ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 նոյեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 953-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի «2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 245-Ն հրամանի հավելվածի «10.4» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Տոներ և հիշատակի օրեր. Սպիտակի երկրաշարժ թեմային նվիրված «1988. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ. EARTHQUAKE OF SPITAK» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Կրոն և մշակույթ. Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Զ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 1945-1954. H. H. KEVORK VI CATHOLICOS OF ALL ARMENIANS» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Տոներ և հիշատակի օրեր. Սպիտակի երկրաշարժ թեմային նվիրված «1988. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ. EARTHQUAKE OF SPITAK» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
2) Կրոն և մշակույթ. Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Տ. Տ. ԳԵՎՈՐԳ Զ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 1945-1954. H. H. KEVORK VI CATHOLICOS OF ALL ARMENIANS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
Նախարարի պաշտոնակատար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 953-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 953-Ն հրամանի |