ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 փետրվարի 2019 թ. |
N 02-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը`
Հրամայում եմ`
Սահմանել կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
Ա. Թորոսյան
Հավելված Առողջապահության նախարարի |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:
2. Եզրակացություն տալու հիմքը փոխպատվաստման համար ռեցիպիենտի (պացիենտ) կամ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների և իրենից օրգաններ ու (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացրած գրավոր համաձայնությունն է:
3. Եզրակացությունը` համաձայն Ձև 1-ի, տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:
4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, փոխպատվաստում իրականացնող համապատասխան մասնագետ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում տնօրենի հրամանով կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:
5. Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքով նախատեսված դեպքերում փոխպատվաստման կատարման դեպքում բժշկական հանձնաժողովը եզրակացություն տալիս է միայն` դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
6. Եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ստացվելուց հետո` եռօրյա ժամկետում, որն անցկացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:
7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովը տալիս է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի անդամների միաձայն համաձայնությամբ, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների ու բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
8. Եզրակացությունը ստանալիս` դոնորը եզրակացության երկու օրինակի վրա կատարում է նշում այն մասին, որ ծանոթացել է եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության երկու օրինակի` այդ նպատակով հատկացված մասերում:
9. Եզրակացության երկու օրինակից մեկը տրվում է դոնորին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է դոնորի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին, իսկ կրկնօրինակը կցվում է ռեցիպիենտի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:
Ձև 1
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________________
________________________________________________________________________________________
Դոնորի սեռը ________________
Դոնորի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) _________________________________
________________________________________________________________________________________
Դոնորի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ)
________________________________________________________________________________________
Դոնորի անձը հաստատող փաստաթղթի տվյալները ________________________________________
Դոնորի արյան խումբը ______________, ռեզուս-ֆակտորը ________________
Դոնորի գենոտիպ (HLA տիպավորում և այլն) _______________________________________________
________________________________________________________________________________________
Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները ______________________
________________________________________________________________________________________
Տեղեկություններ դոնորի առողջական վիճակի մասին _______________________________________
________________________________________________________________________________________
Փոխպատվաստման հնարավորության մասին բժշկական ցուցումները ________________________
________________________________________________________________________________________
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական
հաստատության անվանումը _____________________________________________________________
Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված
բժիշկներ
_____________________ _________________ _______________________________________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
_____________________ _________________ _______________________________________________
_____________________ _________________ _______________________________________________
_____________________ _________________ _______________________________________________
_____________________ _________________ _______________________________________________
Տնօրեն__________________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը) |
Դոնոր________________________________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը) |
_____ __________________ 20 թ.
Կ.Տ.