ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 օգոստոսի 2018 թ. քաղ. Երևան |
N 446-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ ՔՀ-60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 14-ի «Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ ՔՀ-60-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման).
1) հավելված 1-ի 3-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:».
2) հավելված 1-ի 5-րդ կետում «արդարադատության նախարարի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական ծառայության պետի» բառերը.
3) հավելված 1/1-ում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Զեյնալյան