:5):
2.7 Վիրահատության ժամանակ կատարել ստանդարտ հսկողություն.
2.7.1 շարունակական պուլսօքսիմետրիա,
2.7.2 շարունակական կապնոգրաֆիա,
2.7.3 շարունակական ԷՍԳ,
2.7.4 ջերմության շարունակական չափում,
2.7.5 ԶՃ-ի չափում 5 րոպեում առնվազն 1 անգամ։
2.8 Էքստուբացիա
2.8.1 Կատարել նստած վիճակում։
2.8.2 Էքստուբացիա կատարելուց առաջ համոզվել, որ.
2.8.2.1 նյարդամկանային դեղորայքի ազդեցությունն ամբողջապես վերականգնվել է,
2.8.2.2 մարմնի ջերմաստիճանը նորմալ է,
2.8.2.3 հիվանդը բավարար օքսիգենացված է,
2.8.2.4 PaCO2-ի մակարդակը մոտ է նախավիրահատական ցուցանիշին։
2.8.3 Էքստուբացիայից առաջ և հետո կարող են կիրառվել բրոնխալայնիչներ։
3. Հետվիրահատական շրջան
3.1 Հիվանդության ծանր և նշանակալի ուղեկցող հիվանդություններով դեպքերը վարել այն պայմաններում, որտեղ հնարավոր է կատարել զարկերակային արյան գազերի կանոնավոր չափում և օդափոխման ոչ ինվազիվ մեթոդների տրամադրում։
3.2 Խուսափել մնացորդային անզգայացման կամ ափիոնային դեղորայքի հետևանքով առաջացող թերօդափոխումից։
3.3 Խրախուսել վաղ շարժունությունը։
3.4 Ատելեկտազների կանխարգելման և խորխարտադրության խրախուսման համար կիրառել.
3.4.1 աղաջրով նեբուլիզացում,
3.4.2 արտածծում,
3.4.3 ֆիզիոթերապիա։
3.5 Մինչև շարժունակության ամբողջական վերականգնումը կատարել.
3.5.1 սալբուտամոլ նեբուլայզերով, 2.5 մգ, օրը 4 անգամ և
3.5.2 իպրատրոպիում, նեբուլայզերով, 500 մկգ, օրը 4 անգամ։
3.5.3 դուրս գրումից առնվազն 24 ժամ առաջ վերադարձ կատարել ներշնչական դեղաձևին։
3.6 Անցկացնել դեղաբանական թրոմբականխարգելում ցածր մոլեկուլային հեպարիններով։
3.7 Ապահովել բավարար հետվիրահատական ցավազրկում.
3.7.1 անհրաժեշտության դեպքում՝ նաև էպիդուրալ ցավազրկում։
4. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր
4.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Հիմնական ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ ալբումինի |
1 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Արյան մեջ ֆիբրինոգենի |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Պրոտրոմբինային ժամանակի որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում |
1 |
2 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Էլեկտրասրտագրություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1 օրը | |
Զարկերակային ճնշման չափում |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1 օրը | |
Սրտի կծկումների հաճախականության չափում |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը | |
Պուլս |
1 |
3 |
Անզգայացման բաժանմունք |
Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր |
1-3 օրը | |
Սպիրոմետրիա |
1 |
1 |
Գործիքային ախտորոշման բաժանմունք |
Գործիքային ախտորոշման բաժանմունքի բժիշկ |
1 օր | |
Շնչափողի ինտուբացիա |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը | |
Շնչափողի սանացիա |
1 |
2 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը | |
Թոքերի արհեստական օդափոխություն |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը | |
Ծայրամասային երակային |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը | |
Միզապարկի կաթետերավորում |
1 |
1 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրերը | |
Անզգայացման մասնագետի խորհրդատվություն |
1 |
2 |
Անզգայացման բաժանմունք |
Անեսթեզիոլոգ |
1-3 օրը |
4.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ
Լրացուցիչ ցանկ
Ծածկագիր |
Անվանում |
Տրամադրման հաճախականություն |
Միջին քանակ |
Ստորաբաժանում |
Մասնագետ |
Կատարման ժամկետներ |
ԱՍՏ/ԱԼՏ |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Արյան մեջ բիլիռուբինի |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Արյան մեջ միզանյութի |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-3 օրեր | |
Արյան մեջ կրեատինինի |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Արյան մեջ էլեկտրոլիտների |
0.5 |
1 |
Լաբորատոր ախտորոշման ծառայություն |
Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ |
1-7 օրեր | |
Նեղ մասնագետի խորհրդատվություն |
0.5 |
2 |
Այլ բաժանմունքներ |
Ցանկացած նեղ մասնագետ |
1 օրը | |
Բրոնխոսկոպիա |
0.25 |
1 |
Ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ |
1-3 օրերը | |
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրերը | |
Կրծքավանդակի ՀՇ հետազոտություն |
0.1 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր | |
Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր | |
Ուլտրաձայնային Էխոսրտագրություն |
0.25 |
1 |
Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն |
Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ |
1-3 օրեր |
5. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր
5.1. Դեղորայքային բուժման պահանջներ
Հիմնական ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔԴ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05CB01 |
0.9% NaCL |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների լուծույթներ |
B05BB01 |
Ռինգերի լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Էլեկտրոլիտների |
B05BB01 |
Հավասարակշռված ջրաաղային լուծույթ |
1 |
2.0 լ |
4.0 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Բժշկական գազեր |
V03AN01 |
Թթվածին |
1 |
5.76 լ |
17.28 լ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB06 |
Իզոֆլյուրան |
1 |
15 մլ |
15 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ |
N01AB08 |
Սևոֆլյուրան |
1 |
12 մլ |
20 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին |
J01DD04 |
Ցեֆտրիաքսոն |
1 |
2.0 գ |
2.0 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Միոռելաքսանտներ |
M03AC04 |
Ատրակուրիումի բեզիլատ |
1 |
150 մգ |
150 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Քնաբեր միջոցներ |
N05CD08 |
Միդազոլամ |
1 |
15.0 մգ |
105.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ |
N01AX10 |
Պրոպոֆոլ |
1 |
800 մգ |
800 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ցավազրկող թմրեցուցիչ |
N02AA01 |
Մորֆին |
1 |
10.0 մգ |
30.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ափիոնային անզգայացնող միջոցներ |
N02AX02 |
Տրամադոլ |
1 |
200 մգ |
600 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Հակամակարդիչներ՝ |
B01AB06 |
Ֆրաքսիպարին |
1 |
0.3 մլ |
0.9 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Տեղային անզգայացողներ, |
C01BB01 |
Լիդոկային |
1 |
240.0 մգ |
240.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Տեղային անզգայացողներ, |
N01BB01 |
Բուպիվակաին |
1 |
15.0 մգ |
15.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Բետա 2 ադրեներգիկ ընկալիչների ընտրողական ագոնիստներ |
R03AC02 |
Սալբուտամոլ |
1 |
0.8 մգ |
1.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC01 |
Օմեպրազոլ |
0.5 |
20.0 մգ |
60.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Պրոտոնային պոմպի արգելակիչներ |
A02BC02 |
Պանտոպրազոլ |
0.5 |
40.0 մգ |
120.0 մգ |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
5.2. Դեղորայքային բուժման պահանջներ
Լրացուցիչ ցանկ
ԴԹԽ |
ԱԹՔ |
ՄՈԱ |
Նշանակման |
ԿՈԴ |
ՀԿԴ |
Մասնագետ |
Կատարման |
Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն |
J01MA14 |
Մոքսիֆլոքսացին |
0.25 |
0.4 գ |
0.4 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Պլազմայի փոխարինման |
B05AA01 |
Ալբումինի 20% լուծույթ |
0.25 |
200 մլ |
600 մլ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Կարդիոտոնիկներ |
C01CA07 |
Դոբուտամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Ադրենոմիմետիկներ |
C01CA04 |
Դոպամին |
0.1 |
1.8 մգ |
3.6 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
Մ-խոլինո |
S01FA01 |
Ատրոպին |
0.05 |
10.0 մգ |
30.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ |
M01AB05 |
Դիկլոֆենակ |
0.5 |
75.0 մգ |
75.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց |
M01AB15 |
Կետորոլակ |
0.5 |
30.0 մգ |
60.0 մգ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-2 օր |
Ցավազրկող ոչ թմրեցուցիչ |
N02BE01 |
Պարացետամոլ |
0.5 |
1.5 գ |
3.0 գ |
Անզգայացման մասնագետ/բուժքույր |
1-3 օր |
6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ
Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:
8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում
Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել անզգայացման խնդիրները և հավանական ելքերը:
9. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը
Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ
Ելքի անվանում |
Ելքի զարգացման հաճախականություն |
Ելքին հասնելու մոտավոր ժամկետ |
Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ |
85% |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին | |
Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով |
10% |
Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին | |
Բժշկահարույց բարդությունների զարգացում |
5% |
Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին | |
Մահացու ելք |
5% |
Հետվիրահատական շրջանում |