Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 հունիսի 2011 թվականի N 21
45. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՎԱՐԿ ԹԻՎ 2752-ARM (SF) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրին (վարկ թիվ 2752-ARM(SF)` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 2-ի նիստի N 21 արձանագրային որոշման |
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ Գործառնություններ)
2011թ. մայիսի 19-ին Ասիական Զարգացման Բանկի («ԱԶԲ») և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») միջև կնքած ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ:
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՐ
(Ա) Վարկառուի և ԱԶԲ միջև 2011թ. մարտի 24-ին կնքած Ֆինանսավորման Շրջանակային Համաձայնագրով ("ՖՇՀ") ԱԶԲ-ը համաձայնվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի («Ներդրումային Ծրագիր») ծրագրերի և ենթածրագրերի կարիքների համար բազմատրանշ ֆինանսավորման գործիք («Գործիք») տրամադրել Վարկառուին,
(Բ) 2011թ. ապրիլի 15-ին ներկայացված պարբերական ֆինանսավորման հայցով` Վարկառուն դիմել է ԱԶԲ, վերջինիս Հատուկ Ֆոնդերի միջոցներից սույն Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 1-ում նկարագրված Ծրագրի (Ծրագիր) կարիքների համար վարկ ստանալու խնդրանքով,
(Գ) Ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքի կողմից («Երևան»),
և
(Դ) ԱԶԲ-ը համաձայնվել է իր Հատուկ Ֆոնդերի միջոցներից վարկ տրամադրել Վարկառուին` սույն պայմանագրով, ինչպես նաև և ԱԶԲ ու Երևանի միջև [նույն ամսաթվով] կնքվող Ծրագրի Համաձայնագրով սահմանված պայմաններով
Այսպիսով, կողմերը եկել են համաձայնության հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
Վարկի Տրամադրման Պայմանները, Սահմանումներ
1.01. 2006թ. հունվարի 1-ի ԱԶԲ Հատուկ Գործառնությունների Վարկերի Տրամադրման Պայմանների («Վարկի Տրամադրման Պայմանները») բոլոր դրույթները իրենց ողջ ուժով կիրառելի են դառնում այս Վարկային Համաձայնագրի համար` որպես հենց նրանում լիովին սահմանված լինեն:
1.02. Այս Վարկային Համաձայնագրի ցանկացած մասում օգտագործվելու դեպքում, Վարկի Տրամադրման Պայմաններում սահմանված մի շարք եզրեր, այստեղ նույնպես ունեն համապատասխան նշանակությունը, եթե նրանք չեն փոփոխվել կամ եթե այլ բան չի պահանջում բովանդակությունը: Այս Վարկային Համաձայնագրում օգտագործվող լրացուցիչ եզրերն ունեն հետևյալ իմաստը.
"Խորհրդատվական Ուղեցույցներ" նշանակում է Ասիական Զարգացման Բանկի և վերջինիս Վարկառուների կողմից Խորհրդատուների Կիրառման Մասին Ուղեցույցը (2010թ., որը պարբերաբար վերանայվում է),
"Խորհրդատվական Ծառայություններ" նշանակում է Վարկի միջոցներից ֆինանսավորվող ծառայություններ, այնպես, ինչպես նկարագրված է այս Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 1-ի 2(բ) և 2(գ) կետերում, սակայն բացառելով Ապրանքների և Աշխատանքների մասով տրամադրված ծառայությունները,
"ՇՄԱԳՇ" նշանակում է ԲՖԳ-ի (Բազմատրանշ ֆինանսավորման գործիքի) Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման և Դիտարկման Շրջանակ, այնպես ինչպես համաձայնեցված է Վարկառուի ու ԱԶԲ միջև, և որը պարբերաբար վերանայվում է,
“Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման և Դիտարկման Շրջանակ” կամ “ՇՄԱԳՇ” նշանակում է Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված Ներդրումային Ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և դիտարկման շրջանակը, ներառյալ դրա ցանկացած փոփոխությունները, որոնք հղումով ներառնված են ՖՇՀ մեջ,
“Շրջակա միջավայրի կառավարման ծրագիր” կամ “ՇՄԿԾ” նշանակում է ենթածրագրի բնապահպանական կառավարման յուրաքանչյուր ծրագիր, ներառյալ դրա փոփոխությունները, որոնք ներառված կլինեն Նախնական Բնապահպանական Հետազոտության մեջ,
“Բնապահպանական երաշխիքներ” նշանակում է Երաշխիքների Քաղաքականության Բաժին V-ում, Հավելված 1-ում և Հավելված 4-ում (ըստ անհրաժեշտության) սահմանված սկզբունքներն ու պահանջները,
"ԳԿՁ" նշանակում է ԲՖԳ համար նախատեսված կառավարման ձեռնարկ, այնպես, ինչպես համաձայնեցված է Վարկառուի ու ԱԶԲ միջև, և որը Ծրագրին կիրառելու նպատակով` պարբերաբար վերանայվում է` Վարկառուի ու ԱԶԲ համապատասխան վարչարարական ընթացակարգերի համաձայն,
"Ապրանքներ" նշանակում է Վարկի միջոցներից ֆինանսավորվող սարքավորումներ և նյութեր, ներառյալ դրանց հետ կապված ծառայություններ, ինչպիսիք են փոխադրումը, ապահովագրումը, տեղադրումը, շահագործման սկիզբը, վերապատրաստումը և նախնական պահպանումը, սակայն բացառելով Խորհրդատվական Ծառայությունները,
“Նախնական Բնապահպանական Հետազոտություն” կամ “ՆԲՀ” նշանակում է Ենթածրագրի յուրաքանչյուր նախնական հետազոտություն, ներառյալ դրա փոփոխությունները, որը ՇՄԱԳՇ սահմանված պահանջներին համապատասխան պատրաստվել և ներկայացվել է Վարկառուին ու հաստատվել ԱԶԲ կողմից,
“Հարկադրված վերաբնակեցման երաշխիքներ” Երաշխիքների Քաղաքականության Բաժին V-ում, Հավելված 2-ում և Հավելված 4-ում սահմանված սկզբունքներն ու պահանջները (ըստ անհրաժեշտության),
