Գլխավոր տեղեկություն
Номер
N 263-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (03.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.05.02/10(646) Հոդ.116
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
15.04.2019
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
15.04.2019
Дата вступления в силу
03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

15 ապրիլի 2019 թ.

N 263-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 03/21-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի օգոստոսի 15-ի «Ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի ու անդորրագրերի ձևերը հաստատելու մասին» N 03/21-Ն հրամանի N 1 և N 2 հավելվածներում «ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված չափով» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ժամանակավոր պաշտոնակատար

Ռ. Մաշադյան