ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2019 թ. ք. Երևան |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածի «4.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` Միջազգային. Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հայաստան-Պորտուգալիա. CALOUSTE GULBENKIAN. ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ. 1869-1955» և «Հայաստան-Պորտուգալիա. CALOUSTE GULBENKIAN. ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ. 1869-1955» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` Միջազգային. Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «Հայաստան-Պորտուգալիա. CALOUSTE GULBENKIAN. ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ. 1869-1955» և «Հայաստան-Պորտուգալիա. CALOUSTE GULBENKIAN. ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ. 1869-1955» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
Նախարար
Հ. Արշակյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. փետրվարի 25-ի թիվ 04-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. փետրվարի 25-ի թիվ 04-Ն հրամանի |