"ՀՕՎՇ" նշանակում է ԲՖԳ Հողերի Օտարման և Վերաբնակեցման Շրջանակը, այնպես ինչպես որ համաձայնեցված է Վարկառուի ու ԱԶԲ միջև, և որը պարբերաբար վերանայվում է,
"Վարկի Տրման (Վճարման) Ձեռնարկ" նշանակում է ԱԶԲ Վարկի Տրման (Վճարման) Ձեռնարկ (2007թ., որը պարբերաբար վերանայվում է),
"ՊՖՀ" նշանակում է ԲՖԳ շրջանակում, յուրաքանչյուր տրանշի նպատակների համար, Վարկառուի կողմից ներկայացվող կամ ներկայացման ենթակա պարբերական ֆինանսավորման հայտ, իսկ այս Վարկային Համաձայնագրի նպատակների համար նշանակում է [ամսաթիվ____________-ին] ներկայացված պարբերական ֆինանսավորման հայտը,
“Գնումների Ուղեցույց” նշանակում է ԱԶԲ Գնումների Ուղեցույցը (2010թ., որը պարբերաբար վերանայվում է),
“Գնումների ծրագիր” նշանակում է 2011թ. մարտի 3-ով թվագրված ծրագրի գնումների պլանը, որը Գնումների Ուղեցույցին և Խորհրդատվական Ուղեցույցին և ԱԶԲ հետ համաձայնեցված այլ միջոցառումներին համապատասխան, պարբերաբար վերանայվում է
"Ծրագրի Գործադիր Մարմին" Վարկի Տրման Պայմանների նպատակների համար և նրա իմաստին համահունչ` նշանակում է Վարկառուի Էկոնոմիկայի նախարարությունը կամ ԱԶԲ համար ընդունելի ցանկացած իրավահաջորդ, որը պատասխանատու է Ծրագրի ընթացքի համար,
“Վերաբնակեցման Շրջանակ” կամ “ՎՇ” նշանակում է Ներդրումային Ծրագրի վերաբնակեցման շրջանակը, ներառյալ Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնեցված ու ՖՇՀ-ում հղված փոփոխությունները,
“Վերաբնակեցման Ծրագիր” կամ ՎԾ նշանակում է Ենթածրագրի յուրաքանչյուր վերաբնակեցման ծրագիր, ներառյալ ՎԾ-ի պահանջներին համապատասխան Վարկառուի կողմից պատրաստված, ներկայացված և ԱԶԲ կողմից հաստատված փոփոխությունները,
“Երաշխիքների Մոնիտորինգի Հաշվետվություն” նշանակում է Վարկառուի կողմից պատրաստված և ԱԶԲ ներկայացրած յուրաքանչյուր հաշվետվություն, որը նկարագրում է ՇՀՄԿԾ, ՎԾ և IPP իրականացման առաջընթացը և համապատասխանությունը դրանց, ներառյալ ուղղող և կանխարգելող գործողությունները,
“Երաշխիքների Քաղաքականության Կարգ” կամ “ԵՔԿ” նշանակում է ԱԶԲ համապատասխան փաստաթուղթը (2009թ.),
"Ենթածրագիր" նշանակում է այս Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 1-ի 2(ա) կետով նախատեսված կառուցապատման հատուկ ծրագիր կամ ենթածրագիր, և
"Աշխատանքներ" նշանակում է Վարկի միջոցներից ֆինանսավորվող կառուցապատման կամ շինարարական աշխատանքներ, բացառությամբ Խորհրդատվական Ծառայությունները, սակայն ներառյալ այնպիսի ծառայությունների ինչպիսիք են հորատումը կամ քարտեզագրումը, ինչպես նաև ծրագրի հետ կապված ծառայություններ, որոնք տրամադրվում են` որպես մեկ առանձին պարտավորության մաս կամ որպես «ընդունման պատրաստ» պայմանագիր:
ՀՈԴՎԱԾ II
Վարկը
2.01. ԱԶԲ-ը համաձայնում է իր Հատուկ Ֆոնդերի միջոցներից, տարբեր տարադրամներին համարժեք, Վարկառուին տրամադրել SDR 30, 989, 000 (երեսուն միլիոն ինը հարյուր ութսունինը հազար Փոխառության Հատուկ Իրավունքի) վարկ:
2.02. (ա) Վարկառուն պետք է արտոնյալ ժամկետի ընթացքում տարեկան 1%-ի, իսկ դրա ավարտից հետո` տարեկան 1.5% չափով տոկոսավճար վճարի ԱԶԲ-ին` Վարկային Հաշվից հանված Վարկի գումարի և հետագա մնացորդի համար:
(բ) Այս բաժնի ա կետում օգտագործված «արտոնյալ ժամկետ» եզրը նշանակում է առաջին Հիմնական Հետվճարման Ժամկետին նախորդող ժամանակահատվածը` այս Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 2-ում սահմանված վճարումների ժամանակացույցին համապատասխան:
2.03. Վարկի տոկոսավճարը և այլ վճարների մարումը պետք է կատարվի կիսամյակային հիմունքներով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին:
2.04. Վարկառուն պետք է հետ վճարի Վարկային Հաշվից հանված Վարկի մայր գումարը և տոկոսները` այս Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 2-ում սահմանված վճարումների ժամանակացույցին համապատասխան:
2.05. Վարկի Տրման Պայմանների բաժին 4.03(ա) և 4.04-ի նպատակներից ելնելով` Վարկի մայր գումարի վերադարձի և տոկոսավճարի վճարման տարադրամը պետք է լինի դոլարը:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի գումարների օգտագործումը
3.01. Վարկառուն, ԱԶԲ բավարարող պայմաններով, Երևանին մատչելի կդարձնի Վարկի գումարները և կապահովի, որ Երևանն օգտագործի այս գումարները Ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար` սույն Վարկային Համաձայնագրի և Ծրագրի Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
3.02. Վարկի գումարները կտեղաբաշխվեն և կհանվեն այս Վարկային Համաձայնագրի համապատասխան Աղյուսակ 3-ի դրույթներին, որը, Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնության միջոցով, կարող է պարբերաբար վերանայվել:
3.03. Եթե այլ բան համաձայնեցված չէ ԱԶԲ հետ, Վարկառուն պետք է գնի կամ ապահովի որպեսզի ծախսային միավորները գնվեն այս Վարկային Համաձայնագրի Աղյուսակ 4-ի կիրառելի դրույթներին համապատասխան:
3.04 Ապրանքների, Աշխատանքների և Խորհրդատվական Ծառայությունների մասով Վարկային Հաշվից գումարի ստացումը պետք է կատարվի միայն այն ծախսերի հաշվով, որոնք վերաբերվում են.
