ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հունվարի 2019 թ. ք. Երևան |
N 01-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Նույնատիպ թողարկում. 13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն թեմային նվիրված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևան. “Erebuni” Historical and Archaeological Museum-Reserve. Yerevan. Կնիք, մ.թ.ա. VIII դ. / Stamp seal, VIII c. B. C. Արարատյան թագավորություն / Kingdom of Ararat» 4 նամականիշի, համաձայն N 1-4 հավելվածների:
2) Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-2006. ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ. SILVA KAPUTIKYAN» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Նույնատիպ թողարկում. 13-րդ նույնատիպ թողարկում. Արարատյան թագավորություն թեմային նվիրված 4 նամականիշը, սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 2 000 000 հատ, անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 500 000 հատ:
2) Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1919-2006. ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ. SILVA KAPUTIKYAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
Նախարարի պաշտոնակատար
Հ. Արշակյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 5 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2019 թ. հունվարի 11-ի թիվ 01-Ն հրամանի |