ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 ապրիլի 2019 թ. |
N 367-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 114/10 եզրակացությունը`
Հրամայում եմ
1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 20, 210 և 90 տեղերով տալ գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:
Ա. Հարությունյան |