(ա) այն ապրանքներին որոնք արտադրվում կամ մատակարարվում են և այն ծառայությունների, որոնք տրվում են ԱԶԲ կողմից` պարբերաբար որպես գնումների ընդունելի աղբյուր սահմանվող ԱԶԲ անդամ-պետություններից, և
(բ) այն Ապրանքներին, Աշխատանքներին և Խորհրդատվական Ծառայություններին, որոնք համապատասխանում են ընդունելի լինելու այլ նման չափանիշներին, որոնք պարբերաբար սահմանվում են ԱԶԲ կողմից:
3.05. Վարկի Տրման Պայմանների Բաժին 8.02-ի նպատակների համար, Վարկի Փակման ամսաթիվն է 2016թ. հունիսի 30-ը կամ այլ ժամկետ, որը կարող է հետագայում համաձայնեցվել Վարկառուի և ԱԶԲ միջև:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ Դրույթներ
4.01. Ծրագրի իրականացման և Ծրագրի գործիքների գործունեության ընթացքում Վարկառուն պետք է կատարի կամ ապահովի, որպեսզի կատարվեն այս Վարկային Համաձայնագրի Հավելված 5-ում սահմանված պարտավորությունները:
4.02. Վարկառուն պետք է ԱԶԲ ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռի ստուգելու Ծրագիրը, Ապրանքներն ու Աշխատանքները, ինչպես նաև այլ համապատասխան գրառումներն ու փաստաթղթերը:
4.03. (ա) Վարկառուն պետք է ապահովի, որ Երևանը (i) ունենա կամ ապահովի Ծրագրի առանձին հաշիվների առկայությունը; (ii) շարունակաբար կիրառվող համապատասխան աուդիտորական ստանդարտների համաձայն` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձն ու տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ համար, ամենամյա աուդիտի ենթարկի այս հաշիվները; և (iii) մատչելի դառնալուն պես, սակայն, ամեն դեպքում, ոչ ուշ քան համապատասխան հաշվետու տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում, ԱԶԲ տրամադրի աուդիտի ենթարկված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների հաստատված պատճենները, ինչպես նաև դրանց վերաբերվող աուդիտորի հաշվետվությունը (ներառյալ Վարկի միջոցների կիրառման և այս Վարկային Համաձայնագրի ֆինանսական դրույթների համապատասխանության վերաբերյալ աուդիտորի կարծիքը). բոլորը` անգլերեն լեզվով; և (iv) ԱԶԲ տրամադրի նաև այս հաշիվներին և ֆինանսական հաշվետվությունների ու դրանց աուդիտի վերաբերյալ այլ տեղեկատվություն, որն ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ հիմնավորված կերպով խնդրել:
(բ) Վարկառուն, ԱԶԲ խնդրանքով, պետք է վերջինիս հնարավորություն ընձեռի, այս բաժնի (ա) կետի պայմանների համաձայն, Երևանի կողմից նշանակված աուդիտորների հետ, պարբերաբար, քննարկել Երևանի` Ծրագրի ֆինանսական հաշվետվություններն ու նրա` Ծրագրի հետ կապված ֆինանսական հարաբերությունները և լիազորի ու պահանջի այս աուդիտորների ցանկացած ներկայացուցչի մասնակցելու ԱԶԲ կողմից նախաձեռնված նման քննարկումներին` հիմնվելով այն փաստի վրա, որ այս քննարկումներն անց են կացվելու միայն Երևանի լիազորված պատասխանատուների ներկայությամբ, եթե այլ բան համաձայնեցված չէ Երևանի հետ:
4.04. Վարկառուն կձեռնարկի իրենից պահանջվող բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորություն ընձեռի Երևանին կատարելու Ծրագրի Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և չի ձեռնարկի կամ թույլ չի տա որևիցե գործողություն, որը կմիջամտի նման պարտավորությունների կատարմանը:
ՀՈԴՎԱԾ V
Ուժի մեջ մտնելը
5.01. Վարկի Տրման Պայմանների բաժին 9.04-ի նպատակներից ելնելով` Վարկային Համաձայնագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամկետ է սահմանված Վարկային Համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար:
ՀՈԴՎԱԾ VI
Լիազորությունների փոխանցումը
6.01. Վարկառուն Երևանին իր գործակալ է նշանակում` այս Վարկային Համաձայնագրի բաժին 3.03-ով և Վարկի Տրման Պայմանների 5.01, 5.02 և 5.03 բաժիններով պահանջվող կամ թույլատրվող գործողությունների իրականացման և պայմանագիր կնքելու նպատակով:
6.02. Սույն Վարկային համաձայնագրի 6.01 բաժնով տրված լիազորություններից ելնելով` Երևանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն կամ համաձայնագիր լիարժեքորեն իրավապարտադիր է Վարկառուի համար և կունենա նույն ուժն ու ազդեցությունը, ինչը կունենար, եթե այն ստանձնված լիներ Վարկառուի կողմից:
6.03. Սույն Վարկային համաձայնագրի 6.01 բաժնով Երևանին տրված լիազորությունները կարող են հետ կանչվել կամ փոփոխվել` Վարկառուի և ԱԶԲ միջև համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ VII
Այլ Դրույթներ
7.01. Վարկի Տրման Պայմանների 11.02 բաժնի նպատակների համար Վարկառուի ներկայացուցիչ է նշանակվում Վարկառուի Ֆինանսների Նախարարը:
7.02. Վարկի Տրման Պայմանների 11.01 բաժնի նպատակների համար սահմանվում են հետևյալ հասցեները.
Վարկառու
Ֆինանսների Նախարարություն
Մելիք-Ադամյան 1
Երևան, Հայաստանի Հանրապետություն
Ֆաքսի համար:
(+37410) 528262.
ԱԶԲ
Asiaո Develօpmeոt Baոk
P.Օ. Bօx 789
0980 Maոila, Pհilippiոes
Ֆաքսի համար:
(632) 636-2444
(632) 636-2301.
