ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 նոյեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 902-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 2-ի N 41/5 եզրակացությունը.
Հրամայում եմ`
«ԿԱՐԿՈՄԱՎՏՈ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա և թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի համար ներդիր՝ N 0001:
Պաշտոնակատար
Հ. Արշակյան