Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 փետրվարի 2012 թվականի N 4
39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Որդեգրելով սոցիալական աջակցության քաղաքականության նոր ուղղվածությունը` համաձայն որի զուտ դրամական օժանդակությունից տեղաշարժ է կատարվում դեպի բովանդակային (կրթական, առողջապահական, բնակարանային և այլն) սոցիալական ծրագրերի իրականացումն ու սոցիալական փաթեթների տրամադրումը տարբեր շահառու խմբերին`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների անդամների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի իրականացման ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևին` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների կրթական ծրագրերում ընդգրկված 16-18 տարեկան երեխաների մասին տեղեկանքի ձևին` համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՔԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի ծրագրի նպատակն է՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների (այսուհետ` հաճախորդ) մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները մեծացնել` դրանով աջակցելով ընտանիքին ներգարվվելու սոցիալական ակտիվ ծրագրերում, բարձրացնել ընտանիքի բարեկեցության մակարդակը:
2. Ծրագիրն իրականացվում է հետազոտության, վերլուծության, ծառայությունների տրամադրման և գնահատման փուլերով:
3. Ծրագրի հետազոտության փուլի նպատակն է ուսումնասիրել հաճախորդի կրթության նկատմամբ հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը, կրթության իրականացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները:
4. Հետազոտությունն իրականացվելու է առնվազն մեկ մարզում և Երևանի վարչական մեկ շրջանում (այսուհետ` տարածք):
5. Հետազոտության ընտրանքում ներառվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի` ընտրված տարածքի, տեղեկատվական համակարգում հաշվառված բոլոր ընտանիքների 16-18 տարեկան բոլոր երեխաները:
6. Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացնում են տարածքի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` կենտրոն), ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների (այսուհետ` ՍԾՏՄ) աշխատողների ուժերով մեկ ամսվա ընթացքում:
7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
1) կազմում է հաճախորդների ցուցակներն ըստ հասցեների և տրամադրում ՍԾՏՄ-ներին և կենտրոններին` 5 աշխատանքային օրերի ընթացքում.
2) հաստատում է հարցաթերթի լրացման մեթոդաբանությունը.
3) կազմակերպում է հարցազրուցավարների հրահանգավորում.
4) դաշտային աշխատանքների ավարտից հետո ձևավորում է տեղեկատվական բազան,
5) վերլուծում է տեղեկատվական բազայի տվյալները (SPSS ծրագրով), գնահատում կրթական կարիքները, համադրում աշխատանքի շուկայի առկա իրավիճակի (պահանջարկի) հետ, կազմում առաջարկություն,
6) արդյունքների մասին ամփոփ տեղեկանք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
8. Սույն ծրագրի 7-րդ կետով նախատեսված առաջարկությունն իր մեջ ներառում է հաճախորդների գնահատված կարիքներին և աշխատանքի շուկայի պահանջարկին համարժեք մասնագիտությունների ցանկը:
9. Առաջարկությունը տրամադրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, կենտրոններին և ՍԾՏՄ-ներին:
10. ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկության մեջ ներառված մասնագիտությունների ցանկին համապատասխան մեկ ամսյա ժամկետում կազմում է
1) մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կրթական հաստատությունների ցանկը,
2) ապահովում է համապատասխան կրթական հաստատությունների կողմից` ըստ մասնագիտությունների առաջարկվող կրկնուսույցների` ըստ մասնագիտությունների ցուցակների կազմումը:
Կրկնուսույցների ցուցակում կամավորական սկզբունքով կարող են ներառվել հավատարմագրված պետական բուհերի լավագույն ուսանողները կամ ասպիրանտները, ինչպես նաև ուսուցիչները, դասախոսները, այդ թվում կենսաթոշակի անցած (ցուցակում լրացվում են կրկնուսույցի անունը, ազգանունը, հայրանունը, առաջարկող կրթական հաստատությունը, կոնտակտային տվյալները):
3) սույն կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերի միջոցառումները կազմակերպում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գլխավորությամբ ստեղծվող աջակցող աշխատախմբի՝ «Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բոլոր բուհերի ներկայացուցիչների ներգրավմամբ, որի միջոցով
ա. հավաքագրվում և կազմվում է բուհերի այն ուսանողների և ասպիրանտների (այսուհետ՝ կրկնուսույցներ) ցուցակ, որոնք ունակ են մասնակցելու ծրագրին,
բ. ըստ տարածքների նշանակվում է կրկնուսույցների խմբի ղեկավար
գ. մշակվում և բուհերի ղեկավարների հաստատմանն է ներկայացվում ծրագրի մասնակից դասուսույցների խրախուսման (դրամական օգնության) և խթանման (հավելյալ կրեդիտների տրամադրման) մեխանիզմները,
դ. նախապատրաստվում է դասընթացների մեթոդական ցուցումները (այդ թվում՝ առցանց ռեժիմի համար) և առարկայական դասավանդման ուղեցույցները,
ե. ապահովվում է դասուսույցների դասավանդման գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրում է համակարգիչ, ինտերնետ-կապ, տրանսպորտային միջոց, գործուղումային ծախսեր,
զ. կրկնուսույցների խմբի ղեկավարը ՍԾՏՄ-ների հետ համագործակցելով հետևում է դասավանդման գործընթացի իրականացման ընթացքին.