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԱՎԱՍՏՄԱՄԲ` կողմերը` գործելով իրենց` պատշաճորեն լիազորված ներկայացուցիչների միջոցով, վերը նշյալ ամսաթվով, ստորագրում են այս Ծրագրի Համաձայնագիրը և ապահովում են, որպեսզի այն առաքվի ԱԶԲ գլխամաս:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ կողմից
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Ծրագրի նկարագրություն
1. Ծրագիրը կբարելավի քաղաքային համայնքների համար տնտեսական հնարավորությունների և հանրային ու սոցիալական ծառայությունների մատչելիությունը, կմեծացնի տնտեսական աճի ներուժը և կընդլայնի մասնավոր հատվածի ներգրավվածությունը: Ծրագիրը կբարելավի Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները:
2. Ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ հիմնական տարրերից.
ա/ Քաղաքային Տրանսպորտի Ենթակառուցվածքի Բարելավում, ներառյալ հետևյալ Ենթածրագրերը.
ա/ Արգավանդի խճուղի – Շիրակի փողոց ճանապարհ (Արևմուտք);
բ/ Արտաշատի խճուղի – Շիրակի փողոց ճանապարհ և Թամանցիների փողոցի հատվածը (Հարավ-Արևմուտք);
բ/ Բաղադրիչ Բ: Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում
(i) Երևանի և քաղաքային տրանսպորտի ծառայությունների տրամադրողների ինստիտուցիոնալ և մոնիտորինգի կառավարման կարողությունների ամրապնդում;
(ii) Բազմամոդալ կառավարման և համակարգման հանձնաժողովի ստեղծում
(iii) Բազմամոդալ տրանսպորտային համակարգ (ներառյալ սակագները, տոմսերը, տեղեկատվությունը, նշանները, քաղաքային տրանսպորտի կայքը, մատչելիությունը, երթևեկության մոդելը)` իրականացման գործողությունների ծրագրի հետ միասին
(iv) Մոնիտորինգի բաժնի ստեղծում ծրագրի ազդեցությունները, ներառյալ գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատման համար:
գ/ Բաժին Գ: Ծրագրի Կառավարում և կարողությունների զարգացում
(i) Խորհրդատվական ծառայությունների վարձում իրականացվող ծրագրի կառավարման, ինժեներական և վերահսկողության ծառայությունների համար, Տրանշ 2-ի ծրագրերի նախապատրաստում և խորհրդատվական ծառայությունների աուդիտի, երաշխիքների մոնիտորինգի և ծրագրի գնահատման համար;
(ii) Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների կարողությունների հզորացում Երևանի քաղաքապետարանի և քաղաքային տրանսպորտի այլ օպերատորների համար կազմակերպվող Վերապատրաստման ծրագրերի (տրանսպորտի ծրագրում և մոդելավորում, գնումներ, ֆինանսական կառավարում և երաշխիքներ) միջոցով` Ներդրումային ծրագրի իրականացմանը հետևելու նպատակով, և հանրային իրազեկման արշավների իրականացում, և
3. |
(iii) Սարքավորումներ, ծրագրեր, երթևեկության մոդել, հղումային փաստաթղթեր և իրազեկում
3. Ծրագիրն ակնկալվում է ավարտել 2015թ. դեկտեմբերի 31-ին:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Վճարումների ժամանակացույց
(Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, ծրագիր 1)
Մայր Գումարի մարում
|
|
_______________________ |
1 |
15 հուլիս 2019 |
645,604.00 |
2 |
15 հունվար 2020 |
645,604.00 |
3 |
15 հուլիս 2020 |
645,604.00 |
4 |
15 հունվար 2021 |
645,604.00 |
5 |
15 հուլիս 2021 |
645,604.00 |
6 |
15 հունվար 2022 |
645,604.00 |
7 |
15 հուլիս 2022 |
645,604.00 |
8 |
15 հունվար 2023 |
645,604.00 |
9 |
15 հուլիս 2023 |
645,604.00 |
10 |
15 հունվար 2024 |
645,604.00 |
11 |
15 հուլիս 2024 |
645,604.00 |
12 |
15 հունվար 2025 |
645,604.00 |
13 |
15 հուլիս 2025 |
645,604.00 |
14 |
15 հունվար 2026 |
645,604.00 |
15 |
15 հուլիս 2026 |
645,604.00 |
16 |
15 հունվար 2027 |
645,604.00 |
17 |
15 հուլիս 2027 |
645,604.00 |
18 |
15 հունվար 2028 |
645,604.00 |
19 |
15 հուլիս 2028 |
645,604.00 |
20 |
15 հունվար 2029 |
645,604.00 |
21 |
15 հուլիս 2029 |
645,604.00 |
22 |
15 հունվար 2030 |
645,604.00 |
23 |
15 հուլիս 2030 |
645,604.00 |
24 |
15 հունվար 2031 |
645,604.00 |
25 |
15 հուլիս 2031 |
645,604.00 |
26 |
15 հունվար 2032 |
645,604.00 |
27 |
15 հուլիս 2032 |
645,604.00 |
28 |
15 հունվար 2033 |
645,604.00 |
29 |
15 հուլիս 2033 |
645,604.00 |
30 |
15 հունվար 2034 |
645,604.00 |
31 |
15 հուլիս 2034 |
645,604.00 |
32 |
15 հունվար 2035 |
645,604.00 |
33 |
15 հուլիս 2035 |
645,604.00 |
34 |
15 հունվար 2036 |
645,604.00 |
35 |
15 հուլիս 2036 |
645,604.00 |
36 |
15 հունվար 2037 |
645,604.00 |
37 |
15 հուլիս 2037 |
645,604.00 |
38 |
15 հունվար 2038 |
645,604.00 |
39 |
15 հուլիս 2038 |
645,604.00 |
40 |
15 հունվար 2039 |
645,604.00 |
41 |
15 հուլիս 2039 |
645,604.00 |
42 |
15 հունվար 2040 |
645,604.00 |
43 |
15 հուլիս 2040 |
645,604.00 |
44 |
15 հունվար 2041 |
645,604.00 |
45 |
15 հուլիս 2041 |
645,604.00 |
46 |
15 հունվար 2042 |
645,604.00 |
47 |
15 հուլիս 2042 |
645,604.00 |
48 |
15 հունվար 2043 |
645,612.00 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
30.989.000.00 |
Յուրաքանչյուր վճարման ընթացքը Վարկի Տրման Պայմանների սահմանված դրույթների առարկա է հանդիսանում:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Վարկի Գումարների Բաշխումը և Հանումը
Ընդհանուր
1. Այս Բաժնին կից ներկայացվող Աղյուսակը սահմանում է ծախսային միավորների այն Տողերը, որոնք պետք է ֆինանսավորվեն Վարկի միջոցներից և գումարի բաշխումները նման յուրաքանչյուր Տողին («Աղյուսակ»): (Այս Բաժնում "Տող" եզրը նշանակում է Աղյուսակի Տողը կամ Տողեր):
ԱԶԲ ֆինանսավորման Տոկոսը
2. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ այլ բան կարող է որոշել, յուրաքանչյուր ծախսային միավոր պետք է ֆինանսավորվի Վարկի միջոցներից` Աղյուսակում սահմանված տոկոսով:
Տոկոսադրույք
3. Տող 5-ում բաշխված գումարը նախատեսված է Ծրագրի իրականացման ընթացքում Վարկի տոկոսադրույքի ֆինանսավորման համար:
Վերաբնակեցման ծախսեր
4. Տող 4-ում ամրագրված գումարները նախատեսված են Ծրագրի հետ կապված վերաբնակեցման ծախսերի ֆինանսավորման համար և պետք է բացառեն Ծրագրին առնչվող հողերի օտարման հետ կապված ցանկացած ծախս, ինչպես նաև Վարկառուի տարածքում գործող ցանկացած հարկ կամ պարտավորություն:
Վերաբաշխում
5. Աղյուսակում սահմանված Վարկի գումարների բաշխումից և հանման տոկոսներից անկախ`(ա) եթե պարզվի, որ ցանկացած կարգին հատկացված գումարը բավարար չէ տվյալ Տողի համար համաձայնեցրած բոլոր ծախսերը ֆինանսավորելու համար, ԱԶԲ-ը կարող է, ծանուցելով Վարկառուին, (i) այլ Տողին բաշխված գումարից, որը ԱԶԲ կարծիքով անհրաժեշտ չէ այլ ծախսեր կատարելու համար, գնահատված պակասորդի չափով վերաբաշխում կատարել տվյալ Տողին, և (ii) եթե նման վերաբաշխումը չի կարող լիովին ծածկել գնահատված պակասորդը, կրճատել նման ծախսերի համար կիրառելի մասհանման տոկոսը, որպեսզի այդ Տողով կատարվող հետագա հանումները շարունակվեն այնքան ժամանակ մինչև դրանով նախատեսված բոլոր ծախսերը կատարված լինեն; և
(բ) եթե պարզվի, որ Տողերից ցանկացածին բաշխված գումարները գերազանցում են տվյալ Կարգի համար բոլոր համաձայնեցված ծախսերը, ապա ԱԶԲ-ը կարող է, ծանուցելով Վարկառուին, այլ Կարգ վերաբաշխել նման ավելացած գումարները:
Վճարման Ընթացակարգերը
6. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ կարող է այլ բան որոշել, Վարկի գումարները պետք է վճարվեն ըստ Վարկի Տրման (Վճարման) Ձեռնարկի կանոնների:
Հատուկ Հաշիվ և Ծախսերի Հաշվետվություն
7. (ա) Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ կարող է այլ բան որոշել, Ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Վարկառուն իր Գանձապետարանում պետք է հատուկ հաշիվ բացի: Հաշվետու հաշիվը պետք է ստեղծվի, կառավարվի, համալրվի և փակվի Վարկի Տրման (Վճարման) Ձեռնարկին և Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված մանրամասն միջոցառումներին համապատասխան: Հաշվետու հաշվի տարադրամը կհանդիսանա Դոլարը: Հաշվետու հաշվի առավելագույն շեմը չպետք է գերազանցի (i) Ծրագրի իրականացման առաջին 6 ամիսների ընթացքում հատուկ հաշվից ֆինանսավորման ենթակա գնահատված ծախսերի, կամ (ii) Վարկի 10% -ին համարժեք գումարի նվազագույնը:
(բ) Ծախսերի հաշվետվությունը կարող է, Վարկի Տրման (Վճարման) Ձեռնարկին և Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված մանրամասն միջոցառումներին համապատասխան, օգտագործվել իրավաչափ ծախսերի փոխհատուցման և հատուկ հաշվին վճարված կանխավճարների ծածկման համար: Փոխհատուցման ենթակա ցանկացած առանձին (անհատական) վճարում չպետք է գերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը:
Ռետրոակտիվ ֆինանսավորում
8. Վարկի Հաշվից կարող են գումարներ հանվել` Ծրագրով, մինչև Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, սակայն ոչ վաղ քան այս Վարկային Համաձայնագրի ժամկետից 12 ամիս առաջ, Խորհրդատվական Ծառայությունների, Ապրանքների և Աշխատանքների մասով կատարված վճարումների փոխհատուցման համար, որոնք սակայն չպետք է գերազանցեն Վարկի գումարի առավելագույնը 20%-ի համարժեքը:
ԱՂՅՈՒՍԱԿ
ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄ (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր, Ծրագիր 1 ) | |||
ՏՈՂ |
ԱԶԲ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ | ||
Թիվ |
Միավոր |
ԱԶԲ ֆինանսավորման համար տրամադրված ընդհանուր գումարը (SDR '000) |
Տոկոս և Վարկային հաշվից |
1 |
Աշխատանքներ |
20,037 |
100 տոկոս ընդհանուր ծախսերից* |
2 |
Ապրանքներ |
274 |
100 տոկոս ընդհանուր ծախսերից* |
3 |
Խորհրդատվական ծառայություններ և ծավալվող վարչարարություն |
4,122 |
100 տոկոս ընդհանուր ծախսերից* |
4 |
Վերաբնակեցում |
3,058 |
100 տոկոս ընդհանուր ծախսերից ** |
5 |
Տոկոս |
650 |
100 տոկոս վճարման ենթակա գումարների մասով |
6 |
Չբաշխված |
2 848 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
30,989 |
* Բացառությամբ Վարկառուի տարածքում կիրառվող հարկերի և տուրքերի
**Բացառությամբ հողերի օտարման հետ կապված ծախսեր, Վարկառուի տարածքում կիրառվող հարկերն ու տուրքերը
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Ապրանքների, Աշխատանքների և Խորհրդատվական Ծառայությունների Գնում
Ընդհանուր
1. Ապրանքների, Աշխատանքների և Խորհրդատվական Ծառայությունների գնումը պետք է Գնումների Ուղեցույցի առարկա հանդիսանա և կառավարվի Խորհրդատվական Ուղեցույցով:
2. Սույն Վարկային Համաձայնագրում օգտագործվող և այլ կերպ չսահմանված եզրերն ունեն այն իմաստը, որը տրված է Գնումների Ուղեցույցում և/կամ Խորհրդատվական Ուղեցույցում:
Ապրանքների և Աշխատանքների Գնումներ
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ը այլ կերպ որոշի, Ապրանքները և Աշխատանքները կարող են գնվել միայն ստորև սահմանված գնումների մեթոդի հիման վրա.