Է. փորձնական ծրագրի ընթացքում մինչև յուրաքանչյուր եռամսյակը հաջորդող ամսվա 15-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացվում հաշվետվություն կատարած աշխատանքների մասին.
4) փորձնական ծրագրի ավարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում փորձնական ծրագրի ընթացքի վերաբերյալ եզրակացություն և առաջարկություններ ծրագրի կատարելագործման նպատակով:
5) մասնագիտական հաստատությունների ցանկը և կրկնուսույցների ցուցակները տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը 5 աշխատանքային օրերի ընթացքում դրանք տրամադրում է համպատասխան ՍԾՏՄ-ներին:
11. ՍԾՏՄ-ն հիմք ընդունելով յուրաքանչյուր հաճախորդի հետ տարված անհատական աշխատանքի գնահատված արդյունքները, ինչպես նաև սույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված ցանկերն ու ցուցակները, կազմում է անհատական ծրագիր` նրան առաջարկելով իր կարիքին համարժեք ծառայություն:
12. Առաջարկվող ծառայությունների տեսակներն են.
1) ծնողին համալիր խորհրդատվական ծառայությունների տրամադրում` ծրագրի կարևորության, անհրաժեշտության, բովանդակության և ակնկալվող արդյունքների մասին,
2) առաջարկվող կրթական հաստատությունում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար անհրաժեշտ նվազագույն գիտելիքների տրամադրման ապահովում` կրկնուսույցների միջոցով` անհատական կամ խմբային դասընթացների միջոցով:
3) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսոււմնական հաստատություններում անվճար ուսուցման ապահովում.
4) ուղղորդում կենտրոն` աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրում ներառելու համար:
13. ՍԾՏՄ-ն անհատական ծրագրում նախատեսում է հաճախորդի` կրթական ծրագրում ներառման ողջ ընթացքի մշտադիտարկման պլան (հանդիպումներ հաճախորդի, ուսումնական հաստատության, կրկնուսույցի, կրկնուսույցների խմբի ղեկավար հետ, հեռախոսազրույցներ և այլն):
14. ՍԾՏՄ-ն ՀՀ մարզպետարանի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ կազմակերպում է անհատական կամ խմբային դասընթացները (տարածք, մասնակիցների ներկայության ապահովում և հաճախելիության մոնիթորինգ, ժամանակացույցի կազմում):
15. Հաճախորդների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի ծրագրի իրականացման գործընթացն առավել ամբողջական և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է աշխատանքները կազմակերպել զուգահեռ-հաջորդական սկզբունքով:
16. Ծրագրի գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը փորձնական ծրագրի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում իրականացնելու համար լրամշակված ծրագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
17. Ծրագիրը պետք է ներառի ծրագրի`
1) նպատակները,
2) սկզբունքները,
3) հաճախորդների թիրախային խմբերը՝ ըստ առանձին կրթական կարիքների,
4) իրականացման մեթոդները (դասուսույցների ընտրություն, խմբերի ձևավորում, անհատական կամ խմբային կամ առցանց պարապմունքներ, կրկնուսույցների խթանման համակարգը, հաճախորդների ընդունելության և ուսման հետ կապված արտոնությունները,
5) հաճախորդների բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու հստակ մեխանիզմները և այդ նպատակով նախապատրաստական աշխատանքների և հարակից այլ միջոցառումների իրականացման ժամկետները,
6) պատասխանատու կազմակերպությունները և ծրագրի շարունակականության ապահովման կազմակերպա-իրավական միջոցառումները:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
1. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1) Ա.Ա.Հ. ____________________________________________________________________ 2) Ծննդյան օր, ամիս, տարեթիվ __________________________________________________________ 3) Բնակության հասցեն, հեռախոս _________________________________________________________ __________________________________________________________________________________________ 4) Կրթությունը ______________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ 5) Աշխատանքային գործունեությունը (եթե ունի) ___________________________________________________ _________________________________________________________________________________________________ 6) Մասնագիտությունը (եթե ունի) ______________________________________________________________________ ______________________________________________________________________________________________________ 7) Առողջական վիճակը (հաշմանդամությունը) ____________________________________________________________ _______________________________________________________________________________________________________ 8) Կրթությունը շարունակելու նպատակները ________________________________________________________________ _____________________________________________________________________________________________________ 9) Ընտանիքի կազմը, ծնողների մասնագիտությունը_____________________________________________________________ __________________________________________________________________________________________________________ ___________________________________________________ |
2. ԿՐԹԱԿԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐԸ
10) Ցանկանում է շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում __________(նշել՝ ԲՈՒՀ-ը և ֆակուլտետը)
11) Ցանկանում է որևէ մասնագիտություն ստանալ ________(նշել մասնագիտությունը)
12) Ցանկանում է որևէ արհեստ սովորել ________ (նշել արհեստը)
13) Ցանկանում է սովորել, բայց չի կողմնորոշվել որտեղ և ինչ ________________
14) Չի ցանկանում սովորել ___________________________
3. ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15) Նախընտրած մասնագիտության համար պահանջվող ունակություններից տիրապետում է ________________________________________________________________________________________
16) Այլ ունակությունները և հմտությունները ___________________________________________________ _________________________________________________________________________________________
17) Համակարգչին տիրապետման աստիճանը ________________________________________________ (նշել՝ գերազանց, բավարար, գրեթե չեմ տիրապետում, չեմ տիրապետում)______________________________ ____________________________________________________________________
18) Նախընտրած մասնագիտության համար ցանկանում է լրացնել գիտելիքը ______________________ ______________________(նշել առարկաները)______________________________________________________ ___________________________________________________________
19) Ծնողի(ների) կողմից բնութագրվում է _____________________________________ _________( սովորելու նկատմամբ հակումների և ունակությունների տեսանկյունից) _______________ ________________________________________________________________________________ Հարցաթերթը լրացրեց ____________________(անուն, ազգանուն)______________________________________________ ___________________________(աշխատավայրը, պաշտոնը)__________________________________ _____________________(ստորագրություն) |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Սոցիական տարածքային ծառայություն (անվանումը, տեղակայվա- |
Ընտանիքի 16-18 տարեկան երեխաների թիվը (մարդ), այդ թվում՝ |
Ուսումը շարունակել ցանկացողներից ուզում են ընդունվել (մարդ)՝ |
Ցանկանում են լրացնել գիտելիքը ըստ նշված առարկաների (մարդ)՝ | ||||||||
ընդամենը |
ունեն մասնագի-տություն |
չունեն մաս-նագիտու-թյուն |
ցանկանում են սովորել |
ԲՈՒՀ |
ՄՄՈՒՀ |
Չի կողմ-նորոշվել |
մաթեմա-տիկա |
պատմու-թյուն |
համա-կարգչի տիրապետում | ||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. | |
1. |
|||||||||||
2. |
|||||||||||
…. |
(աղյուսակի շարունակություն)
Ցանկանում են լրացնել գիտելիքը ըստ նշված առարկաների (մարդ)՝ | ||
12. |
13. |
14. |
հայոց լեզու և գրականություն |
օտար լեզու |
….. |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ 16-18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սոցիալական տարածքային ծառայություն |
Կրթական ծրագրում ընդգրկված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների (մարդ), որոնք ծրագրի ավարտից հետո` | ||||||||
սովորում են ԲՈՒՀ-ում |
սովորում են ՄՄՈՒՀ-ում |
սովորում են ուսում-նարանում |
ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում |
զբաղվում են գյուղա-տնտեսու-թյամբ |
աշխատում են |
մեկնել են արտագնա աշխատանքի |
այլ |
ընդա-մենը | |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
1. |
|||||||||
2. |
|||||||||
…. ընդամենը |