(a) Միջազգային Մրցույթ
(b) Տեղական Մրցույթ և
(c) Ձեռքբերում (Շոփինգ):
4. Ի թիվս այլոց, գնումների մեթոդները Գնումների Ծրագրում սահմանված մանրամասն միջոցառումների և շեմային արժեքների առարկա են հանդիսանում: Գնումների մեթոդները կամ շեմային արժեքները կարող են փոփոխվել միայն ԱԶԲ հետ նախապես համաձայնեցնելու դեպքում, իսկ փոփոխությունները պետք է սահմանվեն Գնումների Ծրագրի նորացված տարբերակներում:
Պայմանագրերի ստորագրման պայմանները
5. Վարկառուն չպետք է Աշխատանքների հետ կապված որևիցե պայմանագիր ստորագրի բնապահպանական ազդեցություն ենթադրող որևիցե ենթածրագրի համար մինչև Ծրագրի Գործադիր մարմինը
(a) Բնապահպանության նախարարությունից ստանում է ՆԲՀ վերջնական հավանությունը և
(b) Աշխատանքների պայմանագրում չի ներառում ԲԿԾ համապատասխան դրույթները:
6. Վարկառուն չպետք է հարկադիր վերաբնակեցում նախատեսող Ենթածրագրի Աշխատանքների պայմանագիր ստորագրի, մինչև Վարկառուն նման Ենթածրագրի մանրամասն նկարագրության հիման վրա պատրաստված վերջնական ՎԾ չներկայացնի ԱԶԲ և չստանա վերջինիս հավանությունը:
Խորհրդատվական Ծառայություններ
7. Բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԶԲ-ը այլ կերպ որոշի և բացառությամբ ստորև բերված սահմանումների, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Երևանը, Խորհրդատվական Ծառայություններ ընտրելիս և ներգրավելիս, կատարի որակի և գնի վրա հիմնված ընտրություն:
8. Հատուկ խորհրդատվական ծառայություններ ընտրելիս և ներգրավելիս` Երևանը, Գնումների Ծրագրում ձևակերպված ընթացակարգերի համաձայն, ի թիվս այլոց, կկիրառի հետևյալ մեթոդները.
(a) Ծրագրի մշտական կառավարման ու մոնիտորինգի համար Խորհրդատուների Որակավորման Ընտրության մեթոդը, և
(b) Նվազագույն Արժեքի Ընտրության մեթոդը` աուդիտի համար.
9. Վարկառուն կապահովի, որպեսզի Երևանը կարողությունների զարգացման խորհրդատվության համար խորհրդատուների ընտրությունը կատարի ԱԶԲ համար ընդունելի` անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն:
Արդյունաբերական և Մտավոր Սեփականության Իրավունք
10. (ա) Վարկառուն կապահովի, որպեսզի բոլոր գնվող Ապրանքներն ու Աշխատանքները (ներառյալ, առանց սահմանափակումների, ողջ համակարգչային տեխնիկան, ծրագրերը և համակարգերը` անկախ այն հանգամանքից առանձին են ձեռք բերված, թե ներգրավված են գնվող այլ ապրանքների և ծառայությունների մեջ) չոտնահարեն և չխախտեն որևիցե արտադրական կամ մտավոր սեփականության իրավունք կամ էլ երրորդ կողմի պահանջի առարկա հանդիսանան:
(բ) Վարկառուն ապահովում է, որպեսզի Ապրանքների և Աշխատանքների գնման համար կնքած պայմանագրերը, այս բաժնի ա կետում նկարագրված դեպքերի իմաստով, կապալառուի կամ մատակարարի կողմից համապատասխան ներկայացուցչականություն, երաշխիքներ և, անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցումներ պարունակեն:
11. Վարկառուն ապահովում է, որպեսզի ԱԶԲ ֆինանսավորմամբ խորհրդատուների հետ պայմանագրերը խորհրդատուների կողմից համապատասխան ներկայացուցչականություն, երաշխիքներ և, անհրաժեշտության դեպքում, նաև փոխհատուցումներ պարունակեն, որպեսզի տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չոտնահարեն և չխախտեն որևիցե արտադրական կամ մտավոր սեփականության իրավունք կամ էլ երրորդ կողմի պահանջի առարկա հանդիսանան:
Գնումների Որոշումների Դիտարկում ԱԶԲ կողմից
12. Միջազգային Մրցույթի ընթացակարգերով գնված կամ Խորհրդատվական Ծառայությունների պայմանագրերը ԱԶԲ` նախնական դիտարկման առարկա են հանդիսանում, եթե այլ բան համաձայնեցրած չէ Վարկառուի ու ԱԶԲ միջև և սահմանված չէ Գնումների Ծրագրով:
13. Աշխատանքների կամ Ապրանքների պայմանագրերում նշված ավարտի ժամկետներն երկարաձգելիս կամ նման պայմանագրերի պայմաններում փոփոխություններ կատարելիս, ներառյալ հերթականության կամ հերթականությունների փոփոխությունը, Վարկառուն, առաջարկվող փոփոխությունների կամ երկարաձգումների մասով պետք է ստանա ԱԶԲ հավանությունը: Եթե ԱԶԲ որոշի, որ առաջարկությունները չեն համապատասխանում Վարկային համաձայնագրին և/կամ Գնումների ծրագրին, ապա պատշաճ կերպով այդ մասին կիրազեկի Վարկառուին` նշելով նման որոշման պատճառները: Պայմանագրում կատարված բոլոր փոփոխությունների պատճենը պետք է տրամադրվի ԱԶԲ-ին` սեփական գրառումների համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 5
Հաշվետվությամբ նախատեսված ուղղող կամ կանխարգելող գործողություններին:
Ծրագրի Կատարումը և Ծրագրի Տարրերի Աշխատանքը Ֆինանսական Խնդիրներ
Իրականացման Միջոցառումներ
1. Վարկառուն Երևանին կնշանակի Ծրագիրն Իրականացնող Մարմին, որը պատասխանատու կլինի ողջ Ծրագրի Իրականացման և ԱԶԲ ու պետական մարմինների հետ կապը պահպանելու համար: Վարկառուն և Երևանը կապահովեն, որպեսզի Ծրագիրն իրականացվի ԾԿԳ-ում սահմանված մանրամասն միջոցառումների համաձայն: ԾԿԳ ցանկացած հետագա փոփոխություն ուժի մեջ կմտնի միայն նման փոփոխության Վարկառուի և ԱԶԲ կողմից հաստատվելու դեպքում: ԾԿԳ և այս Վարկային Համաձայնագրի և/կամ Ծրագրի Համաձայնագրի միջև տարաձայնությունների առկայության դեպքում, գերակայությունը կտրվի վերջիններիս դրույթներին:
Շրջակա Միջավայր
2. Վարկառուն պետք է ապահովի, որ յուրաքանչյուր Ենթածրագրի նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, գործողությունը և ավարտը համապատասխանի ա/ Վարկառուի` շրջակա միջավայրին, առողջապահությանը և անվտանգությանը վերաբերվող օրենսդրությանը, բ/ Բնապահպանական երաշխիքներին, գ/ ՇՄԱԳՇ-ին և դ/ համապատասխան ՆԲԳ-ում և ԲԿԾ նախատեսված միջոցառումներին և պահանջներին, ինչպես նաև Երաշխիքների Մոնիտորինգին
Հողերի օտարում և Հարկադրված Վերաբնակեցում
3. Վարկառուն պետք է ապահովի, որ յուրաքանչյուր Ենթածրագրի համար պահանջվող հողերն ու օտարման իրավունքն Աշխատանքների կապալառուին տրամադրվեն համապատասխան Աշխատանքների պայմանագրում համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան և հողերի օտարման ու վերաբնակեցման գործողություններն իրականացվեն ա/ Վարկառուի հողերի օտարման և հարկադիր վերաբնակեցման օրենսդրության, բ/ Հարկադիր Վերաբնակեցման Երաշխիքների, գ/ՎՇ և դ/ համապատասխան ՎԾ-ով նախատեսված միջոցառումներին և պահանջներին, ինչպես նաև Երաշխիքների Մոնիտորինգի Հաշվետվությամբ նախատեսված ուղղող կամ կանխարգելող գործողություններին համապատասխան:
4. Առանց Հարկադրված Վերաբնակեցման Երաշխիքների, ՎՇ կամ ՎԾ կիրառման սահմանափակման, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ենթածրագրի հետ կապված և ոչ մի ֆիզիկական կամ տնտեսական տարհանում չիրականացվի մինչև
(a) ՎԾ համապատասխան փոխհատուցումներ և օրենքով սահմանված այլ վճարներ չկատարվեն ներգործության տակ ընկած անձանց, և
(b) ՎԾ համաձայն սկսվի համապարփակ եկամուտների և կենսապայմանների վերականգնման ծրագիրը:
Երաշխիքների Պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային և ֆինանսական միջոցները:
5. Վարկառուն անհրաժեշտ մարդկային և ֆինանսական միջոցներ կտրամադրի ԲԿԾ, ՎԾ և IPP իրականացման համար
Առողջապահության և Աշխատանքի Չափանիշներ
6. Վարկառուն պետք է նպաստի, որպեսզի Երևանն ապահովի, որ Ծրագրում /Ենթածրագրում ներգրավված կապալառուները (i) համապատասխանեն կիրառելի աշխատանքային օրենսդրությանը; (ii) ամեն ջանք գործադրեն կանանց և տեղացիներին, ներառյալ Ծրագրի շրջակա տեղանքում բնակվող սահմանափակ կարողություններով անձանց աշխատանքի վերցնելու համար; (iii) նույն աշխատանքի համար հավասար վարձատրություն տրամադրեն տղամարդկանց և կանանց; (iv) Ծրագրի/Ենթածրագրի շրջանակներում տղամարդ և կին աշխատողներին տրամադրեն առաջնային բուժօգնություն, առողջապահության և անձնական հիգիենայի պարագաներ; (v) առավելագույնին հասցնեն կանանց վերապատրաստումը և աշխատանքի ընդունումը; (vi) որպես շինհրապարակներում և հարակից համայնքներում առողջապահության և անվտանգության ծրագրի մաս, Ծրագրի/Ենթածրագրի իրականացման ընթացքում շինարարության վրա աշխատողների համար տեղեկատվական և կրթական արշավ իրականացնեն սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ; և (vii) զերծ մնան երեխաների աշխատանքից: Ծրագրով ֆինանսավորվող համապատասխան պայմանագրերը պետք է հատուկ դրույթներ բովանդակեն այս միջոցառումների մասին:
Գենդեր և Զարգացում
7. Վարկառուն կապահովի, որպեսզի ԵՔ-ն, պայմանագրի ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում, ապահովի ԱԶԲ հետ համաձայնեցված համայնքի և գենդերային գործողությունների ծրագրի ժամանակին իրականացումը Ծրագրի ժամանակահատվածում, և որ այս նպատակի համար համապատասխան միջոցներ տրամադրվեն:
Երաշխիքների հետ կապված դրույթները մրցութային փաստաթղթերում և Աշխատանքների պայմանագրերում
8. Վարկառուն պետք է ապահովի, որ բոլոր մրցութային փաստաթղթերը և Աշխատանքների պայմանագրերը դրույթներ են պարունակում, որոնք կապալառուներից պահանջում են
ա/ Համապատասխանել կապալառուներին ՆԲԳ-ում, ԲԿԾ-ում և ՎԾ-ում ներկայացվող պահանջներին (այն չափով, որոնք շինարարության ընթացքում ազդում են ներգործության տակ ընկնող մարդկանց վրա) և Երաշխիքների Մոնիտորինգի Հաշվետվությամբ նախատեսված ուղղող կամ կանխարգելող գործողություններին,
բ/ Առանջին բյուջե նախատեսեն նման բնապահպանական և սոցիալական միջոցառումների համար,
գ/ Գրավոր կերպով տեղեկացնեն Վարկառուին ցանկացած անակնկալ բնապահպանական, վերաբնակեցման կամ տեղաբնակներին վերաբերվող ռիսկերի կամ ազդեցությունների մասին, որոնք կարող են ծագել շինարարության, իրականացման կամ Ծրագրի գործողության ժամանակ և որը նախատեսված չէ ՆԲԳ-ով, ԲԿԾ-ով և ՎԾ-ով,
դ/ Մինչև նյութերի տեղափոխման ու շինարարության սկիզբը պատշաճ կերպով արձանագրել ճանապարհների, գյուղատնտեսական հողերի և այլ ենթակառուցվածքների վիճակը,
ե/ Շինարարության ավարտից հետո լիովին վերականգնել անցուղիները, տեղական ենթակառուցվածքը և գյուղատնտեսական հողերն առնվազն մինչև դրանց նախաշինարարական վիճակը:
Երաշխիքների մոնիտորինգ և հաշվետվություններ
9. Վարկառուն պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը`
ա/ Երաշխիքների Մոնիտորինգի կիսամյակային հաշվետվություններ ներկայացնի և ներկայացնելուն պես այս տեղեկատվությունը տրամադրի նաև Ծրագրի ներգործության տակ ընկած անձանց,
բ/ եթե շինարարության, իրականացման կամ Ծրագրի գործողության ընթացքում որևիցե չնախատեսված սոցիալական և/կամ բնապահպանական ռիսկ և/կամ ազդեցություններ ծագեն, որոնք նախատեսված չէին ՆԲԳ-ով, ԲԿԾ-ով կամ ՎԾ-ով, պատշաճ կերպով իրազեկել ԱԶԲ-ին նման ռիսկերի կամ ազդեցությունների ի հայտ գալու մասին` իրադարձության մանրամասն նկարագրությամբ և վերականգնման առաջարկվող ծրագրով:
գ/ ոչ ուշ քան [6 ամիս], ԱԶԲ համար ընդունելի տեխնիկական առաջադրանքով և ընտրության գործընթացի միջոցով ներգրավել որակյալ և փորձառու փորձագետներին կամ համապատասխան ՀԿ-ներին` Ծրագրի մոնիտորինգի միջոցով ստացված տեղեկատվության հաստատման և նման արտաքին փորձագետների հաստատման գործողությունների խրախուսման նպատակով,
դ/ իրազեկվելուց հետո, զեկուցել ԲԿԾ կամ ՎԾ միջոցառումների կամ պահանջների առկա կամ պոտենցիալ խախտման մասին,
Արգելված ներդրումների ցուցակ
10. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Վարկի և ոչ մի միջոց չօգտագործվի Երաշխիքների Քաղաքականության Կարգի Հավելված 5-ում թվարկված միջոցառումների ֆինանսավորման համար:
Համաֆինանսովորում
11. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի հաջող իրականացման համար պարտաճանաչ կերպով համաֆինանսավորում տրամադրվի:
12. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Երևանն ԱԶԲ համար ընդունելի կերպով համալրված լինի մարդկանցով և սարքավորումներով:
Կառավարում և Կոռուպցիա
13. Վարկառուն կապահովի, որպեսզի Երևանը, միջազգային ստանդարտների համաձայն, ԱԶԲ համար ընդունելի աուդիտորի միջոցով, ամեն տարի աուդիտի ենթարկի Ծրագրի հետ կապված հաշիվները:
14. Վարկառուն պետք է համապատասխանի ԱԶԲ Հակակոռուպցիոն Քաղաքականությանը (1998թ., մինչ այժմ թարմացված տարբերակին): Վարկառուն, հավատարիմ իր` լավ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության պարտավորություններին, համաձայնում է, (ա) որ ԱԶԲ իրեն իրավունք է վերապահում, ուղղակիորեն կամ գործակալների միջոցով, հետաքննել Ծրագրի հետ կապված ցանկացած կասկածելի կոռուպցիոն, խարդախ, հանցավոր համաձայնության կամ պարտադրանքի դեպքերը; և (բ) համաձայնում է լիովին համագործակցել նման հետաքննության հետ և տրամադրել ողջ անհրաժեշտ օժանդակությունը: Վարկառուն պետք է երաշխավորի, որ Ծրագրով ԱԶԲ կողմից բոլոր ֆինանսովորվող պայմանագրերը ներառեն ԱԶԲ` ԵՔ և Ծրագրի/Ենթածրագրերի հետ կապված բոլոր կապալառուների, մատակարարների, խորհրդատուների և այլ ծառայություն մատուցողների փաստաթղթերը և հաշիվները քննելու և աուդիտի ենթարկելու իրավունքը:
Գործառնական դրույթներ
15. Վարկառուն պետք է երաշխավորի, որպեսզի ԵՔ-ը ապահովի, որ (i) Ենթածրագրերը իրականացվեն` նախագծի հատկորոշումների և շինարարական նորմերին համապատասխան; և (ii) շինարարության վերահսկողությունը, որակի ստուգումը և պայմանագրերի կառավարումը կատարվեն միջազգային ստանդարտներին համապատասխան:
16.Վարկառուն պետք է երաշխավորի, որ քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի աշխատանքի և պահպանման իրական տարեկան ծախսերը 2010–2015թթ. ընթացքում կաճեն առնվազն 5%-ով:
17. Վարկառուն կապահովի, որպեսզի բոլոր համապատասխան քաղաքապետարանները կամ իշխանության մարմինները տեղադրեն անվտանգության համապատասխան նշաններն ու միջոցները:
18. Վարկառուն և Երևանը կապահովեն, որպեսզի ԱԶԲ համաձայնությունը ձեռք բերվի հետևյալ գործողությունների իրականացումից առնվազն 6 ամիս առաջ. (i) Ծրագրով ֆինանսավորվող ցանկացած ակտիվի, շինության կամ կառույցի սեփականության փոփոխություն; (ii) Ծրագրով ֆինանսավորվող ցանկացած ակտիվի, շինության կամ կառույցի վաճառքի, փոխանցման կամ վերահսկողության կամ շահի վերաձևակերպում; (iii) Ծրագրով ֆինանսավորվող ցանկացած ակտիվի, շինության կամ կառույցի վարձակալություն կամ այլ պայմանագիր կամ էլ վերջիններիս նկատմամբ ԵՔ գործառույթների կամ լիազորության փոփոխություն: Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի ցանկացած նման փոփոխություն տեղի ունենա իրավական և թափանցիկ կերպով: